16:48 13.10.2019
Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական […]
16:39 13.10.2019
Քաղաքացիական զենքի սեփականատերերի համառուսաստանյան ընկերության փոխնախագահ Սերգեյ Զայնուլինը պատմել է, որ ռուսական «Կալաշնիկով» ինքնաձիգը մեծ հաջողություն է ունեցել աշխարհում իր ուժեղ տեխնիկական բնութագրերի շնորհիվ: Փորձագետը բարձր է գնահատել զենքի հեռահարությունը, արագությունը և հուսալիությունը: «Կալաշնիկով» ինքնաձիգը ցույց է տվել իր բարձր հուսալիությունը ինչպես աֆրիկյան ավազներում, այնպես էլ Արկտիկայում»,-ասել է Զայնուլինը:
16:27 13.10.2019
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում ծավալած ռազմական գործողությունների ծավալմանն ու այդ ֆոնին անպատիժ մնալու փաստով պայմանավորված դրանց շարունակականությանը: «Կարծում եմ, որ սա էլ շուտ կմարսվի, քանի որ, ըստ էության, բոլոր կողմերն էլ համաձայն են, այսինքն Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ, Իրանն անգամ… այո, նաև Ասադի կողմը: Ոնց որ թե նախօրոք […]
16:08 13.10.2019
Նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրասենյակում դեզոդորանտների օգտագործումը կամ նարնջի կեղևազրկումը կարող է հանգեցնել օդի թունավորման: Այդ թունավորումն էլ իր հերթին կարող է առաջացնել հոգնածություն և գլխացավեր: Այդ երկու գործողությունները նպաստում են օդում այսպես կոչված մոնոտերպենների հայտնվելուն, և դրանց պարունակությունը կարող է նորմայից մինչև 20 անգամ բարձր լինել: Այս նյութերը հանդիպում են նաև դիմահարդարման […]
16:00 13.10.2019
Միջազգայնագետ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԱՄՆ-քրդական ուժեր փոխհարաբերություններին: Մասնավորապես խոսելով ԱՄՆ կողմից քրդերի հանդեպ դրական տրամադրվածության փոփոխության փաստի մասին՝ մասնագետն ասել է, որ այդ իրավիճակը սկիզբ է առել դեռևս 2017 թվականին՝ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո: Եվ քրդական խնդրի այդ բարձրակետին հետևել են արդեն որոշակի անկումները: «Խնդիրն այն է, թե մինչև […]
15:40 13.10.2019
Կենդանական ծագման ուտելիքներից հրաժարվելը կարող է վնասակար լինել մեր ժպիտների համար: Նման նախազգուշացում է արել Լոնդոնի կոսմետիկ ստոմատոլոգիայի կենտրոնի փորձագետ դոկտոր Մերվին Դրույանը: Լոնդոնյան հայտնի ատամնաբույժը կարծում է, որ բուսակերությունը կարող է հանգեցնել ատամների քայքայման մեծ վտանգի: Մասնավորապես փորձագետը նկատել է կարիեսի զարգացման միտում այն բանից հետո, երբ մարդիկ հրաժարվել են կենդանական սննդից: Բուսական սննդի […]
15:34 13.10.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «ֆեյսբուքում» գրառում է կատարել հայ-նիդերլանդական հարաբերություններում արձանագրված ձեռքբերման վերաբերյալ: «Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական […]
15:16 13.10.2019
Եղունգների համար նախատեսված լաքի մեջ առկա են բարձր թունավորության, կյանքի համար սպառնալիք պարունակող նյութեր: Այս մասին հայտնում են ռուս գիտնականները: Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Օլգա Մուլինան НТВ-ին տված հարցազրույցում ասել է, որ լաքի մեջ ավելացվում են այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, տոլուոլը և դիբուտիլֆլատատը: Դրանք պաշտպանում են արտադրանքը ավելորդ խտացումից, եղունգներին հաղորդում են փայլ […]
14:50 13.10.2019
Ամերիկացի գիտնականները փորձ են կատարել՝ ուսումնասիրելով էլեկտրոնային ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը մկների վրա: Այսպիսով, մեկ տարվա հետազոտության ընթացքում փորձարկվող մկների 23%-ի մոտ զարգացել է թոքերի քաղցկեղ: Մկների 58%-ի մոտ բջիջների բաժանման գործընթացը խախտվել է՝ դառնալով օնկոլոգիական հիվանդություններին բնորոշ: Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մուն-Սոն Թանը նշել է, որ մկների վրա կատարված ուսումնասիրության արդյունքները […]
14:40 13.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարդում այն գրառումները, որոնք ժամանակ առ ժամանակ անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում: Այդուհանդերձ, Al Arabiya, Sky News Arabia և RT Arabia-ի թղթակիցների հետ զրույցում նա ասել է, որ իր օգնականները երբեմն հայտնում են որևէ հարցի շուրջ Թրամփի հայտնած տեսակետը: «Ես չունեմ թվիթեր և […]
14:25 13.10.2019
Թուրքիան միտումնավոր է կրակ բացել Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ: The Washington Post-ի փոխանցմամբ՝ այս մասին միաժամանակ հայտարարել են ամերիկյան ներկա ու նախկին մի քանի պաշտոնյաներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք հայտարարել են, որ թուրքական կողմը դեռ ամիսներ առաջ է տեղյակ եղել, որ տեղանքը, ուր ուղղվել են հարվածները, վերահսկվել է ամերիկյան զինված ուժերի կողմից: Պարբերականը Թուրքիայի […]
14:18 13.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: «Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար Ժերանյանը միշտ կապված […]
14:03 13.10.2019
Գերմանիայի էսթետիկ ստոմատոլոգիայի ասոցիացիայի անդամ ատամնաբույժ Թեա Լինգորը խորհուրդներ է տվել ատամների խնամքի վերաբերյալ: Մասնագետը մասնավորապես նշել է, որ սխալ է ատամները լվանալուց հետո ողողել բերանը: «Սկզբում ատամի մածուկով մաքրում ենք ատամները, այնուհետև բերանը մանրակրկիտ ձևով ողողում ջրով. ամեն օր այսպես ենք անում: Բայց արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է»,ասել է բժիշկը: Թեա Լինգորը համոզված է, […]
13:31 13.10.2019
Ծերության շրջանում ուղեղի պատշաճ գործունեությունը զերծ է պահում տարիքի հետ կապված հիշողության կորստից և տկարամտությունից: Դրան հասնելու համար գոյություն ունեն որոշակի մեթոդներ, որոնց արդյունավետությունը ապացուցված է: Ոտքով զբոսանք. Եթե մարդիկ միջին տարիքում օրական առնվազն 10,000 քայլ են կատարում, ապա նրանց ուղեղը 2,2 տարով ավելի երիտասարդ է, քան նրանցը, ովքեր չեն քայլում և չեն ենթարկվում ֆիզիկական […]
12:57 13.10.2019
Հերոսները ժամանում են Հայաստան: 2019 թ. «Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն Երևանում է, տեղեկացնում է Aurora Prize ֆեյսբուքյան էջը: Զանա Բուկար Մուստաֆան «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրենն է (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց:
12:26 13.10.2019
Գիշերային ակումբների սիրահար 20-ամյա Ջոզեֆ Ֆերջին, ով ապրում է Էդինբուրգում քնել է տաքսիի մեջ և անցել երկրի կեսը, գրում է Daily Mail-ը: Տղան Էդինբուգի գիշերային ակումներից մեկից դուրս է եկել առավոտյան ժամը 5 ին և որոշել է վերադառնալ տուն: Նա նստել է տաքսիի հետևի նստարանին և քնով անցել: Վարորդը ուղևորին արթնացրել է առավոտյան 10 անց […]
12:14 13.10.2019
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի, 13 մարդ անհետ կորած է համարվում, շուրջ 150 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Հաղորդվում է նաև, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել փրկարարական աշխատանքների ժամանակ: Իվակի քաղաքի տարեց մի բնակչուհի վայր է ընկել փրկարարական ուղղաթիռից: 70-ամյա կինը վայր է ընկել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գտնվել է 40 […]
12:09 13.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը:
11:58 13.10.2019
Ֆիլադելֆիայի երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է Մերիլենդ նահանգի բնակիչներից մեկի դատական հայցը՝ ամերիկյան Johnson&Johnson ընկերությանը պարտավորեցնելով վերջինիս վճարել 8 միլիարդ դոլարի փոխհատուցում այն բանի համար, որ դեղամիջոցի գործածումը հանգեցրել է տղամարդու մոտ կրծքի մեծացման: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը: Նա պնդում է, որ Risperdal դեղամիջոցի այդ կողմնակի ազդեցության մասին ընկերությունը պատշաճ ձևով […]
11:48 13.10.2019
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփը հրահանգել է Սիրիային օգնելու համար բյուջեից հատկացնել 50 միլիոն դոլար: Փաստաթղթում ասվում է, որ գումարը կուղղվի Սիրիայի կայունացմանը, մարդու իրավունքների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը: Բացի այդ, Թրամփը ցանկացել է, որ միջոցների մի մասն օգտագործվի երկիրն ականազերծելու համար, ինչը կպաշտպանի բնակչությանը: ԱՄՆ-ը […]
11:24 13.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ շատերն են պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել իրենց ընտանիքներում: «Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ: Ինչ լավ […]
11:17 13.10.2019
Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385): Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան: Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» […]
11:10 13.10.2019
Հայկական ծագումով ամերիկյան դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը շատ է ցանկանում հանդիպել և ընթրել էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ: Այդ մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում: Քարդաշյանը նշել է, որ կցանկանար օգնել և խորհուրդներ տալ Թունբերգի ծնողներին կապված իրենց 16-ամյա դստեր սոցիալական ցանցերում ներկայության հետ: Նա ավելացրել է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, իսկ […]
10:58 13.10.2019
Օրգանիզմում արյան ստեղծման համար անհրաժեշտ է երկաթ: Օրերս բժիշկ Տատյանա Շապովալենկոն հաղորդել է, որ երկաթ պակասորդային սակավարյունության նշան կարող է լինել արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Ի՞նչ այլ ձևերով կարելի է որոշել երկաթի անբավարարությունը: Մեծահասակ տղամարդուն օրական անհրաժեշտ է 10 միլիգրամ երկաթ: Կինը պետք է ընդունի մոտ 15 միլիգրամ երկաթ: Հղի կանանց անհրաժեշտ է օրական […]
10:47 13.10.2019
Թուրքական բանակի և արաբ-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԱԴ) զորքերի միջև մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 75 թուրք զինծառայող: Այդ մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը: նրանց տեղեկությունների համաձայն ևս 19 զինծառայող վիրավորվել է: Բացի այդ, արաբ-քրդական ուժերը ոչնչացրել են թուրքական բանակին պատկանող յոթ մեքենա:
10:29 13.10.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան գրառում է կատարել Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հետ կապված: «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-նշված է գրառման մեջ:
10:16 13.10.2019
Ֆրանսիան որոշել է կասեցնել Թուրքիային զենքի մատակարարումը Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով, հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից: «Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ավարտված տեսնելու ակնկալիքով Ֆրանսիան որոշեց կասեցնել Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու բոլոր նախագծերը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի անմիջապես»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Փարիզը կրկնել է, որ խստորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: «Այս […]
10:00 13.10.2019
Մեծահասակ մարդկանց մոտ արյան բարձր ճնշումը և հիպերտոնիկ հիվանդությունը տարածված երևույթներ են: Գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է վերահսկել արյան ճնշումն առանց ուժեղ դեղամիջոցների օգնության: Ավելի շատ կալիում և ավելի քիչ աղ: Եթե ձեր երիկամները նորմալ են գործում, անհրաժեշտ է սննդակարգում ներառել կալիում: Արյան ճնշումը կայունացնելու համար շատ օգտակար է աղի քանակի նվազեցումը և […]
23:59 12.10.2019
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն թոփլես լուսանկարվել է Elle ամսագրի նոյեմբերի համարում: Այս ամսագիրը նվիրված է Հոլիվուդյան կանանց: Լուսանկարում 47-ամյա դերասանուհին կանգնած է տաբատով՝ վարտիքակալով, որ ծածկում է կուրծքը: Մեկ այլ լուսանկարում Փելթրոուն կանգնած է կարմիր զգեստով, իսկ երրորդում՝ ծիրանագույն պիջակով, որ հագել է սև բոդիի վրայից: Պարբերականի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ իր իսկական […]