09:42 14.10.2019
«Կասպերսկի լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2019թ երկրորդ կիսամյակում ծպտյալ կրիպտոմայնինգների հարձակումների թիրախ են դարձել համակարգչից օգտվող վրացիների 2.72% -ը, Հայաստանում՝ 3,23%-ը, Ադրբեջանում՝ 3,06%-ը»: Մայնինգ են կոչվում այն ծրագրիրը, որոնք օգտագործում են համակարգչի ռեսուրսները՝ տարբեր կրիպտոարժույթներ վերարտադրելու համար՝ շահույթ ստանալու նպատակով: Նման ծրագրերը գաղտնի տեղադրվում են՝ առանց համակարգչի օգտատերերին տեղյակ պահելու և համաձայնության, և առավել հաճախ տարածվում են, […]
08:32 14.10.2019
Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։ Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում՝ ուժգին փոթորիկներից հետո։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է։ Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածների թիվն առնվազն 19-ն է։ […]
08:20 14.10.2019
Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցել են ոստիկանների հետ բախումներով, զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 1340 մարդ։ Այս մասին ասվում է Էկվադորի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում։ Հոկտեմբերի 3-ին ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվել է 1121 մարդ։ Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 86 ոստիկան։ Երկրի գլխավոր դատախազությունը սկսել է […]
00:05 14.10.2019
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի ավարտին քիչ է մնացել։ Այսօր մեկնարկել է 8-րդ տուրը, հայտնում է armsport.am-ը։ Ռուսաստանի հավաքականը երրորդ թիմն էր, որը ապահովեց իր տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի տղաները 5-0 հաշվով հաղթեցին Կիպրոսին ու անհասանելի դարձան երրորդ տեղում գտնվող թիմի համար, որը հենց Կիպրոսն էր։ Եվրոյի ուղեգիր արդեն իսկ նվաճել է նաև I խմբի […]
23:54 13.10.2019
JAMA գիտական ամսագիրը հրապարակել է Հյուսիսային Կարոլինայի Duke համալսարանի գիտնականների զեկույցը, որն ուսումնասիրել է մարդու քայլերի արագության և նրա օրգանիզմի վիճակի միջև կապը: Ուսումնասիրությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնց առողջությունը վերահսկվել է երեք տարեկանից սկսած: Ուսումնասիրության ավարտին բոլոր մասնակիցները եղել են 45 տարեկան: Այսպիսով, կարելի է ասել, որ գիտափորձի մասնակիցների կյանքի […]
23:42 13.10.2019
Սիրիական բանակի զինծառայողները մուտք են գործել Մանբիջ, որը գտնվում է Հալեպից 85 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք: Այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները կառավարական զորքերի ստորաբաժանումներին թույլ են տվել անցնել իրենց անցակետերից:
23:31 13.10.2019
ԱՄՆ-ի Տամպա քաղաքից երկարակյաց բնակչուհին հայտնել է իր երկարակեցության անսովոր գաղտնիքը: Այդ մասին հայտնում է USA.one-ը: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրենսիս Բրասսին դարձել է 107 տարեկան: Կինը երեկույթ և ֆոտոշարք է կազմակերպել ծերանոցում, որտեղ վերջին չորս տարիներին ապրում է: Ամերիկուհին շատ ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում և Ասիայում և 1980-ին բնակություն հաստատել Ֆլորիդայում: Բրասսին իր երկարակեցության […]
23:23 13.10.2019
Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից […]
23:15 13.10.2019
Արհեստական ինտելեկտով զենքերը կարող են ընդամենը մի քանի վայրկյանում մի բանի քաղաքներ հողին հավասարեցնել: Այս մասին հայտնում է DailyStar-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիսի տեսակետ է հայտնել է Google ընկերության նախկին աշխատակից Լարա Նոլանը: Արհեստական ինտելեկտ ունեցող զենք ասելով մասնագետը նկատի ունի այնպիսի սարքավորւմները, որոնք կարողանում են որոշում կայացնել առանց մարդու միջամտության: Միևնույն տարածքում մի քանի նման […]
23:00 13.10.2019
Վերջին տարիներին գիտնականները կեղտոտ օդը համարում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում`շնչառական օրգանների, սրտի հիվանդության և նույնիսկ ուռուցքների առաջացման պատճառ: Այժմ պարզվում է, որ օդի աղտոտվածությունը կարող է նաև ճաղատության պատճառ դառնալ: The Future Science Research Centre-ի հարավկորեացի գիտնականները պարզել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է մարմնում մազերի աճի համար անհրաժեշտ սպիտակուցների մակարդակը: Հետևաբար տեսականորեն դրանք […]
22:55 13.10.2019
Աշունը տարվա այն ժամանակահատվածն է, երբ իմունիտետի ընկնելու հետ միասին սկսում են թափվել մազերը: Մասնագետները նշում են, թե ինչպես կարելի է աշնանային ցուրտ օրերին պահպանել մազերի գեղեցկությունը և մետաքսանման փայլը: Խոնավեցում Հաճախ ամառվանից հետո արևի և աղի ջրի ազդեցությամբ մազերը կորցնում են փայլը և դառնում ավելի չոր: Դրանից խուսափելու համար չպետք է մոռանալ խոնավեցման մասին: […]
22:48 13.10.2019
«Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է ստեղծել «անտանելի հումանիտար իրավիճակ»,-Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Թուրքիայի գործողությունը ամերիկացի և թուրք գործընկերների հետ: «Մենք մտահոգ ենք Սիրիայում թուրքական գործողությամբ: Վերջին ժամերին մենք խոսեցինք ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանի […]
22:39 13.10.2019
Համացանցի օգտատերերը հնարավորություն կունենան անուններ ընտրելու Սատուրնի վերջերս հայտնաբերված 20 արբանյակների համար: Հաղորդվում է, որ այս 20 մինի մոլորակների հայտնաբերումից հետո Սատուրնի արբանյակների թիվը հասնում է 82-ի: Այս դեպքում էլ, սակայն, այդ հարցում առաջատարը մնում է Յուպիտերը: Նշվում է, որ հայտնաբերված 2 տասնակ արբանյակներից 17-ը շարժվում են Սատուրնի շարժման հակառակ ուղղությամբ, մյուս 3-ը՝ շարժման նույն […]
22:28 13.10.2019
Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ուժերի տեղափոխումը երկրի հյուսիս, որտեղ Թուրքիան և նրա դաշնակից ուժերը ռազմական գործողություն են կատարում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: «Սիրիական բանակի ստորաբաժանումները սկսեցին շարժվել դեպի հյուսիս ՝ թուրքական ագրեսիային դիմակայելու համար»,-գրում է գործակալությունը: Ավելի վաղ լիբանանյան հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ Սիրիայի բանակը կարող է մուտք գործել Մանբիջ և Քոբանի […]
21:49 13.10.2019
Օգտատերերը Google-ի քարտեզի վրա՝ փողոցի մեջտեղում, մերկ զույգի են նկատել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Մերկ զույգը կանգնած է եղել ավտոմեքենայի կողքին: Համակարգը նախապես լուսանկարը գրաքննության չի ենթարկել: Մերկ զույգը հայտնաբերվել է Թայվանի տարածքում՝ Թայչժուն քաղաքի մոտ: Առաջինը զույգին նկատել է Թայվանից մի օգտատեր: Նա տեղեկացրել է, որ լուսանկարներում փնտրել է կենդանիների, սակայն հանկարծ «նկատել […]
20:35 13.10.2019
Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով՝ այս հարյուրամյակի արդեն կեսերին գլոբալ տաքացումն ու դրա հետևանքները շատ ավելի արտահայտված ու ազդեցիկ կլինեն: Ածխաթթու գազերի արտանետման ծավալների աճի հետևանքով էքստրեմալ շոգ տարածքների մակերեսը կավելանա 50-80 տոկոսով: Սա էականորեն կավելացնի նաև ջերմային սթրեսների ենթարկվող մարդկանց թիվը, կմեծանա մահացության ցուցանիշը: Մյուս խնդիրը կապված կլինի էներգոհամակարգի հետ: Հովացման համակարգերի ինտենսիվ աշխատանքի հետևանքով կավելանա […]
20:20 13.10.2019
Ամերիկյան WALB հեռուստաալիքի մեկնաբան Յոլանդա Ամադեոն առանց կեղծամի է մնացել հենց ուղիղ եթերի ժամանակ: Նրա կեղծամը գլխի վրայից պոկել է լեմուրը, որ հարցազրույցի ժամանակ նստած է եղել նրա պարանոցին: Յոլանդան հարցազրույց վերցնելիս է եղել Eudora Farms կոնտակտային կենդանաբանական այգու տնօրենից: Մեկնաբանի գլուխը մերկացնելուց հետո լեմուրը նորից գնացել է տնօրենի մոտ, բայց մի քանի վայրկյանից հետո […]
20:02 13.10.2019
Գիտնականները առաջիկայում համատարած սովի տարիների մասին կանխատեսումներ են արել: Ինչպես հայտնում է Science Alert-ը, մասնագետների ամենավատատեսական կանխատեսումներով՝ նման իրավիճակ աշխարհում կարող է առաջանալ 40 տարի անց: Սա կարող է կապված լինել գյուղատնտեսության մեջ օգտագործվող ֆոսֆորի պաշարների սպառման հետ: Հաղորդվում է, որ եթե մարդկությունը նույնկերպ շարունակի, ֆոսֆորի ամբողջ պաշարը կսպառվի արդեն 80 տարի անց: Մասնագետները հայտարարել […]
19:48 13.10.2019
Reddit- ի օգտատերերից մեկի խոսքերով՝ քահանան սխալմամբ ամուսնացրել է իր եղբորը և հարսնացուի ընկերուհուն, որոնք ամուսնության գրանցման վկաներներն էին: Այդ մասին հայտնում է The Sun- ը: «Ազաբ բաշին» ու հարսնաքույրը, որպես վկաներ, ստորագրել են փաստաթղթեր: Հետո է պարզվել, որ քահանան շփոթել է անունները և հենց նրանց անուններն է նշել՝ որպես հարս և փեսա։ «Այնպես որ, […]
19:20 13.10.2019
Նյու Յորքի համալսարանի փորձագետները վստահ են, որ սոխը և սխտորը նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Գիտնականները տևական ժամանակ ուսումնասիրել են սննդակարգի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև կապը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ապացուցված է, որ տևական ժամանակ սոխ և սխտոր ուտելը կարող է կանանց փրկել կրծքագեղձի քաղցկեղից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, որոնք տևական […]
18:30 13.10.2019
Ճապոնիայի բուհերից մեկի ուսանողուհի Էիմի Խագան, որը մանկուց հետաքրքրվել է լրտեսների և գաղտնի գործակալների մասին պատմություններով, որոշել է ուսումնասիրել նաև նինձյաների պատմությունը: Համալսարանում նա նինձյաների պատմության հատուկ խմբակ է սկսել հաճախել: Մի անգամ էլ դասախոսը հանձնարարել է խմբի ուսանողներին շարադրություն գրել նինձյաների թանգարան այցի տպավորությոնների մասին՝ ընդգծելով, որ ամենաբարձր գնահատականի կարժանանա այն աշխատանքը, որը բովանդակությունից […]
17:57 13.10.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել Քրդական աշխատավորական կուսակցության վերջին զինյալը և ԻՊ-ը։ Նրա խոսքով, Քանի դեռ ՔԱԿ-ի և ԻՊ-ի սպառնալիքները Սիրիայի հյուսիսում չեն վերացել ամբողջությամբ, սիրիացի փախստականների ինքնակամ ու անվտանգ […]
17:46 13.10.2019
Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» անվանունը ստացած հզոր թայֆունին 25 մարդ է զոհ գնացել: Այս մասին հայտնում են Киодо-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ 15 մարդ անհետ կորած է համարվում: Տուժածների թիվն ընդհանուր առամամբ հասնում է 170-ի: Երկրի կառավարությունը հրահանգել է երկրի մի քանի հատվածներում բնակչության տարհանուր իրականացնել: Տոկիոյում, Կանագավայում, Նիգատայում, Ֆուկուսիմայում Գումայում ու Թիբայում, ընդհանուր առմամբ, մի քանի միլիոն […]
17:24 13.10.2019
Ժամանակակից լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը՝ Ջորջո Պետրոսյանը կրկին ապացուցել է իր գերազանց մարզավիճակը: Հայազգի մարզիկը քիքբոքսինգի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում հաղթանակի է հասել ալժիրցի Սամի Սանիի նկատմամբ: Այս մասին հայտնում է marzik.am-ը: Պետրոսյանը այս հաղթանակի շնորհիվ ստացել է մեկ միլիոն դոլար պարգևատրում:
17:12 13.10.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում տիրող իրավիճակի համար արդյունավետ լուծումներ որոնել և մտահոգություն է հայտնել Էկվադորում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Իմ մտքերը կրկին զբաղված են Մերձավոր Արևելքով, հատկապես, սիրելի և տանջահար Սիրիայով, որտեղից կրկին դրամատիկ լուրեր են գալիս երկրի հյուսիսարևելյան շրջանի բնակիչների ճակատագրի մասին, որոնք ստիպված են հեռանալ իրենց […]
17:03 13.10.2019
Գիտնականները բացահայտել են բրիտանական Գլազգո քաղաքի մոտակա անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը: Ինչպես հայտնում է Live Science-ը՝ ենթադրվում է, որ անտառներում 17-րդ դարից մնացած կառուցներում կարող էին գաղտնի կերպով ալկոհոլային խմիչքներ արտադրվել: Բրիտանական կառավարական Forest and Land Scotland կազմակերպության մասնագետները հայտնել են, որ դեռևս 17-18 դարերում այստեղ վիսկիի արտադրությունն ու վաճառքն արգելված է եղել: Նշվում է, […]
16:48 13.10.2019
Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական […]