08:50 24.09.2019
16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Տունբերգը, ով դարձել է համաշխարհային բնապահպանական շարժման առաջնորդ,ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առջև, ովքեր հավաքվել էին ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է VOA-ն։ Նա նշել է, որ ինքն այդտեղ պետք է չլիներ, այլ՝ դպրոցում՝ օվկիանոսից այն կողմ։ Գրետան, ով իր առաքելությունն է համարում կլիմայի փոփոխություների դեմ պայքարը, Նյու […]
23:52 23.09.2019
Թուրքական հյուրանոցներից մեկն իր հյուրերին թույլ է տալիս կոտրել սպասքը, հեռուստացույցները, համակարգիչները և կահույքը: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում: Ալանիայում գտնվող հյուրանոցն ունի հատուկ «ցասման» սենյակներ, որտեղ պաշտպանիչ հագուստ կրող հյուրերը կարող են ոչնչացնել իրենց ուզածը` շշերից մինչև կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա: Այսպիսով, հյուրերը կարող են լիցքաթափվել կամ պարզապես իրենց հանգիստը […]
23:37 23.09.2019
Daily Mail պարբերականը ներկայացրել է օրեր առաջ կայացած «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը ներկայացած լավագույն զգեստները և կերպարները: «Էմմի»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում: Դրան ներկա են եղել հաշխարհային աստղեր՝ Քիմ Քարդաշյան, Էմիլիա Քլարկ, Զենդայա, Մենդի Մուր, Գվինեթ Փելթրոու և այլք: Աստղերը ներկայացել են հետաքրքիր և գեղեցիկ զգեստներով:
23:18 23.09.2019
Անգլիայի Սասսեքս կոմսությունում կովերի հոտը ոտնատակ է տվել և սպանել 87-ամյա կնոջը: Այս մասին հաղորդել է բրիտանական Daily Mail-ը: Կովերը հարձակվել են ծեր կնոջ վրա հունվարի 7-ին, սակայն այս գործով քննությունն ավարտվել է ընդամենը 2 օր առաջ: Ըստ քրեական գործի` կովերը հարձակվել են կնոջ վրա, երբ վերջինս զբոսնելիս է եղել իր շան հետ: Կովերի հարվածից […]
22:45 23.09.2019
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակչուհին պատմել է, որ տեղական սուպերմարկետից գնած ելակի մեջ ասեղ է հայտնաբերել: Կինը մտադիր էր ելակներով տոնական տորթ պատրաստել: «Ես ցնցված էի, չէի կարող հավատալ դրան: Իմ երեխաներից երկուսն արդեն վերցրել էին ելակը և պատրաստվում էին ուտել այն: Մեր բախտը բերեց, որ ինձ հասավ այդ հատապտուղը»,- ասել է նա: Ներկայումս ոստիկանությունը հետաքննում […]
22:01 23.09.2019
Անաստասիա Զավորոտնյուկի առաջին ամուսինը ՝ Օլաֆ Շվարցկոպֆը, НТВ հեռուստաընկերության «Звезды сошлись» հեռուստաշոուի ընթացքում սերիալի աստղից ներողություն է խնդրել: Ըստ Շվարցկոպֆի՝ Զավвրոտնյուկի հետ միասին նրանք ապրել են մեկ տարուց մի փոքր ավելի: «Կարծում եմ` ես չեմ տվել այն, ինչ նա ուզում էր, միգուցե, նրան պետք էր ավելի մեծ ուշադրություն իմ կողմից: Ես մեկնեցի Տալլին, նա մնաց […]
21:35 23.09.2019
Ավստրիայում պատահաբար հանցագործություն է բացահայտվել: Ամուսնական զույգը հագուստ է պատվիրել, դրա փոխարեն, սակայն, ստացել է թմրեցնող հաբեր: Այս մասին հայտնում է Kurier-ը: Ավստրիական Լինց քաղաքում բնակվող զույգին փոստով հասած հաբերն ընդհանուր առմամբ շուրջ 500 հազար եվրո են գնահատվել: Աղբյուրը հայտնում է, որ զույգը Նիդերլանդներից երկու զգեստ է պատվիրել: Նրանց երկու ծանրոց է հասել: Դրանցից մեկը […]
21:23 23.09.2019
Չինաստանը լիովին աջակցում է Իրաքի կառավարությանը ինքնիշխանություն և ազգային անվտանգություն ապահովելու հարցում, գրում է Ria Novosti-ին: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինը դեմ է արտահայտվել երկրի ներքին գործերի միջամտությանը: Չինաստանի նախագահը և Իրաքի վարչապետ Աբդուլ Մահդին պաշտոնական այցով հանդիպել են Պեկինում: Սի Ցզինպինը պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները և Պեկինի ու Բաղդադի […]
21:16 23.09.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
21:10 23.09.2019
Ստեղծված իրավիճակը կարող է դեմոկրատներին ստիպել Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել:
20:56 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում կարող է համագործակցել Կալիֆոռնիայի հետ թե՛ առևտրի, թե՛ ներդրումների առումով: Փաշինյանը նաև ներկայացրել է նախորդ տարվա գրանցած դրական դինամիկան տնտեսական աճի, արտահանումների և վարկանիշի առումով: Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանի ամենամեծ արժեքը մարդն է: […]
20:34 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ. «Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։ Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89 կգ քաշային կարգում: Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՛ս, Հակոբ ջան»:
20:33 23.09.2019
Սեպտեմբերի 14-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Saudi Aramco գործարանի վրա: Սաուդյան Արաբիայի նավթի վերամշակման գործարանի վրա հարձակման մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մեղադրել է Իրանի Իսլամական Հանրապետությանը: «Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանը կանգնած է հարձակումների հետևում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իրանն, իր հերթին, կտրականապես մերժում է իր դեմ ուղղված […]
20:10 23.09.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս պահին մարդկության համար մարտահրավեր է համարվում օնկոլոգիական հիվանդությունների տարածումը, գրում է Gazeta-ն: Պուտինը նշել է, որ այդ մարտահրավերին հարկավոր է պատասխան տալ: Դրա համար երկրներին հարկավոր է միավորվել և լուծում գտնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում: «Օնկոլոգիական հիվանդությունների տարածումը մարտահրավեր է մարդկության համար»,- նշել է Պուտինը: Այս մասին […]
19:30 23.09.2019
Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին փաստաթուղթ է ստորագրել, որով օգոստոսի 3-ը նշվում է որպես Եզդիների ցեղասպանության հիշատակության օր: Այս մասին հայտնում է Yezidis.info-ն: Հաղորդվում է, որ այդ երկրի խորհրդարանն օգոստոսի 3-ին արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քվեարկության է դրվել այդ հարցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 87 պատգամավորներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին […]
19:22 23.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող […]
19:00 23.09.2019
19-ամյա Էնթոնի Մայոն, որը բնակվում է ԱՄՆ-ի Էրի քաղաքում, նախորդ շաբաթ ուժեղ հիվանդացել էր` նա չէր կարողանում շնչել: Բժիշկները պարզել են, որ պատճառը թոքերում մնացած վեյպի յուղն է: Նշվում է, որ տղան վերջին 2 տարիներին անընդհատ օգտագործել է տարբեր տեսակի վեյպեր՝ ազնվամորիով, դարչինով և այլն: Էնթոնիի թոքերն այս պահին նման են 60 տարեկան տղամարդու թոքերի, […]
18:51 23.09.2019
Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները կենդանական պրինտով անսովոր հանդերձով սելֆի է արել, ինչը բուռն արձագանք է առաջացրել համացանցում: Սուպերմոդելին, որին համարում են Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցկուհին, համեմատել են կենդանու հետ: Նման մեկնաբանություն է հայտնվել Instagram-ում աստղի էջում տեղադրված նոր լուսանկարի տակ: Քենդալ Ջենները լուսանկարել է իրեն վերելակի հայելու մեջ: Նա ներկայացել է զեբրի պրինտով կիպ կոմբինիզոնով: […]
18:50 23.09.2019
Թայլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ են դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում են Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված է 11 ծանրորդ: Արդեն ավարտվել են մրցումները «պոկում» վարժությունում: Հակոբ Մկրտչյանը բարձրացրել է 163 կգ, ապա 167 կգ կշռող ծանրաձողը, իսկ 170 կիլոգրամանոց […]
18:45 23.09.2019
49-ամյա Լուիզա Էդվարդսը իր բնակարանը մաքրելիս բարձի միջից ծակոց է զգացել և պարզել, որ իրեն կծել է սարդը: Բրիտանուհին որոշել է, որ միջատը վտանգավոր չէ և իրեն ոչինչ չի սպառնում: Երբ մի քանի օր անց խայթոցի հատվածը բորբոքվել է՝ հասնելով գոլֆի գնդակի չափի և ցավը դարձել է անտանելի, Էդվարդսը դիմել է բժշկի: Պարզվել է, որ […]
18:39 23.09.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր տեսանյութ էր տարածել, որում ներկայացված էր, թե ինչ վիճակ է տիրում Վերին Լարսի անցակետում: Օգտատերը պատմել էր , որ արդեն մեկ շաբաթ է` հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս-վրացական սահմանին: Բեռնատարների վարորդները նշել էին, թե ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով, […]
18:11 23.09.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կայանալիք հանդիպմանը: «Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները մեծապես ողջունում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունենում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի վեհաժողովին զուգընթաց: Զրույցն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]
17:54 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: ԱՄՆ վարչապետի այցի, ԱՄՆ կոնգրեսականների՝ Հայաստան սպասվող այցի, Իսրայելում ՀՀ դեսպանության բացման և այլ թեմաների մասին է SHANTNEWS-ի տաղավարում քննարկումը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հարցին՝ կկայանա՞ Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Փոխնախարարն ընդգծել է. «Սա այց չէ Միացյալ Նահանգներ՝ երկկողմ օրակարգով, այլ մասնակցություն […]
17:44 23.09.2019
Կլիմայի վերաբերյալ առաջին գլոբալ համաձայնագիրը ստորագրվել է 2015թ.-ին 186 երկրի կողմից:
17:30 23.09.2019
Հայտնի լիբանանցի դիզայներ, ծագումով հայ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կնոջ` Ռանիայի լուսանկարը, որը կրում է նրա բրենդի հագուստը: «Թագավորական ընտանիքի անդամներն էապես տարբերվում են աստղերից, նրանք ունեն իրենց սեփական կախարդանքը»,- գրել է դիզայներն իր ֆեյսբուքյան էջում: Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է 1986թ.՝ Բեյրութում: Նա սովորել է Esmod Beirut հեղինակավոր հաստատությունում, […]
17:26 23.09.2019
Ինդոնեզիայի Ռիաու նահանգում օդի աղտոտման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:
17:20 23.09.2019
«Լևադա կենտրոնը» սոցիալական հարցում է անցկացրել, որը վերաբերում է ընտանեկան բռնությանը: Հարցման մասնակիցներին, ի թիվս այլ հարցերի, հարց է ուղղվել իրենց հորը՝ Միխայիլին, սպանած «Խաչատուրյան քույրերի» գործի մասին: Հարցումը ցույց է տվել՝ Խաչատուրյան քույրերի արարքն արդարացողների հետ համամիտ է հարցվածների 41 տոկոսը, համամիտ չէ՝ 29 տոկոսը, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին: Քույրերի […]