«Ջոկեր»-ի առողջական խնդրից ունեցող տղամարդը կիսվել է իր զգացողություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

«Ջոկեր»-ի առողջական խնդրից ունեցող տղամարդը կիսվել է իր զգացողություններով

20:19 27.10.2019

Բոլորին հայտնի «Ջոկեր»-ի հիվանդություն ունեցող մարդը հայտնել է, թե ինչ դժվար պահեր են եղել իր կյանքում՝ հիվանդության պատճառով:

Ինչպես հայտնում է Ladbible-ը, 47-ամյա ամերիկացին ամենաանհարմար ու անհամապատասխան պահերին ծիծաղի պոռթկումներ է ունենում:

Սա, իր բնորոշմամբ, հաճախ պատճառ է դառնում հանրության կողմից իր հանդեպ ոչ արդարացի վերաբերմունքի ձևավորման: Նրան հաճախ դուրս են անում ռեստորաններից, կինոթատրոններից ու հասարակական այլ վայրերից:

Նա պատմել է, որ երբեմն այդ պոռթկումների պահին նա փորձում է բացատրել իր շուրջը գտնվող մարդկանց, որ դա իր ցանկությունից անկախ է տեղի ունենում:

Իր խոսքով, սակայն, իր այդ փորձերը գրեթե չեն հաջողում, քանի որ իրավիճակն անծանոթ մարդիկ արդեն իսկ սկսում են բացասական վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ:

«Դա դժվար է հասկանալ: Մարդիկ պարզապես նայում են քեզ ու դու փորձում են բացատրել նրանց ամեն ինչ: Բայց նրանք միայն մտածում են, որ թմրամոլ կամ խելագար ես»,- կիսվել է իր զգացմունքներով տղամարդը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա կյանքում վերջերս դժբախտ պատահար է տեղի ունեցել: Դրա հետևանքով նա կորցրել է իր ընկերուհուն ու կարճ ժամանակ անց՝ նաև մորը: Նա հիշել է, թե ինչպես է իր մոտ ծիծաղի նոպա սկսվել ճիշտ այն պահին, երբ ոստիկանները հարցաքննել են նրան վթարից ընդամենը րոպեներ անց:

Վերջերս, երբ մեծ էկրաններ է բարձրացել «Ջոկեր»-ը, նա նշել է,որ ֆիլմը նայելու պահին տպավորություն է ունեցել, թե իրեն է նայում հայելու մեջ:

Վերջերս համացանցում տարածվել է նրա ծիծաղի պահին արված տեսանյութը, որը կրճ ժամանակում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

BACK_TO_TOP