TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ պետպարտքը ռեկորդ է սահմանել

08:25 02.11.2019

ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային նշագծի՝ 23 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության տարածած ամենօրյա հաշվետվության մեջ։ Փաստաթղթում նշված թիվն արտացոլում է պետպարտքի վիճակը հոկտեմբերի 31-ի դրությամբ։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ ԱՄՆ պետպարտքը կաճի 2017 թվականի ՀՆԱ 108 տոկոսից՝ 2023 թվականին հասնելով ՀՆԱ 117 տոկոսի։ ԱՄՆ-ի ներկայիս պարտքային խնդիրները 2007-2008 թթ ֆինանսատնտեսական […]

̰
Ռուս կինը ծննդաբերել է գնացքի մեջ և անմիջապես դուրս նետել երեխային

23:30 01.11.2019

Կուրգանի շրջանի բնակչուհուն մեղավոր են ճանաչել նորածին երեխայի սպանության մեջ. երեխան ծնվել է գնացքում, և մայրն անմիջապես դուրս է նետել նրան: Այս մասին հաղորդվել է Ուրալի տրանսպորտային դատախազության կայքում: Նշվել է, որ 2018 թվականի փետրվարին մի կին գնացքում երեխա է ունեցել: Լինելով «հուզական լարվածության և հոգեբանական վատ վիճակում»՝ նա երեխային գնացքից դուրս է գցել փողոց: […]

̰
Քիմ Քարդաշյանը՝  հայտնի կատակերգության շիկահերի կերպարում

23:03 01.11.2019

ԱՄՆ ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանը իր թվիթերյան էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել և մակագրել. «Օրինական շիկահեր»: Նա կրկնօրինակել է Ամանդա Բրաունի համանուն վեպի հիման վրա նկարահանած «Օրենքով շիկահերը» կատակերգությունից Վուդսի կերպարը։ Քիմը լուսանկարում հագել է կանաչ, թեփուկներով պատված լողազգեստ, իսկ վերջինիս մազերը շեկ են: https://twitter.com/KimKardashian/status/1189956276433739776

̰
Հայերը հավատարիմ ժողովուրդ են․ Ասադը՝ հայերի մասին

23:00 01.11.2019

Հայերը հավատարիմ ժողովուրդ են, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը այսօր երկրի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Անդրադառնալով երկրում ապրող այլազգիներին՝ նա հայերի մասին առանձնահատուկ ջերմությամբ է խոսել․ «Հայերը ստեղծել են համայնք, ընկերություններ և կազմակերպություններ, պահպանել են իրենց ավանդույթներն ու եկեղեցիները, նրանք ունեն դպրոցներ, որոնք պահպանում են իրենց յուրատիպությունը: Կարևոր է նշել, որ հայերը Սիրիական […]

̰
Անսթափ երկրպագուն փորձել է մուտք գործել Քայլի Ջենների տուն

21:42 01.11.2019

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենների երկրպագուն թմրանյութի ազդեցության տակ մուտք է գործել նրա Լոս Անջելեսի տան տարածք, ինչի համար թանկ է վճարել: Այս մասին հայտնում է Life.ru-ն: 22-ամյա հանցագործը մուտք է գործել պահպանվող տարածք, աննկատ հասել մինչև Ջենների առանձնատուն և սկսել ագրեսիվորեն թակել դուռը՝ պահանջելով հանդիպում իր կուռքի հետ: Այդ պահին, սակայն, ինքը՝ Քայլին, տանը […]

̰
ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը

21:29 01.11.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 22-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 22: Միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած […]

̰
Ռուսական հետախուզությունը պնդում է, որ ալ-Բաղդադիի մահը հաստատող ապացույց չկա

20:57 01.11.2019

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է, որ գործակալությունը չունի ԴՆԹ փորձաքննության տվյալներ, որոնք հաստատում են «Իսլամական պետության» առաջնորդի՝ Աբու Բակրա Ալ Բաղդադի մահը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք չունենք այն գենետիկական նյութը, որը մեզ թույլ կտա խոսել բացարձակ վստահությամբ»,- ասել է Նարիշկինը:

̰
Ֆրանսիայի կոմկուսը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը

18:25 01.11.2019

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը: «Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը վճռականորեն կոչ է անում հանրապետության նախագահին հաշվի առնել այն ժողովրդավարական գործընթացը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է հանրապետությունը: ՖԿԿ-ն նաև հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործել որքան հնարավոր է արագ, որպեսզի Եվրամիության արտաքին […]

̰
Կալիֆոռնիայում Հելոուինը նշելիս չորս մարդ է սպանվել

18:10 01.11.2019

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում երեկույթի ժամանակ կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, ևս չորսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է East Bay Times-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան Հելոուինի տոնակատարության ժամանակ: Ըստ ոստիկանության՝  առանձնատանը տեղի ունեցող երեկույթի ժամանակ հավաքվել է ավելի քան 100 մարդ: Կրակողի ինքնությունը դեռ պարզված չէ, կատարվում է […]

̰
Մնացականյանի ծիծաղն առաջացրեց Իսրայելի ԱԳՆ-ի գործադուլը

18:05 01.11.2019

Ազգային ժողովում բյուջեի նախաքննարկման ժամանակ քննարկվեց քննարկման առարկա դարձավ Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման դիմաց փոխադարձությամբ Հայաստանում Իսրայելի դեսպանության բացման հարցը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հիշեց, որ Իսրայելում երկրի ԱԳՆ համակարգը գործադուլ է հայտարարել երկրի ֆինանսների նախարարության դեմ։ Հենց իր խոսելու ընթացքում Մնացականյանը չկարողացավ զսպել ծիծաղը։ «Մենք, բնականաբար, ծայրահեղ քայլերի չենք դիմում»,- ասաց Մնացականյանը։ Սա էլ […]

̰
Ինչպե՞ս է նշվել Հելոուինն ամբողջ աշխարհում

17:50 01.11.2019

Երեկ ամբողջ աշխարհը նշում էր Հելոուինը: Աշխարհի որոշ երկրներում տոնի առթիվ քայլերթ է իրականացվել: Այս տարի մեծ հեղինակություն է վայելել Ջոքերի կերպարը համանուն ֆիլմից: Դրանից բացի, մարդիկ մարմնավորել են տարբեր կինոհերոսների, քաղաքական գործիչների կերպարներ: Ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարք` արված աշխարհի տարբեր երկրներում:  

̰
Մերկելը Հնդկաստանում հիմնը լսել է նստած

17:18 01.11.2019

Այս օրերին Հնդկաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ երկրի հիմնը լսել է նստած, հաղորդում է РИА Новости գործակալությունը: «Այս իրավիճակը ֆորսմաժորային չէ, քանի որ գերմանական կողմը նախօրոք էր խնդրել հանդիպումն անցկացնել հենց այս ձևաչափով»,- պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը լրագրողներին: «Ցավոք, տիկին Մերկելը խնդիրներ ունի առողջության հետ կապված»,- ասել է պատասխանատուն, որը չի […]

̰
Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը՝ ի պատիվ Արցախի պատվիրակության

17:16 01.11.2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 31-ին  տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և նրա գլխավորած պատվիրակության: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Ընդունելությանն ունեցած իր ելույթում Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է […]

̰
Երբ ՌԴ-ն զենք է վաճառում Բաքվին, ինչպե՞ս է վարվում հայկական կողմը ՀԱՊԿ հանդիպումների ժամանակ. հարց նախարարին

17:09 01.11.2019

Երբ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ անդամ որևէ այլ պետություն ստրատեգիական հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, հայկական կողմն ինչպե՞ս է վարվում ՀԱՊԿ հանդիպումների ժամանակ։ Ազգային ժողովում բյուջեի նախաքաննարկումների ժամանակ այս հարցը առաջ քաշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Ի վերջո, կոնկրետ փաստաթղթավորված ՀԱՊԿ-ում դնո՞ւմ ենք խնդիր, թե՞ ուղղակի հնչեցնում ենք և սպասում ենք, թե հնչեցրածը ինչ արդյունքի է […]

̰
Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ

16:47 01.11.2019

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, առանձին հանդիպումներ է ունեցել հայ-ամերիկյան օրակարգի հետ առնչվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՄՆ օրենսդիրների հաստատուն աջակցությունը Արցախի ժողովրդի շարունակական պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության և հայրենի հողում արժանապատիվ կյանքի։ Տեղի […]

̰
«Ջոկեր» ֆիլմն «Օսկար»-ի է առաջադրվել 16 անվանակարգերում

16:40 01.11.2019

«Ջոկեր» ( Joker ) ֆիլմում համանուն կերպարը փայլուն կերպով մարմնավորում է Խոակին Ֆենիքսը: Սակայն ֆիլմն աչքի է ընկնում ոչ միայն գլխավոր հերոսի դերասանական խաղով: Micetimes.asia-ն հայտնում է, որ Warner Bros – ը որոշել է Joker-ն առաջադրել «Օսկարի»` գոյություն ունեցող 24-ից 16 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Թոդ Ֆիլիփս), լավագույն ադապտացված սցենար, լավագույն դերասան (Խոակին Ֆենիքս), […]

̰
Ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար Եգիպտոսի հետ ԵԱՏՄ անունից բանակցում է Հայաստանը

16:16 01.11.2019

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ոչ պաշտոնական լիդերն է Եգիպտոսի հետ բանակցություններում, որոնց արդյունքում ենթադրվում է ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում։ Այս մասին այսօր հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ բանակցային ևս 1-2 ռաունդից հետո, հավանաբար, այդ համաձայնագիրը պատրաստ կլինի։ Դրա արդյունքում, ըստ փոխնախարարի, ԵԱՏՄ երկրները, այդ թվում և Հայաստանը, ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք՝ […]

̰
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

15:59 01.11.2019

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից: Պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ նոր պատժամիջոցները կօգնեն պահպանել Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը: Չորս տեսակի նյութեր, որոնք Թեհրանն օգտագործում է իր հրթիռների և միջուկային զենքի արտադրության ժամանակ, ընկել են սահմանափակումների տակ: Պետդեպարտամենտը նաև կարծում է, որ այդ ոլորտը […]

̰
Որևէ փակուղի չկա, շարունակում ենք աշխատել հանգիստ ու սառնասիրտ. Զ․ Մնացականյան

15:33 01.11.2019

Որևէ փակուղի չկա, շարունակում ենք աշխատել հանգիստ ու սառնասիրտ: ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ունենք մեր հստակ դիրքորոշումները, որոնք ուղղված են հետևյալին՝ ապահովել այնպիսի ձևաչափ, այնպիսի դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները»,- ասաց Մնացականյանը:  

̰
Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում համատեղ պարեկություն կիրականացնեն

14:56 01.11.2019

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը առաջին անգամ մեկնել է Սիրիայի հյուսիս թուրքերի հետ համատեղ պարեկություն անցկացնելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն: Կեսօրի սահմաններում Դերբեզիայից մեկնել է հինգ ռուսական և չորս թուրքական շարասյուն: Երթուղու երկարությունը կկազմի 110 կմ:

̰
Սա շատ կարևոր, շատ սուր հարց է․ Մնացականյանը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին

14:34 01.11.2019

Հայաստանի ԱԳ նախարարության համար չափազանց էական հարց է Եվրամիության հետ վիզաների լիբերալիզացման գործընթացը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Սա շատ կարևոր, շատ խիստ, շատ սուր հարց է մեզ համար»,- ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքերով՝ հիմա հայկական կողմը աշխատում է և՛ Եվրոպական հանձնաժողովի հետ, և՛ անդամ պետությունների հետ՝ առանձին-առանձին։ Նրա խոսքերով՝ աշխատանքը […]

̰
Ի՞նչ ակնկալիքներ կան Լավրովի այցից. հարց Զոհրաբ Մնացականյանին

14:32 01.11.2019

Ի՞նչ ակնկալիքներ կան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից: Այսօր խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հիշեցնելով, որ մամուլում հրապարակումներ եղան այցի ընթացքում ինչ-որ լաբորատորիաների մասին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: «Ես չեմ մեկնաբանելու որևէ բան, որը բանակցվում է: Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ այցին, սա լինելու է պաշտոնական այց մեր […]

̰
Ռուս միլիարդատերերը տարեսկզբից հարստացել են 37 միլիարդ դոլարով

14:30 01.11.2019

Ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր ունեցվածքը 2019թ. առաջին տասը ամիսներին ավելացել է 37,12 միլիարդ դոլարով, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին» ՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) վրա: Ընդհանուր առմամբ, BBI-ում ներառված են աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ, որոնցից 23-ը ռուսաստանցիներ են: Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «Նորիլյան նիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինը, որի ունեցվածքը տարեսկզբից ավելացել է 6,72 […]

̰
Ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը. Զ․ Մնացականյանը՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

14:27 01.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց BBC-ին իր տված հարցազրույցի մեկնաբանություններին: Նա նախ հիշեցրեց՝ արդեն խոսել է դրա մասին, ասաց՝ հավելելու բան չունի: «Ինձ քննադատում են, կան տարբեր մոտեցումներ, մեկնաբանություններ, դրանք հնչել են: Ես շատ ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը՝ հաշվի առնելով հեղինակությունը և ծանրությունը, կշիռը, նշանակությունը այդ տիպի հարցազրույցի: […]

̰
Արդարությանն ուղղված այս բանաձևի ընդունումը շատ կարևոր է. ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին

14:22 01.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր լրագրողները խնդրեցին արձագանքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Մենք արդեն արձագանքել ենք, ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես է եկել, սա չափազանց կարևոր է մեր հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով, նաև ավելի լայն իմաստով: Սա բավական կարևոր է նաև նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացներում: Մենք ողջունել ենք շատ […]

̰
Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել 18 սիրիացի գերիների

13:50 01.11.2019

Թուրքիան Ռուսաստանին է հանձնել նախկինում գերեվարված 18 սիրիացի զինվորների: Այս մասին Twitter-ում հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Սիրիայի հյուսիս-արևելքում զինվորականները պատանդ էին ընկել հոկտեմբերի 29-ին:

̰
ԵՄ-ն Թուրքիային 663 մլն եվրո է հատկացրել սիրիացի փախստականներին տեղավորելու նպատակով

13:33 01.11.2019

ԵՄ-ն 663 միլիոն եվրո է հատկացրել Թուրքիային սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով, հայտնում է ensonhaber.com-ը: Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգ գոտիներ Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձն ապահովելու համար: Փախստականների համար նախատեսված տարածքների հարցը լուծված է: Նշենք, որ ֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը եղել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ […]

̰
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել Քիմ Քարդաշյանը

13:29 01.11.2019

Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման, գրում է Ermenihaber-ը: Ուշագրավ լուրեր են շրջանառվում այն մասին, որ բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին […]

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին

13:10 01.11.2019

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել. այդ մասին Twitter-ում հայտնել են Իսրայելի ԶՈւ ներկայացուցիչները: «Գրեթե մեկ ամիս հարաբերական հանգստությունից հետո Գազայի հատվածից հրթիռ է արձակվել դեպի Իսրայել»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի զինյալները և Իսրայելը պարբերաբար հրթիռային գրոհներ են ձեռնարկում:  

̰
ՌԴ-ում ուժի մեջ է մտել «Ռունետի մասին» օրենքը

12:54 01.11.2019

Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել այսպես ասած ինքնիշխան «Ռունետի մասին» օրենքը: Այդպես են կոչվում օրենսդրական այն փոփոխությունները, որոնցվով պահանջվում է կապի օպերատորներից տեղադրել այնպիսի սարքեր, որոնցով տեղեկատվության ֆիլտրացիա կկատարվի: Այդ հատուկ սարքերը պետք է տրամադրի «Ռոսկոմնադզորը»: Օրենքի հեղինակները նշում են, որ այդ կերպ հնարավոր կլինի ռուսական ինտերնետը պաշտպանել հնարավոր բոլոր սպառնալիքներից: Չնայած օրենքն այսօր […]

̰
BACK_TO_TOP