20:30 14.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը։ «Համզա բեն Լադենը, «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանի հատվածում»,- ասվում է ԱՄՆ […]
19:00 14.09.2019
Միացյալ Նահանգների իշխանությունները ռազմավարական կարևորություն են տալիս Հունաստանի հյուսիս-արևելքում` Թուրքիայի հետ սահմանի մոտ, տեղակայված Ալեքսանդրուպոլիս նավահանգստին և պատրաստ են գնել այն: Այս մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպանը: «Ակնկալում ենք, որ առաջիկայում դրա մասնավորեցում կսկսվի, և ամերիկյան ներդրողները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել այդ գործընթացին»,- հայտարարել է դեսպանը: Նավահանգիստը տեղակայված է Բալկանյան թերակղզու այն մասում, որտեղով […]
18:30 14.09.2019
Ուկրաինայի իշխանությունները մի քանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են մշակել, և դրանցից մեկը Սև և Բալթիկ ծովերի միացումն է գետերի և ջրանցքներով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեկսեյ Գոնչարուկը: Դրա համար Ուկրաինային անհրաժեշտ է հարևան Բելառուսի և Լեհաստանի համաձայնությունը: «Նրանց հետ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է կառուցողական հարաբերություններ ստեղխել, և մենք արդեն սկսել են անել […]
18:00 14.09.2019
Դոնի Ռոստով քաղաքում` «Աստղերի պողոտայում», բացվել է հայ հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի անվան «աստղը», գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ «աստղի» բացման արարողությանը ներկա է եղել «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, որը խոսել է Սարյանի՝ Դոնի Ռոստովում ապրող հայերի պատմության և մշակույթի պահպանման մեջ ունեցած մեծ դերի մասին: Նշվում է, որ […]
17:57 14.09.2019
Եկատերինբուրգում կայացող Բռնցքամարտի առաջնությունում հայազգի մարզիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակ է տարել մրցակցի հանդեպ: Այս մասին տեղեկանում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի գրառումից: Սպասվում է, որ այսօր մրցահարթակ դուրս կգան հայազգի ևս երկու մարզիկներ: «Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում րոպեներ առաջ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը փահլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ […]
17:27 14.09.2019
Հոնկոնգում չեն դադարում բողոքի ակցիաները ընդդեմ «Արտահանձման մասին» օրենքի։ Շաբաթներ շարունակվող խաղաղ երթերից և բախումներից հետո հազարավոր ցուցարարները սկսել են կիրառել այլ մարտավարություն։ Ակցիայի մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում սկսել են երգել Հոնկոնգին նվիրված «Glory» երգը։ Այն ստեղծվել է օնլայն հարթակում և արդեն դարձել է բողոքի ակցիաների օրհներգը։ Այս մասին հայտնել է BBC-ն։
17:00 14.09.2019
Միացյալ Նահանգների և Բրազիլիայի իշխանությունները համաձայնության են եկել ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ, որտեղ ուղղված 100 միլիոն դոլարը կուղղվի Ամազոնի արևադարձային անտառների պահպանությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: «Պետքարտուղար Մայք Պոմպեոն և Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստո Արաուժոն հաստատել են մասնավոր ներդրողների ղեկավարությամբ հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամի կարողությունը 100 միլիոն դոլար կլինի 11 տարվա համար: […]
16:43 14.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնից հեռանալու թեմային. «Ազդեցիկ գործիչ է, քանի որ միաժամանակ համակարգում էր Միացյալ նահանգների անվտանգության խորհրդի աշխատանքը, նրա որոշումները ազդում էին թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության վրա: Ջոն Բոլթոնը ակտիվ և կոշտ դիրքորոշումներ ունեցող գործիչ էր»: Միջազգայնագետն […]
16:17 14.09.2019
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են, որ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել Էրմիտաժ թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Վերջինս կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով: Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ […]
15:41 14.09.2019
Մեխ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի բացառում, որ բրիտանացիները նոր հանրաքվե կանցկացնեն Եվրամիությունից դուրս գալու իրենց որոշումից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: «Չեմ կարծում, որ դա պետք է բացառել, որովհետև մենք հիմա մնացել ենք մի կետում»,- ասել է Քեմերոնը: Նա հայտարարել է, որ չի էլ պնդում, թե այդպիսի հանրաքվե անցկացվելու […]
15:37 14.09.2019
Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնական հայտ են ուղարկել Թուրքալեզու պետությունների կազմակերպությանը միանալու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը` ավելացնելով, որ անդամակցության գործընթացը արագ կավարտեն: Այդ կազմակերպության գործող անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոտ 10 տարի առաջ ստեղծված կազմակերպությանը Ուզբեկստանը մինչ այս չէր միանում հարևան կենտրոնասիական պետությունների հետ ունեցած տարածքային և այլ խնդիրների […]
15:19 14.09.2019
Մայր աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Հոդվածագրեր Գրիգոր Աթանեսյանը և Օլգա Իվշինան իրենց հոդվածում արծարծել էին Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության և աշխարհիկ համայնքի միջև հասունացող ճգնաժամի խնդիրներ: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում. «Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում […]
15:15 14.09.2019
Այս տարի էկոնոմիկայի ոլորտում Շնոբելյան մրցանակի է արժանացել գիտնականների միջազգային խմբի այն հետազոտությունը, որով պարզվել է, թե թղթադրամներից որոնց վրա են ամենաշատը հավաքվում մանրէներ: Պարզվել է` մանրէները գերադասում են ամերիկյան դոլարը և ռումինական լեյը: Այս մրցանակը տրվում է այն հետազոտությունների և հայտնագործությունների համար, որոնք թեև լիարժեք գիտական են, բայց աբսուրդային են և հաճախ ծիծաղ են […]
15:00 14.09.2019
«Հեռանկարի» տաղավարում ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը նշել է, որ ԱՄՆ 2 կուսակցությունում էլ կան հայամետ կոնգրեսականներ և սենատորներ: «Վերջին 1 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել: Հայամետ կոնգրեսականներն ամեն ինչ անում են, որ մեզ օգտակար լինեն: Լինի դա Արցախի հարցը, Ամերիկայի արտաքին օժանդակության […]
14:12 14.09.2019
Ռուսաստանի Յարոսլավլի շրջանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 20 մարդ: Նրանցից 9-ը մահացել է: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Միջադեպը տեղի է ունեցել այդ շրջանի Զայաչյի խոլմ կոչվող գյուղում: Իրավապահները ներկայում պարզում են բախման մանրամասները:
13:44 14.09.2019
Իսպանիայի հարավարևելյան հատվածում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։ Դրանք արդեն խլել են 5 մարդու կյանք։ Այս մասին հայտենլ է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Տեղատարափ անձրևների հետևանքով բազմաթիվ փողոցներ և թունելներ անցել են ջրի տակ, մի քանի գետում բարձրացել է ջրի մակարդակը։ Տեղի իշխանություններն այդ հատվածներից տարհանել են ավելի քան 3 հազար մարդու։ Փրկարարական աշխատանքներին […]
13:37 14.09.2019
Միացյալ Նահանգների նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի հիմնական թեկնածուն այս պահին Ռոբերտ Օ’Բրայանն է, որը ներկայում աշխատում է որպես պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնել են լրատվամիջոցները: Ներկայում ԱՄՆ նախագահն ուսումնասիրում է նրա թեկնածությունը: Իսկ թեկնածուի օգտին արդեն իսկ արտահայտվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարի օգնականը, ինչպես նաև […]
13:25 14.09.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա` ուսումնասիրելու է անհայտ հիվանդությունից մահացած կնոջ ախտանիշներն ու այլ մանրամասներ: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մին այս անհայտ հիվանդությունից: Տանզանիայում կնոջը հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ: Հենց այս […]
13:10 14.09.2019
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված […]
12:48 14.09.2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կատարված ֆրանսիացի պատգամավորների՝ Արցախ կատարած այցի ժամանակ: «Հաճելի ու հագեցած երկու օր անցկացրինք ֆրանսիացի խորհրդարանականների հետ. ինչպես միշտ՝ նրանց վերաբերմունքը Արցախի հանդեպ անկեղծ էր: Նրանք շատ նուրբ են զգում Արցախի խնդիրները և անաչառ են իրենց գնահատականներում։ Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում նրանց դիրքորոշումը. ազատության համար […]
12:18 14.09.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում նախօրեին կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարեւորում է այն աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։ […]
11:55 14.09.2019
Սաուդյան Արաբիայի նավթավերամշակող երկու գործարաններում խոշոր հրդեհներ են սկսվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո: Այս մասին հայտնել են հենց թագավորության իշխանությունները: Հրդեհները սկսվել են մայրաքաղաք Էր-Ռիադից արևելք ընկած Խուրայս նավթագործարանում և երկրի արևելքում գտնվող Աբքայք նավթագործարանում: Դրանք երկուսն էլ պատկանում են Սաուդյան ARAMCO պետական նավթային ընկերությանը, որը խոշորագույնն է աշխարհում: Ներկայում իշխանություններն աշխատում են հրդեհը […]
11:09 14.09.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ երեկ ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը: «Նշել եմ, որ Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ: Համակարծիք էինք, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել ենք նոր ուղիներ փնտրել […]
11:02 14.09.2019
Գերմանացի գիտնականները կարողացել են առնետներին սովորեցնել պահմտոցի խաղալ, գրում է Science-ը: Նշվում է, որ 6 առնետներ գտնվել են սենյակում ՝ տարբեր տուփերում: Դրանից հետո նրանց թաքցրել են հատուկ ամանում, իսկ փորձարկմանը մասնակցող անձն այդ ընթացքում թաքնվել է սենյակում: Առնետներին բաց են թողել, նրանք սկսել են վազել և փորձել են գտնել մարդուն: Բացի դրանից, առնետները նաև […]
10:44 14.09.2019
Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոններ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այսօր ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը և կանցկացնի իր 2-րդ մենամարտը: Մեր բռնցքամարտիկները հաղթանակի դեպքում դուրս կգան […]
09:58 14.09.2019
ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչ, Գինեսի ռեկորդակիր Դևիդ Ռաշը գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդն ու այս անգամ 1 րոպեում կոտրել 90-ի փոխարեն 98 մատիտ: Այս մասին հայտնում է UPI գործակալությունը: Նա նոր ռեկորդը սահմանել է նահանգային դպրոցներից մեկի նիստերի դահլիճում: Այդ միջոցառմանը պատրաստվել Է մոտ մեկ տարի, իսկ հարյուրավոր մատիտներ զուր չկոտրելու համար փորձերի ժամանակ […]
09:43 14.09.2019
Վենեսուելայի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի նկատմամբ այն բանից հետո, երբ երկրի ՆԳՆ-ը պետական հեռուստատեսությամբ ցուցադրել է լուսանկարներ, որոնցում Գուաիդոն կեցվածք է ընդունել կոլումբական Los Rastrojos խմբավորման երկու ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը: Նիկոլաս Մադուրոյի կառավարության տվյալներով՝ լուսանկարներն արվել են 2019 թվականի փետրվարի 22-ին, երբ Գուաիդոն, չնայած երկրից […]
09:29 14.09.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է նոր, անհայտ հիվանդություն, որից մարդ է մահացել: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ինչպես պարզվել է, Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ: Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա նոր հիվանդություն է: Նշվում է, որ կինը […]
08:40 14.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին անվանել է իր «սիրելի բռնապետ»։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն է արել օգոստոսին՝ ֆրանսիական Բիարից քաղաքում անցկացված G7-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման։ Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, այն պահին, երբ դահլիճում գտնվել են մի քանի ամերիկացի և եգիպտացի պաշտոնյաներ, Թրամփը […]
23:59 13.09.2019
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրը մերկ լուսանկարահանվել է ամսագրի համար: Լուսանկարները նա հրապարակել է իր ինստագրամյան էջում: Ամերիկյան Harper’s Bazaar ամսագրի համար դերասանուհին մի քանի կերպարով է հանդես եկել: Նա ներկայացել է 2 սև կիսաթափանցիկ զգեստներով: Դրանից բացիъ Մուրը նկարահանվել է բաց վարդագույն զգեստով: Ամսագրի շապիկին դերասանուհին ներկայացել է ամբողջովին մերկ: Նա նստած է […]