08:45 29.11.2019
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստադեբատի ժամանակ կիրառել է սառցե ֆիգուրներ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, ովքեր չեն ներկայացել ստուդիա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Ֆիգուրները հաղորդման ժամանակ աստիճանաբար հալվել են։ Նշվում է, որ մյուս 5 կուսակցությունների (Լեյբորիստական, Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների, Ուելսի կուսակցության և Շոտլանդական ազգային կուսակցության) առաջնորդները մասնակցել ե դեբատներին և քննարկել կլիմայական խնդիրները։
Պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդն է հանդիսանում Ջոնսոնը, բողոք է ուղարկել ԶԼՄ-ների աշխատանքը կարգավոող Ofcom-ին՝ Channel 4-ի արարքի պատճառով՝ համարելով այն հեռարձակման օրենքի խախտում։
These two ice sculptures – which represent the emergency on planet earth – will take the place of Boris Johnson and Nigel Farage tonight after they declined our invitation to attend a party leaders' #ClimateDebate
Tune in at 7pm on 4 and here on Twitter: https://t.co/GXl7XiFbgA pic.twitter.com/niPE5MLdGV
— Channel 4 News (@Channel4News) November 28, 2019
10:00 30.07.2025
NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք […] ...
09:50 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։ «Այո՛։ Կարծում եմ՝ կհաջողվի», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայի ճգնաժամի ավարտը։ «Շատ մարդիկ մեզ մոտ […] ...
09:40 30.07.2025
Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառովՆիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման և անկլավին սննդամթերքի մատակարարման շրջափակման հետ, հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։ «Այսօր ես կանչեցի Իսրայելի դեսպանին և նրան հստակեցրի, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում Գազայի հատվածում տիրող իրավիճակին», – ասել է նա RTL հեռուստաալիքի եթերում։ Վելդկամպը շեշտել է, որ […] ...
09:31 30.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...
09:29 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...
09:20 30.07.2025
Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։ Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։ Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին: Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...