TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորին կնվիրի Կարմիր գրքում գրանցված բազե

16:42 14.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորին կնվիրի Կարմիր գրքում գրանցված բազե: Այս մասին հայտնում է LIFE.ru‏-ն: Թռչնին կոչել են Ալֆա` Երկրին ամենամոտ գտնվող Ալֆա Ցենտավրա աստղի անունով: Ռուսաստանում ընդամենը մի քանի հազար է մնացել այդ տեսակի բազեից: Նշենք, որ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ ժամանել է Սաուդյան Արաբիա:  

̰
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

16:12 14.10.2019

Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա), Աբհիջիտ Բաներջին (Հնդկաստան) և Մայքլ Կրեմերը (ԱՄՆ) դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Մրցանակը շնորհվել է «գլոբալ աղքատությունը նվազեցնելու փորձարարական մոտեցման համար»: «Տնտեսական գիտությունների 2019 թվականի դափնեկիրների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները գործնականում զգալիորեն բարելավել են աղքատության դեմ պայքարելու մեր ունակությունը: Նրանց կատարած ուսումնասիրություններից մեկի արդյունքում ավելի քան 5 միլիոն հնդիկ երեխաներ կարողացել են […]

̰
Սիրիայի բանակը մտել է Թաբկա և Թել Թամեր, թուրքական բանակը 2 քաղաք է գրավել

16:10 14.10.2019

Ռաս էլ-Այնում թուրքական օդուժը հարվածել է լրագրողների և քաղաքացիական անձանց շարասյանը:

̰
Թուրքիան Իրաքի Քրդստանի առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարն է. Արմեն Իսրայելյան

16:00 14.10.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Այո՛, մենք քուրդ ենք, սակայն Թուրքիան մեզ համար կարևոր է» վերտառությամբ գրառում է կատարել՝ նշելով. «Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ զգացմունքային գնահատականներ տալիս արժե հիշել Իրանում Իրաքի Քրդստանի ներկայացուցիչ (դեսպան) Նազեմ Դաբաղի հետևյալ միտքը. «Այո՛, մենք քուրդ ենք, մեզ համար մտահոգիչ է Սիրիայում ստեղծված իրավիճակը, սակայն հարցեր կան, որոնց պետք […]

̰
Անկարան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի հարցը Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին

15:31 14.10.2019

Երկուշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: «Նախարարները լայնորեն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշվել է իրենց անվտանգության ապահովման համար երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը»,- հայտնում է rusarminfo.ru-ն: Նշվում է նաև, որ Մամեդյարովը և Չավուշօղլուն հայտարարել են, որ […]

̰
Ղամիշլիում մոտ 400 հայ ընտանիք ունենք, որոնց առօրյա կյանքը խաթարված է. սիրիահայ

15:25 14.10.2019

Ինչ իրավիճակ է այսօր Սիրիայում, ինչպես են հայերն ապրում Ղամիշլիում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել: SHANTNEWS-ի հետ զրույցում այս մասին տեղեկություններ է հաղորդել սիրիահայ Ավո Դերվիշյանը: Նա ասել է, որ մի քանի ընտանիքներ տարհանվել են, մոտ 400 ընտանիք էլ շարունակում է ապրել Ղամիշլիում: Դպրոցներն անվտանգության նկատառումներով դեռ փակ են: «Ունեցանք կորուստներ, բայց համախմբված ենք մեր […]

̰
Հայաստանցին նշանակվել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի ԺՊ

14:20 14.10.2019

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հրաման է ստորագրել երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անուշավան Արարատի Աղաջանյանը` Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը: Անուշավան Աղաջանյանը ծնվել է 1991թ. Կիրովական քաղաքում (ներկայիս Վանաձորում): Նախքան նախարարությունում աշխատանքը նա եղել է Սիմֆերոպոլի […]

̰
Խաչատուրյան քույրերի հոր վերաբերյալ բժշկական փորձաքննության տվյալները հայտնի են

14:20 14.10.2019

Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է […]

̰
Կատալոնական անջատողական առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման

14:15 14.10.2019

Իսպանիայի գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման է դատապարտել կատալոնական անջատողականների 12 առաջնորդների, որոնք 2017-ին արտահայտվել են ինքնավարության օգտին: Ըստ Reuters-ի՝ ամենաերկար ժամկետը ստացել է Օրիոլ Խունկերաս ինքնավար շրջանի կառավարության ղեկավարի նախկին տեղակալը: Նրան դատապարտել են 13 տարվա ազատազրկման  «ապստամբության և պետական ​​միջոցների չարաշահման» մեղադրանքով: Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը ստացել է 11.5 տարվա ազատազրկում: […]

̰
Թրամփը ճնշում է գործադրել Պետքարտուղարության վրա ինձ պաշտոնանկ անելու համար. Մարի Յովանովիչ

13:55 14.10.2019

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը Կոնգրեսում տեղի ունեցող լսումների ժամանակ հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարության վրա  ճնշում է գործադրել՝ նրա պաշտոնանկությանը հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Յովանովիչը նշել է, որ իր դեմ նպատակային արշավ էր իրականացվում, և որ Թրամփը մեկ տարի անընդհատ ճնշում էր գործադրում պաշտոնատար անձանց վրա, որպեսզի կարողանա […]

̰
Ցեղասպանությունն այսօր, ցավոք սրտի, կրկնվում է այլ սցենարով. Հալեպի նահանգային մարմնի անդամ

13:52 14.10.2019

Սիրիական իշխանությունները փորձում են պատերազմական գործողությունների անցնելուց առաջ, համաձայնությունների միջոցով, խաղաղության հասնել, կարծում է Հալեպի նահանգային խորհրդի անդամ, սիրիական պատերազմի ընթացքում Հալեպում ձևավորված Շտապօգնության մարմնի ներկայացուցիչ Շահե Մինասյանը: «Ըստ իմ ունեցած տեղեկություններուս, շրջանը, որ ենթակա է Հասակե նահանգին, մոտավորապես 3000 հայեր կան, գալով Սիրիական բանակին, անշուշտ սիրիական բանակը պետք եղած ժամանակ, ինքը կորոշե՝ երբ պիտի […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 50-ը

13:40 14.10.2019

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով 50 մարդ է տուժել, ևս մեկը զոհվել է, 4-ը` անհայտ կորել, նշում է NHK-ն՝ հղում անելով իրավապահներին: Այս պահին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 51 մարդ: Ճապոնիայում մոտ 9 միլիոն մարդու իշխանությունները խորհուրդ են տվել տարհանվել: Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունները տարհանման որոշում են կայացրել բնակչության մի մասի համար, մյուս մասին […]

̰
Լեհաստանի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող կուսակցությունը

13:20 14.10.2019

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 61%, ինչը համարվում է ռեկորդային:

̰
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

13:12 14.10.2019

ԵՄ-ն ավելի քան մեկ տարով երկարաձգել է ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի գործածման հետ: Խոսքը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին է: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ԵՄ խորհրդին: Պատժամիջոցների գործողության ժամկետը այժմ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ն […]

̰
Պատերազմը սպանում է բոլորին, անգամ նրանց, ովքեր ողջ են մնացել. Նաիրա Զոհրաբյան

13:11 14.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը սպանում է բոլորին: Անգամ նրանց, ովքեր ողջ են մնացել: Դժվար է այս մտքի հետ չհամաձայնելը»:

̰
ՀՀ խորհրդարանի շենքը՝ աշխարհի լավագույնների տասնյակում

12:39 14.10.2019

Բրիտանական հայտնի The Independent պարբերականը կազմել է աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը: Դրանում հայտնվել է նաև ՀՀ խորհրդարանի շենքը, որ տեղակայված է Երևանում՝ Բաղրամյան պողոտայում: «Համալսարանական փոքր քաղաքի մեղմ մթնոլորտ կա այնտեղ: Դա գեղեցիկ, շքեղ, սիմետրիկ շենք է, տարածքը հրաշալի տեսք ունի»,- նշում է պարբերականը ՀՀ խորհրդարանի մասին: Թոփ-տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիայի […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի

12:25 14.10.2019

Ճապոնիայի «Հագիբիս» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է РИА Новости-ն: 15 մարդ անհայտ կորած է համարվում: Տուժածների թիվը 200-է: Ավելի վաղ SHANTNEWS.am -ը հայտնել էր, որ որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 110 հազար մարդ, որոնք փորձում են օգնել սողանքների և ջրհեղեղների պատճառով ծուղակում հայտնվածներին:

̰
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

12:18 14.10.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ «Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր […]

̰
Ի՞նչ շահեց Հայաստանը WCIT-2019-ից

11:59 14.10.2019

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։ Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով` նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար, գրում է Sputnik Armenia-ն: Google Trends–ի […]

̰
ԱՄՆ-ը Սիրիայում է թողել «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 50 գրոհայինի

11:48 14.10.2019

Ամերիկյան զորքերը հեռանալուց հետո «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 50 գրոհայինի են թողել Սիրիայում: Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով բարձրաստիճան երկու պաշտոնյաների: Ներկայումս գրոհայինները գտնվում են քրդական բանտերում: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս էր բերել երկու առավել հայտնի դահիճների, որոնք իրականացնում էին Արևմուտքի գերիների սպանությունները: Հաղորդվում է, որ […]

̰
Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 37-ի

11:00 14.10.2019

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 110 հազար մարդ:

̰
Կոսովոյում ընտրությունների արդյունքները հաշվելիս 26 մարդ է թունավորվել

10:49 14.10.2019

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

̰
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ. քրդերը և Ասադը համաձայնության են եկել

10:23 14.10.2019

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը սկսելու մասին,

̰
Կրիպտոմայնինգային հարձակումների թիրախ է դարձել հայաստանցի օգտատերերի 3,23%-ը

09:42 14.10.2019

«Կասպերսկի լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2019թ երկրորդ կիսամյակում ծպտյալ կրիպտոմայնինգների հարձակումների թիրախ են դարձել համակարգչից օգտվող վրացիների 2.72% -ը, Հայաստանում՝ 3,23%-ը, Ադրբեջանում՝ 3,06%-ը»: Մայնինգ են կոչվում այն ծրագրիրը, որոնք օգտագործում են համակարգչի ռեսուրսները՝ տարբեր կրիպտոարժույթներ վերարտադրելու համար՝ շահույթ ստանալու նպատակով: Նման ծրագրերը գաղտնի տեղադրվում են՝ առանց համակարգչի օգտատերերին տեղյակ պահելու և համաձայնության, և առավել հաճախ տարածվում են, […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել

08:32 14.10.2019

Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։ Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում՝ ուժգին փոթորիկներից հետո։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է։ Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածների թիվն առնվազն 19-ն է։ […]

̰
Էկվադորում ցույցերի ժամանակ զոհվել է 7 մարդ․ վիրավորների թիվն անցել է 1300-ից

08:20 14.10.2019

Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցել են ոստիկանների հետ բախումներով, զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 1340 մարդ։ Այս մասին ասվում է Էկվադորի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում։ Հոկտեմբերի 3-ին ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվել է 1121 մարդ։ Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 86 ոստիկան։ Երկրի գլխավոր դատախազությունը սկսել է […]

̰
Երեք հավաքականներ արդեն ապահովել են իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում

00:05 14.10.2019

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի ավարտին քիչ է մնացել։ Այսօր մեկնարկել է 8-րդ տուրը, հայտնում է armsport.am-ը։ Ռուսաստանի հավաքականը երրորդ թիմն էր, որը ապահովեց իր տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի տղաները 5-0 հաշվով հաղթեցին Կիպրոսին ու անհասանելի դարձան երրորդ տեղում գտնվող թիմի համար, որը հենց Կիպրոսն էր։ Եվրոյի ուղեգիր արդեն իսկ նվաճել է նաև I խմբի […]

̰
Ինչի՞ մասին է վկայում դանդաղ քայլելը

23:54 13.10.2019

JAMA գիտական ամսագիրը հրապարակել է Հյուսիսային Կարոլինայի Duke համալսարանի գիտնականների զեկույցը, որն ուսումնասիրել է մարդու քայլերի արագության և նրա օրգանիզմի վիճակի միջև կապը: Ուսումնասիրությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնց առողջությունը վերահսկվել է երեք տարեկանից սկսած: Ուսումնասիրության ավարտին բոլոր մասնակիցները եղել են 45 տարեկան: Այսպիսով, կարելի է ասել, որ գիտափորձի մասնակիցների կյանքի […]

̰
Սիրիական բանակը մտել է Մանբիջ

23:42 13.10.2019

Սիրիական բանակի զինծառայողները մուտք են գործել Մանբիջ, որը գտնվում է Հալեպից 85 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք: Այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները կառավարական զորքերի ստորաբաժանումներին թույլ են տվել անցնել իրենց անցակետերից:

̰
107-ամյա ամերիկուհին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

23:31 13.10.2019

ԱՄՆ-ի Տամպա քաղաքից երկարակյաց բնակչուհին հայտնել է իր երկարակեցության անսովոր գաղտնիքը: Այդ մասին հայտնում է USA.one-ը: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրենսիս Բրասսին դարձել է 107 տարեկան: Կինը երեկույթ և ֆոտոշարք է կազմակերպել ծերանոցում, որտեղ վերջին չորս տարիներին ապրում է: Ամերիկուհին շատ ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում և Ասիայում և 1980-ին բնակություն հաստատել Ֆլորիդայում: Բրասսին իր երկարակեցության […]

̰
BACK_TO_TOP