18:12 13.12.2019
Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ Այդ ուղղությամբ թռիչքները կանցկացվեն շաբաթական երկու անգամ։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ արդեն այսօր Անապայում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնաթիռը։ https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/2933972143313470/?type=3&theater&ifg=1
17:50 13.12.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Խանտի-Մանսիյսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ։ Բրոնզե մեդալակիր են դարձել 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը։ Կիսաեզրափակչում Հովսեփյանն ու Ղազարյանը պարտվել են ռուս բռնցքամարտիկներին։
17:47 13.12.2019
Մոսկվայի Վարշավայի մայրուղու տարածքում գտնվող պահեստներում ծագած հրդեհն արդեն երեք հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Սկսվել է տանիքի փլուզումը: Ուղղաթիռից արված կադրերը ցույց են տալիս, որ հսկայական պահեստային համալիրի մեծ մասը այրվում է: Ըստ վերջին տեղեկությունների ՝ մեկ փրկարար վիրավոր է: Նա բժիշկների հսկողության տակ է:
17:40 13.12.2019
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, հայտնում է Ermenihaber-ը: Դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: «Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած […]
17:26 13.12.2019
Ռուսաստանի իրավապահները այսօր Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի 5 անդամների, որոնք «մտադրվել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ» կատարել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ձերբակալվածներից երկուսը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, երեքը՝ Կենտրոնական Ասիայից եկածներ։ Նրանց մոտ հայտնաբերվել են կապի միջոցներ ու «Իսլամական պետության» պարագլուխների հանձնարարություններ։ Նրանց պատսպարանում էլ իրավապահները հայտնաբերել են ԱԿ ինքնաձիգներ, […]
17:21 13.12.2019
Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Հայտարարությունը խոսնակն արել է հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» միջոցառման ժամանակ։ «Եվ մենք հաճույքով կսպասենք Ռուսաստանի նախագահին Հայաստան պաշտոնական այցով»,- ասել է խոսնակը։ Նա նաև տեղեկացրել է, որ մինչ այդ Փաշինյանը ևս մեկ անգամ Ռուսաստան կայցելի ոչ պաշտոնական մակարդակով՝ Սանկտ Պետերբուրգում […]
17:15 13.12.2019
Մոսկվա-Թբիլիսի-Քիշնև-Մինսկ հեռուստակամրջի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վրաստանի հետ չվերթների վերականգնմանը` հայտարարելով, թե Մոսկվան այն կարծիքին է, որ Վրաստան-ՌԴ ուղիղ չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի: Նա կրկնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, թե «ես երևի այդ թռիչքները հետ բերեի»: Ըստ Զախարովայի` այսպես շատերն են մտածում։ Նա նաև ընդգծել […]
16:32 13.12.2019
«Ռուսաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Վրաստանի այն քաղաքական ուժերի հետ, որոնք հետաքրքրված են դրանում»,- տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք չունենք ընդդիմության այն հատվածը աշխարհի որևէ երկրում, որին մենք ողջունում կամ չենք ողջունում: Ընդդիմադիր ուժերին ողջունում է այն երկրի ժողովուրդը, որի շահերը նրանք ներկայացնում են: Մենք խաղադրույքներ չենք անում, մենք […]
16:02 13.12.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախյան հակամարտության առումով ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացված է, և նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեր նպատակը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրականացումն է: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման անվտանգությունը, չեն կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար: «Արցախի անվտանգությունը ենթակա […]
15:52 13.12.2019
Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էական նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման առումով, և այդ որոշումը ոչ միայն ոգևորող է, այլև արդիական: Աննա Նաղդալյանը ԱԳՆ-ի անունից շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին և ամերիկահայ համայնքի ակտիվ անդամներին:
15:50 13.12.2019
«Օ, Աստված իմ, ԱՄՆ Սենատն այսօր միաձայն անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Աստված օրհնի բոլոր հայերին աշխարհում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ երգչուհի Շերը։ Նա նաև հիշել է իր այցը Երևան՝ օգնություն հասցնելու նպատակով։ Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական […]
15:44 13.12.2019
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության գործով։ Նախագահը մեղադրվում է իր իսկ ձերբակալության համար իր տուն եկած հատուկջոկատայիններից մեկի սպանության մեջ։ Աթամբաևի ձերբակալության համար ներկա իշխանությունները նրա տուն էին ուղարկել հատուկջոկատայինների ամբողջ խումբ, որը զինված ներխուժել էր նախագահի տուն, երբ այնտեղ են եղել նրա ընտանիքը, հարազատները։ Իրավապահներից մեկն այդ ժամանակ սպանվել է […]
15:40 13.12.2019
ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկել է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին` ի հեճուկս Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Սենատի բանաձևը պաշտոնապես ընդունում է 1915-1922 թվականների ընթացքում մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերին ընդունված նմանատիպ բանաձևից հետո դա հայ ամերիկաբնակների ավելի քան 50 տարվա քարոզչության գագաթնակետն […]
15:20 13.12.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, մի շարք պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ, հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: «Շախմատը ինտելեկտուալ և մշակութային ամենահին խաղերից մեկն է, որը համատեղում է սպորտի, գիտական մտածողության և արվեստի տարրեր: Գլխավոր ասամբլեայի անդամները աշխարհի բոլոր երկրներին կոչ են արել պատշաճ կերպով նշել նոր համաշխարհային տոնը»,- ասվում է […]
15:01 13.12.2019
Եվրախորհրդի գագաթնաժողովի ժամանակ անդամ երկրները կլիմայի փոփոխության հարցում համաձայնության են եկել, գրում է Korrespondent-ը: Եվրախորհի ղեկավար Շառլ Միշելը նշել է, որ երկրներից մեկը դեռ չի տվել իր համաձայնությունը: Թեև Միշելը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն Գերմանիայի կանցլերը նշել է, որ խոսքը վերաբերում է Լեհաստանին: Շառլ Միշելը նշել է, որ իրենք կլիմայական […]
14:43 13.12.2019
Գերմանական Բլանկենբուրգ քաղաքում բազմաբնակարան շենքում պայթյունի հետևանքով 25 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ այս պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:55-ին: Նախնական տվյալներով՝ տուժողների թիվը դեռ 25 է: Ներկա դրությամբ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ծառայողներն ու օպերատիվ աշխատակիցները: Պարզվում են բոլոր հանգամանքները: Աշխատանքներում ընդգրկվել են երեք ուղղաթիռներ:
14:20 13.12.2019
2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի 14-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա քաղաքում, լեռնագնացությունն ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցուցակում: Ներկայացուցչական ցուցակը ամբողջ աշխարհից մշակութային երևույթների գրանցամատյան է, որի նպատակն է ցույց տալ ոչ նյութական ժառանգության բազմազանությունը և բարձրացնել դրա նշանակության վերաբերյալ տեղեկացվածությունը: Լեռնագնացությունը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու […]
13:41 13.12.2019
ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է նախագահի խոսքը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման առթիվ: Նախագահը, մասնավորապես, նշել է. «Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան: Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը […]
13:11 13.12.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։ «Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի […]
13:06 13.12.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետ։ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանության օրինագիծը։ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվեց իր խոսքի ավարտին»,- նշել է նա։
13:02 13.12.2019
Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինս նշեց՝ ամեն անգամ Թուրքիան բերում էր այն երկրի օրինակը, որը չի ճանաչել Ցեղասպանությունը: «Գնալով՝ այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: ԱՄՆ-ն […]
12:32 13.12.2019
«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- «Տելեգրամի» իր էջում գրել է Կանդելակին: […]
12:09 13.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում: Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս […]
11:28 13.12.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, որով նա Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցություններին ողջունեց ԱՄՆ Սենատի, իսկ դրանից առաջ՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման առթիվ։ «Սրանով՝ այս կարևոր քվեարկությամբ, Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը», – ասաց Միրզոյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների […]
11:21 13.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Իսկ ո՞վ էր ասում, թե Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը որևէ նշանակություն չունի։ Սենատի քվերակությունը դրա անուղղակի հետևանքն է, որը փայլուն կերպով օգտագործեց հայկական լոբինգը՝ հայամետ սենատորների սկզբունքային հետևողականության օգնությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Միջանկյալ, բայց տակտիկական առումով […]
11:17 13.12.2019
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Շնորհակալություն Էրդողանին, սպասենք Թրամփին. ԱՄՆ-ի Սենատի` հայոց ցեղասպանությունը ճանաչող 150-րդ բանաձևը միաձայն ընդունելը հիրավի պատմական իրադարձություն է: Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի, Վաշինգտոնում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի դիվանագետների ու առանձին անհատների տևական ջանքերն […]
11:05 13.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևոր իրազեկում է ներկայացրել ԱՄՆ Սենատում ընդունված պատմական բանաձևի մասին: «ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է: Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ»,- գրել է նա:
10:46 13.12.2019
Առաջին անգամ Ճապոնիայում Թուրքիայի դեսպանատան առջև հայկական գրությամբ պաստառ և դրոշ է բարձրացվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վարդանյանի էջից: Վերջինիս ձեռքում պաստառ է՝ վրան գրված. «Հաղթանակը մեր անցյալի, ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է»:
10:21 13.12.2019
Նոր Զելանդիայի ոստիկանությունը Ուայթ-Այլենդ կղզում հայտնաբերել է հրբխի ժայթքման հետևանքով մահացած 6 մարդու մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին: 30 տուժածներից 17-ը գտնվում են այրվածքաբանական կենտրոններում, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ ժայթքումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 9-ին: Այդ պահին հրաբխային լեռան շրջակայքում գտնվել է 47 մարդ:
09:47 13.12.2019
Բրիտանացի պահպանողականները, որոնց առաջնորդում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հասել են բացարձակ մեծամասնության՝ ստանալով 327 աթոռ, ինչը թույլ է տալիս առանց խոչընդոտի կյանքի կոչել Brexit-ը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է: 650 աթոռից 195-ը բաժին է հասել լեյբորիստներին: «Պահպանողական կառավարությունը ստացավ նոր հզոր մանդատ՝ […]