TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Քրդերը Սիրիայում քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա

18:37 05.11.2019

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում է ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվող պարեկապահակային ծառայությունը, գրում է Ermenihaber-ը։   Պարեկապահակային ծառայության առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 1-ին՝ Սիրիայի Ղամիշլի և Ռասուլայն քաղաքների միջև ընկած տարածքում: Նոյեմբերի 5-ին մեկնարկած պարեկության երկրորդ փուլի ընթացքում արտառոց միջադեպ է գրանցվել: Սիրիայի Քոբանի քաղաքի քուրդ բնակիչները քարեր են նետել պարեկապահակային ծառայություն  իրականացնող Թուրքիայի և ՌԴ-ի […]

̰
Հունաստանի նախագահը կնպաստի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

18:27 05.11.2019

Հայաստանի և Հունաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: «Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ […]

̰
Հունաստանը ԵՄ-ում՝ թիվ մեկ գործընկերը Հայաստանի համար

18:23 05.11.2019

Հունաստանի և Հայաստանի  ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ  Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է, որ իր երկիրը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի թիվ մեկ գործընկերը: «Իմ բարեկամն առաջարկեց, որպեսզի Հունաստանը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը՝ նշելով, իհարկե, որ Հայաստանն ունի շատ […]

̰
Անջելինա Ջոլիին և Ռիչարդ Մեդենին տարհանել են նկարահանման հրապարակից

18:06 05.11.2019

Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին և դերասան Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մասնագետների կարծիքով՝ Կանարյան կղզիներում հայտնաբերված ռումբը մնացել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: «Դա սարսափելի է: Ռումբը այստեղ է մնացել տասնյակ տարիներ, բայց ինչ կլիներ, եթե դրան ձեռք տային: […]

̰
Հունական կողմը 1-2 ամսվա ընթացքում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

18:00 05.11.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս […]

̰
Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել

17:45 05.11.2019

Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել: Մեկ այլ որոշմամբ` Պուտինը նշանակել է տարածաշրջաններում ուժային կառույցների նոր ղեկավարների: Աշխատանքից ազատվել է ՆԳՆ, ԱԻՆ և Քննչական կոմիտեի 11 գեներալ, այդ թվում` խարդախության մեջ մեղադրվող գեներալ-մայոր Ալեքսանդր Մելնիկովը: Մելնիկովը ներկայումս կալանավորված է, գտնվում է քննչական մեկուսարանում: Նա մեղադրվում է 100 միլիոն ռուբլի կաշառք պահանջելու և վերցնելու […]

̰
Մեքսիկայում ամերիկուհիների խումբը հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

17:40 05.11.2019

Մեքսիկայի հյուսիսում կանանց և երեխաների խումբը հարձակման է ենթարկվել. ենթադրվում է, որ հարձակումը եղել է նարկոկարտելի կողմից: Այս մասին հաղորդել են տեղական մի շարք լրատվամիջոցներ: ВВС-ն հայտնում է, որ զոհերը եղել են ԱՄՆ քաղաքացիներ՝ մեկ կին և չորս երեխա: Միևնույն ժամանակ, The New York Times-ը հայտնում է, որ սպանվել է երեք կին և վեց երեխա, […]

̰
Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

17:18 05.11.2019

«Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «1 + 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան միայն երկու տարի առաջ է անդամակցել ՆԱՏՕ-ին, Հյուսիսային Մակեդոնիան մի քանի ամիս անց կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Լեհաստանը, Բալթյան երկրները, ոչ ոք նույնիսկ իր երազներում չէր պատկերացնում պատկերացնում, որ […]

̰
Երկու հայ ՌԴ-ում վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել վերելակի անսարքության հետևանքով

17:00 05.11.2019

Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում վերելակի մալուխը կտրվել է, ինչի հետևանքով երկու աշխատողներն ընկել են հորը: «Վերելակի սարքավորումները փոխարինելիս շինարարական և այլ աշխատանքների ընթացքում մալուխը կտրվել է, որից հետո ընկել է վերելակի խցիկը, որտեղ գտնվել են երկու աշխատողներ. դա լուրջ վնաս է հասցրել նրանց առողջությանը»,- հայտնում է […]

̰
Իրանի ԱԳՆ-ն ամերիկյան պատժամիջոցները «անհեթեթություն» է որակում

16:41 05.11.2019

Իրանի ԱԳՆ-ն ամերիկյան հերթական պատժամիջոցները «անհեթեթություն» է համարում: Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միակողմանի սահմանափակումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն չի կարող խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը վերաբերում է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբին և 9 հոգու, այդ թվում` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդուն: Ամերիկյան կողմը մեկնաբանել է, որ այդ անձինք գործել […]

̰
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շրջել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում

16:22 05.11.2019

Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և շրջայց կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

̰
Երբ հիշում ենք տարածքային ամբողջականության մասին, պետք է հիշել նաև ինքնորոշման իրավունքի մասին. Միրզոյան

16:02 05.11.2019

«Մենք ապրում ենք շատ բարդ միջազգային հարաբերությունների դարաշրջանում, և այդ հարաբերությունները հիմնվում են միջազգային իրավունքի մի քանի հիմնական սկզբունքների վրա, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի»: Այս մասին այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշեց՝ կարծում է, որ պետք չէ ավելի բարդացնել այդ բարդ […]

̰
ԱՄՆ Զինված ուժերը նշել են ռազմական այն ոլորտը, որտեղ չեն կարող դիմակայել ՌԴ-ին

15:30 05.11.2019

ԱՄՆ Զինված ուժերը խոստովանել են, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում չեն կարողանա դիմակայել ռադիոէլեկտրոնային պայքարի սպառնալիքներին, հայտնում է РИА Новости-ն: Մասնավորապես, փոխգնդապետ Հարի Լայքը հաստատել է, որ ԱՄՆ-ի բանակը շատ դանդաղ է արդիականացնում ՌԷՊ մեթոդները: «Ո´չ»,- պատասխանել է նա հարցին, թե այս ոլորտում ԱՄՆ Զինված ուժերը պատրա՞ստ են մրցակցելու Ռուսաստանի հետ: Նա […]

̰
Հայաստանի դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների թեմայով ՀԱՊԿ դիմելու կարիք դեռ չկա. Մարուքյան

15:26 05.11.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նա նշել է, որ Հայաստանի դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների թեմայով ՀԱՊԿ դիմելու կարիք դեռ չկա: Մարուքյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ի գործառույթներն ուժի մեջ են մտնում, երբ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում: «Եթե դիմենք մեր գործընկերներին և ասենք՝ […]

̰
Հայաստանի հավաքականի երկրպագուին արդեն երեք շաբաթ է` պահում են ֆիննական բանտում

15:20 05.11.2019

Հայաստանի հավաքականի երկրպագու, First Armenian Front (FAF) շարժման  անդամ Երվանդ Իսմայիլյանին արդեն երեք շաբաթ է, ինչ պահում են ֆիննական բանտում: Նա բերման էր ենթարկվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ: «Տուրկու քաղաքում` հավաքականների հանդիպման ժամանակ, ֆինն երկրպագուների սադրանքներից հետո Երվանդի նյարդերը չդիմացան և նա չեզոք գոտու ուղղությամբ ծխարձակ ֆայեր նետեց, որը պատահաբար դիպչել էր ծագումով թուրք Veli-Pekka Huotari […]

̰
Թրամփի իմփիչմենթի հարցով Պարնասը պատրաստ է համագործակցել Կոնգրեսի հետ

14:33 05.11.2019

Ամերիկացի գործարար Լև Պարնասը փոխել է մտադրությունը և հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության հետ կապված: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբանը: Պարնասը և նրա գործընկեր Իգոր Ֆուրմանը, Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին համագործակցել են Ուկրաինայի ներկայիս և նախկին իշխանությունների հետ՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ […]

̰
Իտալիայի հյուսիսում պայթյունից 3 փրկարար է մահացել

14:29 05.11.2019

Իտալիայի հյուսիսային Կուարնենտո քաղաքի լքված տներից մեկու պայթյուն է եղել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները եղել են հրշեջներ, որոնք ժամանել էին դեպքի վայր: Վնասվածքներ են ստացել երկու հրշեջ և մեկ կարաբիներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները: […]

̰
Կարագանդայի ծեծկռտուքի գործով անցնող Մալխասյան եղբայրներից մեկն ազատ է, մյուսը՝ ազատության սահմանափակումներ ունի

14:09 05.11.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Մալխասյան եղբայրներից Սոխակն այսօր դատարանի վճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից, իսկ Թորգոմի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4․5 տարով ազատության սահմանափակումը: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, որ Մալխասյան եղբայրների բարեկամներից է, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ զանգահարել է հարազատներին, զրուցել են: Նա նշեց՝ տղաներից […]

̰
Հունաստանի նախագահը տիկնոջ հետ ժամանել է Հայաստան

13:45 05.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախագահը այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող պատգամավորն այցելել է Մոսկվա՝ Պուտինից մրցանակ ստանալու

13:33 05.11.2019

Բուլղարացի նախկին պատգամավոր Նիկոլայ Մալինովը, որ մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, այցելել է Մոսկվա՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մրցանակ ստանալու համար: Այս մասին հայտնել է The Sofia Globe-ը: Անցած ամիս Բուլղարիայի դատախազությունը Մալինովին մեղադրանք է առաջադրել լրտեսության և փողերի լվացման հետ կապված: Նրան նախնական կալանքից ազատել են սեպտեմբերի 10-ին` 25 հազար եվրո գրավի […]

̰
Եթե պետք լինի, Հայաստանը կխոսի, հարցեր կբարձրացնի, հարցերի լուծմանը կհասնի. Ա․ Քոչարյանը՝ ՀՀ դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների մասին

13:29 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Լրագրողները զրուցել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և հետաքրքրվել, թե ինչու Հայաստանը չի բարձրացրել Տավուշում հնչած կրակոցների հարցը: Ինչո՞ւ Հայաստանը չի խոսում այդ մասին, հարցրեց Shantnews.am-ի թղթակիցը: «Պարզապես Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի: Եթե պետք […]

̰
ԱՄՆ-ը երկու ռազմաբազա է կառուցում Սիրիայի նավթային հանքավայրերի մերձակայքում

13:25 05.11.2019

ԱՄՆ-ը Սիրիայի Դեր Զոր նահանգի նավթի հանքավայրերի մերձակայքում սկսել է ռազմաբազաներ կառուցել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Ինչպես նշվել է, բազաներից մեկը կլինի 113-րդ բրիգադի նախկին տեղում, երկրորդը՝ Աս-Սուր շրջանում: Տարածք մեծ թվով շինարարական սարքավորումներ են բերվել: Բացի դրանից՝ Վաշինգտոնը տարածաշրջանում տեղակայել է 250-300 զինծառայող, զրահամեքենաներ և այլ զենք-զինամթերք:

̰
Ադրբեջանին էլ անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում

13:21 05.11.2019

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշեց՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա: «Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, այս առումով՝ «զենք մատակարարելու» համար, հատկապես Ռուսաստանից նեղանալը մեղք է: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Ստոկհոլմում ԱլԳ տասնամյակին նվիրված Նախարարական երկխոսությանը կմասնակցի թեմատիկ քննարկմանը

13:16 05.11.2019

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ստոկհոլմում մեկնարկել է ԱլԳ տասնամյակին նվիրված Նախարարական երկխոսությունը, որի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայիկոյի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդի հետ կմասնակցի թեմատիկ քննարկմանը:

̰
Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել. Զատուլինը՝ Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին

12:58 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղում և Տավուշում հնչող կրակոցների վերաբերյալ: «Վերջին շրջանում Ադրբեջանը նոտա էր հղել իմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված, եթե […]

̰
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, և դրա մասին խոսակցություն էլ չկա․ Ալեն Սիմոնյան

12:52 05.11.2019

ՀԱՊԿ խորհրդարանական վերաժողովի քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը մշտապես այս և բոլոր այլ մակարդակներում բարձրացնում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամների կողմից զենք վաճառելու անթույլատրելիությունը։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություն էլ չկա, ու ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց Սիմոնյանը։ Նա ասաց, որ […]

̰
Մեր քննարկումներում տարաձայնություններ ի հայտ չեն եկել․ Զատուլինը՝ ՀԱՊԿ ԽՎ քննարկումների մասին

12:43 05.11.2019

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քննարկումներում, որոնք ընթանում են Հայաստանում՝ Երևանում, տարաձայնություններ ի հայտ չեն եկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։ «Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, ես կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամները հստակ պատկերացնում են ահաբեկչության սպառնալիքը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը: ՀԱԿՊ-ի կազմում Կենտրոնական Ասիայի երկրներ […]

̰
Պատկերացնենք հակառակը՝ Հայաստանը զենք վաճառեր որևէ մեկին. Սիմոնյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

12:27 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, իսկ ժամը 13:00-ին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել հայկական կողմը նիստերի ընթացքում: Արդյո՞ք Տավուշի մարզի ուղղությամբ հնչած կրակոցների և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք […]

̰
Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

12:20 05.11.2019

Ղազախստանում դատարանը հրապարակել է Կարագանդա քաղաքում հայերի, ադրբեջանցիների ու ղազախների մասնակցությամբ ծեծկռտուքի ու սպանության գործով դատավճիռները: Հստակ չէր, սակայն, ծեծկռտուքի մասնակիցներից ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի ճակատագիրը: Վերջինս թաքնվել էր իրավապահներից, ապա արդեն Ռուսաստանում հանձնվել իրավապահներին: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է, արտահանձնման գործընթաց կա, բայց […]

̰
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ալ-Բաղդադի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Reuters

11:58 05.11.2019

Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել և ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ վերջերս սպանված ղեկավարի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: 65-ամյա Ռասմիա Ավադը ձերբակալվել է Սիրիայի հյուսիսային Ազազ քաղաքում: Նա կասկածվում է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նմանատիպ ձերբակալությունը կարող է հետախուզության համար հանդիսանալ «ոսկե երակ»: Այն, […]

̰
BACK_TO_TOP