11:43 27.09.2019
Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարված է համազգային սգո օր՝ կապված նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան հետ: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Ելիեսյան պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում, սեպտեմբերի 30-ին։ 21:00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են գալ Ելիսեյան պալատ՝ սգո մատյանում իրենց ցավակցությունները գրելու: Ֆրանսիայի նախկին նախագահ […]
11:42 27.09.2019
Չիլիի ԱԳ նախարար Տեոդորո Ռիբերայի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպման ժամանակ Ռիբերան հաճոյախոսել է գործընկերոջը, գրում է РИА Новости-ն: Հանդիպումից առաջ Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում աշխատանքը շատ խառն է, ինչին Ռիբերան պատասխանել է, որ Լավրովը, միևնույն է, արտակարգ տեսք ունի: Նա նշել է, որ Լավրովը կա՛մ սպորտով է զբաղվում, […]
11:30 27.09.2019
Իտալացի լուսանկարիչ Դարիո Համբարինը Վերոնայի դաշտերից մեկում ստեղծել է 16-ամյա շվեդ աշակերտուհի, էկո-ակտիվիստ Գրետա Տունբերգի պատկերը, ով օրեր առաջ ՄԱԿ-ում երկրների ղեկավարների առջև ելույթ էր ունեցել և նշել է, որ աշխարհը պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ 27 հազար քմ տարածք ընդգրկող պատկերի վրա ֆերմերը տրակտորով աշխատել է մոտ 10 ժամ։ Ֆերմերը պատկերը մակագրել է […]
11:00 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ինչպես հայտնում են Կառավարության աշխատակազմից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Ըրլուն, Հարգարժան նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման […]
08:51 27.09.2019
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական գործիչ, Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ՝ «մարդու իրավունքների կոպիտ խախտումների» համար, հայտնում է Պետքարտուղարությունը։ «Այսօր մենք պատժամիջոցային ցուցակում ենք ներառում Ռաուլ Կաստրոյին և նրա հարազատներին՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակցություն ունենալու համար»,-ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է, որ Վենեսուելայում և Կուբայում տիրող ճգնաժամի […]
23:58 26.09.2019
35-ամյա գործարար Ասիֆ Ալին սովորականի պես երեկոյան տանն է եղել կնոջ հետ: Նա հեռախոսով խոսելիս է եղել, երբ շան հաչոցի ձայնն է լսել և հասկացել, որ ինչ-որ բան է կատարվում: Ալին դեպի մուտքն է գնացել և տեսել է, որ դուռը բաց է: Այդ պահին էլ տղամարդու վրա հարձակվել են․ սկզբում՝ մեկ դիմակավորված անձ, հետո՝ ևս […]
23:46 26.09.2019
Չինաստանի Գուանչժոու քաղաքի նախկին քաղաքապետ Չժան Ցին իր տան նկուղում պահել է 13․5 տոննա ոսկի, գրում է Korrespondent-ը: Գողոնը հայտնաբերվել է ոստիկանների կողմից խուզարկության ժամանակ: Ոսկուց բացի, նախկին պաշտոնյայի մոտ հայտնաբերվել է 268 միլիարդ յուան: Դեպքի առթիվ կատարվում է քննություն. իրավապահները փորձում են հիմա հասկանալ, թե ինչպես էր հնարավոր տարիներ շարունակ տանը գաղտնի պահել գողոնը: […]
23:18 26.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին: Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա է՛լ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային […]
22:59 26.09.2019
ԱՄՆ-ում 11-ամյա մի տղա Հարավային Կարոլինա նահանգով 320 կմ մեքենա է վարել՝ հանդիպելու մի անհայտ մարդու, ում հետ ծանոթացել է Snapchat հավելվածի միջոցով: Այդ մասին հայտնում է CNN-ը: Երեք ժամ մեքենա վարելուց հետո տղան օգնություն է խնդրել ոստիկանից: Երեխան սպային պատմել է, որ վերցրել է իր եղբոր մեքենան՝ իր հայրենի քաղաք Սիմփսոնվիլից մեկնելու Չարլզթոն, որտեղ […]
22:58 26.09.2019
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Ժակ Շիրակի: Դա տեղի կունենա այս գիշեր: Սովորաբար աշտարակի լույսերը անջատվում են ժամը 01:00 -ին, բայց հատուկ առիթներով կարող են կամ ավելի ուշ կամ շուտ անջատվել: Այսօր լույսերն ավելի շուտ կանջատվեն: Ավելի վաղ, ի հիշատակ նախկին նախագահի, Փարիզի բոլոր կառավարական շենքերի և հաստատությունների վրա իջեցվել են պետական դրոշները: Շիրակը […]
22:46 26.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հումորային մի տեսանյութ՝ ԱՄՆ կատարած այցից: ՄԱԿ-ում ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Աննա Հակոբյանը հեռախոսին նայելով ուղղում է մազերը: Տեսանյութում երևում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անհանգիստ հայացքը: «Շատ լավն է»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
22:43 26.09.2019
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին կասկածում են գուշակ Սաթ Հարի Հալսի հետ կապեր ունենալու մեջ, գրում է Us Weekly-ն: Նշվում է, որ խորհրդավոր կինն օգնել է Փիթին Անջելինա Ջոլիի հետ բաժանման ժամանակ: Փիթի և Հալսի հնարավոր սիրավեպի մասին խոսում էին դեռ այն ժամանակ: Նրանք միասին այցելել են Լոս Անջելեսի աճուրդներից մեկը: Բրեդ Փիթը հերքում է նրանց […]
22:28 26.09.2019
ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է, այսպես կոչված «գլխավոր օրենքով գող»-ի` Օլեգ Մեդվեդևի ձերբակալության տեսանյութը և նրա հանցավոր խմբի անդամների անունները: Քրեական աշխարհում Մեդվեդևը հայտնի է Շիշկան անունով: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում նրա բնակարան, ոլորում ձեռքերը, իսկ Շիշկանը խնդրում է, որ մեղմ վարվեն, քանի որ մեջքը ցավում է: Ըստ հետաքննության՝ «գլխավոր գող»-ը […]
22:25 26.09.2019
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում մոտ 136 հազար ձու բեռնատարից թափվել է ճանապարհի վրա, գրում է ABC-ն: Նշվում է, որ 66-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, որի հետևանքով տեղի է ունեցել միջադեպը։ Վարորդը չի նկատել, թե ինչ է կատարվել և շարունակել է ճանապարհը: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
22:07 26.09.2019
Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում: Xiamen Airlines ավիաընկերության օդանավում։ Թռիչքից վայրկյաններ առաջ ուղևորուհիներից մեկը բացել է վթարային ելքի դուռը: Նա ասել է, որ դա արել է, քանի որ սրահում օդը ծանր է, նա դուռը բացել է թարմանալու և մաքուր օդ շնչելու համար: Ուղևորներից մեկը որոշ կադրեր է տեսանկարել: Դրանցում երևում է, թե ինչպես է […]
21:21 26.09.2019
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում օրինագիծ է ընդունել, ըստ որի՝ օրինական կլինի սեփական կարիքների համար մարիխուանայի օգտագործումը: Այդ մասին հաղորդել է տեղական ABC հեռուստաալիքը: «Այսօր օրենսդիր ժողովում ընդունված օրինագիծը յուրաքանչյուր անձի թույլ է տալիս առավելագույնը 50 գրամ կանեփ և յուրաքանչյուր տնտեսությանը՝ կանեփի չորս բույս ունենալ: Դա ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 31-ին»,- ասվում է հայտարարության մեջ: […]
20:25 26.09.2019
Արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ SHANTNEWS.am-ը քննարկել է Իրանի և Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ -ի հարցերը: Սաուդյան Արաբիայից հայտարարություններ են հնչում՝ բաց են բոլոր ճանապարհները, այդ թվում՝ ռազմական, սա ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ զարգացումներ են սպասվում: Մանրամասները՝ տեսանյութում:
19:30 26.09.2019
Կիբերանվտանգության մասնագետները գտել են Instagram-ի էջը կոտրելու նոր միջոց: Այդ մասին հաղորդվել է Naked Security ընկերության կայքում: Instagram-ի հաշիվը կոտրելու համար հաքերները էլեկտրոնային փոստին նամակ են ուղարկում: Այնտեղ ասվում է, որ օգտատիրոջ կողմից մտավոր սեփականության իրավունքի խախտման պատճառով սոցիալական ցանցում էջը 24 ժամ հետո կարգելափակվի: Որպեսզի դա տեղի չունենա, օգտատերն իբր պետք է վիճարկի խախտումը […]
19:20 26.09.2019
Հայաստանի 4 քաղաքացիներ 1 տարի 4 ամսից մինչև 1 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: ՀՀ քաղաքացիների ազատազրկման պատճառը Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու փորձն է եղել: Ժամանելով Կալինինգրադ՝ 28-41 տարեկան տղամարդիկ նախապես շինհրապարակում աշխատող են ձևացել, իրականում նրանք մտադրված են եղել Եվրամիության տարածք տեղափոխվել: 2018-ի օգոստոսին ԵՄ տարածքում հայտնվելու […]
18:46 26.09.2019
Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ Կոնգրեսը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսի:
18:37 26.09.2019
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեղ հայտարարությունը. «Մենք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, […]
18:13 26.09.2019
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդի և բուժքրոջ ծեծկռտուքը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ շտապօգնության աշխատակիցներից դժգոհ կինը անպատվել է բուժանձնակազմին, հետո հարվածել է բուժքրոջը: Վերջինս պատասխանել է նրան, ապա վայր է գցել և սկսել հարվածել ոտքերով: Այս ամենին հետևել են տղամարդ բուժաշխատողներն ու անվտանգության աշխատակիցները, սակայն կանանց մենապայքարին […]
17:53 26.09.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը մտադիր չէ Արևմուտքի հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի, գրում է БелТА–ն: Նա ասել է, որ ամերիկացի գործընկերների հետ զրույցներում դեմ է արտահայտվել այն խոսակցություններին, որոնք վերաբերվել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև ընտրությանը: Լուկաշենկոն ասել է, որ սա իրենց դիրքորոշումն է և իրենք նախ և առաջ պետք է […]
16:29 26.09.2019
Քևին Բերնսը, որը ղեկավարում էր Juul էլեկտրոնային ծխախոտի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերությունը, հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է CNN-ը: Նրա պաշտոնը կզբաղեցնի Քեյ Սի Քրոսվեյթը, որը նախկինում աշխատում էր էլեկտրոնային ծխախոտի արտադրության խոշորագույն ներդրողներից մեկի՝ Altria Group-ի փոխնախագահ: «Ես Juul-ին միանալուց ի վեր ես աշխատել եմ առանց ընդմիջման՝ օգնելով, որպեսզի փոքր ընկերությունը դառնա գլոբալ […]
16:20 26.09.2019
РБК-ն հոդված է հրապարակել այն ընկերությունների մասին, որոնք մրցույթների միջոցով իրականացնում են Մոսկվայի բակերի բարեկարգումը: Հրապարակման տվյալների համաձայն՝ բակերի բարեկարգման համար հատկացված ընդհանուր գումարի կեսը (26 միլիարդ ռուբլի) բաժին է ընկել 60 ընկերությունների, որոնք առնչություն ունեն միմյանց հետ: Հրապարակման համաձայն` Ավակյանների ընտանիքի հետ կապված ընկերությունները («Стройинвест-3», «АБЗ Подольск», «Стройстандарт-30», «Техстрой», «АМВ Групп» и «АБЗ Дон») […]
16:16 26.09.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փակել են Տուրնոն փողոցը, որտեղ ապրում էր նախկին նախագահ Ժակ Շիրակը, գրում է РИА Новости-ին: Շիրակը մահացել է այսօր առավոտյան: Նա երկիրը ղեկավարել է 1995-2007 թթ: Նա կյանքից հեռացել է 86 տարեկանում: Նշվում է, որ Շիրակի ապրած փողոցում տեղադրվել են մետաղական արգելապատնեշներ, իսկ ոստիկանները ստուգում են քաղաքացիների փաստաթղթերը՝ թույլատրելով միայն լրագրողների և […]
15:43 26.09.2019
Սպիտակ տունը, ինչպես և խոստացել էր, հրապարակել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու զրույցի ամբողջական տեքստը: Այն բաղկացած է հինգ էջից: Համաձայն այդ տեքստի՝ Թրամփն իրոք խնդրել է Զելենսկուն Ուկրաինայում զբաղվել Բայդենի գործով և ստացել է Ուկրաինայի նախագահի խոստումը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր Թրամփի […]
15:33 26.09.2019
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալման Ալ Սաուդը խոստովանել է, որ պատասխանատվություն է կրում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության համար, քանի որ դա տեղի է ունեցել իր կառավարման օրոք: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ առանց նրա իմացության, թագաժառանգը հայտարարել է, որ իր թագավորությունում երեք միլիոն պետական ծառայող կա, այդ թվում ՝ պաշտոնատար […]