ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «խելահեղություն» է անվանել Կիևի մտադրությունը՝ ստեղծելու ռուսալեզու համաշխարհային հեռուստաընկերություն:
Նրա կարծիքով՝ այս պատմությունն ավելի շատ հիշեցնում է բիբլիական առակ, քան մերօրյա իրավիճակ: Նա քննադատել է Կիևի պլանները, քանի որ այն ցանկանում է միջոցներ հատկացնել ռուսալեզու լայն լսարանի հովանավորելու համար, մինչդեռ երկրում ռուսերենը, համաձայն լեզվի մասին նոր օրենքի, թույլատրվում է գործածել միայն մասնավոր շփումներում և կրոնական ծեսերի ժամանակ:
Ավելի վաղ Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզու գործածման մասին» օրենքը, որը ստորագրել է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ապրիլին Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին խոստացել էր մանրամասն վերլուծություն անցկացնել պետական լեզվի մասին օրենքում, մասնավորապես արդյոք այն համապատասխանում է Սահմանադրությանը: