23:44 13.09.2019
Անհետ կորած ամերիկացու՝ Ուիլյամ Մոլդտի դին հայտնաբերվել է առցանց քարտեզի միջոցով: Այս մասին հայտնում է The Sun-Sentinel-ը: Տղամարդը դադարել է կապի դուրս գալ 1997-ին ակումբ գնալուց հետո: Ոստիկանների որոնողական աշխատանքներն անհաջող են անցել, և նա համարվում էր անհետ կորած: Այնուամենայնիվ, 2019-ի օգոստոսի վերջին Լեյք Ուորթ քաղաքի բնակիչը Google-ի քարտեզում նկատել է իր տան մոտակայքում գտնվող […]
22:55 13.09.2019
Մոսկվայում 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է, հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Ենիսեյան փողոցում։ Երեխաները բնակարանում խաղալիս են եղել։ Նրանցից մեկը խաղալիքներ է նետել փողոց, որի հետևանքով հենց ինքն է ընկել 11-րդ հարկից։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այդ պահին սենյակում երեխաները մենակ են եղել՝ առանց մեծերի հսկողության։ Տղան ողջ է մնացել, նրան հոսպիտալացրել […]
22:13 13.09.2019
Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ամուսնացել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, գրում է «Московский комсомолец»-ը: Նորապսակները վախեցրել են հյուրերին՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ(ԶԱԳՍ) ժամանելով դիակառքով։ Դիակառքի վրա գրված է եղել՝ «մինչև մահը չբաժանի մեզ»: Ամուսնական արարողությանը ներկա է եղել մոտ 300 մարդ: Սոբչակը և Բոգոմոլովը նախկինում ամուսնացած են եղել և նախորդ ամուսնություններից երեխաներ ունեն: https://www.instagram.com/p/B2V52KQAYHv/?utm_source=ig_web_copy_link […]
21:27 13.09.2019
Մեքենաները մթնոլորտ են արտանետում 9 տոկոս ջերմոցային գազեր: Այս մասին ասված է միջազգային բնապահպանական կազմակերպության՝ Greenpeace-ի պաշտոնական զեկույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 10-ին, պաշտոնական կայքում: Ուսումնասիրության մեջ հեղինակները մեջբերում են Երկիր մոլորակի էկոլոգիայի վրա ունեցած 12 խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների ազդեցության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն` Greenpeace–ը կազմել է «վնասակար» ավտոմեքենա արտադրողների վարկանիշ, որի առաջատարը Volkswagen-ն է […]
20:59 13.09.2019
ՌԴ մայրաքաղաքային Կոնկովո շրջանի 70-ամյա հայազգի բնակիչ Ռաֆայել Գյուլբենկյանի հարևանները նրա դեմ դատական գործ են հարուցել: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, պատճառ այն է, որ թոշակառու տղամարդն, իր շան հետ միասին, արդեն 8 տարի շարունակ բնակվում են նրանց բակային տարածքում տեղադրված կցասայլում: Գյուլբենկյանը հայտնել է, որ մեկ այլ դատական գործով նրան 30 հազար ռուբլի տուգանք է […]
19:00 13.09.2019
Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում բնակվող ամուսինները դատի են տվել վերարտադրողական առողջությամբ զբաղվող կլինիկային այն բանից հետո, երբ արհեստական բեղմնավորման հետևանքով կինը լույս աշխարհ է բերել այլ տղամարդու երեխայի, գրում է Metro-ն: Ծնողները պարզել են, որ մեծացնում են ոչ իրենց դստերը, երբ երեխան աստիճանաբար ձեռք է բերել ասիական դիմագծեր: Երեխայի ծնողները եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչներ են: ԴՆԹ […]
18:45 13.09.2019
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի բնակիչները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ տեղադրել են նրա փչովի արձանը, որտեղ նա առնետի տեսք ունի, գրում է CBS News -ը: Նշվում է, որ արձանի կողքին եղել է գրություն. «Պայքարի´ր ֆաշիզմի դեմ, կանգնեցրո´ւ Թրամփին»: Քաղաքի բնակիչների խոսքով՝ այդ ամենի նպատակն է Թրամփին ցույց տալ, թե ինչպես են իր գործողությունները […]
18:33 13.09.2019
«Հեռանկարի» տաղավարում ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը նշել է, որ Արցախի հարցը ոչ մի կապ չունի Իրանի հետ: «Այսքան տարի, որ ոչ մի սանկցիա չկար մի բան անելու լիներ, արդեն կաներ: Ամերիկայի ձեռքում չէ Արցախի հարցի լուծումը: Կա Ռուսաստանը, կա Ֆրանսիան, Ամերիկան: Երեքը միասնաբար […]
18:30 13.09.2019
Մեգան Մարքլը սեպտեմբերի 12-ին պաշտոնապես դուրս է եկել ֆիզարձակուրդից և հանրությանը առաջին անգամ ներկայացել որպես դիզայներ: Արքայազն Հարրիի կինը ցուցադրել է հագուստի իր օրիգինալ բրենդը: Հագուստի ներկայացումը տեղի է ունեցել Sussexroyal ինստագրամյան էջում: Թագավորական ընտանիքն իրենց Instagram-ում ցուցադրել է այն հագուստի դետալները, որոնք հատուկ ստեղծվել են Smart Works բարեգործական կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու համար: Մարքլը բրենդը […]
18:13 13.09.2019
«Հեռանկարի» տաղավարում ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը անդրադարձել է Թրամփ-Բոլոթոն հարաբերությունների վատացման հնարավոր պատճառներին: «Բոլթոնը ցանկանում էր ամեն տեղ պատերազմ սկսել և մի քիչ ուշ հասկացավ, որ էս մարդը սխալ մարդ է այդ պաշտոնի համար: Մի քանի ամիս է նաև այդ պաշտոնում էր, բայց […]
17:51 13.09.2019
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ: 1980-ականներից ի վեր՝ […]
17:42 13.09.2019
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Ուեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու […]
17:40 13.09.2019
100-ամյա հոբելյանը նշած ճապոնացիների թիվը առաջին անգամ երկրի պատմության մեջ գերազանցել է 70 հազարը, գրում է RIA Novosti-ն: Նշվում է, որ երկարակյացների մեծ մասը կին է: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում 100 տարին լրացած անձանց թիվը կազմել է 71 հազար, նրանցիցի 8643-ը տղամարդ է, իսկ 62,7 հազարը` կին: Ըստ էության, կանայք կազմում են երկարակյացների 88%-ը: Տարիքային նմանատիպ […]
17:12 13.09.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ինչպես հայտնում է Sky News-ը, սա Ջոնսոնի՝ վարչապետ ընտրվելուց հետո նրանց առաջին պաշտոնական հանդիպումը կլինի: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի սեպտեմբերի 16-ին, Լյուքսեմբուրգում: Բացի դրանից՝ Ջոնսոնը նախատեսում է հանդիպել նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելամի հետ: Քննարկվող հարցերի շրջանակը առայժմ […]
16:33 13.09.2019
Ֆիլիպինների ղեկավար Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա, սակայն չսպանել նրանց: Դուտերտեն առաջարկել է կրակել նրանց ոտքերին, որպեսզի հնարավոր լինի խուսափել ազատազրկումից: «Եթե դուք վճարում եք հարկեր, տուրքեր, մաքսատուրքեր և այլն, և այդ հիմարները կաշառք են պահանջում, հարվածե՛ք նրանց: Եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա, բայց մի´ սպանեք, […]
16:10 13.09.2019
Պարագվայի խորհրդարանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը: Ultima Hora-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով բույսի բուժական ու օգտակար հատկությունները: Հաղորդվում է, որ այս երկրում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սեփական տարածքներում աճեցնել ու օգտագործել այն՝ բուժական նպատակներով: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ նման ձևով օգտագործելու հնարավորություն կունենան այն մարդիկ, որոնք մոտակա բուժհաստատությունից համապատասխան փաստաթուղթ […]
15:34 13.09.2019
Այսօր Փարիզի մետրոյի և արվարձանային հիմնական երկաթգծերի աշխատանքը լիովին դադարեցվել է՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում տրանսպորտային ոլորտի աշխատողների գործադուլի պատճառով, հայտնում է Reuters-ը: Նրանք պահանջում են կասեցնել կենսաթոշակային բարեփոխումները: «Փարիզի մետրոյի 16 գծերից 10-ը և 2 հիմնական արվարձանային ճյուղերն առավոտվանից ամբողջովին փակվել են»,- գրում է գործակալությունը: Մետրոյի աշխատանքի դադարեցման պատճառով երկար հերթեր են գոյացել ավտոբուսային կանգառներում, իսկ […]
15:30 13.09.2019
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն առաջարկել է ԵՄ-ում ստեղծել սեփական թվային արժույթ, գրում է Gazeta-ն: Նրա խոսքով՝ հարկավոր է ուսումնասիրել և հասկանալ միջազգային տարանցումների նվազեցման և աճի տեմպերի օպտիմալ մեթոդները ԵՄ-ում և դրա սահմաններից դուրս: Այդ ամենը կարող է անել թվային արժույթը: Լե Մերը հավելել է, որ թվային արժույթի ստեղծման առաջարկը Եվրոխմբի քննարկման առարկա է […]
14:56 13.09.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքել է տեղեկություններն այն մասին, որ այդ երկրի խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու համար ստել է թագուհի Եղիսաբեթ 2-րդին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 24-ը ժամանակավորապես դադարեցնելու համար դիմել էր երկրի թագուհուն ու ստացել նրա համաձայնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնն իր […]
14:03 13.09.2019
Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB) այդ վարկի միջոցով կֆինանսավորի արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտները։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ 200 մլն դոլար կազմող վարկի համար երաշխավորել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։ TSKB բանկի տնօրեն Սուաթ […]
13:40 13.09.2019
Իտալացի լրագրող Մատեո Բոնետիին հիացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի խաղը: Բոնետին հետևել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին, որտեղ և նկատել է Կամո Հովհաննիսյանին: «Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանի հավաքականի կազմում առանձնացավ ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Նա իսկական օլիմպիական վազք ցույց տվեց: Այս տղան ապագայում պետք է անցնի թոփ-լիգա»,- թվիթերյան իր էջում […]
13:06 13.09.2019
«Comedy club» նախագծի ռեզիդենտ, հայազգի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը իրենից ներողություն խնդրել, գրում է «Vokrug.TV»-ն: Մեկ տարի առաջ Կիրկորովը մասնակցել է Ալեքսանդր Գուդկովի յութուբյան «Լավագույն կատակների լիգա» շոուին, որտեղ բավական վատ կատակներ է արել Գարիկ Մարտիրոսյանի և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հասցեին: Դրանից հետո Կիրկորովը սկսել է այդ […]
12:55 13.09.2019
Ադրբեջանի արտգործնախարարությունը մտադիր է իր «սև ցուցակում» ավելացնել Արցախ այցելած ֆրանսիացի խորհրդարանականների անունները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների` Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել ֆրանսիական կողմին: Հատկապես շեշտվել է պատգամավոր Գի Թեյզերի անունը, որն արդեն ընդգրկված է ցուցակում: Ցուցակում ներառվելու են նաև Վալերի Բուայեի, Ժան-Պիեր Կյուբերտաֆոնի, Մոհամադ […]
12:49 13.09.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը: «Եկել է ժամանակը` բացահայտել իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը, պսակադրության ժամանակ ես եղել եմ 8 տարեկան»,- մակագրել է լուսանկարը Սիմոնյանը: Հոդվածի սքրինշոթում երևում […]
12:47 13.09.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է Թայվանի հետ հարաբերությունների հեռանկարին` ասելով, որ ՀՀ-ն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, չի ճանաչում Թայվանը և չի պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թայվանի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` հայկական կողմը ակտիվ աշխատում է չինական կողմի հետ և հայ-չինական հարաբերություններում այդ ոլորտում չկան խնդիրներ:
12:37 13.09.2019
«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և դա շարունակակական է, պայմանավորված չէ առանձին անձերով, դրանք կրում են ինստիտուցիոնալ բնույթ»,- ասօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուն և դրա հետ կապված ՀՀ սպասելիքներին: Աննա Նաղդալյանի խոսքով` Բոլթոնի գործոնը չէր […]
12:34 13.09.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ն բաց է բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի առաջ: «ՀԱՊԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանում է անդամակցության կանոնները»,- ասել է Աննա Նաղդալյանը` նշելով, որ առանց Հայաստանի համաձայնության ցանկացած նման կարծիք կամ ցանկություն այդպիսին էլ կմնա: Հիշեցնենք` Երևանում երեկ տեղի է […]
12:30 13.09.2019
Ֆրանսիական շամպայն արտադրողներն ավելացրել են իրենց մատակարարումները Մեծ Բրիտանիա, որպեսզի նվազագույնը մեկ տարվա պահանջարկը բավարարեն և խուսափեն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ալկոհոլային խմիչքի պակասից, եթե երկիրն առանց գործարքի հոկտեմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Այդ մասին հայտնում է SkyNews– ը: Նշվում է, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կարող է բախվել Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց […]
11:50 13.09.2019
Ռումինիայում խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Հոլոքոստի ու հրեա ժողովրդի պատմության թանգարանի բացման հարցը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ազգային-ազատական կուսակցության անդամ Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունել: «Մենք միասնական ենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Ցեղասպանության ճանաչման հարցը ներառել քաղաքական հայտարարությունների նիստի օրակարգում: Սա թեմա է, որից ռումինական կուսակցությունները […]
09:17 13.09.2019
Պոմպեոն հրաժարվել է դառնալ Թրամփի օգնականըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի պաշտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոյի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Մենք հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, սակայն նա նախընտրեց, որ այնտեղ այլ մարդ լինի»,-ասել է Թրամփը՝ […]