Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ

16:47 01.11.2019

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, առանձին հանդիպումներ է ունեցել հայ-ամերիկյան օրակարգի հետ առնչվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՄՆ օրենսդիրների հաստատուն աջակցությունը Արցախի ժողովրդի շարունակական պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության և հայրենի հողում արժանապատիվ կյանքի։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանն ուղղված հեռանկարային նախաձեռնությունների շուրջ։ Երկուստեք կարևորվել է Արցախում ԱՄՆ աջակցությամբ մարդասիրական ծրագրերի շարունակականության ապահովումն ու ընդլայնումը, ինչպես նաև նոր՝ զարգացման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Կոնգրեսականների խնդրանքով Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում ԱՄՆ կոնգրեսականները վերահաստատել են, որ կշարունակեն աշխատել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման ուղղությամբ։

Կոնգրեսի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը՝ միտված Արցախի ապամեկուսացմանը և կայուն զարգացմանը։

Հանդիպումներին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP