21:57 25.07.2019
2016թ.-ի ընտրությունների ժամանակ Քլինթոնի շտաբը հայտարարում էր, որ միջամտություն եղել է միայն Թրամփի օգտին:
21:43 25.07.2019
Արգենտինացի բռնցքամարտիկ Ուգո Սանթիլյանը ուրուգվայցի Էդուարդո Աբրեուի հետ մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է Clarin-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած մենամարտի 10 ռաունդից և ոչ-ոքի արդյունք գրանցելուց հետո 23-ամյա մարզիկի ինքնազգացողությունը վատացել է: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Բուժհաստատությունում պարզվել է, որ նրա ուղեղում արյուն է կուտակվել: Մարզիկին վիրահատել են: […]
20:57 25.07.2019
Անհայտ անձինք հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո Հետաքննության պետական բյուրոյի շենքից դուրս գալիս է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի մոտ սպասող մի քանի անձինք նրան դիմավորել են «հեռացի՛ր» («вон!»-խմբ.) արտահայտությամբ: Այն պահին, երբ Պորոշենկոն […]
20:00 25.07.2019
Neyma լցանավը, գերատեսչության տվյալներով, 2018թ.-ի նոյեմբերին Կերչի նեղուցում արգելափակել էր ուկրաինական 3 նավերի նավարկությունը:
18:53 25.07.2019
Անվտանգության ծառայության աշխատակիցները, ռազմական դատախազները և սահմանապահները նավում խուզարկություն են անցկացրել, առգրավել փաստաթղթերը, գրանցամատյանները, ինչպես նաև հարցաքննել նավի անձնակազմին:
17:23 25.07.2019
Հայտնի են Եղիսաբեթ 2-րդ թագուհու սիրելի սերիալները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Թագուհու ամենասիրելի սերիալը «Պարզ, անգլիական սպանությունն է» (Midsomer Murders): Նրա օգնականը պատմում է, որ թագուհին շատ է տխրել, երբ 2010-ին սերիալն ավարտվել է: Նշվում է, որ այն սերիաները, որտեղ վնասում են ոստիկաններին, թագուհին տանել չի կարողանում: Թագուհու սիրելի սերիալներից են նաև «Պահպանելով […]
17:00 25.07.2019
Ջոնսոնի խոսքով, Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհի լավագույն վայրը և կլինի նոր առևտրային գործարքների կենտրոնում:
16:53 25.07.2019
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ դեմոկրատները կպարտվեն 2020 թ.-ի ընտրություններում:
15:46 25.07.2019
Ամերիկյան ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարությունը որոշում է կայացրել Arleigh Burke ռազմանավը կոչել ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունով: Նավի անվանակոչման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում: Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդեյլում, Արևմտյան Հայաստանից գաղթած Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում: 1944 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի […]
15:42 25.07.2019
ՌԴ Պետդուման չորեքշաբթի վավերացրել է երկրորդ և երրորդ արձանագրությունները, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը փոխում են, իսկ ևս մեկը փոփոխություններ է նախատեսում ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում, հայտնում է РИА Новости-ին: Նշվում է, որ երկրորդ արձանագրությունը 2018թ-ի նոյեմբերի 8-ին ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից: Արձանագրության դրույթներով առաջարկվում […]
15:39 25.07.2019
Սանկտ Պետերբուրգի իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է ազգությամբ հայ վարսավիրի վրա դանակով հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում են քաղաքային իշխանությունները, կասկածյալը ևս Հայաստանի քաղաքացի է: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում: Երկու հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո 42 ամյա տղամարդը դանակի երկու հարված է հասցրել և դիմել […]
15:36 25.07.2019
92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Քաիդ Էլ Սեբսին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը: «2019 թվականի հուլիսի 25-ին՝ հինգշաբթի առավոտյան՝ 10:25-ին, մահացել է հանրապետության նախագահ Բաժի Քաիդ Էլ Սեբսին»,- ասված է հաղորդագրության մեջ: Առողջական խնդիրներով պայմանավորված՝ երեկ նա շտապ հոսպիտալացվել է ու հիվանդանոցում մահացել: Հիշեցնենք, որ Բեժի Քաիդ […]
14:44 25.07.2019
Ապրիլի 15-ին Նոտր Դամում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին վերակառուցման աշխատանքների համար միջոցների հավաքագրման մասին:
14:33 25.07.2019
«Շերեմետևո» օդանավակայանում շարժասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր, գրում է lenta-ն: «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները Երևան են ուղևորվում պահուստային ինքնաթիռով: Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին (Երևանի ժամանակով ժամը 15:10) կժամանի Երևան: Վնասված ինքնաթիռի շահագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման: «Օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը […]
14:21 25.07.2019
Բրիտանացի մոդել Դեմի Ռոուզը, որը հայտնի է որպես «բրիտանացի Քարդաշյան», նկարահանվել է անսովոր կերպարով: Նոր լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Լուսանկարում Ռոուզը ոչ մեծ պատշգամբում է: View this post on Instagram From AM to PM ✨ A post shared by Demi Rose (@demirosemawby) on Jul 24, 2019 at 4:08pm PDT
13:48 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի 3 բանաձևերի վրա, որոնք արգելում են ԱՄՆ-ին տեղական արտադրության սպառազինություն վաճառել արաբական երկրներին՝ առանց օրենսդիր մարմնի հավանության: Թրամփի խոսքերով՝ այս փաստաթղթերը ոչ միայն թուլացնում են ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը, այլև վնասում Վաշինգտոնի գործընկերային հարաբերություններին: Այս պահին ԱՄՆ-ում գործում է օրենք, որի համաձայն՝ ամերիկյան զենքի արտահանումը կարող է տեղի […]
13:42 25.07.2019
Սեուլը սա համարում է ռազմական սպառնալիք, որը խոչընդոտում է Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու ջանքերին:
13:40 25.07.2019
Ամերիկյան Tesla ընկերությունը 2019 թ. երկրորդ եռամսյակում գրանցել է ավելի քան 408 մլն դոլարի կորուստ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը: Փաստաթղթերի համաձայն՝ ընկերության կորուստներն աստիճանաբար նվազում են: Անցյալ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 702 մլն դոլար, իսկ 2018 թ. երկրորդ եռամսյակում` 718 մլն դոլար: Ըստ հաշվարկների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության […]
13:25 25.07.2019
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Էրգին Սայգունը պատմել է, թե ինչու Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագեցին լարված հարաբերություններ: Այս մասին գրում է Güneş-ը: Նա հայտարարել է, որ ռուսական С-400-ները լարվածության էսկալացիայի համար միայն պատճառաբանություն էին, իսկ ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը և հետաքրքրված է այլ խաղացողի հզորացմամբ: Բացի դրանից՝ նա […]
12:50 25.07.2019
Սինգապուրի մաքսատանը փղի 8.8 տոննա եղջյուր են առգրավել: Սա մեկ տարվա կտրվածքով ռեկորդային խմբաքանակ է ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Straits Times -ը: Եղջյուրների վիթխարի խմբաքանակը, որի արժեքը մոտ 60 մլն դոլար է, առգրավվել է կիրակի գիշերը, երեք բեռնատարներից: Այդ քանակությամբ եղջյուր ստացվել է մոտ 300 աֆրիկյան փղի սպանդից: Դրանք բերվել էին Կոնգոյից: Ըստ […]
12:41 25.07.2019
Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այժմ գտնվում է վերականգնման փուլում, կարող է անոմալ շոգից փուլ գալ, հայտնում է Euronews-ը: Նշվում է, որ տաճարի պատերում դեռևս պահպանվում է խոնավության բարձր մակարդակ, ինչը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեծ քանակությամբ ջրի կիրառման հետևանք է: Անոմալ շոգի պատճառով ջուրը կարող է պատերի մեջ շատ արագ չորանալ, ինչը կնպաստի կոնստրուկցիայի փլուզմանը: Այս […]
12:37 25.07.2019
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոն է գտել իր կրտսեր եղբոր՝ Ջո Ջոնսոնի համար, գրում է Reuters-ը: Նշվում է, որ նախկինում Ջոնսոնի եղբայրը եղել է տրանսպորտի փոխնախարար: Ջոնսոնը նրան նշանակել է գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական մարտավարության գործերով նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն այսուհետ […]
12:26 25.07.2019
«Starhopper» փորձարարական տիեզերանավում բռնկում է տեղի ունեցել: Այս մասին գրում է Space.com-ը: Միջադեպը տեղի է ունեցել Բոկա-Չիկա-Բիչում: Տիեզերանավը պետք է հասներ 20 մետր բարձրության, բայց արդյունքում թռիչք տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել ծխարձակում, հրդեհ է բռնկվել, դրանից հետո տիեզերական սարքն անջատվել է: Mirror-ի տվյալներով՝ հրդեհից տիեզերանավի կրած վնասը գնահատվել է չնչին: Նշենք, որ «Starhopper»-ը […]
12:24 25.07.2019
Լոնդոնում չորեքշաբթի հրապարակեցին հեղինակավոր Բուքերյան մրցանակի հավակնորդների երկար ցուցակը: £ 50,000 ($ 62,439) մրցանակի համար պայքարող 13 թեկնածուների ցանկում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակը՝ «10 րոպե 38 վայրկյան՝ այս տարօրինակ աշխարհում» վեպով: Գրողը լայն ճանաչում ստացել է «Ստամբուլի բիճը» գիրքը հրատարակելուց հետո, որտեղ նա անդրադառնում է Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Այդ […]
10:18 25.07.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի տնօրեն Իվան Ժդանովին խուզարկությունից հետո տարել են հարցաքննության:
09:58 25.07.2019
Sotheby’s աճուրդի ժամանակ 1972 թվականի Nike մարզակոշիկը վաճառել են 437.5 հազար դոլարով: Սա համարվում է համաշխարհային ռեկորդ մարզակոշիկի արժեքի համար: Այս մասին տեղեկացնում է աճուրդի պաշտոնական կայքէջը: Հայտնի է, որ Moon Shoe մարզակոշիկը ստեղծվել է Nike-ի և վազքի մարզիչ Բիլ Բաուերմանի կողմից: Նախատեսված է եղել 1972-ին Մյունխենում կայացած օլիմպիական խաղերին մասնակցող վազորդների համար: Նշվում է, […]
08:56 25.07.2019
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պահանջով կառուցված մարդակերպ ռոբոտը, որ շուտով մեկնելու է տիեզերք որպես տիեզերագնաց-փրկարար-օգնական, սկսել է օգտվել Twitter միկրոբլոգային հարթակից։ Նա այնտեղ արդեն երկու գրառում է արել, որոնցից առաջինի մեջ սխալ է գրել իր իսկ անունը։ Ռոբոտը շուտով մեկնելու է Միջազգային տիեզերակայան, իսկ մինչ այդ մարդակերպ ռոբոտին տեղափոխել են տիեզերական թռիչքների նախապատրաստման բազա, որտեղ […]
00:00 25.07.2019
Հերթական օպտիկական խաբկանքը նորից իրարանցում է առաջացրել համացանցում: Այս անգամ Մարտին Բարդայի Тwitter-ում տեղադրած տեսանյութն է դարձել բանավեճերի առարկա: Տեսանյութի հեղինակը նկարահանում է սև լարից պատրաստած քառակուսին, բայց երբ նա շրջանցում է քառակուսին և նկարահանում է արդեն հակառակ կողմից, այն վերածվում է շրջանագծի: Բայց օգտատերերին մոլորեցնելը այդքան էլ հեշտ չէ: Որոշ հետազոտություններից հետո պարզվել է […]
23:44 24.07.2019
41-ամյա բրիտանացի կինը դիմել է բժշկի ու գանգատվել, որ աչքերը լույսի նկատմամբ զգայուն են, նաև ձախ աչքի տեսողությունը վատացել է: Այս մասին գրում է The New England Journal of Medicine-ը: 2 ամիս նա համակերպվել է տեսողական խնդրի ու ցավի հետ, քանի դեռ ձախ աչքը չի կուրացել: Մի շարք հետազոտություններից հետո նրան բացառիկ հիվանդության ախտորոշում են […]