TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Օգտատերերը նշել են հուսահատության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ

13:57 24.11.2019

Վեբ օգտատերերը նշել են հուսահատության դեմ պայքարի արդյունավետ եղանակները: Այս մասին նրանք գրել են Reddit հարթակում: Օգտատերերը պատմել են, թե ինչն է իրենց օգնում հաղթահարել վատ տրամադրությունը: Օգտատերերից մեկը նշել է, որ կերակրում է ագռավին գետնանուշով, իսկ մեկ ուրիշն էլ նկարում է այլ մարդկանց սատկած ընտանի կենդանիներին և նկարներն ուղարկում նրանց: Շատերը հանգստություն են գտնում […]

̰
Փորձագետները նշել են անհետացման վտանգի տակ հայտնված մասնագիտությունները

13:12 24.11.2019

Համացանցի զարգացման ինստիտուտի (IRI) մասնագետները պատմել են, թե որ մասնագիտությունները շուտով կարող են անհետանալ նոր տեխնոլոգիաների ստեղծման պատճառով, հայտնում է RT-ն: Նախևառաջ, մասնագետների կարծիքով, այն մասնագիտությունները, որոնք չեն ենթադրում ստեղծագործական մոտեցում և որոշում կայացնելու անհրաժեշտություն, ինչպիսիք են, օրինակ, բեռնակրի, տաքսիստի, վաճառողի պաշտոնները, կդառնան չպահանջված: «Այն մասնագիտությունները, որտեղ անձի ստեղծագործական և հուզական ինտելեկտը ներգրավված չէ, այսինքն՝ […]

̰
Ամերիկացին նվիրաբերել է 303 լիտր արյուն և փրկել գրեթե 2 հազար մարդու կյանք

12:55 24.11.2019

Ամերիկյան Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչ Դեյվ Մահալիկը իր կյանքում 303 լիտր արյուն է նվիրել: Նա առաջին անգամ դոնոր է դարձել 34 տարի առաջ, երբ ընկերոջ մորն արյան շտապ փոխներարկում է անհրաժեշտ եղել, գրում է Unilad-ը: Այդ ժամանակից ի վեր, ամեն երկու շաբաթվա ընթացքում, Մահալիկը գնում է հիվանդանոց, որը գտնվում է իր տնից 160 կմ […]

̰
Աղջիկն իր հարսանիքից առաջ նիհարել է 55 կգ-ով

12:22 24.11.2019

Ավստրալիական Վուլլոնգոնգ քաղաքից հարսնացուն, ով կշռում էր 120 կգ և վախենում էր տոնակատարության համար գեղեցիկ և համապատասխան չափսերի հագուստ չգտնել, 1 տարվա ընթացքում նիհարել է 55 կգ-ով, գրում է Daily Mail-ը: 30-ամյա Կաիլի Մալկախին գեր երեխա էր: Մեծանալով նա ավելորդ կգ-ները չի կորցրել, ընդհակառակը, ամեն տարի նրա քաշն ավելացել է, չնայած նրան, որ աղջիկն առողջ […]

̰
Նացիստական ողջույնի պատճառով հոլանդական ֆուտբոլի լեգենդը հայտնվել է սկանդալային իրավիճակում մեջ

11:20 24.11.2019

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Մարկո վան Բաստենը հայտնվել է տհաճ միջադեպի մեջ: «Այաքս» և «Հերակլես» ակումբների խաղի ուղիղ հեռարձակման ընթացքում Մարկոն նացիստական ​​ողջույն է հղել: Խաղի մեկնարկից առաջ FOX Sports-ի լրագրող Հանս Քրեյը հարցազրույց է վերցրել գերմանացի մարզիչ Ֆրանկ Ուորմուտից: Հարցազրույցի վերջում կադրից դուրս խոսքում հնչել են Վան Բաստենի խոսքերը, որոնք նա ասել է ստուդիայում: Ըստ […]

̰
Մարվելի առաջին կոմիքսը վաճառվել է 1,26 միլիոն դոլարով

10:51 24.11.2019

Մարվելի կոմիքսի առաջին թողարկման առավել պահպանված նմուշն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 1,26 միլիոն դոլարով, գրում է Screen Rant-ը: «Մարդ- ջահի» առաջին նմուշներից մեկը թողարկվել է 1939 թ-ին, այդ ժամանակ դեռ ընկերությունը կոչվում էր Timely Comics: Նշվում է, որ տվյալ նմուշն առաջին անգամ գնվել է Փենսիլվանիայում 10 ցենտով: Այդ կոմիքսը դարձել է Marvel-ի ամենաթանկ վաճառվածներից […]

̰
Հրանտ Մելքումյանը հաղթել է առաջատարին. Tournament of Peace 2019

10:31 24.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի հինգերորդ տուրում Հրանտ Մելքումյանը հաղթել է առաջատարին՝ Զդենկո Կոզուլին: 5 տուրից հետո Մելքումյանն ունի 3 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ բոլոր պարտիաները Մելքումյանը ոչ-ոքի էր ավարտել: Նա միավորը կիսել  էր Իվան Չեպարինովի,  Էտյեն Բակրոյի,  Մարկուս Ռագգերի և Լիվիու Նիսիպիանուի հետ: […]

̰
ԵՄ-ին անհանգստացրել է օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը

10:00 24.11.2019

Եվրոպական Միությունն անհանգստացած է ՌԴ պետդումայի կողմից ընդունված՝ ՌԴ տարածքում օտարերկրյա գործակալների գործունեության մասին օրենքի վերաբերյալ, գրում է Gazeta-ն: ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման օրենքի ընդունումը համարվում է խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության սահմանափակում: Օրենքը նաև մեծ ֆինանսական բեռ է դնում ՌԴ տարածքում աշխատող օտարերկրյա ԶԼՄ-ների վրա: Նշվում է, որ այս օրենքի ընդունումը […]

̰
Ռաֆայել Վահանյանը դարձել է վետերան շախմատիստների աշխարհի առաջնության չեմպիոն

09:46 24.11.2019

Բուխարեստում ավարտված վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունում Ռաֆայել Վահանյանը, ով հանդես էր գալիս 65-ից բարձր տարիքայինների խմբում, դարձել է աշխարհի չեմպիոն: Վերջին տուրում Վահանյանը հաղթել է դանիացի Յենս Կրիստիանսենին: Վահանյանը ևս երկու շախմատիստների հետ վաստակել է 8,5 միավոր ու լրացուցիչ գործակիցներով ճանաչվել է առաջինը: 50-ից բարձր տարիքայինների խմբում Կարեն Մովսիսյանը 8 միավորով գրավել է 4-րդ տեղը: […]

̰
Ռուս Քարդաշյանը կրկին զարմացնում է երկրպագուներին

23:58 23.11.2019

Մոդել Անաստասիա Կվիտկոն հաճախ վերբեռնում է անկեղծ լուսանկարներ, որոնցում նա գրեթե առանց հագուստի է: Բայց հարկ է նշել, որ այս անգամ աղջիկը գերազանցել է ինքն իրեն: Օրերս 24-ամյա հանրահայտ մոդելը տեղադրել է նոր ինտրիգային լուսանկարներ: Լուսանկարներում աղջիկը նստած է լողավազանի մոտակայքում: Դատելով լուսանկարի գրությունից՝ աղջիկը գովազդել է հայտնի ապրանքանիշի լողազգեստ: Նրա բիկինին չափազանց փոքր էր, […]

̰
Քիմ Քարդաշյանը Մարիո Դեդիվանովիչի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

23:11 23.11.2019

Հայկական ծագմամբ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել makeup արտիստ Մարիո Դեդիվանովիչի հետ: https://www.instagram.com/p/B5KD6mLgJX3/?utm_source=ig_web_copy_link View this post on Instagram   KKW X MARIO: The Artist and Muse launches tomorrow 12pm PST kkwbeauty.com A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on Nov 21, 2019 at 5:48pm PST

̰
Գիտնականները խոսել են փետուրով վերմակների մահացու վտանգի մասին

22:43 23.11.2019

Բրիտանացին քիչ էր մնում մահանար փետուրով վերմակի պատճառով. ալերգիան թոքերը լուրջ վնասեց, բայց բժիշկներին հաջողվեց ժամանակին ախտորոշել և փրկել տղամարդուն: Նրանք դեպքը նկարագրել են BMJ Case Reports-ի հոդվածում: 43-ամյա չծխող տղամարդը դիմել է բժշկի՝ դժգոհելով շնչառության և անընդհատ հոգնածության պատճառով, ինչը նրան տանջել էր վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ախտանիշները ցույց էին տալիս ստորին շնչուղիների […]

̰
Խանդոտ ավստրալացին արտասովոր ձև է գտել, որպեսզի իր ընկերուհուն լողափում չանհանգստացնեն

22:23 23.11.2019

Խանդոտ ավստրալացին իր լուսանկարով լողազգեստ է նվիրել հարսնացուին, որպեսզի վերջինիս լողափում ոչ ոք չմոտենա։ Ռադիոպրոդյուսեր Պեդրո Կուչկովիլլո Վիտոլան հայտարարել է, որ իր ընկերուհին սիրում է բիկինի կրել և այն ցուցադրել սոցցանցերում։ Նա որոշել է ընկերուհու համար եզակի դիզայնով լողազգեստ գնել․ «Այս անգամ ես բոլոր զգացմունքներս մի կողմ դրեցի և դիմեցի սրտիս՝ իդեալական բիկինի գնելու համար»,- […]

̰
7 պատճառ` ինչու պիտի ներդրողը գա  Հայաստան. Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առավելությունները

21:29 23.11.2019

  Ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան ՝ նախագահ Արմեն Սարգսյանին  այսպիսի հարց է ուղղել նոյեմբերի 22-ին Լոնդոնում սկսված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի վարողը: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը, – Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն […]

̰
Սիրիայում ականապատ մեքենա է պայթել. կա 10 զոհ և 25 վիրավոր

21:02 23.11.2019

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքում ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 10, վիրավորվել՝ 25 մարդ: Այս մասին RIA Novosti լրատվական գործակալությանը հայտնել է «Սիրիայի ազատ բանակ»  խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրը նաև փոխանցում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Առայժմ որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
Գիտնականները պարզել են համեղ և օգտակար ռեհան ստանալու գաղտնիքը

20:00 23.11.2019

Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է աճեցնել համեղ ռեհան, գրում է Interfax-ը` վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ մասնագետները հաշվարկել են, թե ինչ քանակությամբ սելենով (միկրոտարր) պետք է պարարտացվի ռեհանը աճեցնելիս: Գիտնականները պարզել են, որ այդ միկրոտարրը հարկավոր է զգույշ օգտագործել, քանի որ այն կենդանի օրգանիզմների վրա […]

̰
Ռուսաստանը մտադիր է մարտական ռոբոտների ստորաբաժանումներ ստեղծել

19:44 23.11.2019

Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի առջև խնդիր է դրվել ստեղծել ռազմական ռոբոտացված համակարգերի ստորաբաժանումներ, որոնք ունակ պետք է լինեն ստանձնել և իրականացնել մարտական առաջադրանքներ։ Այս մասին ռուսական «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է չբացահայտվող աղբյուրը։ Այդպիսի համակարգերի ստեղծման առաջադրանք տրվել է 2020  թվականի համար, և այդ առաջադրանքը պետք է կատարվի-ավարտվի 2025 թվականին։ «2025 թվականին մենք պետք է այդ առաջադրանքի […]

̰
Լուկաշենկոյի երիտասարդ «սիրուհին» հերքում է իրենց սիրային կապը

19:30 23.11.2019

Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, «Միսս Բելառուս-2018» Մարիա Վասիլևիչը իր ինստագրամյան էջում մեղադրել է բրիտանական The Times պարբերականին սուտ լուրեր տարածելու մեջ: Մասնավորապես, նա հերքում իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրային կապը. «Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղիր պատասխանատվություն կրել քո արտաբերած խոսքի համար, հատկապես, եթե դու առաջատար պարբերականներից մեկի լրագրող ես»: Աղջիկը […]

̰
Սիրիայի նախագահի հարազատները Եվրոպայում մեղադրվում են փողերի լվացման մեջ

19:24 23.11.2019

Իսպանիայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարազատները մեղադրվում են ավելի քան 600 միլիոն եվրոյի չափով փողերի լվացման մեջ: Իսպանիայի ազգային դատարանի որոշմամբ՝ քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադի՝ Բաշար Ասադի հորեղբոր դեմ: Մեղադրվում է ևս 13 մարդ, որոնց թվում են 82-ամյա Ռիֆաթ Ասադի 8 երեխաները և նրա 2 կանայք: Ենթադրվում է, որ Իսպանիայի […]

̰
Իտալիայում կինը 50 տարի մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի

19:14 23.11.2019

Իտալիայում թոշակառու կինը մոտ 50 տարի վարել է տրանսպորտային միջոցն առանց վարորդական իրավունքի, գրում է  il Gazzettino-ն: Օրինախախտ կնոջ ինքնությունը հնարավոր է եղել պարզել, երբ նա վթարի է ենթարկվել: Ոստիկանությունը հայտնում է, որ 77-ամյա կինը չի ունեցել համապատասխան փաստաթղթեր, սակայն վստահեցրել է, որ դրանք կան, բայց ժամկետանց են: Կինը տուգանվել է 5,11 հազար եվրոյով, և […]

̰
Շուտով կսկսվի ռուսական առաջին էլեկտրամոբիլի արտադրությունը

19:07 23.11.2019

Ռուսաստանում էլեկտրականությամբ աշխատող առաջին ավտոմեքենաները կսկսեն արտադրել արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում։ Հիմա դրա նախագիծը արտոնագրի ստացման փուլում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարը։ «Արտոնագրի հանձնումը եզրափակիչ փուլում է։ Հուսամ՝ դա շուտով կլինի։ Արտադրությունը նրանք սկսելու են 2020 թվականի առաջին եռամսյակում»,- ասել է պաշտոնյան։ Ռուսական առաջին էլեկտամոբիլը կոչվելու է Zetta: Այն ունի կոմպակտ […]

̰
Ինչպես է մարդակեր-շնաձուկը գրոհում գիտնականին

18:36 23.11.2019

Մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել է ծովային ձնկաբուծության մասնագետ Գրեգ Սկոմալի վրա այն ժամանակ, երբ վերջինս տեսանկարահանում էր ծովային գիշատիչներին: Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի Օռլեան քաղաքում: Հարձակումը հաջողվել է նկարահանել: Այս մասին հայտնել է Atlantic White Shark Conservancy-ն: Մասնագետը կանգնել էր հետազոտական նավի հատուկ կամրջակի վրա և նկարահանում էր շնաձկներին: Ինչ-որ մի պահի […]

̰
Բաքուն արագընթաց գնացքով կկապվի Ռուսաստանի հարավի հետ

18:30 23.11.2019

Ռուսաստանի կազմի մեջ մտնող Դաղստանի նախագահը հայտարարել է, որ իրենք մտադիր են Մախաչկալա-Դերբենտ-Բաքու գծով երկաթուղում արագընթաց գնացք գործարկել ուղևորների համար։ Փոխանցում է ռուսական մամուլը։ Պաշտոնյան խոսել է այն մասին, որ մտադիր են հարևան Ադրբեջանի հետ մեծացնել առևտրաշրջանառությունը և մասնավորապես արտահանել գյուղմթերքներ դեպի ադրբեջանական շուկա։ Այս համատեքստում նա նշել է նաև արագընթաց գնացքի չվերթի գործարկման մասին, […]

̰
«Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է. Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը

18:26 23.11.2019

Ուշադրություն: «Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցե´ք հղումով https://vote.junioreurovision.tv/ և քվեարկե´ք մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ )։ Ինչպե՞ս քվեարկել, դիտե´ք տեսանյութը։

̰
«Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները` «B+»-ից դարձնելով «BB-»

18:11 23.11.2019

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների […]

̰
F-35-ի ծրագրից դուրս մնալու դեպքում Թուրքիան սպառնում է մարտական ինքնաթիռներ գնել ուրիշից

18:01 23.11.2019

Եթե Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային զինատեսակի ձեռքբերումից հետո Անկարայի արևմտյան գործընկերները որոշեն թուրքական կողմին դուրս թողնել F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության և մատակարարման ծրագրից, ապա Թուրքիան էլ իրեն իրավունք է վերապահելու գտնել այլընտրանքային տարբերակներ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ Al Jazeera արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դա պետք է հասկանան […]

̰
Բրիտանական U2 խումբը ճանաչվել է վերջին 10 տարվա ամենաեկամտաբեր խումբ

18:00 23.11.2019

Իռլանդական U2 ռոք խումբը դարձել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաեկամտաբեր հյուրախաղերի մեկնող խումբը, գրում է Pollstar պարբերականը: Այսպիսով, խմբին հաջողվել է ընդհանուր առմամբ վաստակել 1,038 միլիարդ դոլար: Նշվում է, որ այդ թիվը կարող է մինչև տարեվերջ աճել, քանի որ U2-ն այս պահին հյուրախաղերով մեկնում է Ավստրալիա, Նոր Զելանդիա և այլ ասիական երկրներ: Երկրորդ հորիզոնականն […]

̰
Համակարգչային խաղերն օգնել են բրիտանուհուն 63 կգ-ով նիհարել

17:30 23.11.2019

Անգլիական Քեմբրիջ քաղաքի բնակչուհի Լորա Դրայդենը նիհարել է համակարգչային խաղերի և առողջ ապրելակերպի շնորհիվ, գրում է Daily Mail-ը: Xbox-ով ֆիթնես խաղեր խաղալով` կինը նիհարել է 63 կիլոգրամով: 29-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ միշտ եղել է գեր, կնոջ քաշը հասել է 117 կգ-ի: Կինը որոշել է նիհարել, երբ պատրաստվել է մեկնել Եգիպտոս: Այսպես նա սկսել է […]

̰
Տեղի է ունեցել խմբերի փոխանակում. Աննա Նաղդալյանը` հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին

17:16 23.11.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին: Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ո´չ հաստատեցիք, ո´չ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը: Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի […]

̰
Հռոմի պապը մեկնել է Ճապոնիա

16:28 23.11.2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  ժամանել է Ճապոնիա՝ Ասիայի երկրներ առաքելական այցի շրջանակում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Պապի այցը կտևի մինչև նոյեմբերի 26-ը, այդ ընթացքում նախատեսվում է այցելություն Հերոսիմա և Նագասակի քաղաքներ՝ ատոմային ռմբակոծության 75-ամյակի նախաշեմին: Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը հանդես կգա զինաթափման մասին ելույթով: Նախատեսվում է նաև Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հանդիպումը 2011 թվականի տարերային […]

̰
BACK_TO_TOP