16:00 23.11.2019
Եվրամիության անդամ պետությունները արդեն հաստատել են Եվրահանձնաժողովի կազմը՝ առանց Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեսակետը հաշվի առնելու։ Նրանք ժամանակ էին տվել Լոնդոնին՝ ներկայացուցիչ նշանակելու համար, սակայն դա տեղի չի ունեցել։ Եվրահանձնաժողովը այժմ ղեկավարելու է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը մինչ այս Գերմանիայի պաշտպանության նախարարն էր և երկրի կանցլերի ամենահավանական թեկնածուն էր Անգելա Մերկելի հեռանալու դեպքում։ Ներկայում Լյայենի […]
15:44 23.11.2019
Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը միջնորդություն է ներկայացրել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ քրեական գործ հարուցելու համար, հայտնում է BBC-ն: Բոլիվիայի ներքին գործերի նախարար Արթուրթ Մուրիլլոն հայտարարել է, որ Մորսալեսին մեղադրում են ահաբեկչության ու խռովության դրդելու մեջ: Որպես ապացույց` իրավապահներին ներկայացվել է աուդիոձայնագրություն Մորալեսի կողմից: Նշվում է, որ ժամանակավոր կառավարությունը ցանկանում է նախկին նախագահի համար առավելագույն […]
15:15 23.11.2019
Թուրքիայի զինված ուժերը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի շատ խիստ կարիք ունեին, և այս զինատեսակը կարևոր էր Թուրքիայի պաշտպանության և անվտանգության ապահովման համար։ Այս մասին Al Jazeera արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Նա արդարացել է, որ իրենք ռուսական համակարգը գնելու որոշումը կայացրել են միայն այն բանից հետո, երբ իրենց ամերիկյան գործընկերները հրաժարվել են […]
14:22 23.11.2019
Ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հերթական հայտարարությամբ հերքել է իր կապը Գերմանիայում ապօրինի միգրացիայի կազմակերպման սկանդալային բացահայտման հետ։ Կուսակցությունը պնդում է՝ Գերմանիայից արտաքսվածները իրենց կուսակցության անդամ չեն։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ գերմանական մամուլում հրապարակում հայտնվեց, ըստ որի՝ այս կուսակցության հետ կապ ունեցող քաղաքական գործիչները, Ադրբեջանի իշխանությունների հալածանքներից փախչելով Գերմանիա, հետագայում այնտեղ շահավետ բիզնես են […]
12:23 23.11.2019
Իրանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «Հորդատ 15» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնել է Fars News Agency-ն: Փորձարկումներն անցկացվել են լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում՝ հյուսիսային Սեմնան նահանգում: Հակաօդային պաշտպանության նոր համակարգը կարող է 150 կմ շառավղով հայտնաբերել տարբեր թիրախներ, ներառյալ՝ ռազմական ինքնաթիռներ, դրոններ և հետևել դրանց մինչև 120 կմ հեռավորության վրա: «Հորդատ 15» […]
11:53 23.11.2019
Աֆրիկայի արևադարձային բուսական աշխարհի մեկ երրորդը հայտնվել է անհետացման վտանգի տակ, գրում է Science Advanced-ը: Աշխատության հեղինակ Թոմաս Քուվրերը նշել է, որ վտանգն առավել մեծ է Եթովպիայում, Տանզանիայում և Կոնգոյում: Աֆրիկայի բուսականության 31,5% -ը գտնվում է անհետացման եզրին: Նշվում է, որ այդ ամենը կապված է արդյունաբերական աշխարհի զարգացման հետ:
11:48 23.11.2019
Կոլումբիայի Կաուկա դեպարտամենտում նորաբաց ոստիկանական բաժանմունքի մոտ բեռնատար մեքենա է պայթել, ինչի պատճառով զոհվել է 3 մարդ։ Բեռնատարը լիցքավորված է եղել հենց պայթուցիկ սարքով։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Պայթյունի հարվածային ալիքի հետևանքով ցնցվել են նաև մոտակա տները, իսկ բնակավայրում էլեկտրամատակարարումն անջատվել է։ Տեղի իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը, սակայն փոքր-ինչ անսովոր մոտիվացիայով։ Ենթադրվում […]
11:38 23.11.2019
Ուրբաթ օրը Մոսկվայում բացվել է Եվրոպայի ամենամեծ սահադաշտը, գրում է Life-ը: Սահադաշտի մակերեսը կազմում է 50 հազար քառակուսի մետր: Այն ձևավորված է 70-80 ականների ամանորյա տոների ոճով, իսկ թռչնի թռիչքի բարձրությունից այն նման է ոսկե բանալու: Life-ը ներկայացրել է բացման արարողության հրավառության տեսանյութը:
11:05 23.11.2019
Ռուս լրագրող և բլոգեր Աբաս Ջուման մեծ հոդված է հրապարակել Հայաստան կատարած իր այցի և ստացած տպավորությունների մասին: «Федеральное Агентство Новостей» (ФАН) պորտալում հրապարակված հոդվածում Ջուման պատմում է այն մասին, թե ինչպես է Վերնիսաժում տեսել Գարեգին Նժդեդի բազմաթիվ դիմանկարներ: Նա նշում է, որ Հայաստանի համար Գարեգին Նժդեհն ազգային ազգային հերոս է, ով երկրին է նվիրել […]
10:53 23.11.2019
Օդեսային բնապահպանական աղետ է սպառնում: Նախօրեին կտրվել է «Դելֆի» նավթատարի խարիսխը, ինչի հետևանքով նավը կողաշրջվել է: Սկսվել է նավթամթերքի արտահոսք: Ջրում նավթի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանն ավելի քան 50 անգամ, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե նավի ամբարներում նավթ կամ վառելիք չկա: Համաձայն ուկրաինական լրատվամիջոցների՝ նավն առնվազն մեկ օր մնացել է […]
10:42 23.11.2019
Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են բազմահազարանոց հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դրանց ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Կան տուժածներ: Հակակառավարական ցույցերը Չիլիում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Ցույցերի առիթ էր հանդիսացել […]
09:34 23.11.2019
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության շրջանակային համաձայնագիր: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր փուլ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը երբևէ չի եղել այսքան հզոր, և ստորագրված փաստաթուղթը հստակ հիմք է ստեղծում ամուր […]
08:49 23.11.2019
Amazon ընկերությունն ԱՄՆ դաշնային դատարան հայց է ներկայացրել՝ վիճարկելով Microsoft-ի հետ տվյալների պահպանման ամպային ենթակառուցվածքի ստեղծման համար 10 մլրդ դոլարի պայմանագիր կնքելու Պենտագոնի որոշումը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթին։ Amazon-ը նույնպես հավակնել է այդ գործարքին՝ համարվելով ֆավորիտ, սակայն պարտվել՝ ընկերության հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին։ Նոյեմբերի 16-ին հայտնի էր […]
08:37 23.11.2019
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին YouTube-ում երկու նոր երգ է հրապարակել, հայտնում է ETCanada պորտալը։ Home Tonight և In A Hurry ստեղծագործությունները երաժիշտը ձայնագրել է 2018 թվականին՝ Egypt Station ալբոմի վրա աշխատելու ժամանակ։ Երկու թրեքերն էլ կթողարկվեն 7 դյույմանոց վինիլային սկավառակներով, որոնք վաճառքում կլինեն նոյեմբերի 29-ին։
08:30 23.11.2019
Անկարգությունների վերսկսումից հետո Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի տարածքում իշխանությունները պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտնում է City TV-ն։ Բոգոտայում քաղաքային արագընթաց ավտոբուսների համակարգի աշխատանքը դադարեցվել է։ Քաղաքապետարանի տվյալներով՝ ձերբակալվել է 230 մարդ՝ հասարակական կարգի խախտման, թալանի և վանդալիզմի համար։ Պաշտոնական տեղեկություններով՝ հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3, վիրավորվել 273 մարդ, այդ թվում 148 զինվորական և […]
23:59 22.11.2019
Քիմ Քարդաշյանն այս տարի շարունակել է հաջողություններ գրանցել իր հայտնի Skims ներքնազգեստի ապրանքանիշով: Սակայն նույնիսկ Քիմ Քարդաշյանը կարող է զգեստի մեջ «տեղավորվելու» խնդիր ունենալ, որը նա Instagram-ում ներկայացրել է: 39-ամյա գործարար կինը ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը Versace-ի սեքսուալ զգեստով: View this post on Instagram How good would this @versace dress have been […]
23:44 22.11.2019
Twitter-ի միկրոբլոգների ծառայության մեջ այժմ հնարավոր կլինի թաքցնել սեփական հրապարակումների վերաբերյալ օգտատերերի որոշ մեկնաբանություններ, հայտնում են սոցիալական ցանցի պաշտոնական էջում: Ֆունկցիան սկսել է աշխատել նոյեմբերի 21-ին: Նշվում է, որ ցանկության դեպքում հնարավոր կլինի հետ բերել թաքնված մեկնաբանությունները. դրանք չեն ջնջվի: Անձը, որի մեկնաբանությունը թաքնված է, ծանուցում չի ստանա:
22:53 22.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա որդին՝ Բագրատը, ֆրանսերեն է սովորում։ «Քլոեն Բագրատին ֆրանսերեն է սովորեցնում, իսկ Բագրատը նրան փորձում է հայերեն սովորեցնել»,- գրել է նա։ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի որդին ֆրանսերենի ուսուցչուհուն ծանոթացնում է «Չ» տառին և դրա արտասանությանը։ Սիմոնյանը նաև ասել է, որ երբ իր […]
22:34 22.11.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր 4 երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել: View this post on Instagram Looking forward to quality time with my favorites next week. What are you most grateful for this Thanksgiving? Follow @picsart and click on their link in bio to get this look. #picsart #picsartpartner A […]
22:13 22.11.2019
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Մարիինսկ քաղաքում դատարանն ազատ է արձակել մի հայ տղամարդու, որը ոստիկանության կողմից ձերբակալվել էր փաստաթղթերի բացակայության պատճառով: 50-ամյա տղամարդը կալանավորվել էր նոյեմբերին: Նրան սպառնում էր մինչև 5 հազար ռուբլի տուգանք և Ռուսաստանից արտաքսում: Вашгород.ру-ի փոխանցմամբ՝ հայ տղամարդը դատարանում զղջացել է և ասել, որ եկել է Ռուսաստան փող վաստակելու, և որ իր կինը […]
21:44 22.11.2019
Օլեգ Վիննիկի համերգը կայացել է Կիևի մարզական պալատում, բայց ներկայացումն առանց տհաճ անակնկալի չի ավարտվել: Այսպիսով՝ երգչի երկրպագուները բեմին մոտ գտնվող լավագույն տեղերի համար կատաղի պայքարել են: Այդ մասին հայտնում է TSN-ն: Կանայք սկսել են ծեծել միմյանց, որպեսզի ամենահարմար տեղերը զբաղեցնեն և ավելի լավ տեսնեն իրենց կուռքին: Նրանք նաև քաշել են միմյանց մազերը: Նրանց սկսել […]
21:30 22.11.2019
Թուլուզի երկաթուղային ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ մի կնոջ ողորմություն տալու համար: Տուգանքը կազմել է 100 եվրո, հայտնում է France 3 Occitanie-ն: Երիտասարդը տոմսեր վաճառող սարքից վերցրել է 70 ցենտ մանրադրամը և հանձնել այն երեխայի հետ կարիքավոր մորը: Ուղևորը մտադիր է հասնել որոշման վերանայման և հայտնել է, որ կամավոր է հանձնել գումարը, կինը նրան չի խնդրել: […]
21:05 22.11.2019
Ռուսական շուկայում առաջին անգամ գործարկվել է դեղատներում վարկերի տրամադրման ծառայությունը, այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը: Այժմ գնորդները կարող են նպատակային սպառողական վարկ վերցնել՝ դեղամիջոցներ գնելու համար: Դրա գումարը կարող է տարբեր լինել 3 հազարից մինչև 300 հազար ռուբլի: Ավելին, դրույքաչափը տարեկան 23% է: Նշվում է, որ վարկի նվազագույն ժամկետը երեք ամիս է, իսկ առավելագույնը՝ մեկ […]
19:15 22.11.2019
SpaceX-ի առաջին Starship Mk1 առաջին նախատիպի փորձարկումները Տեխասի հարավում գտնվող «Բոկա-Չիկա» փորձարկման վայրում հաջողությամբ չեն պսակվել: Վառելիքի բաքերի փորձարկման ժամանակ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվել է NASA-ի կայքում: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել հեղուկ մեթանով և թթվածնով ռեզերվուարները լցնելիս: Տիեզերանավի վերին հատվածը պայթել է և դուրս թռել տարածքից, որից հետո գոլորշու և […]
19:13 22.11.2019
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Սիրիայում բռնել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի, որը Ռուսաստանում և Գերմանիայում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ է: Այդ մասին հայտնում է Hurriyet-ը: Նախարարի խոսքերով՝ թուրքական զորքերը Սիրիայի Աազազ քաղաքում բռնել են ԻՊ գլխավոր ահաբեկիչներից մեկին՝ Ջիհադ ադ-Դին ալ-Նասիր Ուբեյդե անունով: Նշվում է, որ նա խմբավորման բարձրագույն ղեկավարությունից է: Նրա […]
19:00 22.11.2019
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck բեռնատարը: Մեքենան ունի համակարգչային խաղերին բնորոշ դիզայն, սակայն նրա տեխնիկական ցուցիչները բացառիկ են: Այն կթողարկվի երեք տարբերակով՝ մեկ, երկու և երեք էլեկտրաշարժիչով: Շնորհանդեսի ընթացքում Մասկը հայտնել է, որ մեքենան կարող է 3 վայրկյանի ընթացքում 100 կմ/ժ արագություն զարգացնել: Դրանից բացի՝ Մասկը ներկայացրել է այն դետալները, որոնցից պատրաստված […]
18:47 22.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում և հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները և սիրուհիները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Այս ցուցումը Լուկաշենկոն տվել Է Վիտեբսկի մարզի ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: «Իսկ նրանք (մասնագետները – խմբ.) ուժով աշխատանքի չեն […]
18:44 22.11.2019
Ամերիկուհին ժամանակին է իմացել, որ ունի քաղցկեղ և կարողացել է ապաքինվել՝ շնորհիվ իր շան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Մի քանի տարի առաջ նա նկատել է իր հասկի ցեղատեսակի շան տարօրինակ պահվածքը: Շունը սկսել է հաճախ մոտենալ տիրուհուն, հոտոտել նրա փորը: Երբ շունը սկսել է թաքնվել պահարանի տակ և պոչով փակել քիթը, իսկ ամերիկուհու […]
18:41 22.11.2019
Կիպրոսի ներգաղթի ծառայությունը Լիմասոլ քաղաքում ձերբակալել է Վրաստանի 17 քաղաքացու, որոնք մեղադրվում են երկրում ապօրինի գտնվելու համար: Նրանք, միգրացիոն օրենքի խախտմամբ, աշխատել են Կիպրոսի շինարարական օբյեկտներից մեկում: Վրաստանի «Առաջին ալիքի» հաղորդմամբ` վրացիները, ամենայն հավանականությամբ, աշխատանքի էին տեղավորվել կեղծ փաստաթղթերով: Աղբյուրի տվյալներով` Կիպրոսի դատարանը նրանց 8-օրյա կալանքի է դատապարտել:
18:20 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, Իտալիայի վարչապետի հանդիպումից հետո իր ելույթի ընթացքում ամփոփել է Իտալիա կատարելիք այցը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Վարչապետի խոսքերով` այս տարի առևտրատնտեսության առումով Իտալիան այս պահին Եվրամիությունում ՀՀ-ի երկրորդ գործընկերն […]