17:16 01.11.2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և նրա գլխավորած պատվիրակության: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Ընդունելությանն ունեցած իր ելույթում Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախի Հանրապետության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքներին։
Մասիս Մայիլյանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կառույցների ներկայացուցիչներին հետևողական գործունեության համար՝ ուղղված Միացյալ Նահանգներում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումը հեռանկարներ է բացում ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում նոր հաջողություններ արձանագրելու համար։
Միջոցառման ժամանակ Մասիս Մայիլյանը Արցախի Հանրապետության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Հայ դատի Միչիգան նահանգի հանձնախմբի համանախագահ Լարա Ներսեսյանին հանձնել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...