08:56 09.12.2019
«Միսս Տիեզերք» գեղեկության միջազգային մրցույթի այս տարվա հաղթող է դարձել ՀԱՀ ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին։ Այս մասին ասվում է մրցույթի թվիթերյան էջում։ Եզրափակչում նրա հետ հայտնվել էին նաև Պուերտո Ռիկոյի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Արարողությունն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ The new #MissUniverse2019 is… SOUTH AFRICA!!!! ?? pic.twitter.com/gRW8vcuT3A — Miss Universe (@MissUniverse) 9 декабря 2019 […]
23:59 08.12.2019
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոու հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է իր երեխաների լուսանկարները: Նկարներին կից Քիմը գրել է. «Չկա ավելի քաղցր բան, քան նրանք»: https://www.instagram.com/p/B5vFVJmAuC8/
23:48 08.12.2019
Ըստ հայտնի հիպոթեզի` նեոպրոտերոզոյան դարաշրջանում Երկիրը գրեթե ամբողջությամբ ծածկված է եղել սառույցով: Մասնագետները պարզել են, թե ինչպես են որոշ կենդանատեսակներ կարողացել գոյատևել սառցե դարաշրջանում: Կանադայի Մակգլիշի համալսարանի գիտնականները ապացույցներ են գտել այն մասին, որ սառցե դարաշրջանում կենդանիները կարողացել են գոյատևել օվկիանոսում: Ավելի վաղ վարկած կար, որ կյանքն այդ շրջանում հնարավոր է եղել միայն սառցաբեկորների վրա, […]
23:30 08.12.2019
Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը նշել է 2019 թվականի լավագույն 10 ֆիլմերը, հայտնում է IndieWire-ը: Կինոարվեստի ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ անցած տարվա լավագույնֆիլմերն են ՝ «1917», «Հրաժեշտ», «Իռլանդացի», «Ջոջո նապաստակը», «Ջոկեր», Knives Out, «Փոքրիկ կանայք», «Ամուսնության պատմություն», «Մի անգամ Հոլիվուդում» և «Ռիչարդ Ջյուելի գործը»: Առանձին ցուցակի հեղինակները նշել են հարավկորեական «Պարազիտներ» դրաման:
23:00 08.12.2019
Աշխարհի ամենաթանկ տոնածառը գնահատվում է 14 միլիոն դոլար, գրում է Daily Mirror-ը: Այն տեղադրվել է իսպանական Մարբելյա քաղաքում: Տոնածառը գտնվում է հյուրանոցի նախասրահում և ունի 6 մետր բարձրություն: Տոնածառի վրա կախված է 3 հազար սվարովսկու բյուրեղ, որոնք ծածկված են ադամանդներով, մորթիներով, բազմաթիվ թանկարժեք քարերով: Տոնածառի վրա կախված է վարդագույն ադամանդ, որն արժե 2,3 միլիոն դոլար […]
22:00 08.12.2019
Արիզոնայի բնակչին արագ սննդի կետում տրվել է կտրոն, որտեղ նրա սվիտերն անվանվել է «տգեղ»: Տղան դժգոհել է արագ սննդի կետից Twitter-ի իր էջում: Ինչպես պարզվել է, ամերիկացին աղջկա հետ արագ սննդի կետում պատվիրել է հավի նագետներ և կարտոֆիլի ֆրի: Նրանք վճարել են գնման համար և նրանց տրամադրվել է կտրոն: Ուշադիր նայելով՝ երիտասարդն կտրոնի վրա, բացի […]
21:34 08.12.2019
Անօթևան մարդկանց կեսը ստացել է գլխի վնասվածքներ, պարզել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբույժները: Ըստ հետազոտողների՝ այդ վնասվածքները կարող են լինել ինչպես հետևանք, այնպես էլ նրանց կարգավիճակի պատճառ: Աշխատանքը հրապարակվել է Lancet Public Health ամսագրում: Գիտնականները վերլուծել են Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անօթևան մարդկանց առողջության վերաբերյալ տվյալները: Ինչպես պարզվել է, […]
21:05 08.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցրել է, որ այսօր նկարչի միջազգային օրն է: «Մարտիրոս Սարյան. «Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս»: Իսկ ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը»,-նշված է ԿԳՄՍ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
20:37 08.12.2019
Ուկրաինայի բնակիչները դուրս են եկել Մայդան՝ հայտարարելու իրենց պահանջները «Նորմանդական քառյակի» Փարիզում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին: Կիևի կենտրոնում հավաքվել է մի քանի հազար մարդ: Ակցիային աջակցել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Մենք պետք է միասին պաշտպանենք Ուկրաինան: Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան պետք է իմանան «կարմիր գծերը», որոնցից այն կողմ մենք չենք անցնի»,- գրել է նա սոցցանցերում: […]
20:22 08.12.2019
RadioFootball-ը լուսանկար է հրապարակել և գրել. «Ժոզեն ամեն խաղից առաջ շփվում է գնդակ մատակարարող տղաների հետ»:
20:10 08.12.2019
Գանձ որոնողը, ով ցանկանում էր անանուն մնալ, Շոտլանդիայի մի գետում հայտնաբերել է եզակի ոսկու կտոր: 22 կարատ քաշով գտածոն գնահատվում է 80 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը: Մարդը գետի մեջ սուզվելիս հայտնաբերել է ռեկորդային մեծության ոսկու կտոր: Սկզբում նա հայտնաբերել է ոսկու առաջին կտորը, ապա՝ երկրորդը: Երկու կտորները գտնվել են միմյանցից ընդամենը 30 […]
19:58 08.12.2019
Փերրի Ֆարլոուն Ալաբամայում լուսանկարիչ է աշխատում 2008թ.-ից, և պատվերների հիմնական մասը կապված է հարսանիքների հետ: Արարողությունից առաջ հարսնացուն խիստ նյարդային է եղել. շեղվելու համար նա խնդրել է իր մոտ բերել ամենահավատարիմ ընկերոջը՝ Զիկե անունով լաբրադորին: Լուսանկարչին տպավորել է այդ պահը, իսկ ստացված լուսանկարները գրավել են ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի: Հիանալի մի տեսարան է եղել, երբ 2 […]
19:40 08.12.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լուսանկարը՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան օրվա առթիվ։ «Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի […]
19:33 08.12.2019
SpaceX ընկերության Dragon բեռնանավը ավարտել է կցումը Միջազգային տիեզերակայանին, հայտնում է ria.ru-ն: Dragon-ը տիեզերք է հասցրել 3 տոննա բեռ՝ գիտափորձերի նյութեր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Առաքելության ավարտին բեռնանավը կվերադառնա երկիր ՄՏԿ-ի անձնակազմի գիտական աշխատանքի արդյունքներով:
19:04 08.12.2019
Կանադական Ալբերտայի համալսարանում գիտնականները պարզել են թուլամտության՝ ներառյալ Ալցհեյմերի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ուսումնասիրության արդյունքները հայտնում է MedicalXpress-ը: Մասնագետները նշում են, որ CD33 սպիտակուցը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, որը թուլամտության անբուժելի ձև է: Այս սպիտակուցի առկայությունը կենտրոնական նյարդային համակարգի իմունային բջիջներում բնական կերպով պաշտպանում է ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Միևնույն ժամանակ, մոլորակի բնակչության ընդամենը […]
18:53 08.12.2019
Մինսկում արդեն երկու օր է, ինչ բողոքի ցույցեր են տեղի ունենում Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիայի դեմ, հայտնում է Хартия 97-ը: Նշվում է, որ մոտ երկու հազար մարդ Հոկտեմբերյան հրապարակից Անկախության պողոտայով քայլել է դեպի Հաղթանակի հրապարակ: Դրանից հետո մարդիկ շարժվել են Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ: Ակցիայի ընթացքում հնչել են «Ոչ մի դաշինք կայսերական Ռուսաստանի հետ», «Փառք […]
18:40 08.12.2019
Ամանորյա արձակուրդների ընթացքում քաշ չհավաքելու համար ավելի լավ է ավանդական հյուրասիրությունը փոխարինել ավելի օգտակար այլընտրանքներով. ասել է դժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան Вечернaя Москвa-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Նա ասել է, որ տոնական հյուրասիրության հիմնական վտանգավարությունն ուտեստների բազմատարության մեջ է՝ ճարպոտ են, քաղցր կամ աղի: Դիետոլոգը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաճախ սեղանի շուրջ մարդիկ […]
18:26 08.12.2019
Ռուսական «Ավանգարդ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը և ռուս հանրահայտ դերասան ու հումորիստ Արարատ Քեշյանը հյուրընկալվել էին ռուս հանրահայտ շումեն Ստանիսլավ Յարուշինի յութուբյան «Yarushin Hockey Show» հաղորդմանը: Վարողը, ով սովորաբար ինքն է զանգահարում ու հրավիրում հյուրերին իր հաղորդմանը, Մանուկյանին առաջարկել է՝ ինքը զանգահարի Քեշյանին: «Ալո, ողջույն, եղբայր: Ուզո՞ւմ ես գալ Ստաս Յարուշինի հաղորդմանը… Ինչպե՞ս ես: […]
18:09 08.12.2019
Գերմանացի գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր և Կրեֆելդի Helios մասնավոր կլինիկայի տնօրեն Թոմաս Ֆրիլինգը Focus.de-ի հետ զրույցում նշել է մթերքներ, որոնք վնասում են աղիների լորձաթաղանթը: Նրա խոսքերով՝ երկարաժամկետ սխալ սնուցումը կարող է առաջացնել աղիների քրոնիկ բորբոքում, հաստ և ուղիղ աղիների քաղցկեղ, նաև լյարդի ցիռոզ: Բժիշկը նշել է, որ առաջին հերթին պետք է խուսափել սովորական ու զտված շաքարից, սահմանափակել […]
17:58 08.12.2019
Իրաքի իշխանությունները ազատ են արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված 2626 մարդու, ասվում է Իրաքի Գերագույն դատական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 181 ձերբակալվածի հարցով կատարվում է քննություն: Հոկտեմբերից սկզբից սկսած բողոքի ցույցերի ընթացքում Իրաքում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարական, կոռուպցիայի, գործազրկության դեմ պայքար և ավելի լավ կենսապայմաններ: Լրատվամիջոցները հայտնում են, […]
17:30 08.12.2019
Ալկոհոլ օգտագործելու ունակությունը մարդու նախնիներին փրկել է ոչնչացումից: Այս եզրակացությունն է արվել Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների կողմից: Ըստ հետազոտողների՝ մոտ 10 միլիոն տարի առաջ պրիմատների տարբեր տեսակներ մրցել են միմյանց հետ սննդի և ռեսուրսների համար, իսկ որոշ խմբեր կերել են չհասած պտուղներ, որոնք ունակ են եղել մարսելու: Սա նրանց առավելություն է տվել մյուս կապիկների […]
17:15 08.12.2019
Ամերիկյան հիվանդանոցներից մեկում 22 աշխատակցուհի միանգամից հղիացել է: Որոշ կանանց երեխաներն արդեն ծնվել են: Այդ մասին հայտնում է ABC 36-ը: Հետաքրքրաշարժ դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Էջվուդ քաղաքում: 2019-ի գարնանը հղիության մասին հայտնել է ծննդատան բուժքույր Քրիստի Մակդաուելը: Երբ նրա Պրիսցիլլա անունով աղջիկը ծնվել է, մյուս աշխատակիցները սկսել են խոստովանել, որ իրենք նույնպես երեխաների […]
16:43 08.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև […]
16:25 08.12.2019
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Օդեսայում հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ, կիրակի հայտնել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը: «Բելառուսում ափսոսանքով և ցավով ընդունվեց Օդեսայում տեղի ունեցած բազմաթիվ զոհերի պատճառ դարձած սարսափելի հրդեհի ողբերգական լուրը»,- ասված է ցավակցական հաղորդագրության մեջ: Պետության ղեկավարը բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից փոխանցել է աջակցության […]
15:54 08.12.2019
Ուելսից Ջին Դեվիսը ալկոհոլ փորձել է դեռահասության տարիներից ու ստիպված էր պայքարել կործանարար հակման դեմ երկար տարիներ, գրում է Metro-ն: Ջինը կիսվել է սարսափելի սելֆիով, որը նայելուց հետո նա դադարել է սպիրտ օգտգործել: Կախվածության պատճառով զրկվելով ընտանիքից՝ տղամարդը որոշում է ընկերոջ հետ ապրել: Այնտեղ ստիպված է լինում երկհարկանի մահճակալի վերևի հարկում քնել և գիշերը, փորձելով […]
15:30 08.12.2019
ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնը հայտարարել է, որ ապամիջուկայնացման թեման արդիական չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, հայտնում է Reuters- ը: «Մեզ պետք չեն երկար բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, և ապամիջուկայնացումն արդեն հանվել է օրակարգից», – ասել է Սոնը: Նրա կարծիքով՝ ամերիկյան կողմը հետապնդում է իր ներքին նպատակները՝ կոչ անելով «կայուն և բովանդակալից երկխոսության», որն […]
15:18 08.12.2019
Հին քարե դարի կանացի կերպարանքով արձանիկ է (40-12 հազար տարի մ.թ.ա.) գտնվել Ամյեն քաղաքում (Ֆրանսիայի հյուսիս): Այդ մասին հայտնում է Հնագիտական նախնական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP)-ը պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ գիտնականների՝ խոսքը բացառիկ գտածոյի մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է։ «Չորս սանտիմետր բարձրությամբ արձանիկն առնչվում է հին քարե դարին։ Այն 23 հազար տարեկան է»,- […]
15:07 08.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Քեննեթ Բորդը կորցրել էր իր մատանին 1971 թվականին լողափում, իսկ այժմ` գրեթե 50 տարի անց, գտել է այն, գրում է UPI-ն: Կորուստը երիտասարդը նկատել էր միայն հաջորդ օրը: Նշվում է, որ մեկ տարի հետո Բորդը նմանատիպ մատանի էր գնել, սակայն դա էլ էր կորցրել: Դեպքից 49 տարի անց մի ամերիկացի լողափում […]
14:00 08.12.2019
Անգլիական Էսսեքս կոմսության բնակչուհի 36 տարեկան Մարինկա Սմիթը փրկել է իր շանը հսկայական արծվի ճանկերից,- գրում է Daily Mirror-ը: 20 շաբաթական հղի կինը շան հետ զբոսնելիս է եղել, երբ արծիվը հարձակվել է շան վրա, ճանկերով կառչել է շանը, մի քանի անգամ կտուցով հարվածել: Մարինկան մի քանի անգամ հարվածել է արծվին, պոկել է շանը և նետվել […]
13:47 08.12.2019
Հյուսիսային Կարոլինայում գործող Iron Horse Auctions Ամերիկյան աճուրդների տունը մտադիր է վաճառել P-800 Box Truck մրցարշավային ֆուրգոնը, որը պատրաստվել է 2000-ականներին՝ UPS ֆիրմայի գովազդի համար. այն մասնագիտացած է էքսպրես առաքման և լոգիստիկայի ոլորտում: Վաճառքի մասին տեղեկատվությունը տեղադրված է աճուրդի կայքում: Լոտի մեկնարկային գինն ընդամենը մեկ դոլար է: Ֆուրգոնը ստեղծվել է 1990 թվականի մոդելի հիման վրա, […]