15:24 12.09.2019
Կառավարության հանձնարարությամբ Ռուսաստանի պետական կառույցները սկսել են մշակել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան տուգանելու արտասահմանյան համարներով մեքենաների վարորդներին` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: «Փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը հանձնարարել է ներքին գործերի, տրանսպորտի, արդարադատության նախարարություններին, դաշնային մաքսային ծառայությանը և անվտանգության դաշնային ծառայությանը, Մոսկվայի կառավարությանը, տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությանը և Ռուսաստանի ավտոապահովագրողների միությանը մինչև հոկտեմբերի 15-ը պատրաստել և կառավարությանը […]
15:15 12.09.2019
ՀԱՊԿ-ում դիտորդի, գործընկերոջ կարգավիճակի կամ անդամակցության հարցով Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել: Այս մասին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: Ըստ նրա՝ եթե Հայաստանը դեմ է, ապա Ադրբեջանը չի կարողանա ձեռք բերել նշված կարգավիճակներից որևէ մեկը:
13:50 12.09.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների մասին, գրում է RIA Novosti-ն: Նրա խոսքերով՝ նման առաջնահերթություն է համարվում ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը: Լուկաշենկոյի խոսքերով` ՌԴ-ն Բելառուսի հիմնական դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը: «Մեր եղբայրական ժողովուրդների հարաբերություններն ամրապնդվում են ընկերային հարաբերություններով, լավ հարևանությամբ և ընդհանուր պատմությամբ»,- ասել է Լուկաշենկոն: […]
13:46 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է « Մենակ չեմ/I am not alone» կինոնկարի պրեմիերայից հետո Gettyimages-ի համար լուսանկարներից մի քանիսը։
13:37 12.09.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է Գազայի սեկտորում օպերացիա իրականացնել, գրում է Gazeta-ն: Վարչապետը նման հայտարարություն է արել Սոչի թռնելուց առաջ: Նշվում է, որ դեռ հայտնի չէ օպերացիայի ժամկետը: Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան սահմանին իրավիճակը սրացել է այն բանից հետո, երբ Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի արտահերթ ընտրություններում, ապա Արևմտյան […]
13:30 12.09.2019
Օդանավակայանի հրապարակում ավտոբուսը հարվածել է Կանադայի Լիբերալ կուսակցությանը պատկանող ինքնաթիռին, որով վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղևորվելու էր նախընտրական քարոզարշավի: Այս մասին հաղորդել է CBC News-ը: Դեպքը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաքում՝ «Վիկտորիա» օդանավակայանում, որտեղ Թրյուդոն նախընտրական շտաբի անդամների և լրագրողների հետ միասին նախընտրական քարոզչության առաջին օրվան էր մեկնում մասնակցելու: Լրատվամիջոցների համար նախատեսված ավտոբուսը, որը կանգնած […]
13:00 12.09.2019
Փաստաթուղթը ներկայացնում է առանց համաձայնագրի բրեքսիթի դեպքում «վատագույն սցենարը»:
11:34 12.09.2019
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրեքսիթի նախաշեմին 5 շաբաթով դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը:
09:15 12.09.2019
Իրանի հանդեպ պատժամիջոցային քաղաքականության հնարավոր մեղմացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը դարձել է Brent նավթի գնանկման պատճառ։ Լոնդոնյան ICE բորսայի տվյալները վկայում են այն մասին, որ Brent-ի ֆյուչերսների արժեքը նվազել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 60․64 դոլարի։ Երեկ 7 րոպեում գնանկումը կազմել է 3 տոկոս։
08:53 12.09.2019
Շվեյցարիայի Դաշնային ժողովում կողմ են քվեարկել նորածինների հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն։ Այս մասին հայտնում է RTS հեռուստաալիքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 129 խորհրդարանական, դեմ՝ 61-ը, ևս 1-ը ձեռնպահ է մնացել։ Հեռուստաալիքը նշում է, որ նման արդյունքի հասնելու համար պահանջվել է մոտ 20 տարի և խորհրդարանական ավելի քան 30 նախաձեռնություն։
08:42 12.09.2019
Պեկինի խնդրանքով Վաշինգտոնը զիջումների է գնացել և 2 շաբաթով հետաձգել չինական ապրանքերի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը՝ տեղափոխելով ժամկետը հոկտեմբերի 15։ Խոսքը 250 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ապրանքների մասին է, որոնց համար ներկայում գործող 25 տոկոս մաքսատուրքը պետք է դառնա 30 տոկոս։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ […]
23:59 11.09.2019
Առնվազն 31 մարդ է զոհվել, շուրջ 100 մարդ վիրավորվել Իրաքի Քերբելում՝ Մուհամմադ մարգարեի թոռներից մեկի ՝ Հուսեյն բեն Ալիի մահվան տարելիցի արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցածի պատճառն այն է, որ կամուրջը, որով մարդիկ անցել են՝ չի դիմացել ծանրությանն ու փլուզվել է: Իրաքի […]
23:50 11.09.2019
Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Օլեգ Սալագայը հայտարարել է, որ երկրում ալկոհոլի սպառումը նվազել է, հայտնում է РИА Новости-ն: Այս մասին նա խոսել է Համառուսական սթափության օրը: «Այսօր մեր երկրում ալկոհոլի սպառումը կազմում է մոտ 9․7 լիտր մեկ մարդու համար: Այն դեռ շատ է, բայց 18 լիտր չէ, ինչպես նախկինում»,- ասել է Սալագայը: Ըստ նրա՝ ձեռնարկված միջոցները […]
23:30 11.09.2019
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է իրեն նմանվել, գրում է Men’s Health-ը: «Ես կարծում եմ՝ Թրամփը սիրահարվել է ինձ»,- հեգնաբար ասել է Շվարցնեգերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Թրամփը համացանցում իր հետ պատերազմում: Շվարցնեգերը կարծում է, որ իրականությունը այն է, որ Թրամփը ուզում է լինել իր […]
23:12 11.09.2019
Լեգենդար մրցարշավորդ Միխայիլ Շումախերը շարունակում է բուժվել 2013 թվականին ստացած գլխի ծանրագույն վնասվածքից հետո: Հայտնի է, որ նրան Շվեյցարիայի բժշկական հաստատությունից գաղտնի տեղափոխել են Ֆրանսիա, և այժմ նա բուժվում է ցողունային բջիջներով: «Շումախերն այժմ գիտակցության է եկել» ,- հիվանդանոցից ստացած տեղեկություններ է հաղորդել Le Parisien պարբերականը: 5 տարի առաջ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին աշխարհի 7-ակի […]
22:56 11.09.2019
Կանադական Ռևելստոկ քաղաքում պատանին 1992 թվականին անհետ կորած կնոջ ավտոմեքենան է հայտնաբերել: Այս մասին հայտնում է CBS News-ը: Օգոստոսին 13-ամյա Մաքս Վերենկան մոր՝ Նենսիի հետ մոտակա լիճ է գնացել: Նրանք նավակ են վարձել և զբոսանքի ընթացքում ջրի տակ ավտոմեքենայի մասեր են նկատել: Դեպքի վայր եկած ոստիկաններն ուժեղ արևի պատճառով չեն կարողացել տեսնել մեքենան: Այդ ժամանակ […]
22:31 11.09.2019
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանն արձակելու մասին։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը։ Թրյուդոն նաև հայտարարել է երկրում 40-օրյա նախընտրական արշավի մեկնարկի մասին։ Բացի այդ, Կանադայի վարչապետը հաստատել է, որ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 21-ին։ «Այս աշնանը կանադացիները կքվեարկեն Կանադայի ապագայի համար, այն ապագայի, որը կուզեն տեսնել»,- ընդգծել է Կանադայի վարչապետը։
22:04 11.09.2019
Մոսկվայում լոգանք ընդունելիս մահացել է 11-ամյա երեխա, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ մայրը երեխային լողացրել է լոգարանում, սակայն մի պահ գնացել է խոհանոց՝ երեխային թողնելով միայնակ: Երբ կինը վերադարձել է խոհանոցից, հայտնաբերել է ջրահեղձ եղած երեխային: Այս պահին պարզվում են դեպքի մանրամասները և քննարկվում է անզգուշությամբ մահվան հանգեցնելու հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: […]
21:56 11.09.2019
Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Խաբարովսկում տեղի ունեցած ընտրությունները, գրում է Rusarminfo-ն: Ժիրինովսկին Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընտրությունների արդյունքները որակել է որպես փայլուն հաղթանակ, սակայն նշել է, որ չի ճանաչում իր կուսակցության անդամներին, որոնք հաղթանակ են տարել: Ժիրոնովսկին թղթի վրայից կարդացել է մեր հայրենակիցներ Գագիկ Հովակիմյանի, Տարոն Գրիգորյանի և ազգությամբ […]
20:13 11.09.2019
86 ներգաղթյալ ապօրինի կերպով փորձել է Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել, հայտնում է Press Association (PA) գործակալությունը: Չորս փոքր նավակները փորձել են անցնել Լա Մանշը: Նավակներում եղել են տղամարդիկ, կանայք և, հավանաբար, անչափահասներ: Գործակալության հաղորդմամբ՝ միանգամից 86 միգրանտների ձերբակալությունը ռեկորդային ցուցանիշ է: Ներգաղթյալների ևս երկու խմբի հաջողվել է ափ դուրս գալ նախքան ձերբակալվելը: Բրիտանիայի ներքին գործերի […]
18:50 11.09.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում և շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր և […]
18:00 11.09.2019
Disney կինոստուդիայի «Ջոն Քարտեր» ֆիլմը ճանաչվել է ժամանակակից կինեմատոգրաֆի ամենատապալված ֆիլմը, գրում է The Hollywood Reporter-ը: Ռեժիսոր Էնդրյու Ստետոնի ֆիլմը պատմում է Ջոն Քարտեր անունով զինվորականի մասին, որը պայքարել է Մարսի ժողովուրդների ազատության համար: Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է ընդամենը 284 միլիոն դոլար այն դեպքում, երբ դրա բյուջեն կազմել է 363,7 միլիոն: Ֆիլմի ստեղծողները, ընդհանուր […]
17:32 11.09.2019
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ժամանակակից տեսակի մարդը հայտնվել է աֆրիկյան պրիմատների երկու տարբեր պոպուլյացիաների հատման արդյունքում: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները ուսումնասիրել են գտածոների 263 գանգեր և հոմինինի ցեղի ժամանակակից ներկայացուցիչներին (խոսքը վերաբերում է հոմինիդներին) եռաչափ մոդելներ ստեղծելու համար:
17:20 11.09.2019
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հայտարարել են «Տարվա մարդ» մրցանակի հաղթողների անունները՝ ըստ տղամարդկանց GQ հայտնի ամսագրի վարկածի համաձայն: «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յանդեքս» խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: «Նրա ղեկավարությամբ միայն անցած տարի Yandex.Taxi-ի հասույթն աճել են 293%-ով, իսկ ծառայությունների ծածկույթի տարածքը հասավ մինչև Կոտ դ’Իվուար: Զարմանալի չէ, որ Խուդավերդյանն այս տարի […]
16:55 11.09.2019
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են երկու երեխաներ փողոցում միմյանց ընդառաջ դուրս գալիս և գրկախառնվում: Տեսանյութը հայտնվել է ABC News-ի թվիթերյան էջում: Գրկախառնությունից հետո երեխաները սկսում են վազվզել և միմյանց հետ խաղալ: Տեսանյութի տակ օգտատերերը գրել են բազմաթիվ մեկնաբանություններ և արտահայտել իրենց հիացմունքը: These two toddlers' heartwarming reaction to spotting each other on the […]
16:47 11.09.2019
«Արմենպրեսը» հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան գալ-չգալու մասին խոսակցություններին: Ըստ այդ լուրերի՝ Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ասել է […]
16:42 11.09.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ինքը ստորագրել է ՌԽՖՍՀ կանոնակարգերի դադարեցման մասին փաստաթուղթ մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտնում է РИА «Новости»– ն: Մեդվեդևը հայտնել է, որ այդ ակտերը պետք է դադարեցնեն իրենց գործողությունը հաջորդ տարվա հունվարի 1-ից: Նա կոչ է արել գնահատել այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրականացնել այդ գործընթացի համար: […]