18:31 24.08.2019
Փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահվանից ամիսներ առաջ գաղտնի կտակ է թողել, որը հետագայում անհետացել է: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին հայտնել է երգչի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը:
2006թ. գրված այս փաստաթուղթը պետք է փոխարիներ 2002թ. կտակին, որն ուժի մեջ էր մտել Ջեքսոնի մահվանից հետո: Բեյնի խոսքով՝ փաստաթուղթը նոտարի կողմից հաստատված էր, սակայն այժմ հայտնի չէ՝ որտեղ է այն:
Ջեքսոնի մահվանից հետո՝ 2009թ. նրա մայրը՝ Քեթրինը, ստացել է երգչի կարողության 40 տոկոսը, նույնքան ստացել են Մայքլի երեք երեխաները: Եվս 20 տոկոս հատկացվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների: 2002թ. Ջեքսոնի կարողությունը գնահատվում էր 500 մլն դոլար:
16:32 17.07.2025
Ալեն Սիմոնյանը Ջոն Գալագերի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ: Դեսպան Գալագերը, իր հերթին, […] ...
16:28 17.07.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՀուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային […] ...
16:24 17.07.2025
Կրթությունն է մեր ռազմավարությունը բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում. վարչապետԿառավարության որոշմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 3,408,199.8 հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխվող գումարից շուրջ 2 […] ...
16:11 17.07.2025
Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակովԲուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ Թևանյանը 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Կշիշտով Պյենկովսկիին (Լեհաստան), իսկ Անդրեասյանը որակավորման փուլում 6-1 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Եգոր Անգուչինի դեմ գոտեմարտում։ ...
16:06 17.07.2025
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքըՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի աղբանոց տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել […] ...
16:00 17.07.2025
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակովՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...