13:21 08.12.2019
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել է «Մալյորակային, հայտնում է armsport.am-ը: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին: Արգենտինացին Իսպանիայի առաջնությունում 35-րդ անգամ է հեթ-տրիկ ձևակերպել: Այդպիսով, նա գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով Լա լիգայում 34 հեթտրիկ էր ձևակերպել: Պորտուգլացին «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին:
13:04 08.12.2019
Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է armenpress.am-ը: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարի 22 տուրերից հետո Անդրիասյանը հավաքել է 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ռուս Իգոր Լիսիին: Գաբրիել Սարգսյանը 18-րդն է: Նախօրեին էլ Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն:
12:51 08.12.2019
Հոգեբանը խորհուրդ է տվել ամանորյա եղևնին զարդարել դեկտեմբերի կեսերից ոչ շուտ: Ավելի լավ է դա անել Նոր տարվա նախաշեմին, որպեսզի տոնական տրամադրությունը պահպանվի: Այս մասին հաղորդել է «Մոսկվա» գործակալությունը: Եթե դուք դեռ իսկապես ցանկանում եք ավելի շուտ զարդարել տունը, հոգեբանը խորհուրդ է տալիս սահմանափակել գոնե դեկորային մանրամասները: Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տալիս նախապես զբաղվել […]
11:57 08.12.2019
ЛДПР- ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 1991-ին Բելովեժյան համաձայնագրի ստորագրումն անվանել է «Ռուսաստանի պատմության մեջ ամենածանր հանցագործությունը»: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում: Նա կարծում է, որ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, որոնք այն ժամանակ ղեկավարում էին Ռուսաստանն, Բելառուսն և Ուկրաինան, չունեին անհրաժեշտ լիազորություններ ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարելու համար: Քաղաքական գործիչը նշել […]
11:41 08.12.2019
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ […]
11:10 08.12.2019
Այժմ բարեկազմ Նգուենը երեք տարի առաջ կշռում էր ընդամենը 39 կգ, սակայն աղջկան իր կազմվածքը դուր չէր գալիս: Նա որոշեց մազրվել՝ բարձրացնելով ծանրաձող: 3 ամիս անց նա բարձրացնում էիր իր քաշին համապատասխան ծանրաձող: Պարապմունքներին զուգահեռ աղջիկը նաև ճիշտ սնվում էր: Իր սննդակարգի ու պարապմունքների մասին նա գրառում էր կատարում իր բլոգում, և 2 տարի հետո […]
10:30 08.12.2019
Հանրահայտ YouTube-բլոգեր Ֆելիքս Չելբերգի տունը թալանել են: Այդ մասին իր ինստագրամյան էջում պատմել է Չելբերգի կինը՝ Մարսիան: Աղջկա խոսքերով, հանցագործությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը մարդ չի եղել: Չարամիտների ավարը եղել են թանկարժեք զարդերն ու իրեր հավաքածուից, որոնք բլոգերի կինը հավաքել է մի քանի տարի շարունակ: Աղջիկը նշել է, որ չի կարողանում հավատալ […]
23:56 07.12.2019
Երգիչ և ռեփեր Եգոր Կրիդը մասնակցել է «Вечерний Ургант» շոուին: Դրա ընթացքում Կրիդը ատամներին կրում էր սպիտակ ոսկուց և ադամանդներով զարդարված գրիլզ: Հաղորդման ընթացքում արտիստը սկսել է կմկմալ, ինչը զվարճացրել է հաղորդավար Իվան Ուրգանտին: Կրիդը եթերի ընթացքում հանել է գրիլզը և տվել Ուրգանտին, վերջինս էլ, իր հերթին, անտիբակտերիալ հեղուկով մաքրելուց հետո փորձել է այն:
23:36 07.12.2019
Անգլիական Մեծ Մանչեսթեր նահանգի Դաքինֆիլդ քաղաքի առողջ պատանին կտրուկ թեքել է գլուխը, ինչի պատճառով կաթված է ստացել: Ըստ The Mirror-ի՝ դեպքից մի քանի օր անց մահացել է: 17-ամյա Բեն Լիթլվուդը չի բողոքել առողջությունից, չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել: Ապրիլի 3-ին նա վերադարձել է քոլեջից և մնացել է տանը՝ փոքրիկ քրոջ մասին հոգալու համար, իսկ […]
23:23 07.12.2019
Ենթադրվում է, որ Անգլիայի Բոստոն քաղաքում բնակվող Գրեյս Բրոկելսբին ինքնասպանություն է գործել ճապոնական ոչ լիցենզավորված դեղամիջոց ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է Mirror-ը: 19-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ ճանապարհի վրա ընկել է բեռնատարի տակ: Դեպքից մի քանի ժամ առաջ նա հոգեբուժական փորձաքննության համար այցելել է հիվանդանոց, քանի որ հոգեկան առողջության հետ կապված […]
23:09 07.12.2019
Շվեյցարական Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցից բակալավրի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկայի խնդիրը, որը գիտնականները փորձել են բացատրել 100 տարի: Այս մասին գրում է Neue Züricher Zeitung-ը: Նրան հաջողվել է պարզել, թե ինչու է հեղուկով լցված ուղղահայաց նեղ խողովակի մեջ օդային պղպջակը մնում անշարժ և չի բարձրանում: Կիրառելով հետազոտության ինտերֆերաչափական մեթոդը՝ ուսանողը հայտնաբերել է պղպջակի […]
22:40 07.12.2019
Դոմինիկյան հանրապետությունում հսկա ալիքը ծածկել է լողափին լուսանկարվող զբոսաշրջիկներին և նրանց տապալել գետնին: Դեպքի տեսագրությունը Instagram-ի իր էջում տեղադրել է ականատես Յոխեն Ֆրենկը: Տեսանյութի մեջ երևում են երկու ճանապարհորդներ, որոնք դիտում են մոլեգնող օվկիանոսը Sosua Ocean Village զբոսաշրջային համալիրի ափին: Հենց աղջիկը հանել է հեռախոսը՝ մեծ ալիքի ֆոնին լուսանկարվելու համար, ջրի մի զանգված ամբողջությամբ ծածկել […]
21:34 07.12.2019
Սոչիում արդեն 4 ժամ է՝ շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում հանկարծ անջատվել է հոսանքը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Նշվում է, որ լույսը սենյակում անջատվել է այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ավարտել են ողջույնի և բացման խոսքերը: Ռուսաստանի նախագահ Պուտինը կատակել է՝ ասելով, որ […]
21:20 07.12.2019
Չինական Լյաոնին նահանգում դեռահաս աղջիկը տառապում է վաղաժամ ծերացման նշաններից՝ հազվագյուտ գենետիկական թերության՝ պրոգերիայի պատճառով: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը: Հիվանդությունը փոխանցվել է Սյաո Ֆենին մորից: «Մենք նրան ստուգումների չենք տարել, և նա անալիզներ չի հանձնել: Մենք գիտենք, որ նա մորից է ժառանգել»,- բացատրել է հայրը: Չինուհին պնդում է, որ կնճռոտ մաշկի և այտերի […]
20:42 07.12.2019
Ղրղըզստանի նախկին վարչապետներ Սափար Իսակովն ու Ժանտարո Սաթըբալդիևը, որ մեղադրվում էին կոռուպցիոն գործերով, դատապարտվել են ազատազրկման: Իսակովը՝ 15 տարվա ազատազրկման, իսկ Սաթըբալդիևը՝ 7.5: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Հայտնի է, որ Իսակովի դատավճիռը ենթադրում է ունեցվածքի բռնագանձում, նրան դիվանագիտական աստիճանից, «Մանաս» II շքանշանից զրկում, ինչպես նաև երեք տարի ժամկետով կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Բռնագանձվել […]
20:28 07.12.2019
Ծիծաղո՞ւմ եք այն գործընկերների վրա, ովքեր իրենց սեղաններին պահպանում են միանգամյա օգտագործման պատառաքաղներն ու գդալները: Հենրիետա Գրինը կգերազանցի նրանցից ցանկացածին: Չէ՞ որ, նա ամենաագահ կինն է համաշխարհային պատմության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:00 07.12.2019
Համացանցում հայտնվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի ինստագրամյան լուսանկարը, որտեղ օգտատերերը նկատել են նրա «վեցերորդ» մատը: Երգչուհին հրապարակել է «Նոր Հռոմ» երգի շապիկը, որտեղ ձեռքով բռնել է աջ ձեռքը: Մարդիկ մեկնաբանություններում կասկած են հայտնել` արդյո՞ք իրենց տեսողությունը իրենց դավաճանել է, թե՞ ոչ: Մի խումբ օգտատերեր քննադատել են այն մարդկանց, ովքեր «վեցերորդ» մատ են տեսնում, ոմանք նշում […]
19:30 07.12.2019
Ծագումով հայ ռուս մարզիկ Դավիթ Ավանեսյանը իր ինստագրամյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նա իր մարզիչի հետ առավոտյան վազք է իրականացնում: Ավանեսյանի մարզիչը հայերեն բարևել է իր սանի հետևորդներին: «Всем Барев»,- գրել է բռնցքամարտիկը: Ավանեսյանն իր հետևորդներին տեղեկացրել է, որ հետաքրքիր վազք է ունեցել առավոտյան: Դավիթ Ավանեսյանը դեկտեմբերի 12-ին Բարսելոնում կմասնակցի գոտեմարտի, որտեղ պետք է […]
19:17 07.12.2019
Սոչիում այսօր կայանալու է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա ընթացքում քննարկվելու է երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի հետ ինտեգրման: Ակցիայի մասնակիցների թիվը մի քանի հարյուր է: Նրանք փողոց են դուրս եկել բելառուսական դրոշներով և […]
19:15 07.12.2019
Ռուս մասնագետները խորհուրդ են տվել, թե ինչպես է հարկավոր զարդարել տոնածառը, որպեսզի այն լինի գեղեցիկ և անվտանգ, գրում է ТАСС–ը: Խորհուրդ չի տրվում տոնածառը զարդարելիս օգտագործել բամբակ: Դրանից բացի, տոնածառը չի կարելի զարդարել դյուրավառ խաղալիքներով, թղթերով և մոմերով: Ցանկալի չէ տոնածառը տեղադրել ջեռուցող առարկաների կողքը, իսկ երեխաներին պետք է արգելել ինքնուրույն միացնել կամ անջատել տոնածառի […]
19:00 07.12.2019
Ամերիկյան ESTA վիզային համակարգը կազմել է աշխարհի քաղաքների վարկանիշը, որոնցում տեղացիների հետ այցելուների ամենաբարձր հարաբերակցությունն է: Այդ մասին հաղորդում է կազմակերպության պորտալը: Ինչպես պարզվել է, ամենահյուրընկալ քաղաքի կոչումը ստացել է ամերիկյան Մայամիին, որտեղ քաղաքացիների ու քաղաքի հյուրերի հարաբերակցությունը կազմում է 1000՝ 1641-ի նկատմամբ: Շուրջ 500 հազար բնակչի պարագայում ամեն տարի Մայամի է այցելում ավելի քան […]
18:44 07.12.2019
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ով Մադրիդ էր այցելել` մասնակցելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային, կարծում է, որ բնապահպանական շարժումների աճող ժողովրդականությունը դեռևս չի հանգեցրել ցանկալի արդյունքների: Այդ մասին հաղորդում է իսպանական El Pais հրատարակությունը: Թունբերգը խոստովանել է. «Որոշակի տեսանկյունից դիտարկելու դեպքում մենք ոչնչի չենք հասել»: Ելույթի ժամանակ նա նշել է, որ կլիմայի պաշտպանությանն ուղղված […]
18:30 07.12.2019
Դանիայի խորհրդարանը պարտավորեցրել է երկրի կառավարությանը միջոցներ ձեռնարկել վնասակար արտանետումները մթնոլորտ մինչև 2030 թվականը 70 տոկոսով կրճատելու համար: Համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 179 պատգամավորից 169-ը: Այդ մասին հայտնում է Xinhua-ն: «Իհարկե, ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մեզ հաջողվել է ընդունել կլիմայական օրենքը: Հիմա ապագա կառավարությունը հարկադրված կլինի հասնել 70 տոկոսով նվազման՝ մինչև […]
18:22 07.12.2019
«Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժում կուսակցությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ Նինո Բուրջանաձեն Մոսկվայում՝ ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպմանը, նրանից ներողություն է խնդրել հունիսին Թբիլիսիում Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած հակառուսական սկանդալի համար: «Տեղեկություններ են տարածվել, որ Նինո Բուրջանաձեն Կոսաչևի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել Գավրիլովի հետ տեղի ունեցած […]
18:18 07.12.2019
Մայամիից ամերիկացի հայտնի բլոգեր Դեյվիդ Հոֆմանն այս տարվա հոկտեմբերին 10 օրով այցելել է Հայաստան ու Արցախ: Բլոգերի կարծիքով` Հայաստան չի կարելի այցելել 2-3 օրով, և եթե այն տեսնելու իրական ցանկություն կա, նվազագույնը 15 օր է հարկավոր: «Հայաստանն իրապես իմ այցելած ամենահյուրընկալ երկիրներից է: Մարդիկ բարեհոգի են, բոլորը քեզ գրկաբաց են ընդունում: Ամեն տեղ, 5 րոպե […]
17:52 07.12.2019
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և […]
17:22 07.12.2019
Ֆրանսիայում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Մասամբ գործում է ևս […]
17:14 07.12.2019
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2019 թվականի դեկտեմբերի 3-5-ը Վրաստանի պահանջով երկրորդ անգամ գնահատել է «արտաքսվածների գործով» կատարման ընթացը: Կոմիտեն կիսել է Վրաստանի կառավարության ներկայացրած փաստարկները և Ռուսաստանին կոչ արել փոխհատուցան տեսքով Վրաստանին անհապաղ վճարել 10 միլիոն եվրո: Կոմիտեն նշել է, որ Ստրասբուրգի դատարանի կողմից Ռուսաստանին պարտավորեցված արդար բավարարման գումարի վճարը պարտադիր պարտականություն է: Միաժամանակ, վրդովմունք […]
17:00 07.12.2019
Չիլիի մայրաքաղաքում արդեն 50 օր է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք այս անգամ էլ ուղեկցվել են իրավապահ մարմինների հետ բախումներով: Russia Today-ի փոխանցմամբ՝ դիմակավորված մարդիկ ոստիկանների ուղղությամբ նետել են «մոլոտովի կոկտեյլներ», ինչին ի պատասխան` վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Չիլիում ցույցերի առիթ էր դարձել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: Չնայած այն […]
16:46 07.12.2019
Միացյալ Նահանգների ազգային արխիվը որոշել է թվայնացնել երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության ժամանակ նրա ուղղությամբ արձակված գնդակները։ Դրանք մյուս տարի հետաքրքրվողներին կներկայացվեն համացանցում՝ 3D տարբերակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ստանդարտների ու տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը։ Արդեն պատրաստ են 3D մոդելները փորձնական տարբերակները։ Ազգային արխիվը որոշել է թվայնացնել այդ գնդակները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան տեսնել […]