15:24 12.09.2019
Կառավարության հանձնարարությամբ Ռուսաստանի պետական կառույցները սկսել են մշակել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան տուգանելու արտասահմանյան համարներով մեքենաների վարորդներին` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
«Փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը հանձնարարել է ներքին գործերի, տրանսպորտի, արդարադատության նախարարություններին, դաշնային մաքսային ծառայությանը և անվտանգության դաշնային ծառայությանը, Մոսկվայի կառավարությանը, տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությանը և Ռուսաստանի ավտոապահովագրողների միությանը մինչև հոկտեմբերի 15-ը պատրաստել և կառավարությանը ներկայացնել ճանապարհային քարտեզ` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարող և պատասխանատվությունից խուսափող օտարերկրյա վարորդների համար պատժի համակարգ ստեղծելու շուրջ»,- հայտնում է «Կոմերսանտը»:
Մոսկովյան իշխանություններն արդեն մշակել են խախտում կատարող վարորդների պատժի ժամանակավոր սխեման: Մոսկվայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը արտասահմանյան համարներով խախտում կատարող մեքենաների վերաբերյալ վերահսկողություն իրականացնող տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը փոխանցելու է ճանապարհային ոստիկանություն:
Նշվում է, որ օտարերկրյա պետհամարանիշներով խախտում կատարող մեքենաների թվով առաջատարը Ուկրաինան է (24 հազար մեքենա), երկրորդ տեղում ՝ Հայաստանը (1.75 հազար), իսկ երրորդում ՝ Մոլդովան (1.47 հազար): Առաջին տասնյակում տեղ են գտել նաև բուլղարական, վրացական, ադրբեջանական, լատվիական և գերմանական համարանիշներով ավտոմեքենաներ:
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...