15:47 07.12.2019
Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 31 տարի առաջ` 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը. «Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, […]
15:27 07.12.2019
The Washington Post-ը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վերջին անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այցելել […]
14:33 07.12.2019
Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են 5 կտավների գողություն, որն արվեստի գործերի գողության խոշորագույն դեպքն է Գերմանիայի պատմության ընթացքում։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական մամուլին։ 1979 թվականին գերմանական Գոթա քաղաքի Ֆրիդենշտայն ամրոցի թանգարանից կատարված գողությունը բացահայտվել է հանցագործների պատահական «հայտնվելու» արդյունքում։ Ամրոցից գողացված կտավների մասին 40 տարի տեղեկություն չկար։ Սակայն վերջերս «կտավների սեփականատիրոջ […]
13:44 07.12.2019
Դեկտեմբերի 7-ին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում, որին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի, Արցախի ոստիկանության բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները։ Սպիտակի մեծ աղետի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին ծաղիկների խոնարհումից հետո ներկաները մասնակցել են ոգեկոչման արարողության, որի ժամանակ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իրականացրել է հոգևոր կարգ՝ ի հիշատակ և ի […]
13:33 07.12.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Սլովակիայի Պրեսով քաղաքի բնակելի շենքերից մեկում: Զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը ծագել է գազի պայթյունի հետևանքով: Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքից տարհանել են ավելի քան 30 բնակչի: Նրանք նաև չեն բացառել, որ շենքը կարող է փլուզվել: Պրեսովում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Սա քաղաքում ամենամասշտաբային […]
12:41 07.12.2019
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը: «Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն […]
11:27 07.12.2019
Apple-ը 2020 թվականին կարող է թողարկել նոր սերնդի՝ միանգամից 5 մոդելի սմարթֆոն: Այս մասին հաղորդում է Macrumos պորտալը: Սպասվող նորությունների շարքում, ԶԼՄ-ների տեղեկություններով, iPhone 11 Pro-ն է՝ 6.7 դյույմ անկյունագծային էկրանով (17,018 սմ), ինչպես նաև 6,1 դյույմից ոչ մեծ էկրանով (շուրջ 15,5 սմ): Այդ ամենից բացի, ծրագրվում է նաև iPhone 11 -ի թողարկում՝ 5,4 դյույմ […]
10:55 07.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքի ռազմածովային բազայում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4, վիրավորվել՝ 7 մարդ: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների՝ հրաձիգը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է, որն ուսանում էր ռազմաբազայում: Հայտնի է, որ այդ ռազմածովային բազայում պետք է տեղի ունենար արարողություն՝ ի հիշատակ 1941 թվականին ամերիկյան ռազմածովային ուժերի Պերլ Հարբոր բազայի ուղղությամբ ճապոնական […]
10:52 07.12.2019
Սպիտակ տունը հայտարարել է, որ չի մասնակցի հաջորդ շաբաթ Կոնգրեսում ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով լսումներին: Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում նրանք կոչ են անում դեմոկրատներին «դադարեցնել հետաքննությունը»: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանության էր արժանացրել նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննության արդյունքների վերաբերյալ 300 էջանոց զեկույցին: […]
10:45 07.12.2019
Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք քաղաքացիական մեքենաներով մոտեցել են ցուցարարներին և կրակ բացել նրանց ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ավելի քան 60 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս ամենի հետևում: […]
09:46 07.12.2019
Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկավորելու ծրագրի ընդունումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարել Չինաստանին վարկեր տրամադրելը։ «Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը Չինաստանին վարկեր տալիս: Չինաստանը բավական փող ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է: STOP!»,- գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր բարձրացնել չինական արտադրանքի ներկրման սակագները, […]
09:20 07.12.2019
Forbes հանդեսը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանիշը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 29-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ Տարեկան կտրվածքով նրա եկամուտը կազմել է 185 մլն դոլար։ Նրա եկամուտներն ապահովել են Lover ալբոմի վաճառքն ու համերգային շրջագայությունը, որը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաեկամտաբերը։ Նրան հաջորդում են Քանյե Ուեսթը ($150 մլն), Էդ Շիրանը ($110 մլն), […]
09:06 07.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ օգտվում է անձնական բջջային հեռախոսից՝ չնայած հատուկ ծառայությունների նախազգուշացումներին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Կեղծ նորություններ թողարկող CNN-ը հայտարարում է, որ ես դեռևս անձնական բջջային հեռախոս եմ օգտագործում զանգերի համար՝ չնայած անվտանգության ծառայությունների բազմաթիվ նախազգուշացումներին։ Դա բացարձակ սուտ է։ Ես […]
23:44 06.12.2019
Փոփ-երգիչ R. Kelly-ն ամուսնացել է 15-ամյա երգչուհի Aaliyah-ի հետ՝ կաշառելով Իլինոյս նահանգի պետական աշխատակցին: Այդ մասին հայտնում է The Independent-ը դեկտեմբերի 6-ին: Նշվում է, որ երաժիշտը կաշառքի շնորհիվ պաշտոնյայից ստացել է կեղծ փաստաթղթեր, որոնցում աղջիկը նշվել է որպես չափահաս: Հանցագործությունը ենթադրաբար կատարվել է R. Kelly-ի կողմից 1994-ի օգոստոսին: 2019-ի հունվարին մամուլը հրապարակել է մի փաստաթուղթ, […]
23:31 06.12.2019
Չինաստանի 36-ամյա բնակիչը մահացել է նոր աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ժամանակ, գրում է AsiaOne-ն: Տղամարդը պատասխանել է մենեջերի հարցերին, բայց հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին: Ընկերության աշխատակիցները շտապօգնություն են կանչել և շտապ հոսպիտալացրել նրան, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել նրան: Նա մահացել է սրտի հանկարծակի կանգից: Պարզվել է, որ նախորդ աշխատանքի վայրում նա […]
23:15 06.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Оттава Сенаторс-ի հոկեիստ Նիկիտա Զայցևը երեխաներին խլում է իր նախկին կնոջից՝ Մարգարիտայից: Տեսանյութը հասանելի է Mash Telegram ալիքով: Ըստ Mash-ի՝ երեք հոգի՝ Զայցևը, նրա հայրը և ընկերը, սպասել են, որ մարզիկի նախկին կինը երեխաների հետ դուրս գա փողոց: Այնտեղ կնոջից, որին ուղեկցել է դայակը, խլել […]
23:03 06.12.2019
Պրանկեր Lexus-ը (Ալեքսեյ Ստոլյարով) պնդում է, որ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և զրուցել նրա հետ: Այս մասին նա հայտարարել է Ֆեյսբուքում: «Նա սպասում էր այդ զանգին իր երդմնակալության պահից, ուստի նա նրբանկատ էր շփման մեջ»,-գրել է պրանկերը: Նա խոստովանել է, որ Զելենսկուն որոշել է զանգել այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան «60 […]
22:19 06.12.2019
Գերմանացի գիտնականները չափել են դեպի Անտարկտիկա ուղևորվող արշավախմբի ուղեղի ծավալը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն 14 ամսվա ընթացքում փոքրացել է, հայտնում է N+1-ը: Հետազոտողները ընտրել են ինը մարդու՝ հինգ տղամարդու և չորս կնոջ, ովքեր 14 ամիս անցկացրել են գերմանական Neumeier-3 կայանում: Փորձից առաջ և դրանից հետո ութ մարդ ենթարկվել է ՄՌՏ հետազոտության և Անտարկտիկայում […]
22:03 06.12.2019
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին […]
21:48 06.12.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Оттава Сенаторс-ի հոկեիստ Նիկիտա Զայցևը երեխաներին խլում է իր նախկին կնոջից՝ Մարգարիտայից: Տեսանյութը հասանելի է Mash Telegram ալիքով: Ըստ Mash-ի՝ երեք հոգի՝ Զայցևը, նրա հայրը և ընկերը, սպասել են, որ մարզիկի նախկին կինը երեխաների հետ դուրս գա փողոց: Այնտեղ կնոջից, որին ուղեկցել է դայակը, խլել են երկու երեխաներին: Տեսանյութում երևում […]
20:53 06.12.2019
ԵՄ ֆինանսների նախարարները չեն աջակցել ԵՄ-ում իրական ակտիվի հետ կապված stablecoin կրիպտոարժույթների օգտագործմանը, հայտնում է Reuters-ը: Նման կրիպտոարժույթները ներառում են, մասնավորապես, Libra արժույթը, որը մշակվել է Facebook սոցիալական ցանցի կողմից: Դրա մեկնարկը ծրագրվել էր անել 2020 թվականին, բայց դա կարող է տեղի չունենալ: «Անհնար է ԵՄ-ում stablecoin-ի օգտագործման վերաբերյալ որևէ համաձայնագիր ձեռք բերել, քանի դեռ […]
19:08 06.12.2019
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգման և վիզային ռեժիմի հեշտացման, ապա չեղարկման հարցերը շտապ պետք է լուծվեն»,- ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ: «Մեր կարծիքով` գոյություն ունեն գործնական խնդիրներ, որոնց պետք է շտապ լուծում տրվեն: Դրանք […]
19:00 06.12.2019
Իսպանացի բժիշկները վերակենդանացրել են մի կնոջ, ում սիրտը ցրտահարման հետևանքով 6,5 ժամով կանգ էր առել, գրում է Vanguardia-ն: Կինն իր ամուսնու հետ սարերում զբոսնելիս կորցրել է գիտակցությունը: Տղամարդը պատմել է, որ կինը կենդանության նշաններ ցույց չի տվել: Բժիշկները նշում են, որ կինը գտնվել է լավ վիճակում, սառել էին միայն նրա մատները: Նշվում է, որ նման […]
18:45 06.12.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ամոթ է զգում ֆաշիստների կողմից իրագործված հանցանքների համար: Այս մասին նա հայտարարել է նախկին համակենտրոնացման ճամբարում` Օսվենցիմում կառուցված թանգարանում: «Կանգնել այստեղ որպես կանցլեր և ելույթ ունենալ, այնքան էլ հեշտ չէ: Մեծ ամոթ եմ զգում՝ հաշվի առնելով այն դաժան հանցագործությունները, որ կատարվել են այստեղ գերմանացիների կողմից»,- ասել է Մերկելը: […]
18:13 06.12.2019
Թուրքիան հայտարարում է, որ Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնումը պարտադրված քայլ է եղել, և իրենց առաջնահերթությունը չէր Ռուսաստանից գնելը։ Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա ասել է, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության նմանատիպ հեռահար համակարգ գնելու խնդրով ի սկզբանե դիմել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Նրանք, ըստ թուրք պաշտոնյայի, հրաժարվել են […]
17:46 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր սլովակ գործընկերոջը՝ ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման […]
16:26 06.12.2019
Դեկտեմբերի 11-ին աճուրդի կհանվեն 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակներից մի քանիսը: Ինչպես հաղորդում է «12-րդ աթոռ» աճուրդի տունը, աճուրդի կհանվեն Փարաջանովի այն նամակները, որոնք գրվել են 1974-1978 թթ., երբ նա անազատության մեջ էր: Նամակներն ուղղված են Փարաջանովի քրոջը, զարմիկին, դրանց մեջ են նաև ռեժիսորի արած նկարներն ու լուսանկարները: Ռեժիսորը խիստ ռեժիմի ճամբարում […]
15:49 06.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին: Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցանկացած նորարարություն, նույնիսկ մեծագույնը, չի կարող լուծել խնդիրները, այն կարող […]
15:35 06.12.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը 2008-ին Վրաստանի «ագրեսիային» արձագանքելու որոշում կայացնելն էր, երբ ինքը ՌԴ նախագահ էր: Լenta.ru-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով` ինքը ստիպված էր այդպիսի դժվար որոշում կայացնել պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց: «Դա շատ դժվար […]