12:27 01.11.2019
Այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժը իրականացրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացման գործողությունը, ամերիկացի շնաբույծները հայտնել են, որ կտրուկ բարձրացել է բելգիական հովվաշների գինը։ Այս տեսակի շունը, հիշեցնենք, մասնակցել ու վճռական դեր է ունեցել ալ-Բաղդադիի վնասազերծման գործում։ Դրանից հետո այս շների և նրանց ձագերի նկատմամբ պահանջարկը խիստ մեծացել է։ Վաճառողներից մեկը […]
12:15 01.11.2019
ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել իր թվիթերյան էջում և բացատրել այդ տեղափոխությունը իր հանդեպ վատ վերաբերմունքով։ «Չնայած նրան, որ ես միլիոնավոր դոլարներ եմ վճարում որպես նահանգային, քաղաքային և տեղական հարկ, բայց շատ վատ վերաբերմունքի եմ արժանանում և՛ քաղաքի, և՛ նահանգի […]
11:23 01.11.2019
Իտալական NSO Group ընկերության ծրագրային ապահովումը լրտեսման նպատակով կիրառվել է WhatsApp-ում: Ծրագրով հետևել են մոտ 20 երկրի ղեկավարի, գրում է Reuters-ը: Facebook-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ և մեղադրել է դրա ղեկավարությանը WhatsApp-ը լրտեսման նպատակով օգտագործելու համար: Նշվում է, որ NSO Group-ը 1400 բջջային սարքի վրա վերահսկողություն է սահմանել։ Դատական հայցի մեջ նշվում է, […]
11:12 01.11.2019
ԱՄՆ Արկանզաս նահանգում եղնիկը ներխուժել է գեղեցկության սրահ, ուսումնասիրել տարածքը: Գեղեցկության սրահի վախեցած աշխատակցուհին դուրս է եկել սրահից՝ կենդանուն թողնելով միայնակ։
10:52 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ-կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել […]
09:21 01.11.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ: Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն և անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին։ «Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, […]
09:13 01.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պատմության լավագույն նախագահն է, քանի որ բացահայտ հայտարարում է իր պլանների մասին, օրինակ՝ Սիրիայում նավթահանքերը զավթելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ «Նա լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության, այլ առավել թափանցիկ լինելու համար։ Նա ուղիղ ասում է․ «Մեզ նավթ է պետք», «Մենք ուզում ենք ազատվել այսինչից», […]
08:37 01.11.2019
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները խոստացել են վրեժխնդիր լինել ԱՄՆ-ին՝ իրենց առաջնորդի սպանության համար, հայտնում է Reuters գործակալությունը։ ԻՊ ներկայացուցիչներից մեկն ԱՄՆ իշխանություններին է դիմել աուդիոուղերձով, որում մասնավորապես ասվում է․ «Մենք սգում ենք Ձեր մահը․․․հավատացյալների առաջնորդ»։ Կազմակերպությունը հաստատել է նաև իր պաշտոնական ներկայացուցչի՝ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մահը։
23:59 31.10.2019
Մոդել Քայլի Ջենները ցուցադրել է իր հելոինյան կոստյումը: Նա ներկայացել է ջրահարսի կերպարով, և լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում: Ջեններն ընտրել է Արիելի կերպարը. նա կրում է կարմիր կեղծամ, կանաչ կիսաշրջազգեստ և խխունջանման կրծկալ: Նրա շրջազգեստը պատված է թեփուկներով, և հիշեցնում է ջրահարսի պոչը: Ջենների հետևորդները հավանել էին նրա կերպարը․ նկարը հավաքել է 5․5 […]
23:43 31.10.2019
Ամերիկյան Լանսինգ քաղաքում կատուն փրկել է տանտիրուհուն՝ բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ նրան արթնացնելով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Դանիել Շաֆերը պատմել է, որ իր բնակարանում քնած էր, երբ կատուն ցատկել է իր մոտ: Նա ասել է՝ կատվին գտել է փողոցում, բերել է տուն, խնամել նրան: Կինը արթնացել է և զարմանքով նկատել, որ բնակարանը լցված է […]
23:35 31.10.2019
ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ Նարյան-Մարայում 6-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվողի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է RT-ն: Կարճ տեսանյութում երևում է այն մանկապարտեզը, որտեղ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Երեխայի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է, ձեռքերին ձեռնաշղթաներ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ կասկածյալը իբրև քրոնիկ հարբեցող հաշվառված էր տեղի նարկոդիսպանսերում: Հոկտեմբերի […]
23:20 31.10.2019
25 տարեկան Ջեննա Շարդտը, որ բնակվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, թույլատրել է հեռարձակել իր՝ գլխուղեղի վիրահատությունը: Հեռարձակումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում: Ջեննան վիրահատական սեղանին էր հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել էին, որ նա պետք է շտապ վիրահատվի, հակառակ դեպքում նրա մոտ խոսելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Բուն վիրահատությունը տևել է 45 րոպե: Ամբողջ […]
23:10 31.10.2019
Ամերիկուհին Փենսիլվանիա նահանգից իր ամուսնուց վրեժխնդիր լինելու յուրատեսակ ձև է գտել: Այդ նպատակով նա դիմել է տեղի բանկերից մեկը և չի մերժվել: Իսկ պատմությունն այսպիսին է․ ամերիկուհին որոշել է բաժանվել ամուսնուց, որը դավաճանել է իրեն: Կինը դիմել է դատարան: Այստեղ, հավանաբար, փորձել են պահպանել ընտանիքը, սակայն կինը չի համաձայնել: Դատարանը բաժանել է զույգերին, բայց նաև […]
22:56 31.10.2019
Գերմանական Օֆենբախ քաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկում 3,7 սմ երկարությամբ ատամ են հեռացրել: Պարզվել է, որ այս երկարությունը համաշխարհային ռեկորդ է: Այս մասին հայտնել է գերմանական Deutsche Welle ալիքը: Ատամնաբույժ Մաքս Լուկասը, որը հեռացրել է աշխարհի ամենաերկար ատամը, պաշտոնապես Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր է ստացել: Իսկ դեպքը գրանցվել է 2018 թվականին: Քաղաքի բնակիչներից մեկը այցելել է կլինիկա […]
22:43 31.10.2019
Ռուսաստանի հայտնի լրագրող, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նկարագրել է, թե ինչպես են երեկոներն անցնում իրենց տանը: «Իդեալական զոքանչ և սկեսուր. երեկոները մեր տանը հենց այսպես են անցնում. -Հյուսիսային հոսքն ամեն դեպքում կկառուցեն,- ոգևորությամբ ասում է Լաուրա Աշոտովնան: – Ինձ հիմար մի համարեք, բայց ինչ է Հյուսիսային հոսքը, – հարցնում է մայրս: Եվ այսպես՝ ամեն […]
22:40 31.10.2019
Իսրայելի նախագահի ու վարչապետի արտասահմանյան այցերի համար նախատեսված Boeing 767-300ER-ի փորձարկումն անհաջող է անցել. արգելակները չեն աշխատել: Այս մասին հայտնում է RT-ն: Պարբերականի ունեցած տեղեկություններով՝ ինքնաթիռի արգելակների անսարքությունը նկատվել է Բեն Գուրիոնի օդանավակայանի ուղղությամբ թռիչքի ժամանակ. օդանավակայանում որոշ ժամանակ արտակարգ դրություն է հայտարարված եղել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, նյութական վնաս ևս չի գրանցվել:
21:57 31.10.2019
Spitzer աստղադիտակի միջոցով մի միգամածություն է նկատվել, որը նման է Հելոուինի խորհրդանիշին` դդումե կանթեղ: Լուսանկարը հրապարակել է NASA-ն: Միգամածությունը ձևավորվում է գազի և փոշու ամպից: Ինֆրակարմիր պատկերում այն լուսավորված է ներսից՝ շատ մեծ մի աստղի միջոցով, որը գերազանցում է արևի մեծությունը 15-20 անգամ: Աստղագետները միգամածությունն անվանել են «Ջեկի կանթեղ»:
21:55 31.10.2019
Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը 2019-ի համար: Յոթերորդ տարին անընդմեջ վարկանիշը ղեկավարում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնը: Նրա համար տարվա աշխատանքները բերել են 60 միլիոն դոլար: Պարբերականը նշում է, որ չնայած Ջեքսոնի մասին հակասական տեղեկատվության առաջացմանը՝ նրա երաժշտությունը 2019-ին լսել են 2․1 միլիարդ անգամ ՝ համեմատած 2018-ի 1․8 միլիարդի հետ: Փոփ […]
21:39 31.10.2019
Նյու Յորքի պատգամավորները ընդունել են օրինագիծ, որի համաձայն՝ ռեստորանները և մթերային խանութները այլևս չեն կարող ֆուա գրա վաճառել, գրում է Time–ը: Ֆուա գրան, որը իրենից ներկայացնում է բադի կամ սագի ճարպակալած լյարդ, դարերի ընթացքում համարվել է դելիկատես: Օրինագծի համաձայն՝ 2022 թվականից ֆրանսիական դելիկատեսը այլևս չի վաճառվի նյույորքյան խանութներում, իսկ օրինախախտները կվճարեն 2 հազար դոլար: Կենդանիների […]
21:13 31.10.2019
Apple-ը հաղորդել է եռամսյակային շահույթների մասին. դրանք աճել են 2%-ով և կազմել 64 միլիարդ դոլար: Նախորդ տարվա համեմատ շահույթը նվազել է 4% -ով և կազմել 13․7 մլրդ դոլար, հայտնում է AFP-ն: Այս շաբաթ Apple-ը պատրաստվում է գործարկել նոր սթրիմինգային ծառայություն և հայտնում է սպասարկման ոլորտում շահույթի զգալի աճի մասին, որն իր մեջ ներառում է երաժշտություն, […]
20:17 31.10.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է, որ իրենց ղեկավարը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին մահացած է: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Ավելին` խմբավորման անդամներն արդեն հայտարարել են ալ-Բաղդադիին փոխարինողի անունը: Ահաբեկչական խմբավորման նոր ղեկավարն է Աբի Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ալ-Բաղդադին սպանվել է հոկտեմբերի 27-ին՝ սիրիական Իդլիբ […]
19:30 31.10.2019
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ 25-ամյա Ջեննա Շարդտը թույլ է տվել Facebook-ով հեռարձակել իր գլխուղեղի վիրահատությունը: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, աղջիկը վիրահատական սեղանին է հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել են, որ շտապ պետք է վիրահատվի, հակառակ դեպքում խնդիրներ կունենան խոսքի հետ կապված: Ընդհանուր առմամբ, վիրահատությունը տևել է 45 րոպե: Այդ գործընթացը […]
19:15 31.10.2019
Հինգշաբթի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել ընդդեմ G-7 հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության: «Կոնգրեսականների կողմից G7-ի հետագա գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության դեմ բանաձևի ընդունումը դեմոկրատների հարձակումն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա»,- ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը: «Թվում է, թե Կապիտոլիումն իրեն համարում է «համաշխարհային կառավարության» մի տեսակ և […]
19:00 31.10.2019
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից «ծույլ կինը» կոկտեյլների շնորհիվ կարողացել է կորցնել 60 կիլոգրամ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Առաջնեկի ծնվելուց հետո 53-ամյա Ջեքի Բերրոուսը գիրացել էր 30 կիլոգրամով: Դրանից հետո նա ևս երկու երեխա էր լույս աշխարհ բերել և իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էր երեխաների դաստիարակությանը: Երբ Բերրոուսը գիրացավ մինչև 127 կգ, նա որոշեց […]
18:43 31.10.2019
Նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողով։ Մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և պետական պաշտոնյաներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրներից։ Քննարկմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Չինաստան-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան […]
18:39 31.10.2019
Հումանիտար ականազերծման և ձորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։ Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են […]
18:15 31.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ:
18:06 31.10.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կարճատև զրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Քննարկվել է հայ֊ֆրանսիական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
17:29 31.10.2019
Պարսից ծոցի 6 արաբական պետություններ հայտարարել են, որ միանալու են Միացյալ Նահանգների մշակած պատժամիջոցներին, որոնք ուղղված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։ Սա մի կառույց է, որ գործում է Իրանի բանակին զուգահեռ և ռազմական խնդիրներ է լուծում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ իրենք արդեն […]