Ինչպե՞ս ճանապարհորդել առանց ավելորդ իրերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ինչպե՞ս ճանապարհորդել առանց ավելորդ իրերի

20:50 27.10.2019

Բոլորին է ծանոթ այն պատկերը, երբ օդանավակայանում մարդը մեծ դժվարությամբ հասցնում է իր ուղեբեռը մեկնման սրահի հաշվառման սեղանին և պարզում, որ բեռների քանակը և քաշը գերազանցում են սահմանված չափը: Նա ստիպված բացում է ճամպրուկը և սկսում վերադասավորել դրա պարունակությունը. հարց է ծագում. «Այդ մարդու ինչի՞ն է պետք այդ ամենը»: Միաժամանակ նրա կողքին մարդիկ են, որոնք նույն ուղղությամբ են գնում, սակայն, ընդամենը մեկ ուսապարկով: Իհարկե, բոլորն ունեն տարբեր կարիքներ, սակայն իրականում ուղևորության ժամանակ շատ բան վերցնել անհրաժեշտ չէ:

Երբ թռչում եք բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռներով, ուղեբեռը որոշիչ դեր է խաղում ավիափոխադրումների արժեքի մեջ: Ծանր ճամպրուկները ոչ միայն դանդաղեցնում և սահմանափակում են շարժումը, դրանք կարող են նաև առողջական խնդիրներ առաջացնել:

Գրքեր: Ոչինչ այնքան ծանր չէ, որքան 600 էջանոց գիրքը, ուստի ավելի լավ է այն թողնել տանը: Ուղևորության ընթացքում չձանձրանալու համար կարելի է ներբեռնել էլեկտրոնային գրքեր: Ինքնաթիռում կարելի է կարդալ ավիաընկերության ամսագիրը, և շատ հյուրանոցներ ունեն տարբեր լեզուներով գրքերի գրապահարաններ:
Մեծ, չծալվող հովանոց: Մեծ հովանոցը չի տեղավորվի ճամպրուկի մեջ, ինչը նշանակում է, որ այն անհարմար է հետը վերցնել, հեշտ է կորցնել, բացի այդ, դա կխանգարի ուրիշներին: Ավելի ճիշտ է ճանապարհի համար վերցնել փոքր ծալվող հովանոց:

Վարսահարդարիչ և մազերի խնամքի միջոցներ: Հյուրանոցների մեծ մասում կա վարսահարդարիչ, ինչու՞ վերցնել ևս մեկը: Քիչ հավանական է, որ ճանապարհորդելիս երկար ժամանակ կհատկացնեք մազերը հարդարելուն: Ուղևորության ընթացքում լավ սանրվածքը և 2-ը 1 շամպուն փոխարինում են կոսմետիկայի մի ամբողջ զինանոց:

Շատ կոշիկներ: Սահմանափակվեք երկու (առավելագույնը երեք) զույգ կոշիկներով: Կանանց բարձրակրունկ կոշիկները միայն հատուկ առիթների համար են անհրաժեշտ: Կարելի է վերցնել վիետնամական հողաթափեր, որոնք շատ տեղ չեն զբաղեցնում, հարմարավետ են լողափում, ցնցուղի ընդունելիս և որպես հողաթափեր:

Պրոֆեսիոնալ տեսախցիկ և դրա հետ կապված աքսեսուարներ: Չնայած այն հանգամանքին, որ այժմ լուսանկարչության նկատմամբ տարածված հետաքրքրություն կա, լուրջ լուսանկարչական սարքավորումներ անհրաժեշտ են միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներին: Մեծ տեսախցիկը և լրացուցիչ աքսեսուարները կարող են մի ամբողջ ճամպրուկ զբաղեցնել:

Ճանապարհորդությունների ընթացքում սիրողական լուսանկարների համար հարմար են փոքր տեսախցիկները կամ սմարթֆոնը: Նրանք միշտ ձեռքի տակ են և կարիք չկա անհանգստանալու թանկ սարքավորումների անվտանգության մասին:

Նոութբուք: Ճանապարհորդությունը տարբերվում է գործուղումից, բայց, այնուամենայնիվ, շատերը չեն դադարում աշխատել, փոստը ստուգել և կապի մեջ մնալ: Այս դեպքում ավելի լավ է փոխարինել ծանր նոութբուքը նեթբուքով կամ պլանշետով:
Ավելորդ հագուստ: Ճամպրուկը զգեստապահարան չէ. Ձեր ամբողջ զգեստապահարանը պետք  չէ վերցնել և տանել ճամփորդելիս: Նախապատվությունը պետք է տալ հարմարավետ, փոքր ծավալ ունեցող և փոխհամատեղելի իրերին: Եթե ​​ուղևորությունը տևում է ավելի քան մեկ շաբաթ, հագուստը կարելի է լվանալ: Պետք չէ վերցնել այնպիսի իրեր, որոնք երբեք չեք հագնելու:

Մեծ հուշանվերներ: Էթնիկ երաժշտական ​​գործիքներ, արմավենու տերևներով լայնեզր գլխարկներ, արձաններ, ձեռնափայտեր, ծաղկամաններ … ցուցակը կարելի է շարունակել: Պարզապես կարելի է լուսանկարել դուր եկած իրը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP