11:48 13.10.2019
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփը հրահանգել է Սիրիային օգնելու համար բյուջեից հատկացնել 50 միլիոն դոլար: Փաստաթղթում ասվում է, որ գումարը կուղղվի Սիրիայի կայունացմանը, մարդու իրավունքների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը: Բացի այդ, Թրամփը ցանկացել է, որ միջոցների մի մասն օգտագործվի երկիրն ականազերծելու համար, ինչը կպաշտպանի բնակչությանը: ԱՄՆ-ը […]
11:24 13.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ շատերն են պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել իրենց ընտանիքներում: «Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ: Ինչ լավ […]
11:17 13.10.2019
Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385): Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան: Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» […]
11:10 13.10.2019
Հայկական ծագումով ամերիկյան դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը շատ է ցանկանում հանդիպել և ընթրել էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ: Այդ մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում: Քարդաշյանը նշել է, որ կցանկանար օգնել և խորհուրդներ տալ Թունբերգի ծնողներին կապված իրենց 16-ամյա դստեր սոցիալական ցանցերում ներկայության հետ: Նա ավելացրել է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, իսկ […]
10:58 13.10.2019
Օրգանիզմում արյան ստեղծման համար անհրաժեշտ է երկաթ: Օրերս բժիշկ Տատյանա Շապովալենկոն հաղորդել է, որ երկաթ պակասորդային սակավարյունության նշան կարող է լինել արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Ի՞նչ այլ ձևերով կարելի է որոշել երկաթի անբավարարությունը: Մեծահասակ տղամարդուն օրական անհրաժեշտ է 10 միլիգրամ երկաթ: Կինը պետք է ընդունի մոտ 15 միլիգրամ երկաթ: Հղի կանանց անհրաժեշտ է օրական […]
10:47 13.10.2019
Թուրքական բանակի և արաբ-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԱԴ) զորքերի միջև մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 75 թուրք զինծառայող: Այդ մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը: նրանց տեղեկությունների համաձայն ևս 19 զինծառայող վիրավորվել է: Բացի այդ, արաբ-քրդական ուժերը ոչնչացրել են թուրքական բանակին պատկանող յոթ մեքենա:
10:29 13.10.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան գրառում է կատարել Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հետ կապված: «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-նշված է գրառման մեջ:
10:16 13.10.2019
Ֆրանսիան որոշել է կասեցնել Թուրքիային զենքի մատակարարումը Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով, հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից: «Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ավարտված տեսնելու ակնկալիքով Ֆրանսիան որոշեց կասեցնել Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու բոլոր նախագծերը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի անմիջապես»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Փարիզը կրկնել է, որ խստորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: «Այս […]
10:00 13.10.2019
Մեծահասակ մարդկանց մոտ արյան բարձր ճնշումը և հիպերտոնիկ հիվանդությունը տարածված երևույթներ են: Գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է վերահսկել արյան ճնշումն առանց ուժեղ դեղամիջոցների օգնության: Ավելի շատ կալիում և ավելի քիչ աղ: Եթե ձեր երիկամները նորմալ են գործում, անհրաժեշտ է սննդակարգում ներառել կալիում: Արյան ճնշումը կայունացնելու համար շատ օգտակար է աղի քանակի նվազեցումը և […]
23:59 12.10.2019
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն թոփլես լուսանկարվել է Elle ամսագրի նոյեմբերի համարում: Այս ամսագիրը նվիրված է Հոլիվուդյան կանանց: Լուսանկարում 47-ամյա դերասանուհին կանգնած է տաբատով՝ վարտիքակալով, որ ծածկում է կուրծքը: Մեկ այլ լուսանկարում Փելթրոուն կանգնած է կարմիր զգեստով, իսկ երրորդում՝ ծիրանագույն պիջակով, որ հագել է սև բոդիի վրայից: Պարբերականի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ իր իսկական […]
23:10 12.10.2019
Ամերիկյան փոքրիկ քաղաքներից մեկում՝ Սերֆ Սիթիում, տեղի իշխանությունները բնակիչներին խնդրել են չլվանալ իրերը: Այս մասին հայտնում է CNN-ը: Անսովոր խնդրանքի պատճառն այն է, որ քաղաքային ջրամատակարարման համակարգում հայտնաբերել են երկաթի մեծ պարունակություն: Բնակիչները որոշել են ենթարկվել պահանջին ու ժամանակավորապես դադարեցրել են լվացք անելը: Քաղաքային իշխանությունները հաղորդում են, որ ջուրը վտանգավոր չէ օգտագործման համար, բայց երկաթի […]
22:42 12.10.2019
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 26 տարեկան մի գործազուրկի, որ հարձակվել է 21 տարեկան փոփ աստղ Էնի Մացուոկիի վրա: Տղան երկար ժամանակ հետապնդել է զոհին՝ ուշադիր զննելով նրա սելֆիները: Աղջկա աչքերի արտացոլանքից տղան պարզել է նրա գտնվելու վայրը: Գուգլ քարտեզն օգտագործելով էլ՝ տղան գտել է նրա շենքը, պարզել, թե որ հարկում է աղջիկը բնակվում: Բոլոր տվյալները […]
22:16 12.10.2019
Ֆիլիպինների արվարձաններից մեկում կոկորդիլոսը սպանել է ձկնորսի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: 20-ամյա Ջունիկ Հուսինը և ընկերը՝ Էդգար Լեգազպին, ձկնորսությունից վերադառնում էին փայտե նավակով: «Երբ դա պատահեց, մութ էր և անձրև էր գալիս, բայց մենք լապտերներ ունեինք»,- հիշում է Լեգազպին: Նա պատմում է՝ կոկորդիլոսը ջրից դուրս եկավ բաց երախով, մի քանի անգամ հարվածեց նավակին, ապա […]
21:53 12.10.2019
Հալեպի «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՄԱԿ-ը հայտարարում է հարձակման հետևանքով հազարավոր քաղաքացիների տարհանման մասին. «ՄԱԿ յայտարարեց, որ Թուրքիոյ սուրիական հողեր ներխուժման հետեւանքով հազարաւոր սուրիացիներ տեղահանուած են: Միւս կողմէ, Սուրիական Արաբական Կարմիր Մահիկ Մարդասիրական Կազմակերպութիւնը յայտնեց, որ նախապատրաստուած է մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու տեղահանուածներուն եւ արդէն իսկ 400 ընտանիքի օգնութիւն հասցուցած է: Կազմակերպութիւնը […]
20:27 12.10.2019
Ճապոնիայի ափերին հասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 2-ի: Անհետ կորած է համարվում 3 մարդ, ավելի քան 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է NHK-ը: Երկրի մի քանի պրեֆեկտուրաներում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները 11 միլիոն մարդու խորհուրդ են տվել […]
19:59 12.10.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն «Ինստագրամում» հայտարարություն է հրապարակել: Նրանք շնորհակալություն են հայտնել սրտացավ մարդկանց, ովքեր աջակցել են դերասանուհուն «Ինստագրամում» բացված հատուկ էջում: Դերասանուհու ընտանիքը ցավով հայտնել է, որ սոցկայքի ադմինիստրացիան արգելափակել է այդ էջը: «Ցավում ենք, որ նման անկեղծ և զանգվածային, միասնական պոռթկումը ռոբոտացված համակարգը չկարողացավ մարսել: Այնքան սրտացավ մարդիկ էին մեզ միացել ընդամենը մեկ […]
19:29 12.10.2019
«Միսս Մոսկվա-2015» Օքսանա Վոևոդինան, իր նախկին ամուսնուց՝ Մալայզիայի նախկին թագավոր Մոհամմադից պահանջում է որդու նկատմամբ հայրություն ճանաչել: Համապատասխան հայցով Վոևոդինան արդեն դիմել է դատարան: ԶԼՄ-ները հայտնում են, որ գեղեցկուհին մտադիր է ստիպել Մոհամմադ V-ին ստիպել հայրությունը ճանաչել և օգնել իրեն: Գեղեցկուհին նաև ալիմենտ է պահանջում որդու համար` ամսական մոտ 30 հազար դոլարի չափով: Ավելի վաղ […]
19:15 12.10.2019
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անձամբ հավաքում է աղբը այն վայրից, որտեղ պատրասվում է ընդունել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին: Նրանք հանդիպելու են Մամալապուրամ քաղաքում, որտեղ կան բազմաթիվ պատմամշակութային արձաններ: Մոդին իր հրապարակման մեջ նշել է, որ ցանկանում է, որ մարդիկ մնան առողջ և այդ իսկ պատճառով հարկավոր է հավաքել […]
18:42 12.10.2019
Սիրիայի հյուսիսում այսօր տեղի ունեցած իրողությունների և բախումների մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է պատմել Հալեպի հայկական «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Պողիկյանը: Նա ասել է, որ բնակչության համատարած գաղթ է սկսվել Քոբանի, Դերիկ և Թել-Աբյադ բնակավայրերից, որոնք հրետակոծության է ենթարկում թուրքական զորքը: Տեղի հայ բնակիչների մի մասը հասցրել է մեկնել Հալեպ, սակայն քիչ չեն նաև շրջափակման […]
18:30 12.10.2019
Ֆրանսիայի շրջաններից մեկում՝ Օվերնում, գեղեցկության մրցույթի հաղթող Ամանդին Բիլուն դժգոհել է, որ իրեն հեռացրել են մրցույթից՝ ավելորդ քաշ ունենալու պատճառով: Վերջերս նրան ասել են, որ չի կարող պայքարել «Միսս Ֆրանսիա» տիտղոսի համար փիրսինգի պատճառով, բայց աղջիկը վստահ է՝ իրականում խնդիրն իր կառուցվածքն է: Ամանդին Բիլուն, ով ճանաչվել էր Օվերնի ամենագեղեցիկ աղջիկը, սեպտեմբերի 28-ին պաշտոնական նամակ […]
18:15 12.10.2019
Հռոմում հասարակական տրանսպորտից օգտվելիս այսուհետ կարելի է վճարել պլաստիկե շշերով, գրում է Настоящее Время-ն: Նշվում է, որ քաղաքային իշխանությունները նման քայլի են դիմել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն աղբի վերամշակման խնդրի վրա:
17:29 12.10.2019
«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել և հայտնել, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի. ««Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման […]
16:43 12.10.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
16:26 12.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ջոն Սալիվանը պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել օգոստոսին:
16:14 12.10.2019
Ճապոնիայի իշխանությունները տարհանման որոշում են կայացրել բնակչության մի մասի համար, մյուս մասին էլ խորհուրդ են տվել տարհանվել: Այս մասին հայտարարել է Russia Today-ը: Տարհանման հրամանը վերաբերում է 1.12 միլիոն մարդու: Եվս 7.917 միլիոն մարդ ստացել է տարհանվելու խորհուրդ: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները երկրի 7 պրեֆեկտուրաներում, ներառյալ` Տոկիոյում, սահմանել էին վտանգավորության ամենաբարձր մակարդակ՝ կապված «Հագիբիս» անվանումը […]
16:04 12.10.2019
2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն թեթև ատլետ Էլիուդ Կիպչոգեն այսօր պատմական ռեկորդի հեղինակ է դարձել։ Նա առաջին թեթև աթլետն է պատմության մեջ, որ մարաթոնյան վազքը հաղթահարել է երկու ժամից շուտ, գրում է Armsport.am-ը։ 34-ամյա քենիացին 42 կմ 195 մետր տարածությունը հաղթահարել է 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում։ Նախկինում ոչ ոք չէր հաղթահարել այս […]
16:00 12.10.2019
ՀԲԸՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ կատարած այցի շրջանակներում Քիմ և Քորթնի Քարդաշյանները հանդիպել են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների հետ: Նախաձեռնությանն համապարփակ ծանոթանալուց հետո Քիմն ու Քորթնին տեղեկացել են ՀԲԸՄ մի շարք նախագծերի մասին և իրենց օրինակով հիացրել ներկաներին:
15:58 12.10.2019
Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնը թողնելուց 7 ամիս անց խոսել է իր դրդապատճառների մասին։ Ասում է՝ չէր ուզում հոգնեցնել իր մշտական պաշտոնավարմամբ։ Այս մասին նա հարցազրույց է տվել ղազախական լրատվամիջոցներից մեկին։ Նազարբաևի խոսքով՝ այդ քայլը եղել է լավ մտածված, ու ինքը չի փոշմանել։ Նա ասել է, որ իր կարծիքով՝ երկար ժամանակ նույն ղեկավարին տեսնելով՝ […]
15:30 12.10.2019
ՄԱԿ-ը կազմակերպության անդամ երկրների տարեկան վճարները ուշացնելու հետևանքով ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ է, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոստացել է դիմել արտակարգ քայլերի: Այսպիսով, հոկտեմբերի 14-ից ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում չեն աշխատի որոշ շարժասանդուղքներ, կկրճատվեն անվտանգության համար նախատեսված ծախսերը: Դրանից բացի կկրճատվեն ճաշարանների աշխատաժամերը: Գլխավոր քարտուղարի տեղակալ Քետրին Պոլարդը նշել […]