TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ջոնսոնը բրիտանական խորհրդարանին խնդրել է աջակցել իրեն ԵՄ հարցով ցանկացած ելքի դեպքում

15:08 12.10.2019

Բրիտանիայի վարչապետը երկրի խորհրդարանին խնդրել է ցանկացած դեպքում քվեարկությամբ աջակցել իրեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջիկա բանակցություններում։ Բորիս Ջոնսոնը խնդրում է կողմ քվեարկել բոլորև դեպքերում՝ ինչ համաձայնություն էլ լինի, կամ թույլ տալ, որ Brexit-ի ժամկետը նորից հետաձգվի։ Ջոնսոնը քվեարկությունը նախաձեռնելու է հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, ինչը նաև տարօրինակ է բրիտանական խորհրդարաննի համար, որը […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է չվերթից ուշացած ուղևորն «ավերում» Մոսկվայի օդանավակայանի սրահը

14:45 12.10.2019

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորը սկսել է աջուձախ ջարդուփշուր անել ձեռքն ընկածն այն բանից հետո, երբ հասկացել է, որ ուշացել է չվերթից: Տղամարդու գործողությունները ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: Տղամարդը, մինչ անվտանգության աշխատակիցների գալը, հասցրել է կոտրել մի քանի մոնիտոր և այլ սարքավորումներ: Զայրացած ուղևորին իրավապահը ստիպված է եղել գետնին տապալել:  […]

̰
Բրիտանացի ուսանողը երեկոյան դուրս է եկել զբոսանքի և հայտնվել է Ֆրանսիայում

14:22 12.10.2019

Բրիտանացի ուսանողը դուրս է եկել տնից, որպեսզի զբոսնի և դուրս գա Էդինբուրգի համալսարանի ավարտական առիթից հետո առաջացած խումհարից: Արդյունքում նա հայտնվել է Ֆրանսիայում, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ տղան ոտքով քայլել է գրեթե 20 կմ: Ռոս ոն Ուեյ քաղաքի բնակիչ Բարնի Ռուլը գիտակցել է, որ տնից հեռանում է, սակայն շարունակել է ճանապարհը: Դրանից […]

̰
Մոսկվան թեթևացնում է ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը

14:14 12.10.2019

Օրինական հիմքերով Ռուսաստանում բնակվող օտարերկրացիների համար ռուսական քաղաքացիություն ստանալու գործընթացն արագացվում է։ Սրա վերաբերյալ որոշումն ընդունվել է երկրի կառավարության կողմից և ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը։ Նոր կարգավորումների համաձայն՝ եթե վերոնշյալ խմբի մարդիկ ցանկանան, Ռուսաստանում ապրելով, նաև ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, ապա նրանց դիմումները պետք է դիտարկվեն 3 ամսում։ Ներկայում գործող կարգավորման համաձայն՝ այդ ժամկետը 6 ամիս […]

̰
Մոլդովայի նախագահը իր ձեռքերով է պատրաստել Պուտինի ծննդյան նվերը

13:59 12.10.2019

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Վլադիմիր Պուտինին է նվիրել իր պատրաստած գինին։ Այս մասին նա հայտնել է Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ։ Դոդոնը դեռ Պուտինի ծննդյան օրն էր խոստացել այդ նվերը։ Վերջինս նաև հայտնել է, որ իր պատրաստած գինու տակառներն ուղևորվել են Մոսկվա, քանի որ դրանք դժվար էր Աշխաբադ բերել իր հետ․ Դոդոնը Թուրքմենստանի մայրաքաղաք […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Կոնստանտին Զատուլինի հետ

13:31 12.10.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր,ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի […]

̰
ՌԴ նախագահին խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար. Փաշինյան

13:28 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զրուցել է ՌԴ նախագահի հետ, նաև պարզաբանում ներկայացրել այդ զրույցի ժամանակ քննարկված թեմաների մասին: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,- գրել […]

̰
Քարդաշյանների` Հայաստան այցից նոր լուսանկարներ են հրապարակվել

13:22 12.10.2019

Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստան էր ժամանել իր քրոջ և նրանց երեխաների հետ` մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

13:18 12.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Երկու երկրների առաջնորդներն, ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի, քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

̰
Չեխիայում համազգային սուգ է հայտարարված. հրաժեշտ են տալիս «Չեխիայի սոխակ»-ին

13:14 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին չեխ հայտնի երգիչ Կարել Գոտի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:        Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Պրահայի հայտնի Ժոֆին պալատում: Կազմակերպիչները ստիպված են եղել մի քանի ժամով երկարաձգել արարողությունը, քանի որ մարդկային հոսքը շատ մեծ է եղել: Չեխիայում այս կապակցությամբ գնացքների լրացուցիչ չվերթներ են ավելացվել, իսկ մայրաքաղաքում […]

̰
Ժամեր անց Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը. Վահան Կոստանյան

13:00 12.10.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել է Նիդերլանդների թագավորություն կատարած պաշտոնական այցը. «Ավարտեցինք պաշտոնական այցը Նիդեռլանդների թագավորությունում։ Արդյունավետ ու հստակ օրակարգով այցը լավագույնս կազմակերպեց դեսպան Տիգրան Բալայանը։ Ժամեր անց արդեն Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը՝ Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում»:

̰
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հեռացել է պաշտոնից

12:50 12.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Մակալինան հեռանում է պաշտոնից: «Թվիթերի» իր միկրոբլոգում Թրամփը գրել է, որ Մակալինան հրաշալի աշխատանք է կատարել և հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: ԱՄՆ նախագահը նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի երկրի ներքին անվտանգության նախարարի նոր […]

̰
Աննկարագրելի տպավորություն էր. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել Նիդերլանդների Սենատի գրադարանից

12:30 12.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Նիդերլանդների Սենատի գրադարանը: Աննկարագրելի տպավորություն»:

̰
Forbes-ը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել

12:18 12.10.2019

Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին: Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին: Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, […]

̰
Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները

12:13 12.10.2019

Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի […]

̰
Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Արմեն Սարգսյանի հետ ընթրիքից

12:08 12.10.2019

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է «Ինստագրամի» իր էջում լուսանկարներ հրապարակել Հայաստան կատարած այցից: Այս անգամ նա իր էջում կիսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին ունեցած ընթրիքի լուսանկարով: «Նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ընթրիքը զիլ էր: Այնքան հիանալի իրադարձություններ են կատարվում Հայաստանում»,- լուսանկարը մակագրել է նա: Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենամեծ […]

̰
Ղամիշլիում ահաբեկչական հարձակումից մարդիկ են զոհվել

11:47 12.10.2019

Սիրիայի հյուսիսում գտնվող և առայժմ քրդական վերահսկողության տակ մնացող Ղամիշլի քաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել․ ահաբեկիչները մեքենա են պայթեցրել ռեստորաններից մեկի հարևանությամբ։ Բանուկ թաղամասում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հարևանությամբ կայանած մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով, ըստ քրդական կողմի, կա առնվազն 4 զոհ և 9 վիրավոր, […]

̰
Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

11:39 12.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում:

̰
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ

11:07 12.10.2019

Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ, գրում է CNN-ը: Հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին: Արդեն տարհանվել է մոտ 23 հազար բնակիչ: Նահանգի հարավում տարերքի դեմ պայքարում է մոտ 1000 հրշեջ: Այս պահին արդեն ավերվել է 75 շինություն: Նահանգում մոտ 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

̰
Սաուդյան Արաբիան կվճարի ԱՄՆ-ին՝ Իրանից պաշտպանության համար․ Թրամփ

09:54 12.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կվճարի Վաշինգտոնին՝ երկրում հավելյալ զորամիավորումների տեղակայման համար։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հավելյալ ուժեր ենք ուղարկում Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիան իմ խնդրանքով համաձայնել է վճարել մեզ այն ամենի համար, ինչ մենք անում ենք՝  նրանց օգնելու համար։ Եվ մենք դա գնահատում ենք»,-նշել է նա։ Ավելի […]

̰
Թուրքական ուժերը Սիրիայում հրետակոծել են ԱՄՆ-ի դիրքերը

08:58 12.10.2019

Ամերիկացի հատուկ ջոկատայինները սիրիական Քոբանի քաղաքի շրջանում հայտնվել են թուրք զինվորականների կրակի տակ։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝  հղում անելով իր աղբյուրներին։ Պենտագոնում հաստատել են, որ Քոբանիի մատույցներում ամերիկացի զինվորականները թուրքական դիրքերից ենթարկվել են հրետակոծման։ Ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան, ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Թուրքիայի ՊՆ-ում նշել են, որ ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ […]

̰
Ճապոնիային է մոտենում վերջին 60 տարվա ամենահզոր թայֆունը․ կա զոհ

08:44 12.10.2019

Ճապոնիային է մոտենում վերջին 60 տարվա ամենահզոր թայֆունը՝ «Հագիբիսը», որն ուժգնությամբ ու հասցրած վնասով կարող է գերազանցել «Իդա» փոթորկին, որը երկրին հարվածել էր 1958 թվականին՝ խլելով 1200 մարդու կյանք։ Այս մասին հայտարարել է Ճապնոիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության ներկայացուցիչ Յասուսի Կաձիհարան, փոխանցում է RIA Novosti-ն։ Տիբա պրեֆեկտուրայում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ […]

̰
Մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվեց․ ԱՄՆ-ը ու Չինաստանը մոտ են առևտրային պատերազմի ավարտին

08:23 12.10.2019

ԱՄՆ-ը հոկտեմբերի 15-ից չի բարձրացնի չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Ծրագրված էր դրանք 25 տոկոսից դարձնել 30 տոկոս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը՝ Վաշինգտոնոմ կայացած ամերիկա-չինական բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նախկինում սահմանված մաքսատուրքերը մնում են ուժի մեջ։ Մնուչինն ընդգծել է, որ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն խնդրել էր հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը, […]

̰
NBC-ի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է կադրում և գրկել մորը

23:53 11.10.2019

NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին հայտնվել է այն ժամանակ, երբ մայրն ուղիղ եթերում լուրեր է հաղորդել: YouTube-ում հրապարակվել է դեպքի տեսանյութը: Կինը խոսել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երբ կադրում հայտնվել է տղան և գրկել մորը: Կինը մի պահ շեղվել է և հետո բացատրել. «Կներեք, երեխաներս այստեղ են»: Այդ պահին եթերում ներկայացվել է Միջին […]

̰
Գտնվել են մահացած և վերածնված մարջաններ

23:40 11.10.2019

Գիտնականները առաջին անգամ հայտնաբերել են  «մեռած» մարջաններ, որոնք կարողացել են վերականգնվել: Այդ մասին հայտնում է Science Advances–ը: Մարջանները մահանում են ծայրահեղ շոգից: 2003 թվականին ջերմային սթրեսի հետևանքով մահացել է իսպանական Կոլումբրեթի կղզիների մարջան ծածկույթի գրեթե մեկ քառորդը: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ մահացած համարվող այդ գաղութների մոտ 38 տոկոսը կարողացել են վերականգնվել: Գերմանացի և […]

̰
Ճապոնական ռեստորանում տալիս են 74 տարի եփվող ապուր

23:27 11.10.2019

Ինչպես հայտնի է, Ճապոնիան ասիական ամենապահպանողական երկրներից է: Ճապոնիայի փողոցներում կարելի է հանդիպել տեղական մշակութի տարրեր՝ կիմոնո, հին կառույցներ՝ դրանց շարքին է դասվում Տոկիոյում գտնվող Otafuku ռեստորանը: Այն բացվել է նախորդ դարի սկզբին և գործում է մինչև հիմա: Ռեստորանի գլխավոր ճաշատեսակը յուրատեսակ ապուրն է: Դրա մեջ կան տարբեր մթերքներ՝ ձու, ձուկ, միս, բանջարեղեն: Որքան ավելի […]

̰
Բուսակերը դիմել է ոստիկանություն հավի նագեթների պատճառով

23:00 11.10.2019

Մի բուսակեր աղջիկ դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ ընկերները նրան երեկույթի ժամանակ ստիպողաբար և խաբեությամբ հավի նագեթներով  են կերակրել, գրում է Reddit-ը: Աղջիկը ոստիկանությանը պատմել է, որ 24 տարեկան է: 3 տարեկանից միս չի ուտում, քանի որ հենց այդ ժամանակ է իմացել, թե ինչպես են պատրաստվում մսով կերակրատեսակները: Աղջիկը պատմել է նաև, որ […]

̰
Գերմաներեն խոսող ագռավը դարձել է համացանցի աստղ

22:40 11.10.2019

Գերմանիայի «Այֆել» ազգային պարկում մի ագռավ է հայտնվել, որը կարողանում է նմանակել մարդկային լեզուն: Արտասովոր թռչնի մասին տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Տեսանյութում ագռավը կրկնօրինակում է գերմաներեն mein schätzchen (իմ թանկագին) արտահայտությունը: Պարկի աշխատակիցների խոսքերով՝ ագռավին գտել են փողոցում, նրա թևը կոտրված է եղել: Աշխատակիցները ագռավին խնամելու ընթացքում նաև սովորեցրել են բառեր ու արտահայտություններ արտաբերել: […]

̰
Նիդերլանդներում բացվել է պլաստիկ թափոններից պատրաստված ճանապարհ

22:14 11.10.2019

Նիդերլանդներում բացվել է 30 մետր հեծանվային ճանապարհ, որը պատրաստված է պլաստիկ թափոններից` շշերից, տոպրակներից, կոնֆետի թղթերից, հայտնում է DW–ի ռուսական ծառայությունը: Այս ծածկույթը կարող է դիմանալ նույնքան բեռին, որքան ասֆալտը, բայց ավելի դիմացկուն է: Եթե փորձարկումները հաջող անցնեն, ապա պլաստիկ թափոններից կկառուցվեն նաև ավտոճանապարհներ:

̰
Իլոն Մասկի վերջը շուտով կգա. Դենիել Ռեյտբերգ

21:52 11.10.2019

Պաբլո Էսկոբարի եղբոր ընկերությունը զբաղվում է տեխնոլոգիաների մշակմամբ և մոտ ժամանակներս պատրաստվում է գործարկել այնպիսի ստարտափ, որը կգերազանցի Apple-ին: Կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայր Ռոբերտոն հաղթել է PabloEscobar.com-ը ձեռք բերելու համար ընթացող դատավարությունը: Իրավական դատավարության ավարտից հետո Roberto Escobar Inc ընկերությունը դարձել է վերոհիշյալ դոմեյնի լիիրավ տերը: Սպանված նարկոբարոնի իրավահաջորդը ծրագրում է օգտագործել դոմեյնը որպես […]

̰
BACK_TO_TOP