16:44 15.09.2019
Հանրային սննդի հաստատություններ հաճախելիս գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնց հետևելով կարելի է ոչ միայն վայելել ուտելիքն, այլև դառնալ տվյալ ռեստորանի համար ցանկալի հյուր և անգամ գումար խնայել: Անհրաժեշտ է այնպես դնել դանակն ու պատառաքաղը, որպեսզի դրանց միջոցով մատուցողը հասկանա, թե ինչպես պետք է վարվի սեղանի վրա դրված ուտեստների հետ: Դա միայն քաղաքավարություն չէ: Այդ […]
16:08 15.09.2019
Մի խումբ գիտնականներ՝ Միացյալ Նահանգներից և Կանադայից, գտել են մարդու ծերացումը կանխելու միջոց: Ամբողջ տարվա ընթացքում ընդամենը երկու դեղամիջոց ընդունելը կարող է երիտասարդացնել մարդու մարմինը երկու տարով: Ըստ աղբյուրի՝ մասնագետներն ապացուցել են, որ ռեկոմբինանտ մարդկային աճի հորմոնը (rhGH) կանխարգելում է մարդու էպիգենետիկ ծերացումը: Գիտնականները կամավորների շրջանում փորձ են անցկացրել. փորձարկման մասնակիցները տարվա ընթացքում աճի հորմոններ […]
15:32 15.09.2019
Ընդունված է համարել, որ առողջության համար վտանգավոր է միայն կարմիր միսը: Այնուամենայնիվ, Օքսֆորդի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թռչնամիսը ևս կարող է վնաս հասցնել: 2006-2014 թվականներին կատարվել է 475 հազար բրիտանացու տվյալների ուսումնասիրություն: Ուսումնասիրության մասնակիցների տարիքը տատանվում էր 37-ից 73-ի շրջանում: Սկզբնապես նրանցից ոչ ոք քաղցկեղ չուներ: Գիտնականները հաշվի են առել առողջության վիճակը, […]
15:02 15.09.2019
Նախկինում Չինաստանում վտանգավոր հանցագործներին բանտում միայն մսով էին կերակրում, եւ մեկ ամիս անց նրանք տանջալից մահով մահանում էին: Մսային սննդակարգի դեպքում օրգանիզմն ունենում է բջջանյութի անբավարարություն: Դրա հետեւանքով առաջանում են նյութափոխանակության խանգարումներ եւ փորկապություն: Բացի այդ, բջջանյութն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները եւ կանցերոգենները՝ կարգավորելով խոլեստերինի մակարդակը: Բջջանյութի պակասությունը հանգեցնում է քաղցկեղի, դիաբետի, ինֆարկտի, ինսուլտի […]
14:21 15.09.2019
Գիտնականները հետազոտել են 1970-ին ծնված ավելի քան 16 հազար երեխայի: Հետազոտվողների տվյալները հավաքվել են նրանց ծննդյան պահից մինչև 2012 թվականը: Հետազոտվողներին հարց է ուղղվել, թե ինչպիսին է եղել նրանց վարքագիծը, երբ վերջիններս 5, 10 և 16 տարեկան էին: Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք նրանք եղել են անհանգիստ, նյարդային, որքա՞ն հաճախ են ստել, չեն լսել իրենց […]
14:10 15.09.2019
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում ասվում է. «Վեհափառ Տեր, Խորին ցավ ապրեցինք՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։ Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ […]
14:07 15.09.2019
1984 թ սեպտեմբերի 15-ին Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի կրտսեր որդու, Արքայազն Ուիլյամի կրտսեր եղբոր՝ արքայազն Հարիի ծննդյան օրն է։ Սկզբում Հարրին հաճախել է մանկապարտեզ, այնուհետև Լոնդոնում հաճախել է Ուեզբերի անվան դպրոց, իսկ 1992 թ-ից միացել է արքայազն Ուիլյամին և դարձել Բերքշիրի Լյուդգրրու դպրոցի ուսանող, որտեղ նա սովորել է հինգ տարի: 1997 թվականի օգոստոսի 31-ին, երբ նա 13 տարեկան էր, Փարիզում նրա մայրը` արքայադուստր Դիանան զոհվել […]
13:54 15.09.2019
Ժամանակակից մարդն այսօր առավել շատ է ուշադրություն դարձնում իր սննդակարգին՝ բարձրացնելով սննդի որակը: Սակայն առողջ սննդակարգի բոլոր կանոններին հետևելը մի փոքր բարդ է: Առավոտյան սուրճ ըմպելն անիմաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում օրգանիզմն արտադրում է կորտիզոլ: Եթե մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո, օրգանիզմը սկսում է ավելի քիչ […]
13:18 15.09.2019
34-ամյա գանձապահ Յուսուկե Տանիգուչին իր տաղանդը օգտագործել է հանցանք կատարելու մեջ, գրում է Soranews24-ը: Առաջին հայացքից սովորական այս տղան արտակարգ տեսողական հիշողություն ունի և կարողանում է միաժամանակ ահռելի քանակությամբ տեղեկություններ պահպանել իր գլխում: Տղան հիշել է իր բոլոր հաճախորդների կրեդիտ քարտերի տվյալները: Յուսուկեն հիշում էր քարտի վրայի 16 համարանոց թիվը, հաճախորդի անունը, ազգանունը և քարտի […]
13:00 15.09.2019
2007 թ․-ից ի վեր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, ամեն տարի սեպտեմբերի 15-ը նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Այս ամսաթիվը նվիրված է նոր եւ վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին: Ժողովրդավարությունը հիմնված է հավասար վերաբերմունքի մասնակցության վրա: Դա օգնում է պահպանել խաղաղությունը, ապահովել կայուն զարգացում եւ պաշտպանել մարդու իրավունքները:
12:30 15.09.2019
Անցած հինգ տարիների ընթացքում անտառահատումները հասել են տարեկան 26 միլիոն հեկտարի: Ամեն տարի մոլորակի վրա կտրվում է Մեծ Բրիտանիայի տարածքի հետ համեմատելի անտառածածկույթ, հայտնում է The Guardian- ը: Չնայած 2014-ին ՄԱԿ-ի Անտառային հռչակագրի ստորագրմանը, որը նպատակ ուներ նվազեցնելու անտառահատումները, վերջին հինգ տարիների ընթացքում անտառահատումներն աճել են 43% -ով: Ըստ հռչակագրի, անտառահատումը անհրաժեշտ էր կիսով չափ […]
12:04 15.09.2019
Միչիգանի համալսարանում ճանճերի վրա փորձ է անցկացվել և պարզվել է, որ սննդակարգում շաքարի առատությունը վնասում է ուղեղի առողջությանը: Այսպիսով, շաքարի սպառման պատճառով միջատների մոտ ամենամեծ փոփոխությունները նկատվել են հենց գլխուղեղում: Մասնավորապես, մեծ քանակությամբ շաքար պարունակող դիետան իջեցրել է մետաբոլիտների մակարդակը: Մետաբոլիտների փոփոխությունը կարող է ազդել այն բանի վրա, թե որքան արագ է գալիս հագեցվածության զգացումը: […]
11:20 15.09.2019
Լեհական Մեյցե Օջանսկե փոքրիկ գյուղում ընդամենը 272 մարդ է ապրում, և ծնելիության մակարդակը մեծ չէ` տարեկան մոտ մեկ երեխա: Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում այստեղ միայն աղջիկ երեխաներ են ծնվում: Մինչ գյուղում մեծանում է 12 աղջիկ, շրջանի քաղաքապետը նախատեսում է անվանակոչել փողոցը կամ կաղնու տնկին՝ ի պատիվ առաջին տղայի, որը կծնվի զարմանալի այս […]
10:45 15.09.2019
Կանոնները ստեղծված են, որպեսզի խախտվեն: Դա հենց այն է, ինչ մտածում են թագավորական ընտանիքի որոշ ներկայացուցիչներ: Մինչև վերջերս արքայադուստր Դիանան էր համարվում «ապստամբ», և նրա գործողությունները ոչ միանշանակ էին ընդունվում: Այժմ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն են աչք փակում պալատական էթիկետի վրա: Մեգան Մարքլը կրծկալ չի կրում պաշտոնական միջոցառումների ժամանակ: Համաձայն չգրված արքայական կանոնների՝ թագավորական […]
10:20 15.09.2019
Սեպտեմբերի 15-ը պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում (Թուրքիա): 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է […]
00:05 15.09.2019
2018-ին իրենց 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ մահացածը բացարձակ չարիք էր, և նա չի զղջում նախկին ամուսնու մահվան համար։ Այդ մասին հաղորդում է НТВ-ն։ Նրա խոսքերով՝ աղջիկներին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշակի շանսեր կան, քանի որ հետաքննությունն ընդունել է աղջիկների՝ սեռական ոտնձգությունների ենթարկվելու փաստը։ «Նրանք փրկել են իրենց […]
23:40 14.09.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, հյուրընկալվելով The View հեռուստաշոուին, հայտարարել է, որ այլևս մտադիր չէ երեխաներ ունենալ։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։ «Չորս երեխա ունեցող տունը վայրի է․․․ բայց ամբողջական։ Երբ դու պատասխանատվություն ես կրում յուրաքանչյուր հոգու համար․․․ ես չեմ կարող նույնիսկ պատմել, թե ինչ է կատարվում առավոտյան, երբ պատրաստվում եմ»,- ասել […]
23:27 14.09.2019
Ատլանտյան օվկիանոսի վրա «Ումբերտո» անվանումն ստացած փոթորիկ է ձևավորվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվել է ԱՄՆ ազգային օդերևութաբանական կենտրոնի փոթորիկների ուսումնասիրության բաժնից: Օդերևութաբանները հայտարարել են, որ փոթորկի քամու ուժգնությունը 65 կմ/ժ-ի է հասնում: Իսկ փոթորիկը շարժվում է 9 կմ/ժ արագությամբ: Ներկայում «Ումբերտո»-ն գտնվում է Մեծ Բահամա կղզուց 365 կմ հարավ-արևելք է գտնվում և 210 […]
23:15 14.09.2019
Մեծ Բրիտանիայի Բլենիմյան պալատից, որտեղ ծնվել էր Ուինսթոն Չերչիլը,ոսկե զուգարանակոնք են գողացել։ Այն արժե մոտ 1 միլիոն ֆունտ սթերլինգ։ Այս մասին հայտնել է Russia Today-ը։ «Ոստիկանությունը հետաքննում է Բլենիմյան պալատից արվեստի գործի գողության դեպքը։ Արվեստի գողացված գործը թանկարժեք ոսկե զուգարանակոնք է, որը ցուցադրվում էր պալատում»,- ասվում է տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Ոստիկանների փոխանցմամբ՝ տեղի […]
20:52 14.09.2019
«Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել հերթական մրցման ժամանակ: RT-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում՝ նրա դեբյուտային ելույթի ժամանակ: Հարավաֆրիկյան Հանրապետության «Լիխտենբերգ 400» առաջնության հինգերորդ փուլի ժամանակ 38-ամյա իսպանացու Toyota SUV- ը շրջվել է, բայց նա կարողացել է շատ արագ այն կանգնեցնել անիվներ վրա, վերադառնալ մրցուղի ու շարունակել երթևեկությունը: Իր […]
20:39 14.09.2019
Ֆրանսիայում արդեն 44-րդ անգամ անցկացվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնել է Russia Today-ը։ Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Նանտում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
20:30 14.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը։ «Համզա բեն Լադենը, «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանի հատվածում»,- ասվում է ԱՄՆ […]
19:00 14.09.2019
Միացյալ Նահանգների իշխանությունները ռազմավարական կարևորություն են տալիս Հունաստանի հյուսիս-արևելքում` Թուրքիայի հետ սահմանի մոտ, տեղակայված Ալեքսանդրուպոլիս նավահանգստին և պատրաստ են գնել այն: Այս մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպանը: «Ակնկալում ենք, որ առաջիկայում դրա մասնավորեցում կսկսվի, և ամերիկյան ներդրողները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել այդ գործընթացին»,- հայտարարել է դեսպանը: Նավահանգիստը տեղակայված է Բալկանյան թերակղզու այն մասում, որտեղով […]
18:30 14.09.2019
Ուկրաինայի իշխանությունները մի քանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են մշակել, և դրանցից մեկը Սև և Բալթիկ ծովերի միացումն է գետերի և ջրանցքներով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեկսեյ Գոնչարուկը: Դրա համար Ուկրաինային անհրաժեշտ է հարևան Բելառուսի և Լեհաստանի համաձայնությունը: «Նրանց հետ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է կառուցողական հարաբերություններ ստեղխել, և մենք արդեն սկսել են անել […]
18:00 14.09.2019
Դոնի Ռոստով քաղաքում` «Աստղերի պողոտայում», բացվել է հայ հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի անվան «աստղը», գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ «աստղի» բացման արարողությանը ներկա է եղել «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, որը խոսել է Սարյանի՝ Դոնի Ռոստովում ապրող հայերի պատմության և մշակույթի պահպանման մեջ ունեցած մեծ դերի մասին: Նշվում է, որ […]
17:57 14.09.2019
Եկատերինբուրգում կայացող Բռնցքամարտի առաջնությունում հայազգի մարզիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակ է տարել մրցակցի հանդեպ: Այս մասին տեղեկանում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի գրառումից: Սպասվում է, որ այսօր մրցահարթակ դուրս կգան հայազգի ևս երկու մարզիկներ: «Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում րոպեներ առաջ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը փահլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ […]
17:27 14.09.2019
Հոնկոնգում չեն դադարում բողոքի ակցիաները ընդդեմ «Արտահանձման մասին» օրենքի։ Շաբաթներ շարունակվող խաղաղ երթերից և բախումներից հետո հազարավոր ցուցարարները սկսել են կիրառել այլ մարտավարություն։ Ակցիայի մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում սկսել են երգել Հոնկոնգին նվիրված «Glory» երգը։ Այն ստեղծվել է օնլայն հարթակում և արդեն դարձել է բողոքի ակցիաների օրհներգը։ Այս մասին հայտնել է BBC-ն։
17:00 14.09.2019
Միացյալ Նահանգների և Բրազիլիայի իշխանությունները համաձայնության են եկել ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ, որտեղ ուղղված 100 միլիոն դոլարը կուղղվի Ամազոնի արևադարձային անտառների պահպանությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: «Պետքարտուղար Մայք Պոմպեոն և Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստո Արաուժոն հաստատել են մասնավոր ներդրողների ղեկավարությամբ հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամի կարողությունը 100 միլիոն դոլար կլինի 11 տարվա համար: […]
16:43 14.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնից հեռանալու թեմային. «Ազդեցիկ գործիչ է, քանի որ միաժամանակ համակարգում էր Միացյալ նահանգների անվտանգության խորհրդի աշխատանքը, նրա որոշումները ազդում էին թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության վրա: Ջոն Բոլթոնը ակտիվ և կոշտ դիրքորոշումներ ունեցող գործիչ էր»: Միջազգայնագետն […]
16:17 14.09.2019
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են, որ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել Էրմիտաժ թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Վերջինս կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով: Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ […]