21:55 24.09.2019
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել […]
21:45 24.09.2019
Արտասովոր դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Չիկագո նահանգում: 22-ամյա տղան ավտոմեքենայով մտել է մոլերից մեկը և մեծ վնաս հասցրել մի քանի խանութի և սրճարանի: Տուժել է 7 մարդ: Վարորդի հայրը իրավապահներին հայտնել է, որ տղան հոգեկան շեղումներ ունի: Այս մասին հայտնել է Chicago Sun-Times-ը:
21:31 24.09.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ […]
21:00 24.09.2019
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ […]
20:52 24.09.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Դրեյփերի համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը թույլ կտա հայ ձեռներեցներին ԲՏԱ նախարարության աջակցությամբ Դրեյփերի համալսարանում (Draper University) […]
20:24 24.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Իտալիայում շարունակվում է: Նա մասնակցել է Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային համաժողովին: Նախագահը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով ու խոսել կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունների մասին: «Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ է: Այն շատ հին է՝ նույնքան հին, որքան Հռոմը: Որպես աշխարհի առաջին քրիստոնյաներ՝ մենք ունենք […]
20:14 24.09.2019
Հայ համայնքն իմ խոսքը շատ ջերմ ընդունեց ԱՄՆ-ում: Լոս-Անջելեսում կայացած հավաքի ժամանակ իմ խոսքն ազգային կյանքի ու մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ տարվելիք ռազմավարության վերաբերյալ տեսակետի մասին էր: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան FoxLA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության»-ը: Պատասխանելով հարցին, […]
19:39 24.09.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 25-ին կվերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն, փոխանցում է Sky News-ը: «Ես հանձնարարեցի Համայնքների պալատի պաշտոնատար անձանց անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Պալատի նիստը կայանա վաղը` ժամը 11:30-ին»,- ասել է Բերկոուն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել երկրի […]
19:30 24.09.2019
Կանադական Ստյուարտ քաղաքի մայրուղիներից մեկում արջերը մարտի են բռնվել, հայտնում է Daily Mail-ը: Ականատեսի կողմից նկարահանված տեսանյութում երկու արջ մռնչում են և ժամանակ առ ժամանակ կանգնում իրենց հետևի թաթերի վրա: Սկզբում նրանցից մեկն առավելություն ուներ, բայց կարճ պայքարից հետո, որն ավարտվեց թփերի մեջ, նրանք դերերով փոխվեցին: Տեսանյութի կեսից անտառից գայլ է դուրս գալիս: Նա կանգնում […]
19:22 24.09.2019
Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է, որ մեկ տարի շարունակ խաբել է իր կնոջը՝ էժան մայոնեզը «թանկարժեք» տարայի մեջ լցնելով: Իր արարքը օգտատերը կատակով այսպես է մեկնաբանել. «Տանտիրուհին չգիտի, որ ինքը հասարակ մահկանացու է»: Համացանցի օգտատերերին հիացրել է նրա սրամտությունը: Օգտատերերից մեկը մեկնաբանություններում նկատել է, որ տղամարդը յուղոտ սոուսը լցրել է այն տարայի մեջ, որի վրա […]
19:21 24.09.2019
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խնդրել է իր նախկին ամուսնուն` Բրեդ Փիթին, հեռու մնալ Քիմ Քարդաշյանի ամուսնուց` ռեփեր Քայնե Ուեսթից, գրում է RadarOnline-ը: Նշվում է, որ Ջոլին սպառնացել է Փիթին զրկել երեխաների հետ շփումից, եթե նա շարունակի հանդիպել Քայնեի հետ: Պարբերականին տեղեկություններ տրամադրած անձնավորությունը հայտնել է, որ Ջոլին տանել չի կարողանում Քարդաշյանների ընտանիքը և չի ցանկանում, […]
19:17 24.09.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են BBC-ի վերջին հրապարակումներից մեկին՝ այն անվանելով «արշավ Հայաստանյան Առաքելական եկեղեցու դեմ»: «Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերևս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։ Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված […]
19:11 24.09.2019
Գերմանիայի դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի` խումհարը համարվում է «հիվանդություն»: Այս որոշումը կապված է խումհարի տհաճ զգացողությունը թեթևացնող խմիչքներ վաճառող ընկերության դեմ հարուցված գործի հետ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դատարանը վճռել է, որ «հիվանդություն» ասելիս պետք է հասկանալ անգամ օրգանիզմի նորմալ վիճակի կամ նորմալ կենսագործունեության փոքր կամ ժամանակավոր խախտումները, ներառյալ հոգնածությունը, սրտխառնուքը և […]
18:57 24.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Նուրսուլթանում՝ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում իր ունեցած ելույթից հատված է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում. «Եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը: Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս […]
18:32 24.09.2019
Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահն ընդունելու է Ադրբեջանի գործընկերոջը։ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը առանձնազրույց են ունենալու։ Այս մասին այսօր հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս հանդիպումը, փաստորեն, հաջորդելու է Պուտինի՝ Հայաստան այցին։ Այստեղ նա մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Իսկ հոկտեմբերի 3-ին Պուտինը Սոչիում անցկացնելու է «Վալդայ» ակումբի քննարկում, որին մասնակցելու են Ադրբեջանի և Ֆիլիպինների […]
18:08 24.09.2019
Վերածննդի դարաշրջանի ֆլորենտացի նկարիչ, խճանկարի վարպետ Չիմաբուեի (Chimabue) կորած գլուխգործոցը գտնվել է Փարիզի արվարձաններից մեկում՝ Կոմպիեն քաղաքում բնակվող ծեր կնոջ տան խոհանոցում: Ըստ BBC-ի` կինը պատկերացում իսկ չի ունեցել, որ իր խոհանոցում կախված նկարը թանկարժեք կտավ է: Վստահեցրել է, որ այն սրբապատկեր է համարել և կախել գազօջախի վերևում: Փորձագետների ենթադրությամբ` 13-րդ դարի կտավը աճուրդում կարող […]
17:43 24.09.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճ զրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում: #Armenia Foreign Minister Zohrab Mnatsakanyan's (@ZMnatsakanyan) agenda within #UNGA commenced. Brief conversation with #Georgia FM […]
17:37 24.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ […]
17:23 24.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացմանը. «Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է: Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը: Երրորդում՝ առաջին սերնդի առանց վարորդի մեքենա: Այս թանգարանային նմուշները տեսնելուց հետո, երբ արդեն «NVidia» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը (վերջին […]
17:04 24.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Նյու Յորքից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Պատրաստվում ենք ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեայի բացմանը»:
16:45 24.09.2019
Ազգային ժողովի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Ծերեթելին բարձր է գնահատել ԱԺ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Մանրամասները` տեսանյութում:
16:13 24.09.2019
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից հայտնել են, որ երգիչ Միխայիլ Կրուգի տանը կատարված գողությունը, որն ավարտվել է նրա սպանությամբ, պատվիրվել է «Тверские волки» կազմավորված հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Կոստենկոյի կողմից: Վկան հայտարարել է, որ Կոստենկոն կարգադրել է միայն կողոպտել Միխայիլ Կրուգի տունը: Նա հավելել է, որ Կոստենկոն անհանգստացել է, որ Միխայիլ Կրուգը հրամանի կատարման ընթացքում մահացել […]
15:44 24.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Այո՛»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով TASS լրատվական գործակալության հարցին:
15:34 24.09.2019
Ամերիկյան Air Holywood ավիաընկերության բորտուղեկցորդուհի Ջամիլա Հարդվիկը պատմել է, թե ինչու իրենք՝ օդանավի անձնակազմը, թեյ և սուրճ չեն խմում օդանավում: Ջամիլայի խոսքերով` թեյնիկներն ու սրճեփները ավիաընկերության կանոնակարգով մաքրազերծվում են տարեկան ընդամենը չորս անգամ և դրա համար թե´ ինքը, թե´ իր գործընկերներն օդանավի սրահում երբեք այդ սուրճն ու թեյը չեն օգտագործում: Հարդվիկը նաև խորհուրդ է տվել, […]
15:10 24.09.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Ալժիրի հիվանդանոցներից մեկում: Մահացել է 8 նորածին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Քաղպաշտպանության ուժերին հաջողվել է դեպքի վայրից տարհանել 76 մարդու, այդ թվում՝ 11 նորածնի, 37 հիվանդի և 28 բուժաշխատողի: Համաձայն իրավապահ մարմինների հաղորդած տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառ է դարձել կարճ միացումը:
15:00 24.09.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար խմբի սակրավորները Հալեպ նահանգի Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում գտնվող երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են։ Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի […]
14:11 24.09.2019
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը ապօրինի է դադարեցրել խորհրդարանի աշխատանքը, հայտնում է BBC-ն: Դատարանի նախագահը որոշումն անվանել է «ապօրինի և ապարդյուն»: Նման որոշում կայացրել են բոլոր տասնմեկ դատավորները, որոնք մասնակցել են գործի քննությանը:
13:14 24.09.2019
Կիևի 24-ամյա բնակչուհի Դիանա Դավիդյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար: Երիտասարդ հայուհին իր նշանակման մասին հայտնել է Facebook-ով: «Ողջույն, 15-ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, վերջնաժամկետներ: Լրագրող ընկերներ, եթե անհրաժեշտ են մեկնաբանություններ, հարցումներ, պարզաբանումներ կամ վարչապետի կողմից որևէ այլ բան, համեցեք: Մենք շատ բաց, երիտասարդ և եռանդուն ենք»,- գրել է Դավիդյանը: Դիանա […]
12:14 24.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում՝ երկրների ղեկավարների մակարդակով: Կարապետյանն արձագանքեց, որ սովորաբար նման հանդիպումները նախապատրաստվում են: «Ոտքի վրա հանդիպման արդյունավետությունը ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման համար, […]
09:08 24.09.2019
Հռոմում զբոսաշրջիկների շրջանում ամենից մեծ պահաջարկ ունեցող տեսարժան վայրերից մեկի՝ Կոլիզեում այցելությունների արժեքը բարձրացվել է։ Նոյեմբերից տոմսերի արժեքը 4 եվրոյով կթանկանա։ Այս մասին հայտնում է Roma Today-ը։ Հին հռոմեական ամֆիթատրոն մուտքի ամենաէժան տոմսը 12 եվրոյից կդառնա 16 եվրո։ Արենա և դիտահարթակներ այցելության արժեքը, որը ներկայում 14 եվրո է, կդառնա 18։ Մինչև 18 տարեկան երեխաների համար […]