12:55 13.09.2019
Ադրբեջանի արտգործնախարարությունը մտադիր է իր «սև ցուցակում» ավելացնել Արցախ այցելած ֆրանսիացի խորհրդարանականների անունները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների` Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել ֆրանսիական կողմին: Հատկապես շեշտվել է պատգամավոր Գի Թեյզերի անունը, որն արդեն ընդգրկված է ցուցակում: Ցուցակում ներառվելու են նաև Վալերի Բուայեի, Ժան-Պիեր Կյուբերտաֆոնի, Մոհամադ […]
12:49 13.09.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը: «Եկել է ժամանակը` բացահայտել իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը, պսակադրության ժամանակ ես եղել եմ 8 տարեկան»,- մակագրել է լուսանկարը Սիմոնյանը: Հոդվածի սքրինշոթում երևում […]
12:47 13.09.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է Թայվանի հետ հարաբերությունների հեռանկարին` ասելով, որ ՀՀ-ն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, չի ճանաչում Թայվանը և չի պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թայվանի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` հայկական կողմը ակտիվ աշխատում է չինական կողմի հետ և հայ-չինական հարաբերություններում այդ ոլորտում չկան խնդիրներ:
12:37 13.09.2019
«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և դա շարունակակական է, պայմանավորված չէ առանձին անձերով, դրանք կրում են ինստիտուցիոնալ բնույթ»,- ասօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուն և դրա հետ կապված ՀՀ սպասելիքներին: Աննա Նաղդալյանի խոսքով` Բոլթոնի գործոնը չէր […]
12:34 13.09.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ն բաց է բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի առաջ: «ՀԱՊԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանում է անդամակցության կանոնները»,- ասել է Աննա Նաղդալյանը` նշելով, որ առանց Հայաստանի համաձայնության ցանկացած նման կարծիք կամ ցանկություն այդպիսին էլ կմնա: Հիշեցնենք` Երևանում երեկ տեղի է […]
12:30 13.09.2019
Ֆրանսիական շամպայն արտադրողներն ավելացրել են իրենց մատակարարումները Մեծ Բրիտանիա, որպեսզի նվազագույնը մեկ տարվա պահանջարկը բավարարեն և խուսափեն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ալկոհոլային խմիչքի պակասից, եթե երկիրն առանց գործարքի հոկտեմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Այդ մասին հայտնում է SkyNews– ը: Նշվում է, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կարող է բախվել Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց […]
11:50 13.09.2019
Ռումինիայում խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Հոլոքոստի ու հրեա ժողովրդի պատմության թանգարանի բացման հարցը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ազգային-ազատական կուսակցության անդամ Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունել: «Մենք միասնական ենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Ցեղասպանության ճանաչման հարցը ներառել քաղաքական հայտարարությունների նիստի օրակարգում: Սա թեմա է, որից ռումինական կուսակցությունները […]
09:17 13.09.2019
Պոմպեոն հրաժարվել է դառնալ Թրամփի օգնականըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի պաշտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոյի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Մենք հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, սակայն նա նախընտրեց, որ այնտեղ այլ մարդ լինի»,-ասել է Թրամփը՝ […]
08:54 13.09.2019
ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները ԱՄՆ-ում կայացել է կասկածելի արժեքով գիտական հետազոտությունների համար 2019 թվականի Շնոբելյան մրցանակների հանձնման 29-րդ արարողությունը։ Այն կայացել է Հարվարդի Սանդերս թատրոնում։ Մրցանակի են արժանացել 10 թիմեր։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակային ֆոնդը կազմել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։ Հաղթողների ելույթին, որը պետք է տևի 60 վայրկյանից ոչ ավելի, ըստ ավանդույթի՝ հետևել […]
08:32 13.09.2019
Պատերազմը Սիրիայում մոտեցել է ավարտին, և երկիրն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքի։ Այս մասին «Труд» թերթի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ լարվածության առանձին օջախները պահպանվում են միայն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից։ Այդ տարածքների թվում է Իդլիբն ու Եփրատի արևելյան ափը։ Լավրովը նշել է, որ այս իրավիճակում […]
00:00 13.09.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ապշեցրել է հանրությանը։ Նա ներկայացել է թափանցիկ հանդերձանքով և առանց կրծկալի։ Նա այս օրերին նորաձևության ցուցադրությունների է հաճախում, ինչպես նաև ներկայացել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Քարդաշյանը «Ջիմմի Ֆելլոնի» շոուի նկարահանումներին է հայտնվել բարձր գոտկատեղով կաշվե տաբատով և թափանցիկ վերնազգեստով՝ առանց կրծկալի։
23:41 12.09.2019
Այդ մոլորակի մթնոլորտի մինչև 50 %-ը կազմված է ջրից, իսկ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0-40 աստիճանի սահմաններում է:
22:44 12.09.2019
Գերմանիայում գյուղացին աճեցնում է ռեկորդային մեծության բանջարեղեն: Այս մասին ասված է TSN- ի տեսանյութում: Պատրիկ անունով մի տղամարդ, որին տեղացիներն արդեն անվանում են XXL ֆերմեր, արդեն վեց տարի է՝ աճեցնում է միայն հսկա բանջարեղեն: Գերմանացին սիրում է իր զբաղմունքը, նա հաճախ է մասնակցում մրցույթների և ցուցահանդեսների և միշտ ճանաչվում հաղթող: Նա աճեցնում է մեկուկես կիլոգրամ […]
21:58 12.09.2019
Հսկա փոկը ոստիկաններին օգնել է ձերբակալել թմրանյութի գործով զբաղվող անձանց: Ինչպես հայտնում է 9News-ը, Ավստրալիայում 51-ամյա ֆրանսիացի Անտուան Դիսենտան ու 34-ամյա բրիտանացի Գրեմ Պալմերը Հնդկական օվկիանոսով նավի վրա շուրջ 1 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով թմրանյութ են տեղափոխել Ավստրալիա: Հաղորդվում է, որ այն թաքցնելու համար երկու գործընկերները փոքր նավակով հասել են տեղի կղզիներից մեկը, որտեղ նրանց […]
21:42 12.09.2019
Ջորջի անվան Ավստրալիայի Համաշխարհային առողջության ինստիտուտը գտել է մսի փոխարինողների մահացու վտանգը: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում: Հետազոտողները պարզել են, որ մսամթերքի փոխարինիչներ ստեղծելու համար օգտագործվող արտադրանքի վերամշակման ընթացքում շատ աղ, շաքար և ճարպեր են մտնում վերջնական արտադրանքի մեջ: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղի բարձր մակարդակը կարող է մեծացնել հիպերտոնիայի և սիրտ-անոթային […]
20:13 12.09.2019
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Վրաստանի տարածքների ապօրինի բռնազավթումը: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը գրել է իր թվիթերյան էջում: «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքների ապօրինի բռնազավթումը և կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Վերջին տասնամյակում սեփական անօրեն, չար գործողություններով, Ռուսաստանը տարածաշրջանում խախտել […]
19:43 12.09.2019
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր Միխայիլ Շիրվինդտն իր յութուբյան էջում հրապարակել է իր «Съедобное–несъедобное» հաղորդման հերթական թողարկումը, որը Հայաստանի մասին է, գրում է Rusarminfo-ն: Շիրվինդտը շեֆ խոհարար Հայկ Վեյշտորտի հետ Արարատ սարի ֆոնին պատրաստել է տավարի այտեր և թանապուր: Ռուս հաղորդավարը նաև այցելել է Գեղարդ, որտեղ իրեն պատմել են հին ավանդույթի մասին, որի համաձայն, մարդիկ քար […]
18:45 12.09.2019
Ռուս հայտնի ջութակահար և դիրիժոր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը սեպտեմբերի 12-ին տոնում է իր ծննդյան 75-ամյակը: Սպիվակովը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 13 տարեկանից: 1979-ին նա հիմնում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որով ելույթներ է ունենում նաև Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Սպիտակի երկրաշարժը լավ տպավորվել է Սպիվակովի հիշողության մեջ. «Երբ Հայաստանում […]
18:30 12.09.2019
«Maleficent» ֆիլմի երկրորդ մասի թողարկման նախօրեին «Դիսնեյը» հրապարակել է դերասանուհի Անջելինա Ջոլիին՝ ֆիլմի հերոսուհի վերածելու գործընթացը: Տեսանյութը հայտնվել է աստղի Instagram-ի պաշտոնական էջում: Տեսանյութում մի քանի դիմահարդարներ միանգամից են աշխատում: Տեսանյութը վերնագրված է՝ «Նա վերադարձավ դեպի խավարը»: Իրականում վերափոխման գործընթացը «հակառակ է հրապարակվել»: Տեսանյութը նկարահանվել է, երբ դերասանուհին արդեն ավարտել էր նկարահանումը և մաքրում էր […]
18:20 12.09.2019
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կուրսանտ Դավիթ Գևորգյանին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վյաչեսլավ Դմիտրենկոյի կողմից 2019 թվականի ապրիլին Վորոնեժում դիտավորությամբ վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «սպանության փորձ» հոդվածով Վյաչեսլավ Դմիտրենկոն կարող է համարվել անմեղսունակ և ազատվել պատասխանատվությունից, քանի որ Սերբսկու անվան ինստիտուտի փորձագետները նրան ճանաչել են որպես […]
17:56 12.09.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ակումբում իր առաջին մարզումից լուսանկար: Մի քանի ժամում նկարը հավաքել է գրեթե 100 հազար հավանություն, մարդիկ մեկնաբանություններ են գրում և արտահայտում իրենց հիացմունքը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել օրեր առաջ: https://www.instagram.com/p/B2TSijqIPaL/?utm_source=ig_web_copy_link
17:55 12.09.2019
Իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ գնացքի տակ են մնացել:
17:45 12.09.2019
Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը, տեղի մասնագետների հետ համատեղ, հերթական մարդասիրական ծրագրով Արցախում բնակչությանը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնեն Ամերիկայի Միացյալ նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետները: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Մասնագետների կողմից կիրականացվեն․ 1. Օրթոպեդիկ վիրահատություններ – ծնկան հոդի պրոթեզավորում և հոդերի արթրոսկոպիա 2. Վիրաբուժական միջամտություններ – ուղիղ և հաստ […]
17:08 12.09.2019
ԵՄ երկարաձգել է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԽ պաշտոնական կայքում: Այսպիսով, պատժամիջոցները կշարունակեն ուժի մեջ մնալ մինչև 2020 թվականի մարտի 15-ը: Հաղորդվում է, որ այս պատժամիջոցներն ուղղված են ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող 170 ֆիզիկական ու 44 իրավաբանական անձանց դեմ: Հայտնի է, որ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգել էր […]
16:53 12.09.2019
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հրապարակել է հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ, գրում է Infocom-ը։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին: Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Ջերմուկը երկար ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, հանքային ջրաբուժությամբ […]
16:50 12.09.2019
Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանին ՀԱՊԿ դիտորդի դերում դիտարկելու տարբերակին: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: «Սա միայն Ադրբեջանին չի վերաբերում: Այն վերաբերում է նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ ընդգրկված բոլոր երկրներին: Մենք մի ժամանակ մի ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դա վերաբերում է նաև այդ բոլոր […]
16:40 12.09.2019
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ գնալով աշխարհում մեծանում է միջուկային պատերազմի հավանականությունը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրը փոխանցում է քաղաքական գործչի կարծիքն այն մասին, որ այդ վտանգն առավելապես մեծացել է վերջին տարվա ընթացքում: Ռյաբկովի խոսքերով՝ այս խնդրի շուրջ Եվրոպան խուսափում է որևէ քննարկման նստել: Արևմուտքի այս «պահվածքը» ՌԴ […]