11:52 19.10.2019
«Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հերթական հաղորդման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայ շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Ուրգանտի խնդրանքով Մարտիրոսյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և իր համատեղ լուսանկարը, որ արվել է ՀՀ նախագահական նստավայրում:
«Թող քեզ չթվա, թե հենց ես ժամանում եմ Երևան, ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Բանն այն է, որ ես պարոն Սարգսյանի հետ վաղուց եմ ծանոթ՝ դեռ այն ժամանակներից, երբ նա նախագահ չէր: Ժամանելով Հայաստան՝ ես նրանից նախագահական պալատ այցելելու հրավեր ստացա: Մենք հաճելի շփվեցինք, որից հետո նախագահն ինձ նվիրեց մարզաշապիկ՝ Հայաստանի զինանշանի պատկերով»,- ասել է նա:
Շոումենը հավելել է, որ նմանատիպ լուսանկար ունի նաև Ուկրաինայի նախագահի հետ, լուսանկարն արվել է Սոչիում, կա նաև տեսանյութ, որտեղ ինքը պարում է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Իվան Ուրգանտը ցույց է տվել ևս մեկ լուսանկար, որտեղ պատկերված են Արմեն Սարգսյանն ու Քիմ Քարդաշյանը:
«Գարիկ, եթե դու ծանոթ ես նախագահի հետ, նախագահը՝ Քիմ Քարդաշյանի հետ, Քարդաշյանն ամուսնացած է Քանյե Ուեսթի հետ, ապա վերջինից Սնուփ Դոգի հեռախոսահամարը վերցնելու հնարավորություն կա»,- ասել է Ուրգանտը:
Ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասել է, որ նման հնարավորություն կա, սակայն ինքն արդեն ունի Սնուփ Դոգի հեռախոսահամարը, պարզապես վերջինս միայն Viber-ով է զանգերի պատասխանում:
Դիտել 11:30 րոպեից:
https://www.youtube.com/watch?v=lB0AFeXgFQo
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...