11:55 05.11.2019
Մարդու իրավունքների Չիլիի ազգային ինստիտուտը թարմացրել է երկրում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների և ձերբակալվածների վերաբերյալ տվյալները. գրեթե 3 շաբաթ տևած անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1,659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով: «Թվերը հավաքվել են ինստիտուտի կողմից հոկտեմբերիի 17-ից նոյեմբերի 4-ը՝ ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ցույցերի, ոստիկանության բաժանմունքների և բժշկական կենտրոնների իրականացրած մոնիտորինգի ընթացքում»: Ըստ ինստիտուտի տվյալների՝ […]
11:48 05.11.2019
Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում ծավալուն խմբագրական է հրապարակվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Խմբագրականում նշվել է, որ Իսրայելը այլևս պատճառ չունի Թուրքիայի արձագանքից վախենալու համար, և պետք է հետևի պատգամավորներ Յաիր Լապիդի ու Գիդեոն Սաարի խորհրդին, այսինքն ՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Որպես ցեղասպանությունից հետո ստեղծված պետություն՝ Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ […]
11:45 05.11.2019
«Քվանտային արագության ընթերցման» հակասական տեխնիկան դասավանդվում է Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնում: Համաշխարհային հանրությունն այդ մասին իմացավ այն բանից հետո, երբ վերջերս համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երեխաները «կարդում են» այդ տեխնիկայով, չնայած, կարծես, ուսանողները պարզապես արագորեն թերթում են էջերը: Պեկինի Սինչժիտուն Ցիգուան կրթական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի պաշտոնատար անձինք հերքում են ցանկացած կապը […]
11:34 05.11.2019
Դատարանը հրապարակել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ու սպանության գործով վճիռները: Մեղադրյալի աթոռին էին զանգվածային ծեծկռտուքի 13 մասնակիցներ: Դատավճռի համաձայն՝ 23-ամյա ղազախ տղայի սպանության և զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ մեղավոր է ճանաչվել ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուն: Դատարանը նրան դատապարտել է 19 տարվա ազատազրկման, ինչպես նաև նրանից հօգուտ տուժող կողմի […]
11:22 05.11.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՌԴ պետդումայի ղեկավարն արդեն Հայաստանում է: Վերջինիս ինքնաթիռի վայրէջքի կադրերին կից՝ Սիմոնյանը գրել է. «Հայաստան ժամանեց ՌԴ պետդումայի ղեկավար Վ.Վ.Վոլոդինը»:
10:44 05.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայկական գինու մասին «Ֆորբս»-ի հրապարակումը՝ կից հետևյալ գրառումն անելով. ««Ֆորբսը»՝ հայկական գինու հիանալի որակի և պայծառ ապագայի և Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին: Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն, որովհետև գինու սրճարանները տասն անգամ աճել են, և միայն 2018 […]
10:42 05.11.2019
Բրիտանուհի Դորետի Ֆլաուերսը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Դորետին 108 տարեկան է և այժմ բնակվում է անգլիական Հարրոգեյտ քաղաքի ծերերի խնամքի կենտրոնում: Դորետին ասել է, որ միշտ սիրել է շամպայն և կյանքում երբեք այլ խմիչք չի օգտագործել: Եվ Դորետին կարծում է, որ իր երկարակեցության գաղտնիքը հենց շամպայնի մեջ է: Հիմա ևս Դորետին օգտագործում է շամպայն, […]
09:03 05.11.2019
ԱՄՆ-ը սկսել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը, որը կավարտվի 1 տարուց։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս 2017 թվականի հունիսի 1-ին հայտարարել էր պայմանագրից դուրս գալու որոշման մասին, քանի որ այն ոչ թափանցիկ տնտեսական պարտավորություններ է դրել ամերիկացի աշխատողների, հարկատուների և ամերիկյան […]
08:50 05.11.2019
Facebook կորպորացիան ներկայացրել է ընկերության նոր տարբերանշանը, որպեսզի օգտատերերը կարողանան հեշտությամբ տարբերել Facebook սոցցանցն այն ծրագրերից, որոնք գտնվում են ընկերության տնօրինության ներքո։ Նոր տարբերանշանը ներկայացված է գունեղ մեծատառերով։ «Մարդիկ պետք է իմանան, թե որ ընկերություններն են թողարկում իրենց կողմից օգտագործվող արտադրանքները։ Մեր հիմնական ծրագրերն են Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը, Workplace-ը, Portal-ն ու Calibra-ն»,-ասվում է […]
08:31 05.11.2019
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ուղղված են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մոտ շրջապատի ներկայացուցիչների դեմ։ Պատժամիջոցային ընդլայնված ցուցակում են հայտնվել Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ինչպես նաև 9 քաղաքացիներ, որոնց թվում է Խամենեիի որդին՝ Մոջթաբան, և բարձր ռանգի այլ ներկայացուցիչներ։ Պատժամիջոցները կտարածվեն նաև Գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Հուսեյն Բաղերիի […]
23:58 04.11.2019
Skybot F-850 ռոբոտը, որը հայտնի է նաև «Ֆյոդոր» անունով, չի կարողացել մուտք գործել Google որոնողական համակարգ՝ ընդամենը ազնիվ լինելու պատճառով: Մուտք գործելուց առաջ համակարգը հրահանգել է ռոբոտին նշան դնել «Ես ռոբոտ չեմ» պատուհանում, իսկ «Ֆյոդորը» չի կարողացել կեղծել և նշան չի դրել: «Ուզում էի մուտք գործել Google և հետաքրքրվել ռոբոտատեխնիկայի վերջին նորություններով, բայց համակարգը ինձ […]
23:45 04.11.2019
Կարա անունով էգ վագրին ատամնաբույժներն անսովոր վիրահատության են ենթարկել: Նրա վերին աջ ժանիքը վնասված է եղել, և որպեսզի կենդանին ամբողջությամբ չզրկվի կարևոր ատամից, որոշել են փոխել այն: Հիվանդ ատամի փոխարեն մասնագետները ոսկե ժանիք են տեղադրել: Վիրահատությունը տևել է 80 րոպե, սակայն մասնագետները պատրաստվել են դրան մի քանի ամիս: Նախ ժանիքի չափսերն են բժիշկները վերցրել, հետո՝ […]
22:30 04.11.2019
Բրիտանիայի արքայազն Չարլզը սկանդալի կենտրոնում էր այն փաստի պատճառով, որ իր բարեգործական ֆոնդը պարունակում է Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի և Սալվադոր Դալիի նկարները, որոնք, հնարավոր է, կեղծ են: Այս մասին գրում է DailyMail-ը՝ հղում անելով ամերիկացի արվեստագետ Թոնի Թետրոյին: Նկարների արժեքը 105 միլիոն ֆունտ է՝ ավելի քան 135 միլիոն դոլար: Նշվում է, որ այս 3 […]
21:50 04.11.2019
Գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ կատուներին դարձրել են ընտանի Մերձավոր Արևելքում, մոտ 10 հազար տարի առաջ: Գիտնականները նաև ապացուցել են, որ սկզբում ընտանի կատուները մռութների և թաթերի վրա չեն ունեցել սպիտակավուն գունավորում: Այս փաստը ապացուցվել է շնորհիվ այն ցեղատեսակների, որոնք հազարավոր տարիների ընթացքում չեն ենթարկվել փոփոխությունների: «Վանա կատուները, որոնք սպիտակ և երկար մորթի ունեն, համարվում […]
21:25 04.11.2019
Կանադայի Նիագարայի ջրվեժի շրջանում առաջացած ջրհեղեղը մեծ հոսք է առաջացրել և տեղաշարժել է երկաթե նավ, որը 100 տարի առաջ մնացել էր ժայռերի արանքում, գրում է CBS-ը: Նավը Նիագարայի ջրվեժի ժայռերում էր մնացել 1918-ին: Ջրի առատ հոսքը նավը տեղափոխել է 46 մետր ներքև: Կանադայի իշխանությունները վախենում են, որ նավը կարող է ջրհորի միջով հոսել և գնալ: […]
21:10 04.11.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի իշխանությունները, փորձելով նվազեցնել օդի աղտոտվածությունը, արգելել են կենտ թվով ավարտվող համարանիշներով մեքենաների երթևեկությունը, հայտնում է Reuters-ը: Քաղաքային կառավարությունը հայտարարել է հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի մասին և մինչև նոյեմբերի 15-ը մտադիր է պահպանել սահմանափակումները մասնավոր տրանսպորտային միջոցների համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ ավտոմեքենաների և արդյունաբերական արտանետումները տարվա ընթացքում կազմում են Դելիի օդի աղտոտվածության […]
20:43 04.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ ինքը «միանգամայն վստահ է» նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում, որը տեղի է ունենալու ուղիղ մեկ տարի հետո ՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Լրագրողների հետ Թրամփի զրույցը Սպիտակ տան Հարավային Մարգագետիններից հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռարձակողների կողմից: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Պետության ղեկավարին հարցրել են, արդյո՞ք […]
20:30 04.11.2019
Արևմտյան Եվրոպայի ափերին հասել է Ամելի ամենահզոր փոթորիկը: Այդ մասին հայտնում է BFMTV– ն: Հրապարակման համաձայն՝ քամու պոռթկումները հասնում են 163 կմ/ժ-ի: Փոթորկի պատճառով շուրջ 140․000 տուն մնացել է առանց էլեկտրականության: Բացի այդ, տրանսպորտային կապը խաթարված է, ծառերն ընկնում են մայրուղիներում և երկաթուղիներում: Euronews-ի փոխանցմամբ ՝ փոթորիկը հարվածել է նաև Իտալիային և Իսպանիային: Մայորկայի 37-ամյա […]
19:30 04.11.2019
Ռուսական Газета.RU պարբերականն իր «Ինչպե՞ս են մարտարվեստի տղաները գրավում» խորագրով նյութում անդրադարձել է խառը մարտարվեստի առավել գրավիչ մարտիկներին: Հրապարակման համաձայն` ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի UFC մարտիկ Էդման Շահբազյանը նույնպես մտել է MMA-ի «գեղեցիկ մարտիկների» լավագույն տասնյակի մեջ: «Մարզական հաջողությունը հեռու է այն ամենից, ինչը գրավում է երկրպագուներին: Էդմանն արտասովոր տեսք ունի իր հայկական ծագման շնորհիվ: Փաստորեն, […]
19:14 04.11.2019
Ուզբեկստանի մշակույթի փոխնախարարը առաջարկել է հարսանիքների և տոնակատարությունների ստանդարտ սցենարների մշակում, որոնք կներառեն ազգային արժեքներն ու ժամանակակից կողմերը: Կամոլա Աքիլովան հայտարարել է, որ մշակույթի նախարարության համերգային և դիտարժան հաստատությունների զարգացման գրասենյակն արդեն սկսել է հարսանիքների կանոնների մշակման աշխատանքները: «Ո՞րն է հիմնական խնդիրը. նախ ՝ պատմության և ազգային արժեքների պահպանումը, երկրորդ` շարժվել ներկային համահունչ: Ինչի՞ն պետք […]
19:11 04.11.2019
Վիլնյուսի դատարանը Լիտվայում Վրաստանի նախկին դեսպան Խաթունա Սալուկվաձեին պարտադրել է վճարել բնակարանի վարձավճարը և տուգանքները: Դատարանը բավարարել է սեփականատիրոջ պահանջը, որի բնակարանում բնակվել է Խաթունա Սալուկվաձեն Լիտվայում պաշտոնավարելիս: Լիտվական ԶԼՄ-ների համաձայն` նախկին դեսպանը Ռուի Գարսիային պարտք է ընդհանուր առմամբ 10 հազար 100 եվրո: Նույն աղբյուրի հաղորդմամբ` վրացի դիվանագետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Խաթունա Սալուկվաձեն […]
19:07 04.11.2019
VnExpress-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային մահվան հետաքննության շրջանակներում Վիետնամի ոստիկանությունը ձերբակալել է ևս ութ մարդու: Էսսեքս կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին 39 դի է հայտնաբերել բեռնատար մեքենայում, որը Բելգիայից ժամանել է Մեծ Բրիտանիա: Մեկ շաբաթ անց ոստիկանությունը հայտնել էր, որ բոլոր զոհվածերը Վիետնամի քաղաքացիներ են: Մեծ Բրիտանիայում 5 մարդ է ձերբակալվել սպանությանը մասնակցելու կասկածանքով, այդ […]
19:00 04.11.2019
Շները դրական ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա և կարող են նույնիսկ երկարացնել նրանց կյանքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Այդ մասին գրում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ը: Մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը շուն ունենալը կարող է նվազեցնել տերերի վաղաժամ մահվան ռիսկը 24%-ով: Գիտնականներն ուսումնասիրել են 10 տարվա ընթացքում […]
18:50 04.11.2019
Rage Against The Machine ռոք խումբը հայտարարել է վերամիավորման մասին: Այս մասին խմբի անդամները գրել են իրենց թվիթերյան էջում: 2020 թվականին երաժիշտները մի քանի համերգ կտան: Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին նրանք կնվագեն Coachella երաժշտական փառատոնին: Բացի դրանից՝ խումբը տարբեր համերգներ է պլանավորել Տեխասում, Նյու Մեքսիկոյում, Արիզոնայում: Rage Against The Machine ռոք խումբը կազմավորվել է 1991 […]
18:40 04.11.2019
Ֆրանսիայի Փարիզ-Սյուդ համալսարանի (Université Paris-Sud) գիտնականները երկրագնդի վրա հայտնաբերել են վայր, որտեղ կա ջուր, բայց չկա և չի կարող լինել կենդանություն։ Նրանք այդ տեղը գտել են Եթովպիայում՝ Դալլոլ հովտում։ «Մեր հետազոտությունը ներկայացնում է այն բանի ապացույցը, որ Երկրագնդի մակերևույթին գոյություն ունեն լիարժեք անկենդան վայրեր, եթե նույնիսկ այնտեղ ջուր կա»,- հեղինակները գրել են հետազոտության արդյունքների մասին։ […]
18:39 04.11.2019
55-ամյա հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացել նոր սիրեցյալի հետ: Նա 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտն է: Զույգը ներկայացել է Լոս Անջելեսում տեղի ունեցած LACMA Art + Film փառատոնին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռիվզն արդեն մի քանի ամիս է, ինչ հարաբերություններ է սկսել Գրանտի հետ: Մինչ այդ նրանք չեն հանրայնացրել իրենց սիրավեպը: Զույգը հրաժարվում է մեկնաբանություններից: Նաև […]
18:30 04.11.2019
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շուտով կհայտարարի Միջուկային համաձայնագրի գծով Իրանի ստանձնած պարտավորությունների հերթական խմբից հրաժարվելու մասին։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։ Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչ քայլեր են հետևելու դրան, սակայն հիշեցրել է, որ այն 60 ժամկետը, որ իրենց կառավարությունը տվել է եվրոպական կողմին, վերջանում է 2 օրից։ Սա Իրանի […]
18:22 04.11.2019
Ղազախստանի սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդ ատամնաբույժը կոպիտ վերաբերմունք ցուցաբերում մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի նկատմամբ: Երեխան լաց է լինում, իսկ բժիշկը նրան հանգստացնելու փոխարեն ֆիզիկական ուժ է գործադրում: Նախ` բռնի ուժով երեխային պառկեցնում է ստոմատոլոգիական աթոռի վրա, հետո բռնում է ոտքերը, ապա […]