TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Տաշքենդում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցություն

15:34 06.12.2019

Օրերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պատվիրակությունը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման ու զարգացման վերաբերյալ հարցեր։ Առանձնահատուկ քննարկվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու […]

̰
Ամերիկյան խմբի մենակատարը միացել է վարչապետի մարտահրավերին

14:27 06.12.2019

Ամերիկյան Capital Cities փոփ խմբի հայտնի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին, որի համաձայն` նա գումար է փոխանցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իր մարտահրավերը Սիմոնյանը ստացել է Վահե Բերբերյանից, որն էլ մարտահրավերը ստացել է Սերժ Թանկյանից: «Ես ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար: Ես ցանկանում եմ […]

̰
Բայդենը նախընտրական հանդիպման ժամանակ վիճաբանել է ընտրողներից մեկի հետ

13:36 06.12.2019

Ջո Բայդենը նախընտրական հանդիպման ժամանակ վիճաբանություն է ունեցել ընտրողներից մեկի հետ, գրում է CNBC-ն: Բայդենը ընտրողին անվանել է «սուտասան», ապա ասել է, որ նա շատ գեր է, որպեսզի իր համար քվեարկի: Ընտրողն էլ նշել է, որ Բայդենը, լինելով դեռ ԱՄՆ փոխնախագահ, մարդկանց ավելի մոտ էր թողնում Բարաք Օբամային և իր երեխաներին լավ պաշտոնների էր տեղավորում: Ընտրողը […]

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի մի շարք երկրներին սպառնացել է «առևտրային լծակներով»

12:58 06.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ստիպել այն երկրներին, որոնք չեն վճարում ՆԱՏՕ-ի բյուջեին, ՀՆԱ-ի 2% -ը փոխանցել դաշինքին՝ օգտագործելով առևտրային լծակներ: «Եթե երկրները ՀՆԱ-ից 2% չեն փոխանցում ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ը գուցե ստիպված լինի առևտրի հետ կապված որոշ միջոցներ կիրառել»,- հայտնում են լրագրողները Լոնդոնում Թրամփի հետ զրույցից հետո: ԱՄՆ-ը մինչ այժմ վճարել է ՆԱՏՕ-ի համեմատաբար համեստ […]

̰
ԱՄՆ-ում խանութի կողոպուտն ավարտվել է չորս մարդու սպանությամբ

12:35 06.12.2019

Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում է The Miami Herald-ը: Հայտնի է, որ երկու տղամարդիկ անհաջող փորձ են կատարել թալանել զարդերի խանութը: Ավազակները, սակայն, շուտով ստիպված են եղել թաքնվել ոստիկանությունից, ուստի առևանգել են […]

̰
Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չընդգրկվեց ԱՄՆ Սենատի օրակարգում․ VOA

10:11 06.12.2019

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 […]

̰
Մերկելը Ղազախստանի հիմնը լսել է նստած

09:14 06.12.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ղազախստանի հիմնը լսել է նստած։ Դա տեղի է ունեցել երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։ Հունիսից Մերկելի մոտ դրսևորվել են ուժեղ դողի հրապարակային մի քանի նոպաներ։ Մինչ այս նա նստած է լսել և՛ Գերմանիայի, և՛ Հնդկաստանի և՛ Չինաստանի հիմները։

̰
Թրամփը վառել է սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերը

08:50 06.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Վաշինգտոնում սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերի վառման ամենամյա արարողությանը։ Այն կայացել է Սպիտակ տան մարգագետնում։ «Մելանյան ու ես ցանկանում ենք Ձեզ մաղթել շատ ուրախ Սուրբ Ծնունդ»,-ասել է նախագահը։ Հյուրերի թվում են եղել ՆԳ նախարար Դևիդ Բերնհարդտը, օրենսդիրներ Մարկ Մեդոուզը, Ջիմ Ջորդանն ու Ջոն Ռեդքլիֆը։ 9 […]

̰
ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ուղղաթիռ է վթարվել․ կան զոհեր

08:40 06.12.2019

ԱՄՆ Միննեսոտա նահանգում Ազգային գվարդիայի UH-60 Black Hawk ուղղաթիռ է վթարվել։ Ուղղաթիռում եղել է 3 մարդ, նրանք բոլորը զոհվել են։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ուղղաթիռն իրականացնում էր փորձնական թռիչք, այն ռադարներից անհետացել է թռիչքից 9 րոպե անց։ Վթարը տեղի է ունեցել Սենթ-Քլաուդ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղի ունեցածի […]

̰
Փարիզում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 90 մարդ

08:32 06.12.2019

Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։ Փարիզում տրանսպորտային փոխադրողների մասշտաբային գործադուլի ժամանակ 90 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։ Փոխադրողների գործադուլին են միացել նաև ուսուցիչները, բուժաշխատողներն ու էներգետիկ ոլորտի աշխատողները։ ՆԳՆ տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 806 հազար մարդ, իսկ Աշխատանքի համադաշնությունը մասնակիցների […]

̰
ԱՄՆ-ում չծնված երեխային պատահաբար լիցքավորված ատրճանակ են նվիրել

23:59 05.12.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում զույգը խանութում երեխայի համար գնել է փաթեթավորված նվեր և ներսում գտել է լիցքավորված կիսաավտոմատ ատրճանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեկտեմբերի 1-ին Վերոնիկա Ալվարես-Ռոդրիգեսը և նրա ամուսինը Goodwill օգտագործված ապրանքների խանութում նվեր են գնել իրենց ընկերների՝ Ջոնաթանի և Էմբեր Ռոսասի չծնված երեխայի համար: Տուփով նվերը, որն արժեցել է 9,99 դոլար, փակ […]

̰
Մալայզիայում լիցքավորման սարքի պատճառով երեք առանձնատուն է այրվել

23:30 05.12.2019

Մալայզիական Իպոհ քաղաքում վնասված լիցքավորման սարքը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ Պատահարի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը և զգալի վնասվել են 2 հարակից կառույցները, գրում է Worldofbuzz-ը։ Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ի սահմաններում։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակից, իսկ երբ ներս է մտել, տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է, […]

̰
Վլադիմիր Զելենսկին դարձել է Ուկրաինայի առաջին նախագահը, որ «հայտնվել է» Time ամսագրի շապիկին

22:41 05.12.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվել է Time ամսագրի շապիկին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ուկրաինական պետության ղեկավարի լուսանկարը հայտնվում է այս ամսագրի շապիկին: Զելենսկուն նվիրված հոդվածը վերնագրված է. «Ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարողանում աշխարհի խոշորագույն քաղաքական դրամայում կատարել իր դերը»: Նախաբանում Զելենսկուն նկարագրել են իբրև «մարդ՝ […]

̰
Ֆրանսիայի հրեական գերեզմանատանը հարյուրից ավելի գերեզմանների վրա նկարել են սվաստիկաներ

22:14 05.12.2019

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող Վեստհոֆեն քաղաքում բարբարոսները 107 գերեզմանների վրա սվաստիկաներ և հակասեմիտական գրաֆիտիներ: Այդ մասին հայտնում է CNN-ը դեկտեմբերի 5-ին: «Սա հակասեմիտիզմի սպառնացող գործողություն է, որի համար չարամիտները կպատժվեն»,- ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, ով գերեզմանատներն այցելելիս գերեզմանների վրա նկատել է սվաստիկան և գրաֆիտին: Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

21:46 05.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը […]

̰
Ռուսաստանում օտարերկրյա վարորդներից կարող են պահանջել կրկին հավաստագրում անցնել

21:34 05.12.2019

Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գլխավոր գերա​տեսչության վերահսկողական գործունեության ծառայության բաժնի քննիչ, աշխատանքային բաժնի պետ Նիկոլայ Գիլյակովի խոսքերով՝ գերատեսչությունը պատրաստում է համապատասխան նորմատիվ-իրավական ակտեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ իրականացնելու համար: «Ենթադրվում է, որ C և D կարգերի օտարերկրյա վարորդական վկայականների փոխանակումը կիրականացվի միայն մասնագիտական ​​պատրաստվածություն անցնելուց հետո»,- նրա խոսքերը մեջբերում է […]

̰
Մոսկվայի ո՞ր շրջաններում են նախընտրում բնակվել հայերը

21:20 05.12.2019

Ռուսական «Սնոբ» պարբերականը պատմել է Մոսկվայում մշտական բնակություն հաստատող էթնիկ խմբերի կողմից բնակության համար թաղամասի, շրջանի ընտրության մասին: Պարբերականը նշում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները, որ ժամանում են Մոսկվա, հաճախ ընտրում են «իրենց» թաղամասերը: «Հայերը նախընտրում են Սոլնցևոն, մետրոյի Հարավ-Արևմտյան կայարանի շրջակայքը, վրացիները՝ Մարյինա Ռոշչան, Տիմիրյազևսկայա և Արբատսկայա կայարանները, ադրբեջանցիները՝ Գոլյանովոն, Չիրկիզովսկի և Իզմայլովո շրջանները, […]

̰
50-ից ավելի սպիտակ արջեր շրջապատել են Չուկոտկայի գյուղերից մեկը

21:07 05.12.2019

Տեսուչները հսկում են բնակավայրը, պարեկություն անում մանկապարտեզի և դպրոցի մոտ, որպեսզի կանխեն արջերի և մարդկանց հանդիպումը:

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

20:41 05.12.2019

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը: Վերջիններս ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են […]

̰
ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին. դեսպան

20:14 05.12.2019

Դեսպան Թրեյսին, փոխդեսպան Սմիթը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիսերը վերջերս հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու այս տարի Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության 40% ավելացման հետ կապված մանրամասները։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Դեսպանը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։

̰
Ինգուշներն իրենց պատմությունը կուսումնասիրեն Հայաստանում

19:43 05.12.2019

Ինգուշական պետական ​​համալսարանը և Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն` համալսարանի աշխատակիցների համար հին ձեռագրերը հասանելի կլինեն: «Համագործակցությունը Հայաստանի գիտահետազոտական ​​ինստիտուտի հետ և հին ձեռագրերին հասանելիությունը կլրացնեն ինգուշների պատմության մեջ առկա բազմաթիվ բացերը, կվերականգնեն ինգուշների պատմության որոշ գրավոր հուշարձաններ և կհստակեցնեն ինգուշների բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները: Բացի դրանից՝ դա հնարավոր կդարձնի […]

̰
Զույգն ապրել է գրեթե 70 տարի և մահացել մեկ օր տարբերությամբ

19:30 05.12.2019

ԱՄՆ Մինեսոտա նահանգից ամուսիններ Ռոբին և Քորին Ջոնսոնները միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ, գրում է Daily Mail-ը: Զույգն ամուսնանալով հաստատվել է ֆերմայում, որտեղ ապահով ապրել է ողջ կյանքը: Մի քանի ամիս առաջ Ռոբինի և Քորինի առողջությունը վատթարացել էր: Նրանց հոսպիտալացրել էին: Ամուսնու մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, կնոջ մոտ՝ սրտի անբավարարություն: […]

̰
Իտալացի Մաքսի ու երևանցի Մարիամի սերը Գյումրիում

19:00 05.12.2019

Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկում ներդրումները եղան կենտրոնի փողոցաշինական ծրագրի տրամաբանական շարունակությունը: Իսկ ներդրողները ոչ միայն արտերկրից են, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից, երբեմն էլ` երկուսը մեկում: Օրինակը հայ-իտալական ընտանիքն է, որը Գյումրիում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. ընտանիքը դրա համար տարածք է ընտրել «Կումայրի» արգելոցի` 1800-ականներին կառուցված շենքը: Երևանցի Մարիամն ու իտալացի Մասիմիլիանոն հանդիպել ու ծանոթացել […]

̰
Պետք է զարգացնենք ու խորացնենք երկկողմ հարաբերությունները. նախագահը` ՀՀ-ում Ղրղըզստանի նորանշանակ դեսպանին

18:59 05.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղըզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք […]

̰
Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները «ծանր և լուրջ» է գնահատել

18:58 05.12.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ունեցած բանակցությունները «լուրջ և ծանր» է գնահատել: «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ 3,5 ժամ տևած բանակցություններ անցկացրինք: Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և ծանր բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ չլուծված հարցեր ունենք»,- Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ […]

̰
Փելոսին Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովին հանձնարարել է Թրամփի դեմ իմփիչմենթի հոդվածներ կազմել

18:49 05.12.2019

Ի պատասխան Փելոսիի հայտարարության՝ Սպիտակ տան ներկայացուցիչը մատնանշել է Թրամփի նախագահության օրոք երկրի ձեռքբերումները:

̰
Ամերիկացին կողոպուտ է բեմադրել իր սիրելիին առաջարկություն անելու համար

18:30 05.12.2019

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի ամերիկացի բնակիչը բեմադրել է խանութի կողոպուտ սիրելիին առաջարկություն անելու համար, գրում է The Sun-ը: Մի տղամարդ իր ընկերուհու հետ գնացել է խանութ: Հանկարծ մի «կողոպտիչ» է ներխուժել խանութ: Հանցագործը մոտեցել է զույգին և սկսել նրանց տարօրինակ հարցեր տալ կյանքի և ընտանիքի վերաբերյալ: Նա հարցրել է կնոջը` արդյոք նա երեխաներ ունի՞: […]

̰
Երևանում Նիդեռլանդների դեսպանություն կբացվի

18:00 05.12.2019

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է ԱԳՆ 2020թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար։ «Քիչ առաջ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:  

̰
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ

17:41 05.12.2019

Նույն նիստին ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը:

̰
Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյան

17:04 05.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական համաժողովին: Նա, մասնավորապես, ասել է. «Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ […]

̰
BACK_TO_TOP