TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թոշակառուն մահացել է ջրազրկումից՝ մոլորվելով առևտրի կենտրոնում

23:22 06.11.2019

Սիդնեյում տարեց մի քաղաքացի մնացել է առևտրի կենտրոնում և մահացել ջրազրկումից: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ, բայց հայտնի է դարձել միայն հիմա: Կնոջ հետ 71-ամյա Բեռնար Գորն այցելել է իր դստերը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Մինչ տղամարդը սպասում էր իր հարազատներին, նա որոշել է շրջել առևտրի կենտրոնում: Թոշակառուն […]

̰
Մալայզիայում տղամարդը հղի կատվին սպանելու համար բանտում կանցկացնի մոտ 3 տարի

22:52 06.11.2019

Մալայզիայում հղի կատվին սպանելու համար 42 տարեկան տղամարդուն դատապարտել են 34 ամսվա ազատազրկման: Բացի դրանից՝ նա պետք է մոտ 10 հազար դոլարին համարժեք տուգանք վճարի իր արարքի համար: Դեպքը տեղի է ունեցել Մալայզիայի հագուստի մաքրման ծառայություններից մեկում: Սրահներից մեկի անվտանգության տեսախցիկների միջոցով բացահայտվել է, որ տղամարդը սենյակում գտնվող կատվին վերցրել և նետել է չորացման սարքի […]

̰
Առյուծները զբոսաշրջիկների աչքի առաջ հոշոտել են փղի ձագին

22:34 06.11.2019

Զիմբաբվեի Խվանգե ազգային պարկում զբոսաշրջիկների աչքի առաջ առյուծները հոշոտել են փղի ձագին: Արյունալի միջադեպի ականատեսները նկարահանել են այս ամենը և տեղադրել համացանցում: Ազգային պարկի աշխատակից Կալվետա Նկոմոն է պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Խումբա անունով արու առյուծը նկատել է փղի ձագին, երբ վերջինս մենակ է եղել ջրի մոտ: Մեծ փղեր շրջակայքում չեն եղել, այլապես […]

̰
Ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի. Քիմ Քարդաշյան

21:47 06.11.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչ անակնկալ է պատրաստել մայրիկի համար՝ ծննդյան օրվա առթիվ: «Այսօր մենք մայրիկիս օրն ենք տոնում: Ցանկացած մեկը, ով գիտի նրան, գիտի թե ինչքան զգացմունքային է նա: Իր ծննդյան օրը ես կազմակերպել եմ ոչ մեծ ընթրիք իր երեխաների և այն մտերիմների հետ, […]

̰
Twitter-ի ղեկավարին զվարճացրել է Facebook-ի նոր ապրանքանշանը

21:34 06.11.2019

Twitter–ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին ծաղրել է Facebook–ի նոր կորպորատիվ ապրանքանիշը: Այս մասին ասված է Twitter-ի նրա էջում: Այդ նորամուծության արդյունքում այժմ Facebook ընկերության ապրանքանշանն ամբողջությամբ գրվում է մեծատառերով: Բացի այդ, ընկերության այլ արտադրանքների սկզբնական էջերում կհայտնվի «Facebook-ից» մակագրությունը: «Twitter-ը TWITTER-ից»,- գրել է Դորսին:

̰
Կոբզոնի այրին պատմել է, թե ամուսինը որքան է սիրել Հայաստանը

21:24 06.11.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլին, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու լեգենդար ամուսնու հիշատակին նվիրված բարեգործական համերգին, պատմել է վերջինիս Հայաստանի հետ կապված երազանքի մասին: «Նոյեմբերի 3-ը մեր հարսանիքի օրն է: 48 տարի առաջ այդ օրն ամուսնացանք: Նա իսկապես երազում էր ապրել մինչև մեր ոսկե հարսանիքը, բայց չստացվեց: Եվ ահա իմ հայ ընկերներn առաջարկեցին […]

̰
Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ

20:17 06.11.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային և հայկական շրջանակների հետ: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից: Պաշտպանը, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ, դեսպանության շենքում հանդիպել է տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է […]

̰
Ադրբեջանցի բանասերը ներողություն է խնդրել ռուսերենը «կոյուղային» անվանելու համար

19:30 06.11.2019

Ռուսաստանում ակտիվորեն քննարկվում է Տնտեսագիտության ​​բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, ծագումով ադրբեջանցի բանասեր Հասան Հուսեյնովի հայտարարությունը ռուսաց լեզվի մասին: Օրերս Հուսեյնովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի գրառում, որում դժգոհել է, թե Մոսկվայում քիչ բան է կարելի գտնել Ռուսաստանում ապրող ազգերի լեզուներով և ռուսերենն անվանել «կոյուղային» լեզու: Նա նշել է, թե Մոսկվայում հարյուր հազարավոր ուկրաինացիներ, թաթարներ, ղրղըզներ, […]

̰
Ի՞նչ հնարավորություններ է բացում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը․ զրույց Սարգիս Շահինյանի հետ

19:00 06.11.2019

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը գլխավորապես Հայ դատի հանձնախմբի աշխատանքի արդյունք է համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց՝ քաղաքական առումով նույնպես ստեղծված էր հարմար իրավիճակ, այն է՝ Թուրքիայի հարձակումը Հյուսիսային Սիրիայի քրդերի վրա: Շահինյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել, որ բանաձևի ընդունումը տեղի ունեցավ […]

̰
ՌԴ քաղաքացիներն առաջատար են Վրաստանում գրանցված անշարժ գույքի քանակով

18:50 06.11.2019

Ռուսաստանի քաղաքացիները առաջատար են օտարերկրացիներին Վրաստանում անշարժ գույքի գրանցման ցուցակում: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության միգրացիայի հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում: 2019թ. տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2015-2018 թվականներին Վրաստանում անշարժ գույքի գրանցման 15.133 դեպք է արձանագրվել, ինչը ընդհանուրի 40 տոկոսն է: Երկրորդ տեղում Իրանն է` 5 598 անշարժ գույքի ձեռքբերմամբ: Երրորդ տեղում Ուկրաինան է (2599), […]

̰
153 երկրների հազարավոր գիտնականներ ահազանգում են կլիմայի փոփոխության սպառնալիքի մասին

18:40 06.11.2019

153 երկրներից ավելի քան 11 հազար գիտնականներ՝ կլիմատոլոգներ, կենսաբաններ, էկոլոգներ և այլ մասնագետներ, ստորագրել են այն հայտարարության տակ, որ կլիմայական իրավիճակը դարձել է կրիտիկական, և նշել են աղետալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ 6 քայլ: Հռչակագիրը հրապարակվել է BioScience գիտական ամսագրում նոյեմբերի 6-ին: «Գիտնականները բարոյական պարտավորություն ունեն հստակ նախազգուշացնելու մարդկությանը ցանկացած աղետալի սպառնալիքների մասին»,- գրել են […]

̰
Գերմանիայում կինը կեղծ փաստաթղթերով 4 տարի աշխատել է բժշկի օգնական և ոչ դիտավորությամբ սպանել 4 մարդու

18:08 06.11.2019

Գերմանիայում 48-ամյա կին է ձերբակալվել, որը մեղադրվում է ոչ դիտավորությամբ 4 մարդու սպանելու, խարդախության, փաստաթղթերի կեղծման և մի շարք այլ հանցագործությունների  համար: Ըստ հարուցված գործի նյութերի` կինն աշխատել է Շվալմ Էդեր շրջանի «Ֆրիցլար» հիվանդանոցում` որպես բժշկի օգնական: Հետաքննությունը պարզել է, որ նա աշխատանքի է ընդունվել կեղծ փաստաթղթերով: Նա չի ունեցել բժշկական կրթություն, սակայն կարողացել է […]

̰
Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել չինական CGTN հեռուստաընկերությանը

17:55 06.11.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Շանհայում հարցազրույց է տվել չինական CGTN (China Global Television Network) հեռուստաընկերությանը: Նա խոսել է գիտատեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չինաստանի համագործակցության հեռանկարների մասին:

̰
Պուտինը մտադիր է «Վիքիպեդիան» փոխարինել «ավելի հուսալի»՝ ռուսական տարբերակով

17:45 06.11.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է «Վիքիպեդիան» փոխարինել դրա ռուսական տարբերակով` Ռուսական մեծ հանրագիտարանով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է «Վիքիպեդիային», ավելի լավ կլինի այն փոխարինել էլեկտրոնային նոր տարբերակով՝ Ռուսական մեծ հանրագիտարանով: Ամեն դեպքում, սա, իբրև տեղեկատվության աղբյուր, կլինի հուսալի և ժամանակակից»,- ասել է նա: Wikimedia.ru-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին «Gazeta.ru»-ին ասել է, […]

̰
Էրդողանը հայտարարել է Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջ ձերբակալման մասին

17:37 06.11.2019

Թուրքիայի անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ալ-Բաղդադին պայթեցրեց իրեն թաքստոցում, իսկ նրա կնոջը մենք գտել և ձերբակալել ենք Սիրիայում, սակայն դրանից մեծ աղմուկ չենք բարձրացնում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշել է, որ ձերբակալվել են նաև Ալ-Բաղդադիի […]

̰
Մոսկվայում ատամի հեռացումից հետո անչափահաս է մահացել

17:19 06.11.2019

Մոսկվայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասի մահվան փաստով: Երեխան մահացել է բարդացումների հետևանքով, որոնք առաջացել են նրա մոտ ատամի հեռացումից հետո: Ինչպես հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեից, երեխայի մոտ ատամի հեռացման բժշկական միջամտությունը կատարվել է մայրաքաղաքի հարավարևմտյան կլինիկաներից մեկում: Դրանից մի քանի օր հետո բարդություններ են առաջացել, և անչափահասին նորից տարել են ատամնաբուժական […]

̰
Տարեց տղամարդը մոլորվել է առևտրի կենտրոնում և մահացել ջրազրկման հետևանքով

17:00 06.11.2019

71-ամյա Բերնարդ Գոռը մոլորվել է Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում, իսկ 3 շաբաթ անց հայտնաբերել են նրա դին: Բերնարդը իր տիկնոջ հետ հյուր է եղել Սիդնեյում` իր  աղջկա տանը: Դեպքի օրը Բերնարդը մենակ է դուրս եկել տանից և կնոջ ու աղջկա հետ պայմանավորվել է հանդիպել առևտրի կենտրոնում: Շրջելով առևտրի կենտրոնում` նա նկատել է հրդեհների ժամանակ օգտագործվող […]

̰
Պուտինը պատմել է Ռուսաստանի յուրահատուկ զենքի նշանակության մասին

16:40 06.11.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի աշխարհում նմանը չունեցող զենք, սակայն դրանով ոչ մեկին չի սպառնա, քանի որ իր խնդիրը բացառապես անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին նա հայտնել է բարձրաստիճան սպաների և դատախազների հետ հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական բանակը և նավատորմը ցույց են […]

̰
Բելառուսը պահպանել է լավագույնը խորհրդային շրջանից. Լուկաշենկո

16:20 06.11.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է երկրի բնակիչներին գալիք Հոկտեմբերյան հեղափոխության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ բելառուսները կառուցել են ինքնիշխան պետություն՝ պահպանելով խորհրդային դարաշրջանի լավագույն արժեքները: Լուկաշենկոն անդրադարձել է նաև այսօրվա բելառուսական կյանքին. «Առաջին անգամ ստեղծվեց բելառուսական պետություն, որը գիտակցում էր մեր ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքը, ինքնատիպ մշակույթի զարգացումը և ազգային միասնության ամրապնդումը: Մենք վերափոխեցինք մեր […]

̰
Մահացել է խորհրդային գենետիկ Կոնստանտին Սկրյաբինը

15:40 06.11.2019

Մահացել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Սկրյաբինը, որը կանգնած է եղել գենոմային հետազոտությունների ակունքներում: Նա 71 տարեկան էր: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցչին: «Կոնստանտին Գեորգիևիչ Սկրյաբինը մահացել է երեկ երեկոյան»,- ասել է նա: Սկրյաբինը զբաղվում էր հետազոտական ​​աշխատանքներով` կառուցվածքային և ֆունկցիոնալ գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության ոլորտում: Սկրյաբինի մասնակցությամբ […]

̰
Ռուսաստանցիների կեսից ավելին երկրում լուրջ փոփոխություններ է ակնկալում

15:35 06.11.2019

Վերջին երկու տարիներին երկրում վճռական փոփոխություններ անցկացնելու կողմնակից ռուսաստանցիները 42%-ից հասել են 59%-ի: Այդ մասին հայտնում է Ведомости թերթը: Հարցումների համաձայն՝ քաղաքացիների 31%-ը հույս ունի, որ փոքր փոփոխություններ կլինեն, իսկ 8%-ը չի ակնկալում որևէ փոփոխություն: Հարցվածների 53%-ը կարծում է, որ բարեփոխումները տեղի են ունենում միայն քաղաքական համակարգի լայնածավալ փոփոխության դեպքում: Առկա համակարգի պայմաններում փոփոխությունները հնարավոր […]

̰
Նյու Յորքում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

15:26 06.11.2019

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Նյու Յորքում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է բացել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կազմակերպված ցուցահանդեսին ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, […]

̰
Թրամփի իմփիչմենթը, փոխված ցուցմունքներն ու կոնգրեսականների արձագանքը

14:55 06.11.2019

Թրամփի իմփիչմենթի գործում առանցքային վկա, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծակի փոխել է ցուցմունքը և հայտարարել, որ Վաշինգտոնը Ուկրաինային խոստացել է վերսկսել 391 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հարցով հետաքննություն սկսել: ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը առաջին անգամ կոնգրեսում ցուցմունք տվել էր […]

̰
Ռուսաստանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ սիրիական նավթի հարցով

14:42 06.11.2019

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի շփվի Միացյալ Նահանգների հետ սիրիական նավթի հարցով, քանի որ այն Սիրիայի ժողովրդի ազգային գանձն է, որը պետք է տնօրինվի երկրի քաղաքացիների կողմից: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: «Մենք համոզված ենք, որ սիրիացի ժողովուրդը պետք է տնօրինի իր բնական պաշարները՝ ներառյալ նավթը»: Այսպիսով` նա մեկնաբանեց ԱՄՆ […]

̰
Կատրին Դենյովը շտապ հոսպիտալացվել է

14:40 06.11.2019

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը: 76-ամյա դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այժմ բժիշկները հետազոտում են «Շերբուրգյան հովանոցներ»-ի աստղին:  

̰
Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի շրջանի դատախազ

13:55 06.11.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Սերգեյ Կարապետյանին նշանակելով Սմոլենսկի շրջանի դատախազ: Ռուսաստանի նախագահի հրամանագրում ասված է. «Սերգեյ Էդուարդովիչ Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի շրջանի դատախազ»: 41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից նա ծառայում էր որպես […]

̰
ԻՊ-ի զինյալները Տաջիկստանում հարձակվել են սահմանային անցակետի վրա․ կա 17 զոհ

13:42 06.11.2019

Տաջիկստանում 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակվել է Իշխանոբոդի թիվ 4 սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Տաջիկստան-Ուզբեկստանի սահմանին: Հակամարտության ընթացքում սպանվել է 15 հարձակվող, ինչպես նաև անվտանգության 2 աշխատակից: Այդ մասին տեղեկացնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հարձակումը կատարվել է ժամը 03:23-ին: Հարձակվողները խլել են հինգ […]

̰
Ֆրանսիան չեզոքացրել է ահաբեկչական խմբավորումներից մեկի ղեկավարին

13:39 06.11.2019

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող խմբավորման ղեկավարին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Պարլիի խոսքերով՝ նա ամենաշատ փնտրվող ահաբեկիչներից մեկն էր: Նշվում է, որ Մայչու անունով տղամարդը կազմակերպել է մի քանի խոշոր ահաբեկչական գործողություններ:    

̰
Ինձ խորապես հուզել է այստեղ գտնվող ձեռագրերից ամենամեծը. Հունաստանի նախագահ

13:08 06.11.2019

Այսօր  Հունաստանի Հանրապետության նախագահն այցելել է  Մատենադարան: Պրոկոպիոս Պավլոպուլոսը շրջայցի վերջում իր տպավորությունների մասին խոսել է լրագրողների հետ «Ձեռագրերի այս թանգարանը շատ արժեքավոր է ոչ միայն հայ մշակույթի համար, այլ ընդհանրապես: Այն ամենը, ինչ այստեղ տեսնում ենք, հայոց լեզվի ներդրումն է ամբողջ մարդկության պատմության մեջ: Հայ գրողները նաև նպաստել են, որ հայերեն թարգմանվի  հին հունական գրականությունը: […]

̰
Ռուսական բազան դեկորացիա չէ, այն պետք է ամենավերջին սպառազինությունն ունենա․ Էդմոն Մարուքյան

12:58 06.11.2019

Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի, կարող է օգտագործվել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս առումով վատ չէ, ընդհակառակը, շատ լավ է, որ բազայի հնարավորություններն ուժեղացվում են։ Այո՛, բազան դեկորացիա չէ, և չպետք է լինի։ Եթե կա բազա, այն պետք է ամենավերջին սպառազինությամբ […]

̰
BACK_TO_TOP