TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կատրին Դենյովը շտապ հոսպիտալացվել է

14:40 06.11.2019

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը: 76-ամյա դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այժմ բժիշկները հետազոտում են «Շերբուրգյան հովանոցներ»-ի աստղին:  

̰
Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի շրջանի դատախազ

13:55 06.11.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Սերգեյ Կարապետյանին նշանակելով Սմոլենսկի շրջանի դատախազ: Ռուսաստանի նախագահի հրամանագրում ասված է. «Սերգեյ Էդուարդովիչ Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի շրջանի դատախազ»: 41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից նա ծառայում էր որպես […]

̰
ԻՊ-ի զինյալները Տաջիկստանում հարձակվել են սահմանային անցակետի վրա․ կա 17 զոհ

13:42 06.11.2019

Տաջիկստանում 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակվել է Իշխանոբոդի թիվ 4 սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Տաջիկստան-Ուզբեկստանի սահմանին: Հակամարտության ընթացքում սպանվել է 15 հարձակվող, ինչպես նաև անվտանգության 2 աշխատակից: Այդ մասին տեղեկացնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հարձակումը կատարվել է ժամը 03:23-ին: Հարձակվողները խլել են հինգ […]

̰
Ֆրանսիան չեզոքացրել է ահաբեկչական խմբավորումներից մեկի ղեկավարին

13:39 06.11.2019

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող խմբավորման ղեկավարին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Պարլիի խոսքերով՝ նա ամենաշատ փնտրվող ահաբեկիչներից մեկն էր: Նշվում է, որ Մայչու անունով տղամարդը կազմակերպել է մի քանի խոշոր ահաբեկչական գործողություններ:    

̰
Ինձ խորապես հուզել է այստեղ գտնվող ձեռագրերից ամենամեծը. Հունաստանի նախագահ

13:08 06.11.2019

Այսօր  Հունաստանի Հանրապետության նախագահն այցելել է  Մատենադարան: Պրոկոպիոս Պավլոպուլոսը շրջայցի վերջում իր տպավորությունների մասին խոսել է լրագրողների հետ «Ձեռագրերի այս թանգարանը շատ արժեքավոր է ոչ միայն հայ մշակույթի համար, այլ ընդհանրապես: Այն ամենը, ինչ այստեղ տեսնում ենք, հայոց լեզվի ներդրումն է ամբողջ մարդկության պատմության մեջ: Հայ գրողները նաև նպաստել են, որ հայերեն թարգմանվի  հին հունական գրականությունը: […]

̰
Ռուսական բազան դեկորացիա չէ, այն պետք է ամենավերջին սպառազինությունն ունենա․ Էդմոն Մարուքյան

12:58 06.11.2019

Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի, կարող է օգտագործվել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս առումով վատ չէ, ընդհակառակը, շատ լավ է, որ բազայի հնարավորություններն ուժեղացվում են։ Այո՛, բազան դեկորացիա չէ, և չպետք է լինի։ Եթե կա բազա, այն պետք է ամենավերջին սպառազինությամբ […]

̰
Թրամփի իմփիչմենթի գործով առանցքային վկան փոխել է ցուցմունքը

12:43 06.11.2019

Թրամփի իմփիչմենթի գործում առանցքային վկա, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծակի փոխել է ցուցմունքը և հայտարարել, որ Վաշինգտոնը Ուկրաինային խոստացել է վերսկսել 391 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հարցով հետաքննություն սկսել: Սոնդլենդի նոր ցուցմունքները Վաշինգտոնում համարել են ամենաուժեղ հարվածը Թրամփին: Դեռևս մեկ […]

̰
Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած 2 հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր․ դեսպանություն

11:52 06.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է տարածել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 2 հայերի վերաբերյալ․ «Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է […]

̰
Թրամփի վարչակազմը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Bloomberg

11:40 06.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ «Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և միաժամանակ Սիրիա ներխուժման համար դատապարտումը տեղի են ունեցել անհամապատասխան շրջանում։ Դա կարող է հանգեցնել օրենսդրության ընդունմանը, որն առավելապես կհամարվի պատժիչ, քան սկզբունքային»,- […]

̰
Հարձակում Թաիլանդում․ կա 15 զոհ

09:50 06.11.2019

Թաիլանդի հարավային Յալա նահանգի հսկիչ-անցակետում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 15, տուժել՝ 4 մարդ։ Հարձակվողները հետապնդումից խուսափել են պայթուցիկ սարքի և ճանապարհին թափված մեխերի օգնությամբ։ Յալան Թաիլանդի 4 նահանգներից մեկն է, որտեղ մուսուլմանները գերակշռում են։ Մինչև 1909 թվականը Յալան, Պատտանի և Նարատհիվատ նահանգները եղել են անկախ Մալայական մուսուլմանական սուլթանության մաս։ Անջատողականության հետ կապված […]

̰
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «առավելագույն ճնշմամբ»

09:18 06.11.2019

ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի իշխանությունների որոշումը՝ Ֆորդոյի ստորգետնյա գործարանում ուրանի հարստացումը վերսկսելու վերաբերյալ։ Վաշինգտոնը Թեհրանին սպառնացել է «առավելագույն ճնշմամբ»։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչը՝ նշելով, որ Իրանի այդ քայլը զարմանք չի առաջացնում։ «Նրանք պարբերաբար սպառնում են դրանով, դա միջուկային շանտաժի թափանցիկ փորձ է»,-ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանի որոշումը «մեծ քայլ […]

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է կինը գնացք բարձրանալիս վայր ընկնում և կորցնում ոտքը

23:12 05.11.2019

Կրասնոդարի երկրամասում 35-ամյա կինը, որը շտապել է «Մոսկվա-Գրոզնի» չվերթի գնացքին, ընկել է կառամատույցում և լուրջ վնասվածք ստացել: Դեպքը տեղի է ունեցել Կրոպոտկին քաղաքի «Կավկազսկայա» կայարանում: Կադրերում երևում է, որ կինն ու տղամարդը շտապում են բարձրանալ արդեն ընթացքի մեջ գտնվող գնացքը: Տղամարդուն դա հաջողվում է, նա փորձում է օգնել բարձրանալ նաև կնոջը, սակայն կինը կորցնում է […]

̰
ԱՄՆ-ում հայկական մաֆիայի առաջնորդներից մեկին դատապարտել են 18 տարվա ազատազրկման

22:59 05.11.2019

«Armenian Power» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, Միացյալ Նահանգներում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ բազմաթիվ հանցագործությունների համար: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: Մհեր Դարբինյանը հայտնի է որպես «Մայք»: Հանցագործությունները հիմնականում կապված են եղել դրամաշորթության հետ, որի շնորհիվ նա կուտակել է 1 միլիոն դոլար: Համաձայն դատարանի որոշման՝ Դարբինյանը պետք է նաև վճարի 170 հազար դոլար տուգանք […]

̰
Նյու Յորքում նոկաուտով հաղթած հայ մարտիկի շնորհիվ Դոնալդ Թրամփը լսել է «Արցախ» երաժշտական կոմպոզիցիան

22:48 05.11.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարի մենամարտերից մեկում  հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը:  Նա մենամարտել էր  ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի էր ենթարկել: Իսկ  մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հատկանշական է, որ  Շահբազյանը ռինգ է դուրս եկել հայտնի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի […]

̰
Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ. Հունաստանի նախագահ

22:39 05.11.2019

Հունաստանի նախագահը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարեց, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա՝ Հայաստանից ուղերձ հղելով Թուրքիային: «Մենք հիշում ենք հայերի ցեղասպանությունը, մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց […]

̰
Գերդոզավորման պատճառով հոսպիտալացված Էմինեմին փրկել է Էլթոն Ջոնը

22:35 05.11.2019

Ամերիկացի ռեփեր Էմինեմը դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին՝ թմրամոլության դեմ պայքարում իրեն օժանդակելու համար: Այս մասին ասված է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականի մեջ, հայտնում է Daily Mail-ը: 2007-ին Էմինեմը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝ ուժեղ ցավազրկող «Վիկոդինի» չափազանց մեծ դոզա ընդունելու պատճառով: Նշվում է, որ […]

̰
Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ-ից թույլտվություն խնդրել Ռուսաստանից կործանիչներ գնելու համար

21:59 05.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում թույլտվություն խնդրել ԱՄՆ-ից, եթե որոշի գնել ռուսական կործանիչներ: Սեպտեմբերի սկզբին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին այցելել է МАКС-2019  ավիասալոն: Նշվում է, որ նա հետաքրքրվել է ռուսական Су-35 և Су-57 կործանիչներով, այդ թեման քննարկվել է նաև Ռուսաստանի Դաշնության nախագահի հետ բանակցությունների ընթացքում: […]

̰
Մոսկվան անընդունելի է համարել Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու ԱՄՆ ծրագրերը

21:37 05.11.2019

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն անընդունելի է համարել Սիրիայում ապօրինի ներկայություն ամրապնդելու նպատակով ԱՄՆ-ի կատարած ցանկացած գործողություն: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Վաշինգտոնը ռազմական բազաներ է ստեղծում Սիրիայի Դեր Զոր նահանգի նավթային հանքավայրերի մոտակայքում: «Ցանկացած գործողություն, որով փորձում են ամրապնդել Միացյալ Նահանգների ապօրինի ռազմական ներկայությունը, մեր կարծիքով, հակասում է միջազգային […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ուկրաինացի պատգամավորը սպառնում կտրել անցորդի գլուխը

21:24 05.11.2019

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Օպոզիցիոն պլատֆորմ» կուսակցության անդամ Իլյա Կիվան սպառնացել է կտրել անցորդի գլուխը, որը դիմել է նրան հարցով:Այս միջադեպը նկարահանել է լրագրող Դենիս Կազանսկին: Երբ Կիվան մոտենում է իր ջիպին, անցորդներից մեկը հարցնում է նրան, թե արդյո՞ք նա չի պատրաստվում թաքնվել ժողովրդից: «Դու ինչ է, հիմա՞ր ես, հիմա ես քո գլուխը կկտրեմ»,- պատասխանել […]

̰
Հունաստանում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, որ իր բեռնատարի սառցախցիկում տեղափոխելիս է եղել 41 աֆղան գաղթական.The Guardians

20:55 05.11.2019

Ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսային մասում ՝ Քսանթի քաղաքի մերձակայքում: Հրապարակման համաձայն՝ 40-ամյա վարորդը միգրանտներին տեղափոխել է սառնարանում: Ոստիկաններն ապօրինի ներգաղթյալներ են հայտնաբերել մեքենայի ստուգման ժամանակ: Ըստ իրավապահների՝ միգրանտների առողջությանը վտանգ չի սպառնում,քանի որ սառնարանն անջատված էր: Մեքենայի վարորդը ձերբակալվել է, նա գտնվում է նախնական կալանքի մեջ: Նախնական վարկածով՝ բեռնատարը Հունաստան է մուտք գործել […]

̰
Ավիաընկերությունը օդաչուին ցմահ զրկել է աշխատանքից՝ տեսնելով, թե ինչ է կատարվում խցիկում

20:30 05.11.2019

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որը վիրուսային է դարձել և մեծ աղմուկ բարձրացրել: Լուսանկարում Գույլինի Զբոսաշրջության համալսարանի ուսանողուհի Չեն Յույինը գտնվում է օդաչուների խցիկում, աղջկա ծնկներին թեյի սկուտեղ էր: Աղջիկը մեկնաբանության մեջ գրել էր, որ շատ շնորհակալ է օդաչուին նման հնարավորության համար: «Ես շատ շնորհակալ եմ օդաչուին: Ես շատ տպավորված եմ», – գրել էր նա: […]

̰
Շտայնմայերը Գորբաչովին նամակ է գրել Եվրոպայի և ՌԴ համատեղ ապագայի մասին

20:00 05.11.2019

Բեռլինյան պատի քանդման ու երկու Գերմանիաների միավորման 30-ամյակի կապակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նամակ է հղել ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովին, որը վճռական ավանդ է ունեցել պատի քանդման մեջ։ Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի վերամիավորմանը նպաստելու համար։ Բայց նա նաև խոսել է այդ միավորման տրամաբանական շարունակության չկայացման մասին։ Գերմանիայի նախագահը ափսոսանք […]

̰
Ինչպես է մետրոյի աշխատակիցը փրկում ուղևորի կյանքը մահից մեկ վայրկյան առաջ

19:58 05.11.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մետրոպոլիտենի աշխատակիցը փրկել է ռելսերին ընկած տղամարդու կյանքը գնացքի ժամանումից բառացիորեն մեկ վայրկյան առաջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Մետրոյի անվտանգության համակարգի տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդը երերվում, կորցնում հավասարակշռությունը և ընկնում ռելսերի վրա: Նա ընկնում է ռելսերի վրա հենց այն […]

̰
Հայտնի է ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը

19:30 05.11.2019

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` Գայանայում տնտեսության աճը կհասնի 86 տոկոսի, չնայած 2019 թվականին աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, ինչը 14 անգամ բարձր է Չինաստանի աճի գնահատված տեմպից, պնդում է Bloomberg-ը: Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր աճով պարտական ​​է 2015-ին հայտնաբերված օֆշորային նավթային հանքավայրերի ակնկալվող չնախատեսված եկամուտներին: Ըստ ԱՄՀ-ի գնահատականների` Գայանայի տարեկան ՀՆԱ-ն, որն […]

̰
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ահաբեկչություն է կանխել

19:15 05.11.2019

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սպաները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել: Ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ կասկածվողները ձերբակալված են: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին: «Տելեգրամի» «112» ալիքի հաղորդմամբ՝ 30-ամյա Թալանթ Օնուրովը փետրվարից պատրաստվում էր ահաբեկչական հարձակման: Ասիացի տղամարդը արմատական հայացքների տեր է, հանդես է գալիս «անհավատների դեմ սուրբ պատերազմի»՝ ջիհադի կոչերով: Ինը […]

̰
Խոշոր հրդեհ Նիգերիայի առևտրի կենտրոններից մեկում

19:02 05.11.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Նիգերիայի Լագոս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնել է Global News-ը: Համաձայն նախնական տվյալների՝ հրդեհը  բռնկվել է կենտրոնի վերևի հարկում: Մարդիկ ապրանքները փրկելու նպատակով դրանք նետում են պատուհաններից: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ:

̰
Դատարանը կրկին հրաժարվել է Կիրկորովի մահափորձի գործով հարցաքննել Գալկինին և Պուգաչովային

19:00 05.11.2019

Ռուս հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը և կինը` երգչուհի Ալլա Պուգաչովան, կրկին չեն հրավիրվել դատարան` որպես վկաներ Մախաչկալայում անցկացվող համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի դեմ կազմակերպված մահափորձի գործով: Այս մասին հայտնում է Коммерсант պարբերականը՝  վկայակոչելով մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովին: Խոսքը 2017 թվականի հուլիսին Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն նախապատրաստելու մասին է: Մեղադրյալներից մեկը ՝ Խիդիրնբի Կազույևը, հայտարարել է, որ […]

̰
Որքա՞ն են վաստակում ռուս երգիչները խնջույքներին երգելու համար

18:51 05.11.2019

Ռուս աստղերը իրենց ելույթների համար միլիոնավոր ռուբլիների հասնող հոնորար են պահանջում, գրում է lenta-ն: 2019թ. «Ձայնը» նախագծի երգչուհի Նարգիզ Զախիրովան իր 45 րոպեանոց ելույթի համար պահանջում է վճարել 1,8 միլիոն ռուբլի, իսկ երգչուհի Պոլինա Գագարինան մի քանի երգ կատարելու համար պահանջում է 3,5 միլիոն ռուբլի: Նույն գումարն է վերցնում նաև Դիմա Բիլանը: Երգչուհի Սվետլանա Լոբոդան […]

̰
Թուրքիան ուսումնասիրում է ամերիկյան F-35-ի այլընտրանքները

18:45 05.11.2019

ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելուց, ուստի Անկարան արագացրել է սեփական ինքնաթիռների ստեղծման գործընթացը և սկսել է փնտրել այլ տարբերակներ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը: LIVE — President Erdoğan: FETÖ leader Fetullah Gülen is as important for Turkey as Daesh leader al-Baghdadi was for the UShttps://t.co/bBzI8iLvEj […]

̰
Զոհրաբ Մնացականյանը  հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

18:44 05.11.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Ան Լինդեին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրել են, […]

̰
BACK_TO_TOP