15:09 26.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի և Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչներին Միացյալ Նահանգներ մուտքի թույլտվության դադարեցման վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Իրանի կառավարությունը ահաբեկչության պետական հովանավոր է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ իր ուժերով հանդերձ, աջակցում է ահաբեկիչներին և անմիջականորեն մասնակցում է ահաբեկչական գործողություններին: Իրանը կամայականորեն ձերբակալում է Միացյալ […]
14:18 26.09.2019
Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտգործնախարարներն ընդգծել են, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային […]
14:01 26.09.2019
Եկատերինբուրգի «Кольцово» միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը Հայաստանից Սվերդլովսկի մարզ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում սիբիրախտի վարակի օջախների հայտնաբերման հետ կապված: Սվերդլովսկի շրջանի գյուղատնտեսական հսկողության գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում են այն վայրերի անունները, որտեղ գրանցվել են հիվանդության օջախներ: «Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի մարզի Գետաշեն […]
13:37 26.09.2019
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական գրանցամատյան (խոսքը վարորդների թվային պրոֆիլների մասին է): «ՏԱՔՍԻ» Միջազգային Եվրասիական ֆորումից տեսակետ են հայտնում, որ եթե ԵԱՏՄ երկրները ունենան վարորդների միասնական բազա, դա կազատի ճանապարհները ոչ պրոֆեսիոնալ վարորդներից: Ըստ «Известия» թերթի՝ գաղափարն արդեն իսկ ստացել է […]
13:28 26.09.2019
Ֆրանսիայի Ռուան քաղաքում գտնվող քիմիական նյութերի Lubrizol գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել են տեղական իշխանությունները՝ նշելով, որ տուժածներ չեն եղել: Reuters-ը հայտնում է, որ մոտ 130 հրշեջներ են ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներին: Շրջակա 11 բնակավայրերի բնակիչներին խնդրել են մնալ տանը. տարածքում դպրոցները չեն գործում: Մասնագետներն ասում են, որ սև ծուխը կապված է քիմիական նյութերի առկայության […]
13:13 26.09.2019
ԵԱՏՄ-Սինգապուր շրջանակային համաձայնագրի կնքման շրջանակներում Հայաստանը առանձին համաձայնագիր կկնքի Սինգապուրի հետ՝ առևտրային հարաբերությունները կարգավորելու համար։ Կառավարությունն այսօր համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը։ Հիմնավորման համաձայն՝ սահմանելով Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական գործունեության ընդհանուր սկզբունքները՝ համաձայնագիրը նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Նշվում է նաև, որ ի տարբերություն ՀՀ-ի կողմից նախկինում կնքված նմանատիպ […]
13:12 26.09.2019
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք հավանություն տվեցին ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագրին ու հարակից փաստաթղթերի փաթեթին։ Համաձայնագիրը մշակվել է դեռ 2016 թվականին ու համակարգում է առևտրի ու այլ ոլորտների համագործակցությունը։ Բանակցությունները Սինգապուրի հետ տարվել են 7 փուլով և ի վերջո համաձայնության են բերել։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կարգավորվելու են […]
11:32 26.09.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը, հաղորդագրություն են տարածել` տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում համատեղ և առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման […]
11:26 26.09.2019
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: ԱԺ նախագահը երախտիքի խոսք է […]
10:42 26.09.2019
Ռուսական «Սոյուզ» տիեզերանավը Ղազախստանի Բայկոնուր կոսմոդրոմից միջազգային տիեզերակայան է հասցրել նոր անձնակազմին: 3 հոգանոց անձնակազմում առաջին անգամ ընդգրկվել է տիեզերագնաց Հազա Ալ Մանսուրին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից: Մյուս անդամներն են ռուս հրամանատար Օլեգ Սկրիպոչկան և թռիչքի ինժեներ Ջեզիկա Մեյրը (NASA): 4 տարվա մեջ առաջին անգամ միջազգային տիեզերակայանում կգտնվի 9 տիեզերագնաց: Հոկտեմբերի 3-ին նրանցից 3-ը, այդ թվում՝ […]
10:10 26.09.2019
Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի կողմից ճնշում չի զգացել և նրան որևէ խոստում չի տվել:
09:38 26.09.2019
Բառնաուլում Boeing -ի կոշտ վայրէջքի հետևանքով տուժել է 56 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քննչական մարմիններին։ Ուղևորուհիերից մեկը, ում մոտ ախտորոշվել է երիկամի և ողնաշարի վնասվածք, գտնվում է հիվանդանոցում, մյուսներին ստուգումներից հետո դուրս են գրել։ Երեկ երեկոյան կոշտ վայրէջք կատարած Boeing 767-300-ը, որը պատկանել է Azur Air ավիաընկերությանը, թռիչք էր իրականացնում […]
23:59 25.09.2019
Երգչուհի Բեյոնսեն դատի է տվել հարսանեկան արարողությունների կազմակերպիչ Վենդի Մորալեսին այն բանի համար, որ նա իր ընկերության անունը դրել է վերջինիս դստեր անունով՝ Բլյու Այվի Քարտեր (Blue Ivy Carter): Դրանից հետո Բեյոնսեն ցանկանում է պատենտավորել դստեր անունը, գրում է The Blast-ը: Բեյոնսեն ցանկանում է, որ իր երեխայի անունը դառնա բրենդ: Նա կարծում է, որ իր […]
23:56 25.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։ Համալսարանի մուտքի մոտ Հայաստանի վարչապետին դիմավորել է Կոլումբիա համալսարանի նախագահ Լի Բոլինգերը և շրջայցի ընթացքում ներկայացրել է համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը […]
23:35 25.09.2019
Լեհաստանում տեղի բնակիչը պատուհանից դուրս է ընկել Ուկրաինայի 18-ամյա քաղաքացու վրա: Վերջինս նստած է եղել շքամուտքի մոտ դրված նստարանին: Միջադեպի հետևանքով լեհ տղամարդը տեղում մահացել է, իսկ ուկրաինացին հոսպիտալացվել է ծանր վիճակում: Նշվում է, որ նա գլխի լուրջ վնասվածք է ունեցել և գտնվել է անգիտակից վիճակում: Ի դեպ, մեկ այլ ուկրաինացի ևս նստած է եղել […]
23:10 25.09.2019
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Բացման հիմնական իրադարձություններից մեկը դարձել է Dior նորաձևության տան գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ապրանքանիշի շատ աստղային երկրպագուհիներ: Ցուցադրման ժամանակ առաջին շարքերում աչքի է ընկել Ջուլիանա Մուրը: Նա կրել է կավագույն թեթև զգեստ: Աստղը կերպարը լրացրել է անսովոր սև սանդալներով և սև քրոս-բոդի պայուսակով: Դիմահարդարման մեջ դերասանուհին օգտագործել […]
22:59 25.09.2019
Մոսկվայի մի բնակիչ իրեն նետել է Մոսկվա գետը, այնուհետ հայտնվել է ջրթողի կոմունիկացիոն հանգույցում: Նրան հայտնաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներից նա փախել է, ընդ որում, առանց հագուստի: Տղամարդը փորձել է թաքնվել կոմունիկացիոն հանգույցում: Նա ամբողջությամբ արյունոտ է եղել: Հիվանդանոցում նրան փորձել են օգնել, բայց երբ հանել են հագուստը, տղամարդը հրմշտել է բժիշկներին և […]
22:27 25.09.2019
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն չի մասնակցի Նյու Յորքի Մետրոպոլիտեն Օպերայի ներկայացումներին, այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով թատրոնի հայտարարությանը: Մասնավորապես՝ նա բաց կթողնի այսօր՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված «Մակբեթ» օպերայի առաջնախաղը: «Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Թատրոնը և պարոն Դոմինգոն համաձայնության են եկել, որ նա պետք է հեռանա: Թատրոնն այս պահին այլ մեկնաբանություններ […]
22:14 25.09.2019
Մեգան Մարքլը, արքայազն Հարրին և նրանց որդին՝ 5 ամսական Արչին, Աֆրիկայում առաջին անգամ դուրս են եկել զբոսանքի, գրում է CNN–ը: Արչին թագավորական ընտանիքի ամենաերիտասարդ անդամն է, որ մեկնել է պաշտոնական այցի:
21:00 25.09.2019
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն […]
19:15 25.09.2019
Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատարմամբ, խոստովանել է, որ չի դիտել նախագծի վերջին սեզոնը, հայտնում է The Independent-ը: Նա հայտարարել է, որ հատուկ չի դիտել սերիալի վերջին սեզոնը երկրպագուների քննադատության պատճառով: Հարինգթոնը հավելել է, որ եզրափակիչ սեզոնի նկարահանումները դժվար են եղել, և դերասանները, որոնք հասցրել են կապվել իրենց […]
19:00 25.09.2019
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին իր լուսանկարով: Քիմի Instagram-ի էջում հայտնված լուսանկարում աստղն ընդամենը 18 տարեկան է: Նկարում Քարդաշյանը նստած է մեքենայում: Նա նայում է տեսախցիկին և ժպտում` դեմքից հեռացնելով մազերը: Նկարում երևում է, որ Քարդաշյանը սպիտակ շապիկով է, ձեռքին կրում է բազմաթիվ ապարանջաններ և մուգ շագանակագույն մազեր ունի: Լուսանկարին վերաբերող […]
18:56 25.09.2019
Ռուսական մամուլում և սոցցանցային էջերում տարածվել է Դիմիտրի Վեսելովի լուսանկարը: «Վեսել» մականունով հայտնի Վեսելովը մեղադրվում է ռուս հայտնի շանսոն երգիչ Միխայիլ Կրուգի սպանության մեջ։ Հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող Վեսելովը նախկին զինվորական է, երկու ռազմաօդային ուսումնարան է ավարտել, ապա ծառայել է Տվերի ռազմական-ավիացիոն բազայում։ Հետագայում, սակայն, կրճատումների ժամանակ հեռացվել է զինվորական ծառայությունից ու […]
18:51 25.09.2019
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների ձևաչափի պահպանման հարցին: Նրա խոսքերով` հարցը քննարկվում է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի` ՌԴ ԱԳՆ-ից Դաշնային խորհուրդ տեղափոխվելուց հետո: «Հուսով եմ, որ երկխոսությունն այս կամ այն ձևով կպահպանվի»,- ասել է նա: ՌԴ-ի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել […]
18:45 25.09.2019
Գերմանացի վարորդը հանգցրել է բոցավառվող շարժիչի կրակը մի քանի շիշ գարեջրով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Տղամարդը մեքենան Բավարիայի մայրուղիներից մեկով վարելիս հանկարծ տարօրինակ հոտ է զգացել: Մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կրակ է նշմարել: Նա ավտոմեքենայի սալոնից արագորեն վերցրել է մի քանի շիշ գարեջուր և լցրել կրակի վրա: Հրշեջներն արձագանքել են դեպքին, սակայն հրդեհն […]
18:30 25.09.2019
Մոսկվան պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք այցը: ՌԴ նախագահը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Փերենջիևը Rusarminfo-ի հետ զրույցում նշել է՝ կարծում է, որ ՌԴ նախագահի այս այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից: «Այս այցն ամենից առաջ կապված է այն […]
18:30 25.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Նյու Յորք կատարած այցից և մակագրել. «Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին վարչապետի հետ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում շատ ջերմ հանդիպում ենք ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Զգեստը՝ […]