17:34 25.09.2019
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված: Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել […]
16:10 25.09.2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
15:59 25.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Հռոմից հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Rizzani de Eccher» շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիա դե Էքերի հետ: Նախագահը նրան ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Նա առանձնացրել է Գյումրիում պատմական կենտրոն ստեղծելու նախագիծը և ATOM նախագահական նախաձեռնությունը: Նախագծերը հետաքրքրել են իտալական կողմին: Նրանք պատրաստվում են գալ Հայաստան՝ տեղում ծանոթանալու […]
15:33 25.09.2019
Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա օպերային դիվա՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մոսկովյան առաջին մենահամերգը: Բեմ է բարձրանալու նաև բելառուս տենոր, հեղինակավոր Operalia 2018 փառատոնի հաղթող Պավել Պետրովը: Համերգը կուղեկցվի սիմֆոնիկ նվագախմբի և Կաունասի պետական երգչախմբի (Լիտվա) երաժշտությամբ: Դիրիժորը կլինի Երևանի Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Հասմիկ Գրիգորյանը Լիտվայի Օպերայի և բալետի ազգային […]
14:59 25.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: «Թավշյա հեղափոխությունից» հետո սա առաջին այցն է Երևան, բայց մինչ այդ Պուտինը վեց անգամ այցելել է Հայաստան: Պուտինն առաջին անգամ վարչապետի կարգավիճակով այցելել է 1999 թ. հոկտեմբերի 30-ին՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի դեպքերի հետևանքով զոհվածներին, որի ընթացքում խորհրդարանում […]
14:51 25.09.2019
Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին հրաժարվել է նստել այն սեղանի շուրջ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ Էլ-Սիսսին են նստած եղել, հայտնել է dailysabah.com-ը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ակնկալվում էր, որ Էրդողանը Թրամփի հետ նույն սեղանի շուրջ կլիներ, բայց Էլ-Սիսսիի ներկայության պատճառով նա և իր պատվիրակությունը […]
14:43 25.09.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը, որտեղ ասվում էր. «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։ Ֆահրեթթին Ալթունը, ի պատասխան, գրել է. «Բենյամին Նեթանյահուն, […]
14:03 25.09.2019
Իսրայելի Ազգային Անվտանգության ծառայությունը «տուրիստական նախազգուշացում» է հրապարակել, որում թվարկվում են այն բոլոր երկրները, ուր հրեական տոնի օրերին Իսրայելի իշխանությունները հորդորում են չայցելել: Ցուցակը գլխավորում են թշնամական համարվող վեց երկրները` Իրանը, Իրաքը, Սիրիան, Եմենը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Այս երկրներ այցերն արգելված են օրենքով: Վտանգավոր են համարվում նաև թշնամի երկրների հարևան պետությունները, այդ թվում չեն խրախուսվում […]
14:00 25.09.2019
Ֆրանսիայում աղմկահարույց դատավարություն է սկսվել դեղագործական հսկա Servier ընկերության նկատմամբ: Այն մեղադրվում է Mediator դեղորայքով դիաբետով հիվանդների ոչ դիտավորյալ սպանության մեջ: Դատավարությունը պետք է պարզի՝ արդյոք դեղագործական ընկերությունը պատասխանատվությո՞ւն է կրելու Mediator դեղն օգտագործած առնվազն 500 մարդու մահվան համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անկախ հետազոտության անդամները պնդում են, որ դեղահաբից մահացածների թիվը կարող է […]
13:57 25.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կալորիա դե Էակների հետ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ […]
13:37 25.09.2019
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը երբեք չի համաձայնի հեգեմոնիայի և մտադիր չէ միջազգային արենայում խաղալ «գահերի խաղը»՝ ԱՄՆ-ին իր դիրքերից հետ մղելու նպատակով: Այս մասին պատմել է սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում, որտեղ ժամանել է ՄԱԿ-ի մի շարք միջոցառումներին մասնակցելու համար: «ԱՄՆ մի քանի ներկայացուցիչներ ներկայումս քննարկում են միջազգային […]
13:24 25.09.2019
ՄԱԿ-ի փորձագետները ստուգում են, թե արդյոք հնարավո՞ր է քննարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում իշխանությունների անգործության մասին բողոքները, որոնք ներկայացրել է 16-ամյա շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը, հաղորդում է Deutsche Welle-ն: Երեխայի իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի երրորդ հավելյալ գլուխը թույլ է տալիս անհատական բողոքներ ներկայացնել: Սովորաբար դրանից առաջ անհրաժեշտ է օգտագործել ազգային դատական համակարգի դաշտը: Բացառություններ հնարավոր […]
13:14 25.09.2019
Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի սարսափեցնող կադրերը հրապարակվել են համացանցում: Ըստ նախնական տվյալների` սեպտեմբերի 24-ի առավոտյան Պակիստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը առնվազն 22 է: Զոհերից շատերը երեխաներ են: 700-ից ավելի վիրավոր կա: Տուժած շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Երկրաբանական ծառայությունների տեղեկություններով` 5,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջելումա քաղաքից […]
12:58 25.09.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանն առիթը բաց չի թողել Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ։ Թուրքիայի ղեկավարը Իսրայելին կոչ էր արել Գոլանի բարձունքները վերադարձնել Սիրիային։ Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան […]
12:43 25.09.2019
Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ռուս մոդել Ալենա Բուդովիչը, որը որպես մոդել նախօրեին Միլանում` Նորաձևության շաբաթվա շրջանակներում, հանդես է եկել աշխարհահռչակ նորաձևության ապրանքանիշի` Gucci-ի 2020թ. գարուն-ամառ ցուցադրությանը, խոսել է իր տպավորությունների մասին: Ալենա Բուդովիչն ասել է, որ բացի իրենից, ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ ռուսախոս մոդելներ ԱՊՀ երկրներից, այդ թվում` հայուհի Անուշ Սահակյանը, Արմինե Հարությունյանը: […]
11:59 25.09.2019
Մոսկվայում սեպտեմբերի 24-ին անցկացվող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային համագումարի (INCOSAI) շրջանակներում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի (GAO) ղեկավար Ջենե Դոդարոյի միջև: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը, հանդիպման ընթացքում հաշվեքննիչ մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը: Լևոն Յոլյանը […]
11:42 25.09.2019
Աշխարհի ամենամեծ միջազգային «Դասին» օդանավակայանը Պեկինում պաշտոնապես սկսել է իր աշխատանքը, հայտնում են չինական ԶԼՄ-ները: Օդանավակայանի շինարարությունը սկսվել էր դեռ 5 տարի առաջ, իսկ աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունիսի 30-ին: Նոր օդանավակայանը, որը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա, կունենա 4 թռիչքուղի։ Ըստ կանխատեսումների՝ 2025 թ-ին «Դասինը» կսպասարկի 72 միլիոն ուղևորի: «Դասինն» […]
11:30 25.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը քննադատության է արժանացել հագուստի համար, որով ներկայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով։ Լուսանկարներն Իվանկան հրապարակել է իր ինստագրամյան էջում: 37-ամյա Իվանկան գագաթնաժողովին ներկայացել է Prada-ի շրջազգեստով, որի վրա պատկերված են եղել դեղին վարդեր: Դրանից բացի, նա հագել էր մարմինն ընդգծող բլուզ: Որոշ օգտատերեր կարծում են, թե Իվանկան ՄԱԿ-ում եղել է առանց […]
11:28 25.09.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ցանկը. «1989թ. աշխատանքի քարտուղար Լիզ Դոուլ (անձնական այց) 1992թ. Պետքարտուղար Ջ. Բեյքեր 2001թ. Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդ 2010թ. Պետքարտուղար Հ. Քլինթոն 2012թ. Պետքարտուղար Հ. Քլինթոն 2015թ. Գանձապետական քարտուղար Ջ. Լեու»:
11:21 25.09.2019
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է Վենեսուելայի ընդդիմությանը ֆինանսական օգնություն ցուցաբերել, գրում է Korrespondent-ը: Նման հայտարարություն է արել կազմակերպության ղեկավար Մարի Գրինը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ խոսքը 52 միլիոն դոլարի մասին է: Հաղորդագրության մեջ ասվում է, որ գումարը տրամադրվում է՝ որպես օգնություն Գուաիդոյի կառավարությանը և Վենեսուելայի […]
09:17 25.09.2019
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը ննջել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաընկերությունը։ Լրագրողների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը փակ աչքերով նստած։ Ինչ-որ պահի նրա գլուխը սկսում է ցած սահել։ Այդպիսի վիճակում 81-ամյա Ռոսը մնացել է մոտ 15 րոպե։ Առաջին անգամ չէ, […]
09:01 25.09.2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կառուցվածքային բարեփոխումներ անելու ժամանակն է։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ։ «ՄԱԿ-ի համար, որը գոյություն ունի արդեն ¾ դար, անհրաժեշտ է ԱԽ կառուցվածքի բարեփոխում։ Ճապոնիան կմասնակցի 2022 թվականի ընտրություններին և մտադիր է ջանքեր գործադրել որպես ԱԽ ոչ մշտական անդամ՝ բազմաթիվ երկրների աջակցելու հարցում։ Խնդրում եմ […]
08:49 25.09.2019
ԱՄՆ Կոնգրեսը Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգ է սկսել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զանգելու և նրա վրա երթադրաբար ճնշում գործադրելու պատճառով, ինչը Թրամփը հերքում է։ Նա նշել է, որ չի առաջարկել Ուկրաինային ռազմական օգնություն՝ Բայդենի նկատմամբ կոռուպցիոն գործով հետաքննություն անցկացնելու դիմաց։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է […]
23:53 24.09.2019
Անգլիական Նորթումբերլենդ քաղաքում անցկացվել է անսովոր բարեգործական ակցիա ի աջակցություն Mind հոգեկան առողջության պաշտպանության բարեգործական հիմնադրամի: ВВС-ն հայտնում է, որ Անգլիայում ամբողջովին մերկ ավելի քան 700 մարդ լողացել է Հյուսիսային ծովի սառցե ջրերում: Մարդիկ լողացել են անգամ հաշմանդամի սայլակներով: Բացի այդ, բոլոր մասնակիցները նվիրատվություններ են կատարել: Միջոցառման կազմակերպիչ Ջեքս Հիգգինսոնն ասել է, որ ակցիայի էությունը […]
23:30 24.09.2019
30-ամյա շվեդ հանրաճանաչ մոդել Էլզա Հոսկը մասնակցել է Միլանում անցկացվող Green Carpet Fashion Awards-ի արարողությանը թափանցիկ, բաց զգեստով: Աստղը Instagram-ում տեղադրել է իր բաց հանդերձանքով լուսանկարներն ու տեսանյութերը: Քայլելիս մոդելն անընդհատ բարձրացրել է կիսաշրջազգեստը՝ ի ցույց դնելով գեղեցիկ ոտքերը: Հոսկը լրացրել է իր տեսքը բարձրակրունկ ոսկեգույն սանդալներով, ապարանջանով և արձակած գանգուր մազերով: View this […]
23:21 24.09.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք ժամանած Թուրքիայի նախագահին ջերմ չեն ընդունել: Նյու Յորքի փողոցներով երթևեկող բեռնատարների վրա փակցված են եղել Էրդողանին դատապարտող պաստառներ: Նրան դատապարտել են Սիրիայում զինված խմբավորումներին օգնելու և ահաբեկիչներին հովանավորելու համար: Ինքը` Էրդողանը, Նյու Յորքում հասցրել է բացել հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը և ընդունել «Սիոնիզմին դեմ […]
23:15 24.09.2019
Մարմարա ծովում՝ Ստամբուլին մերձակա հատվածում, 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման գրասենյակից: Ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում ու մերձակա բնակավայրերում:
22:58 24.09.2019
Փարիզի «Elysées–Biarritz» կինոթատրոնում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հայազգի մեծանուն երգահանին: Ֆիլմն առաջինը դիտողները Շառլի հարազատներն են ու ընկերները: Այն նկարահանվել է Շառլի անձնական արխիվի նյութերի հիման վրա: «1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն է՛լ երբեք չբաժանվեց: 1980-ականներին այդ տեսախցիկով նկարահանած նյութը […]
22:40 24.09.2019
33-ամյա երգչուհի Գլյուկոզան (Նատալյա Չիստյակովա-Իոնովա) երկրպագուներին սադրել է՝ ի ցույց դնելով ջրային պրոցեդուրաների լուսանկար: Երգչուհին որոշել է իր օրինակով պատմել գեղեցկության գաղտնիքների մասին: Լուսանկարում նա ծաղիկների թերթիկներով լցված վաննայում թափանցիկ սպիտակ զգեստով և ձեռքերը վեր բարձրացրած պառկած է եղել: Երգչուհին գրառման մեջ նշել է, թե ինչն է իրեն օգնում լավ տեսք ունենալ: Առաջին հերթին, նա […]
22:15 24.09.2019
Համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ տղամարդը փրկում է կնոջը՝ հրդեհից այրվող բնակարանից դուրս բերելով: Այս մասին հայտնում է RT-ն: Տեսանյութում հրդեհվող բնակարանի պատուհանից կինը պարզում է ձեռքերը, իսկ մեկ հարկ վերևից՝ մի տղամարդ նրան մեծ դժվարությամբ բարձրացնում է: Հաշվի առնելով այրվող բնակարանում կուտակված ծխի մասշտաբները՝ կինն այլ կերպ դժվար թե կարողանար փրկվել, ու տղամարդը ճիշտ […]