16:51 31.10.2019
Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը և Ադրբեջանի համաշխարհային մշակութային հիմնադրամը (WACF) հայտարարություն է տարածել՝ պահանջելով արգելել «Արցախ» պետական համույթի համերգը Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում: Տեքստում նշվում է, որ դա «սադրանք» է, քանի որ համույթի անվանումը «քարոզում է համանուն չճանաչված ռեժիմը Ադրբեջանի տարածքներում»: «Մենք բողոքում ենք և խնդրում համապատասխան կառույցներին վերջ տալ հերթական սադրանքին Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: […]
16:40 31.10.2019
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը նոր իրավիճակ է ստեղծել, իսկ Լիբանանի մեջ կազմվող կառավարությունները արագ չեն ձևավորվում: «Ներկա պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է պատահել Լիբանանում առաջիկա ժամերին և օրերին կամ ինչ դա կարող է բերել […]
16:18 31.10.2019
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Բրատիսլավայում։ «Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին»,- հայտարարել է պաշտոնյան։ ԵԱՀԿ պաշտոնյայի խոսքերով՝ կողմերը կատարել են անվտանգության […]
16:06 31.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և հետագա զարգացումների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Ռազմավարական հեռանկարային ինստիտուտի թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հետ: – ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը: – Այս նախաձեռնությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայում անցկացվող «Խաղաղության ակունք» գործողությանը: Քանի որ Թրամփը մտադրություն […]
15:42 31.10.2019
Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ: Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը […]
14:50 31.10.2019
Մոսկվայում մահացել է խորհրդային լեգենդար գիտնական Դմիտրի Պոսպելովը: Այդ մասին հայտնում է «Հինգերորդ ալիք»-ը: Նա համարվում էր արհեստական ինտելեկտի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Գիտնականը մահացել է 87 տարեկան հասակում: Եղել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հաշվիչ կենտրոնում և ղեկավարել արհեստական ինտելեկտի խնդիրներով զբաղվող բաժինը: Պոսպելովը 20 մենագրությունների և 300-ից […]
14:12 31.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ սիրիական Թել Աբյադից 15 հայ ընտանիքներ էին հեռացել, վերադառնո՞ւմ են նրանք թուրք-սիրիական համաձայնությունից հետո: Սինանյանը նշեց՝ ըստ վերջին տվյալների՝ թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ: «Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, […]
13:53 31.10.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է անտեսել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումների ժամանակ դեմոկրատների հնչեցրած կոչը: Այս մասին Wall Street Journal-ին հաղորդել է նախկին պաշտոնյայի փաստաբան Չարլզ Կուպերը: Ըստ նրա, Բոլթոնը հակված չէ համաձայնել դեմոկրատ-կոնգրեսականների մարտահրավերին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքը կարող է իր հաճախորդի անունից […]
13:49 31.10.2019
Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ Սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան: Մաքսավորների բարեհամբույր վերաբերմունքը դրա համար բավարա՞ր է: Այս հարցերը լրագրողներն ուղղեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս մասնավորեցրեց՝ դա սփյուռքահայի առաջին շփումն է Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ: «Դրա մասին է խոսքը, բայց բարեհամբույր դեմքը բավարար չէ»,- ասաց նա: Հարցին՝ ավելի խորքային ի՞նչ պատճառներ կան, […]
13:45 31.10.2019
Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Թոմ Մորիսոնը մտադիր է հրաժարական տալ, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային: «Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով բարձրաստիճան պաշտոնատար Թիմ Մորիսոնը շուտով կհեռանա աշխատանքից»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Մորիսոնը մի քանի ամիս աշխատել է որպես Ռուսաստանի հարցերով խորհրդական. օգոստոսին […]
12:53 31.10.2019
Հեղափոխությունից հետո շատե՞րն են հայրենադարձվել: Հոկտեմբերի 31-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս խորհուրդ տվեց թվային տվյալներ ճշտելու համար դիմել Միգրացիոն ծառայություն: Ճշտող հարցին՝ կա՞ն հայրենադարձվողներ, նա պատասխանեց. «Իհարկե, կան, ես անձանց, ընտանիքների եմ ճանաչում եմ, գիտեմ, որ հայրենադարձվել են: Համար մեկը՝ ես ու իմ ընտանիքն ենք հայրենադարձվել: Ես այնտեղ […]
12:45 31.10.2019
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց զինված ուժերը գտնվում են զինվորական պատրաստականության վիճակում:
11:56 31.10.2019
Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա: Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային […]
11:40 31.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով արգելվում է G7 -ի հանդիպումներին Ռուսաստանի մասնակցությունը: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն: Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը պետք է չմասնակցի G7 գագաթնաժողովներին այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգի իր հարևանների տարածքային ամբողջականությունը և քանի դեռ դեմոկրատական հանրության ստանդարտներին հավատարիմ չի մնա: Օգոստոսին հաղորդվել էր, որ […]
11:21 31.10.2019
Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: «ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը: ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի […]
09:57 31.10.2019
Ամեն տարի՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի շատ երկրներում տոնում են Հելոուինը: Տոնը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի շրջանում, դրա հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են: Հելոուինն ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն այն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում: 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի արդյունքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ […]
09:32 31.10.2019
Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը մտավախություն ունի, որ թիրախավորված գովազդը կարող է կոմպրոմատի ենթարկել մարդկանց քաղաքական նախապատվությունը և ազդել ձայների վրա։ Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին հատարարել է, որ նոյեմբերի 22-ին ուժի մեջ կմտնի սոցցանցում քաղաքական գովազդի արգելքը։ Դորսին նշել է, որ արգելքը չի սահմանափակի օգտատերերի ինքնարտահայտման ազատությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում սոցցանցի ղեկավարության որոշումը […]
08:53 31.10.2019
Ճապոնիայի Օկինավա պրֆեկտուրայի Նահա քաղաքում գտնվող Սյուրի ամրոցում, որը հանդսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Ամբողջովին այրվել է ամրոցի գլխավոր սրահն ու համալիրի շինություններից մեկը՝ ընդհանուր առմամբ 4200 քմ։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցել է 30 հրշեջ բրիգադ։ Սյուրի ամրոցը կառուցվել է մոտ 500 […]
08:40 31.10.2019
Պենտագոնը մանրամասներ է հայտնել Սիրիայում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիայից։ Ինչպես ավելի հայտնել էինք, Պենտագոնը ցուցադրել է ԻՊ պարագլխի տան գրոհի տեսանյութը։ Հատուկ ջոկատայինները գրոհայիններին առաջարկել են հանձնվել, անհամաձայնությունը հանգեցրել է այն բանին, որ նրանցից 5-ը սպանվել են։ Ահաբեկչական կազմակերպության ղեկավարը պայթեցրել է իրեն՝ 2 երեխաների հետ։ Օպերացիայի վերաբերյալ մանրամասները մամուլի ասուլիսի ժամանակ […]
08:27 31.10.2019
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության թվիթերյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Սիրիայում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տան վրա կատարված գրոհի պահը։ Կադրերում երևում է ցանկապատված տուն, որի վրա հարձակում է կատարվում 2 կողմից։ Տեսանյութը տևում է 10 վայրկյան և նկարահանված է անօդաչուից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իդլիբում […]
23:45 30.10.2019
Գիտնականների միջազգային խումբը աստղաֆիզիկոս Տիագո Կամպանտեի գլխավորությամբ կարմիր հսկաներ HD 212771 և HD 203949 աստղերի շուրջ արտասովոր էկզոմոլորակ են հայտնաբերել։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է հաջողվել HD 203949 աստղի էկզոմոլորակին աստղի ընդարձակման ժամանակ խուսափել կլանումից։ «Ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդարձակումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից […]
23:42 30.10.2019
Քևին Սփեյսիին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող տղամարդը հանկարծամահ է եղել, ինչից հետո գործը փակվել է, հաղորդում է Independent–ը: Որոշումը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանային դատախազությունում: Հայտարարվել է, որ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքները չեն կարող ապացուցվել առանց զոհի: Մեղադրողը մասնագիտությամբ մերսող էր, որը նշում էր, որ 2016-ին Սփեյսին սեանսի ընթացքում ստիպել է նրան դիպչել իր սեռական […]
23:35 30.10.2019
Մեթ անունով աֆրիկյան ամենահայտնի փիղը, որը նաև ուներ ամենախոշոր փղոսկրը, Քենիայում սատկել է: Կենդանին արդեն 52 տարեկան էր: Այս մասին հայտնում է Nairobi News-ը: Կենդանու մահը վրա է հասել բնական պատճառներով: Փիղն ուներ 3 մետր հասակ, կշռում էր 6 տոննա: 2002 թվականին նրան ամրացրել էին հատուկ սարք, որը հնարավորություն էր տալիս հետևել կենդանու շարժին, իմանալ՝ […]
23:23 30.10.2019
«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն է եղել։ Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել: Սոլովյովը, խոսելով Թուրքիայի արձագանքի մասին, ընդգծել է, որ Թուրքիայի […]
22:24 30.10.2019
Հելոուինյան տոնին ընդառաջ Մեծ Բրիտանիայում երեխաները ակտիվորեն պատրաստում են կոստյումներ, որոնք պատկերում են կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնին ՝ կրելով Brexit-ը: Այդ մասին հայտնում է Metro– ն: «Դուք մեծ հնարավորություն ունեք, որ փոքրիկ Բորիս Ջոնսոնը թակի ձեր տան դուռը», – ասվում է զեկույցում: Beano Studios- ի ուսումնասիրությունների համաձայն ՝ այս տարի Բրիտանիայի վարչապետը Հելոուինում զբաղեցրել է […]
22:10 30.10.2019
Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը որոշել է մերժել Հյուսիսային խորհրդի շրջակա միջավայրի հետ կապված պարգևը, ինչպես նաև դրա դրամական բաղադրիչը՝ 500 հազար 52 հազար դոլարի չափով: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում ժամանակն է խոսքերից անցնել գործի: «Կլիմայի հետ կապված շարժումն այլևս պարգևատրման կարիք չունի»,- գրել է նա երեքշաբթի իր Instagram-ի […]
19:30 30.10.2019
Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը: Նշվում է, որ լուսանկարված է այն պահը, երբ դերասանուհին դուրս է գալիս Հռոմի իր բնակարանից: Շատերի կողմից սիրված դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա: Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևում, […]