Երևանցիները մի տեսակ ուրիշ են. հայերեն սովորած իտալացի երիտասարդը հիացած է Հայաստանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Երևանցիները մի տեսակ ուրիշ են. հայերեն սովորած իտալացի երիտասարդը հիացած է Հայաստանով

18:51 19.09.2019

Իտալացի ուսանող Ֆրանչեսկո Մորատելլին Իտալիայի Ֆերարա քաղաքից տեղափոխվել է Հայաստան, սովորել է հայերեն և այժմ մագիստրոսական թեզ է պատրաստում Վրաստանի հայ համայնքի մասին: Ֆրանչեսկոն նաև սովորել է Վրաստանում և մի շարք այլ երկրներում:

SHANTNEWS.am-ը զրուցել է Ֆրանչեսկոյի հետ, որը պատմել է Հայաստանի և հայոց լեզվի մասին իր տպավորություններից:

«Ես Բոլոնիայի համալսարանում սովորել եմ դասական բանասիրություն, գրաբար, լատիներեն, հին հունարեն: Գրաբարը շատ հավանեցի և սկսեցի սիրել հայերենը: Գիտեմ գրաբար, աշխարհաբար, 2016թ. Գյումրիում եմ ապրել որոշ ժամանակ և իտալերեն էի սովորեցնում հյուպատոսությունում: Գյումրիում ուսանողներ ունեի, ուզեցի աշխարհաբար լավ սովորել, բայց ժամանակ չկար»,- ասում է Ֆրանչեսկոն:

Մեր այն հարցին, թե Ֆրանչեսկոն ինչ նմանություն է տեսնում հայերի և վրացիների միջև, ասաց, որ Երևանում ժողովուրդը ուրիշ է, երևանցիները մի տեսակ ուրիշ են:

Ֆրանչեսկոն Մորատելլին նշեց, որ հայերի և իտալացիների մեջ ևս տեսնում է նմանություններ՝ մասնավորապես բնավորության հարցում: Նրա խոսքերով՝ հայերը և հատկապես երևանցիները շատ արագ են փոխվում, բայց ինքը հուսով է` նրանք իրենց բնույթը՝ մեծահոգությունը, բարությունը և պատրաստակամությունը կպահեն, միշտ բարեկամ, հյուրասեր անկեղծ ու բաց մարդիկ կլինեն։

Ֆրանչեսկոն կարծում է, որ հայերն ու իտալացիները նման են, քանի որ, չնայած տնտեսական ու քաղաքական դժվարություններին, փորձում են երջանիկ լինել և կյանքը վայելել։

«Հայաստանում շատ ընկերներ ունեմ Երևանում, Գյումրիում և ամբողջ Հայաստանում, սիրում եմ հայերի հյուրընկալությունը, խոսելու ձայնը, ձևը: Սկզբում գյումրեցիների հետ դժվար էր, հիմա ամենալավ ընկերներս, եղբայրներս գյումրեցիներ են: Վրացիները մոնոտոն են խոսում, իսկ հայերի խոսելաձևից, տոնից կարելի է հասկանալ հայերի տրամադրությունը»,- ասաց նա:

Ֆրանչեսկոյից հետաքրքրվեցինք, թե ինչպես են արձագանքել նրա ընտանիքի անդամները, երբ որոշել է սովորել Վրաստանում և Հայաստանում.

«Ես ծնողներիս ասել էի, որ չեմ ցանկանում Իտալիայում ապրել, մնալ և իմ ապագան տեսնում եմ ուրիշ երկրում, իրենք ուրախ էին, սակայն ցանկանում էին իրենց երեխայի ապագան տեսնել ավելի հարուստ երկրում, բայց հետո հասկացան, որ Հայաստանում և Վրաստանում կյանքը կամաց-կամաց ավելի լավ է դառնում, տնտեսական հարաբերությունները զարգանում են, նոր շուկաներ են ձևավորվում: Ցավոք, ծնողներս Հայաստանում չեն եղել, սակայն շատ կուզենայի Հայաստանը իրենց ցույց տալ»:

Ֆրանչեսկո Մորատելլին ցանկանում է նոյեմբերին կրկին գալ Հայաստան և Վրաստան, որպեսզի պաշտպանի իր մագիստրոսական թեզը, որը վերաբերում է վրացահայերի կյանքին:

Նա գիտի հայերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն և այլ լեզուներ, սակայն հայերենը իր համար շատ գեղեցիկ է, քանի որ հայերը սիրում են ամեն բառ թարգմանել, իրենը դարձնել, օրինակ՝ հեռախոս, ոչ թե տելեֆոն, համակարգիչ, ոչ թե կոմպյուտեր և այլն: Նրա համար հետաքրքիր է հայերենի գրականությունը. երիտասարդը մեզ հետ զրույցում մեջբերեց Բայրոնի խոսքերը, որը նշում էր, որ «Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն հայերենն է»:

Դրան զուգահեռ նա այս պահին սովորում է Վենետիկի համալսարանում, սակայն ցանկանում է Հայաստանում դառնալ գիտությունների թեկնածու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP