21:30 11.10.2019
Կենտուկի նահանգի Պադակա քաղաքում հյուրանոցի աշխատակիցը կռվել է կողոպտիչի դեմ, որը պահանջել է իրեն տալ փողերը, հայտնում է տեղական WKYT հեռուստակայանը: Տեսախցիկից ստացված տեսանյութում երևում է գլխարկով և շարֆով մի տղամարդ, որը սպառնում է ատրճանակով հյուրանոցի աշխատակցին: Նա, ինչպես հաղորդել են իրավապահները, պահանջել է գումար: Կինը հնազանդվում է հանցագործին և սեղանին լցնում թղթադրամները: Տղամարդը սկսում […]
21:16 11.10.2019
Կոբլենցի դատարանը համարել է բունդեսվերի զինվորի՝ իր ծառայակցի ձեռքսեղմումից հրաժարվելը կրոնական հողի վրա արված արմատական արարք, գրում է DW-ն: Նշվում է, որ բունդեսվերի զինվորը հրաժարվել է սեղմել կնոջ ձեռքը և հեռացվել է ծառայությունից: Զինվորը դիմել էր դատարան՝ վիճարկելու իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը, սակայն դատարանը զինվորի արարքը որակել էր որպես կրոնական հողի վրա արված արմատական քայլ […]
21:00 11.10.2019
Պարալիմպիկ մեդալակիրը Լոնդոն Սիթիի օդանավակայանում բարձրացել է բրիտանական Airways ինքնաթիռի տանիքին` Extinction Rebellion-ի երկարատև բողոքի ցույցերի շրջանակներում, որը հանդես է գալիս կլիմայի փոփոխության դեմ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Պարալիմպիկ հեծանվորդ Ջեյմս Բրաունը, կառչած լինելով Ամստերդամ թռչող ինքնաթիռից, ինքն իրեն սկսել է նկարել և ուղիղ հեռարձակել այն: Միևնույն ժամանակ, նա հաղորդման ընթացքում խոստովանել է, որ […]
19:30 11.10.2019
«Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի է մտադիր ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի մոտ 2 մլն սիրիացի փախստականների: Դրանք արաբ փախստականներ են, որոնք այս հակամարտության ժամանակ փախել էին Թուրքիա: Դրանով պատնեշ է ստեղծվում երկու՝ Թուրքիայի քրդաբնակ և Սիրիայի քրդաբնակ տարածքների միջև: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, որն ասում է, որ եթե խախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ապա իրենք […]
19:24 11.10.2019
Այն բանից հետո, երբ Իրանին պատկանող նավթատար տանկերի վրա պայթյուն է եղել, նավթի գները համաշխարհային շուկայում կտրուկ աճել են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Դեկտեմբերի համար Brent տեսակի 1 բարել նավթի պատվերների գինը անցել է 60 դոլարը։ Մինչ այդ հարձակումը նավթի գինը չէր գերազանցում 59 դոլարը, իսկ հարձակումից անմիջապես հետո այն հասել է 60,15 […]
19:14 11.10.2019
Գերմանական Porsche ավտոարտադրողը և ամերիկյան ավիացիոն հսկա Boeing ընկերությունը համատեղ նախագծելու են անձնական օգտագործման էլեկտրական թռչող մեքենաներ: Դրանց վերաբերյալ տեխնիկական մանրամասները դեռևս հայտնի չեն: Porsche-ի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքային ավիացիոն շուկան նոր թափ կստանա 2025 թվականից հետո: Այդ ժամանակ մեգապոլիսները կլցվեն օդային տրանսպորտային միջոցներով: Առաջին փուլում Porsche-ը կհամագործակցի Boeing-ի դուստր ձեռնարկության՝ […]
19:09 11.10.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ Եվրոպայում տեղակայել հեռահար հրթիռների նոր խմբաքանակ։ Խոսքը ցամաքային տեղակայման հրթիռների մասին է։ «Մենք չենք կրկնելու Ռուսաստանի քայլերը, մենք մտադրություն չունենք Եվրոպայում միջուկային հրթիռների արձակման կայաններ տեղակայել»,- հայտարարել է պաշտոնյան։ Միաժամանակ, կազմակերպության գլխավոր քարտուղարը ռուսական կողմին նորից մեղադրել է միջին և փոքր հեռահարության հրթիռների […]
19:08 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 14 ժամ շփվել է լրատվամիջոցների հետ: Այս մասին հայտնում է НТВ-ն: Նախագահի ձայնը պահպանելու համար նրան հատուկ ներարկումներ են արել, իսկ այդ մարաթոնի ժամանակ սննդի վրա ծախսվել է 340 հազար ռուբլի: Ակնհայտ է, սակայն, որ հոգնել է ոչ միայն Զելենսկին: Ինչ-որ պահի լրագրողներից մեկը բարձրացել է խմիչքների սեղանին ու նախագահից պահանջել […]
19:03 11.10.2019
Արիւնալի օր է Գամիշլիի համար։ Թրքական գործողութեան սկիզբէն ի վեր այսօր ամէնէն արիւնալի օրն է։ Զոհերուն թիւը հասած է 4-ի եւ կան տասնեակ վիրաւորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հաղորդավար Սագօ Արեանը: «Գամիշլիի «Մունիր Հապիպ» եւ «Հաճին» թաղամասերը հրթիռներու թիրախ դարձած են եւ զոհերը բոլորն ալ անզէն քաղաքայիններ են»,- մասնավորապես գրել է […]
19:00 11.10.2019
ՌԴ երեք կին քաղաքացիներ, որոնք կալանքի տակ են գտնվել Պակիստանի «Գադդանի» բանտում, սպանել են կին վերակացուին: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուս կանանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության հոդվածով: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` կանայք ձերբակալվել էին 2018 թվականի հոկտեմբերին Կվետա քաղաքում` իրանա-պակիստանական սահմանը ապօրինի հատելու ժամանակ: Կանայք […]
18:45 11.10.2019
Չինացի զինագործները մարտական թռչող ափսե են ստեղծել, որը նման է չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ): Նոր ռազմական տեխնիկան ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսին: Մարտական թռչող ափսեն կարող է երկու օդաչու տեղավորել: Հաղորդվում է նաև, որ թռչող ափսեն հնարավորություն ունի մինչև 650 կմ/ժ արագություն զարգացնել:
18:30 11.10.2019
«Հատկապես Դեր Զորի հատվածը գրավում է բոլորին իր էներգակիրներով, այդ թվում` նաև Իրանին: Պատահական չէ, որ այս հատվածում շատ ակտիվ են պրոիրանական խմբավորումները: Պայմանավորվածություններ ու համաձայնություններ կարող է և եղել են նաև Իրանի հետ: Իրանն առանցքային խաղացող է, և չեմ կարծում, թե Թուրքիան չի պայմանավորվել Իրանի հետ: Ամեն դեպքում քրդերը, հատկապես ակտիվ քրդերը տարածաշրջանի 4 […]
18:24 11.10.2019
Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նիստի բացմանը ելույթով հանդես եկավ ոստիկանության ԿՀԴՊ […]
17:30 11.10.2019
Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղըզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել արտակարգ իրավիճակների դեպքում […]
17:20 11.10.2019
««Խաղաղության աղբյուր» օպերացիան, իհարկե, համաձայնության արդյունք էր ԱՄՆ-ի կառավարության հետ և ԱՄՆ-ի կողմից` «կանաչ լույս», որովհետև երկար ժամանակ էր` կողմերը բանակցում էին, դա համաձայնության արդյունք էր, այսինքն` ԱՄՆ-ը հետ է քաշում զորքերը վտանգավոր գոտուց, որտեղ պետք է սկսվի թուրքական օպերացիան, Թուրքիան ներխուժում է: Ինչո՞ւ է դա արել ԱՄՆ-ը, ես դա բնորոշում եմ որպես «ԱՄՆ մերձավորարևելյան […]
17:11 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Վերջիններս տեղեկացրել են, որ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման […]
16:58 11.10.2019
Մոսկվայի գանձապետարանը ԱՊՀ երկրների համար ձուլել է ավելի քան 300 հազար մեդալ` ի նշան Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ապրիլին մեդալների առաջին նմուշները ԱՊՀ գործընկերներին հանձնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: 300 հազար հիշատակի մրցանակ, որոնք պետք է ուղարկվեն Խորհրդային միության պետություններին»,- ասել է Պուտինը Աշգաբադում ԱՊՀ […]
16:45 11.10.2019
Թուրքիայի բանակի՝ հերթական անգամ Սիրիայի տարածք ներխուժելու ֆոնին «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունը փակել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում՝ Թալ-Աբյադ քաղաքում, գտնվող իր հիվանդանոցը։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Պատճառը, ըստ հաղորդագրության, թուրքական բանակի ներխուժումն է Սիրիա, որից հետո հիվանդանոցի անձնակազմի անդամները ընտանիքների հետ հեռացել են այդ տարածքից։ Այդ հիվանդանոցը, ինչպես նշվում է […]
16:35 11.10.2019
Բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի (1939-1975-ական թագավորության) մնացորդները կվերահուղարկավորեն մինչև հոկտեմբերի 25-ը, ասել է դերասան, Իսպանիայի կառավարության փոխվարչապետ Կարմեն Կալվոն: Ըստ նրա՝ արտաշիրիմման ճշգրիտ ամսաթիվը կառավարությունը Ֆրանկոյի ընտանիքին կտեղեկացնի ընթացակարգից 48 ժամ առաջ: «Վերջնաժամկետը 25-ն է»,- ասել է Կալվոն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա ոչ ուշ, քան հոկտեմբերի 25-ը, […]
16:30 11.10.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանությանը հայտնել են, որ երկրի արևելքում ընկած «Ան-72» բեռնատար ինքնաթիռում կարող էին լինել Ռուսաստանի քաղաքացիներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության մամուլի պատասխանատու Նատալյա Կոնոնովային: Դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ ռուսաստանցիների մասին տեղեկությունները ստացվել են ԿԴՀ-ի իշխանություններից՝ օդաչուների քաղաքացիությունը ստուգելուց հետո: «Ըստ նախնական տվյալների` պարզ է դարձել, որ […]
16:29 11.10.2019
Սիրիայում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կարող են տեղափոխվել այլ տարածաշրջաններ ու սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ։ Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտնել է, որ սպառնալից իրավիճակում կարող են հայտնվել Բալկանյան պետությունները, Կենտրոնական Ասիան ու ԱՊՀ հարավային սահմանները։ Այստեղ տեղին է […]
16:28 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ուզբեկստանի նախագահի հետ՝ կից հետևյալ գրառմամբ. «Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևի հետ: Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել, և սա առաջին նմանատիպ հանդիպումն է: Նախագահ Միրզիոևն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան […]
16:20 11.10.2019
Մանչեսթեր քաղաքում Arndale առևտրի կենտրոնը տարհանվել է մարդկանց վրա դանակով հարձակման հետևանքով: Տուժել է չորս մարդ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալել հարձակվողին: Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ առևտրի կենտրոնից: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև հարձակվողի ինքնությունը:
16:17 11.10.2019
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը հայտարարել է, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: Այս մասին հաղորդում է RT-ն: Դեմմերը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի սպառնալիքները, թե կբացեն սահմանը և փախստականներին թույլ կտան մեկնել Եվրոպա, ասել է. «Մենք ելնում ենք այն մտքից, որ […]
16:16 11.10.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի իշխանություններին՝ թուրքական բանակի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Թուրքական կողմին, հիշեցնենք, ՆԱՏՕ-ի որևէ դաշնակից լիարժեք աջակցություն չի հայտնել։ Ավելին, դաշնակիցների մեծ մասը դեմ է Թուրքիայի գործողություններին, իսկ մի մասն էլ դատապարտում է այդ գործողությունները։ […]
16:11 11.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը նոր տեղեկություններ է հաղորդել Սիրիայի Ղամիշլի քաղաքում բնակվող հայերի դրության մասին: «Խոսեցի Ղամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։ Քաղաքի փողոցները, շուկաները վերաբացվել են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները շարունակում են փակ մնալ։ Հիշեցնեմ, որ Ղամիշլիում շուրջ […]
16:02 11.10.2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին տեղի ունեցած փակ հանդիպման ընթացքում չի կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերի դիրքորոշումները այնքան են տարբերվել, որ համատեղ հայտարարության հաստատումը անհնար է դարձել: Մասնավորապես, ԱՄՆ-ն և Ռուսաստանը մերժել են մի քանի […]
15:53 11.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում պատմաբան Հակոբ Չոլակյանը խոսել է Սիրիայում օրեր առաջ թուրքական հարձակումների և վիճակի սրացման պատմական հիմքերի մասին: Նրա խոսքերով՝ այս ամենը Թուրքիայի հին քաղաքականությունն է և 1920-ին, երբ հայերին տեղափոխեցին Սիրիայի շրջան, թուրքերը պայման դրեցին, որ հայերին տեղափոխեն 50 կմ հեռավորության վրա: Մանրամասները՝ տեսանյութում։
15:50 11.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների ղեկավարներին ՝ Ուկրաինայի իշխանություններին աջակցելու կոչով: Նա այդ մասին խոսել է Աշգաբադում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում, հայտնում է БелТА գործակալությունը: «Վերջերս անդրադարձ եղավ ուկրաինական թեմային: Ես ուզում եմ արտահայտել իմ դիրքորոշումը, քանի որ ինչպես Ռուսաստանի նախագահը, այնպես էլ ես, ներգրավված ենք այդ խնդրի մեջ: Ես կոչ […]
15:41 11.10.2019
Խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը մահացել է կյանքի 86-րդ տարում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Լեոնովը Խորհրդային միության կրկնակի հերոս է: Նա ծնվել է 1934 թվականին: Լեոնովն առաջին մարդն է, ով եղել է բաց տիեզերքում. այնտեղ 16 րոպե է անցկացրել և հաջողությամբ վերադարձել տիեզերանավ: 2019թ. մայիսի 30-ին հայտնի տիեզերագնացը նշել է իր ծննդյան 85-ամյակը: Լեոնովի օգնականն […]