22:39 24.07.2019
Ռուսաստանի Խաբարովսկի շրջանի վրանային հրդեհից տուժածների թիվն ավելացել է ևս 1-ով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ բուժհաստատություն է դիմել ևս մեկ տղա, ով հրդեհի պահին ճամբարում է եղել: Տեղի իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ երեխայի մոտ մարմնի մակերեսային այրվածքներ են: «Բժիշկները բուժման կուրս են նշանակել: Ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից»,- հայտնել է նա: Այսպիսով՝ հրդեհից տուժածների […]
22:31 24.07.2019
Լոնդոնյան «Արսենալ» ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Մադրիդի «Ռեալի» հետ երեկվա հանդիպման լավագույն դրվագների տեսաշարը՝ Մխիթարյանի մասնակցությամբ։ Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով։ https://www.facebook.com/Arsenal/videos/2412276992334220/?v=2412276992334220 Խաղի ժամանակն ավարտվել է 2։2 հավասար հաշվով, և հաղթողին որոշելու համար թիմերն անցել են հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի անցկացմանը։ «Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ […]
22:09 24.07.2019
«Գինի՜ լից … հոկտեմբերին վերադառնում եմ Երևան, որ խոսեմ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, համաշխարհային ճանաչում ունեցող, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT-2019) մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին, իսկ հայազգի մասնագետը Հայաստան է հրավիրվել՝ այդ միջոցառման քննարկումներից մեկը վարելու։ […]
21:58 24.07.2019
Queen խմբի Bohemian Rhapsody երգը Youtube-ում հատել է 1 մլրդ դիտման սահմանը: Սա համարվում է ռեկորդ 1990-ականներին թողարկված երգերի շրջանում: Երաժիշտները շնորհակալություն են հայտնել իրենց երկրպագուներին և որոշել են նշել իրադարձությունը՝ 3 նոր երգի տեսահոլովակնեռրի մասին հայտնելով: https://www.facebook.com/Queen/videos/2591863050835723/ Խմբի ներկա անդամները՝ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը բոլոր ցանկացողներին առաջարկել են մասնակցել նկարահանումներին: Դրա համար նրանք […]
21:22 24.07.2019
Մահացել է հոլանդացի հայտնի դերասան Ռուտգեր Հաուերը։ Այս մասին տեղեկացնում է Variety պարբերականը՝ հղում անելով դերասանի գործակալին։ Պարբերականի փոխանցմամբ՝ դերասանը մահացել է Նիդերլանդներում՝ իր տանը, կարճատև հիվանդությունից հետո։ Նա 75 տարեկան էր։
21:08 24.07.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը Կոնգրեսում ելույթ է ունեցել 2016 թվականին այդ երկրում կայացած նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության թեմայով: Նա ԱՄՆ ընտրություններում Մոսկվայի միջամտության մասին տեղեկություններ կներկայացնի իրավաբանական կոմիտեի և հետախուզական հանձնաժողովի ներկայացուցիչներին, կպատասխանի նրանց հարցերին: Հաղորդվում է, որ Մյուլլերի կողմից անսպասելի տեղեկությունների հաղորդումը կարող է պատճառ դառնալ ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների կիրառման […]
20:55 24.07.2019
Իրանի ղեկավար Հասան Ռոհանին խոստացել է, որ եթե ԱՄՆ-ը նորից խախտի օդային տարածքը, ապա իրանական զինված ուժերը երկնքում խոցելու են ամերիկյան անօդաչու սարքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Նրանք պատասխան կստանան»,- ասել է Ռոհանին: Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի կազմում գտնվող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (IRGC) Պարսից ծոցի մուտքի մոտ ամերիկյան անօդաչու էր չեզոքացրել:
20:21 24.07.2019
Միացյալ Նահանգների Դաշնային առևտրային հանձնաժողովը 5 միլիարդ դոլարով տուգանել է Facebook ընկերությանը՝ սոցցանցի աշխատանքի ընթացքում օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար։ Գործակալությունը նաև խստորեն հորդորել է կարգի բերել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը։ Դա այս կառույցի կողմից տեխնոլոգիական ընկերությանը դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքն է։ Ավելին, այս տուգանքը 20 անգամ գերազանցում է աշխարհում նմանատիպ տուգանքների […]
17:07 24.07.2019
Արևելյան Եվրոպան կրկին ջերմային ալիքի տակ է: Մի շարք երկրներում ջերմաստիճանն անցել է 40 աստիճան Ցելսիուսից: Այս մասին հայտնում է BBC-ն: Ֆրանսիական Բորդո քաղաքում երկուշաբթի գրանցվել է +41.2 ջերմաստիճան, որը 2003-ին սահմանած ռեկորդից բարձր է: Օդերևութաբանները կանխատեսել են ջերմաստիճանի բարձրացում ամբողջ Եվրոպայի տարածքում, այդ թվում՝ Բելգիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում: «Շոգերն արդեն շատ հաճախակի բնույթ են […]
16:39 24.07.2019
Մոսկվայում արտակարգ դեպք է տեղի ունեցել եկեղեցիներից մեկում՝ հոգեհանգստի ժամանակ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Մահացածի քթից հանկարծ արյուն է հոսել, դա ցնցել է բոլոր ներկաներին: Իսկ ոմանք մտածել են, որ կինը ողջ է: Քահանան հանկարծ կանգնեցրել է արարողությունը՝ մտածելով, որ կինը մահացած չէ, այլ գտնվում է կոմայի մեջ: Շտապ կանչել են բժիշկներին: Տեղ […]
16:15 24.07.2019
Զապորոժիեյում թոշակառու կինը հեծանվով մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ, գրում է Korrespondent-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը բախվում մեքենային ու վայր ընկնում: https://www.instagram.com/p/B0KxQORnlri/?utm_source=ig_web_copy_link
16:10 24.07.2019
Առցանց վաճառքի հարթակներից մեկում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին: Այս մասին հաղորդում է Українські новини-ն: «Հրաշալի և յուրօրինակ նվեր, որը հիանալի կերպով կզարդարի Ձեր աշխատասեղանն ու ինտերիերը: Առաջին անգամ Ուկրաինայում, պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ից: Ձեռք բերեք լավագույն գնով հիմա: Պատրաստված է քանդակային գիպսից, որը պատված է լաքով ու ոսկե շերտով: Ներկայացված է […]
15:06 24.07.2019
Անհայտ անձինք կողոպտել են Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Տյերի Բրետոնին՝ պետքարանում փակելով նրան և նրա կնոջը, հայտնում է France Info-ն: Նախկին նախարարից գողացել են 55 հազար եվրո: Բրետոնը կնոջ հետ պառկել է քնելու, երբ 2 սևազգեստ անձինք մտել են տուն և հստակ ծրագրված գործի անցնել: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:
14:30 24.07.2019
Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն կիրակի անցկացված Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններն անվանել է խայտառակություն, գրում է Izvestia-ն: Հուլիսի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ նրա կուսակցությունը չի կարողացել անցնել Ռադա: «Ի՛մ ժողովուրդ, ի՞նչ ես դու արել: Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության, սակայն դրա համար շուտով պատասխան կտա»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Լյաշկոն նշել […]
12:42 24.07.2019
Մեքսիկայում թեթև մարդատար ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Չիուաուա նահանգի Սյուդադ-Կուաուտեմոկ քաղաքում: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Նախնական տեղեկություններով՝ թեթև մարդատար ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց ընդամենը րոպեներ անց: Վթարի ժամանակ ինքնաթիռում եղած բոլոր ուղևորները՝ 3 տղամարդ և 1 կին, մահացել են: Պատահարից այլ մանրամասներ չեն […]
11:37 24.07.2019
Մարկ Էսպերը պաշտոնապես դարձավ Միացյալ նահանգների պաշտպանության նոր նախարար: Երդման արարողությունը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Նրա թեկնածությունը նախօրեին հաստատել էր Սենատը: Այսպիսով՝ Պենտագոնը կես տարվա դադարից հետո կունենա նոր ղեկավար: Էսպերը ծառայել է բանակում 1986-2007թթ-ին, մասնակցել է Պարսից ծոցի պատերազին: Զինվորական ծառայությունը թողնելուց հետո Էսպերն աշխատել է կոմերցիոն կառույցներում, զբաղվել ռազմական ընկերությունների […]
10:51 24.07.2019
Ապրանքների գները Եվրոպայով մեկ աճել են 2018 թվականի ընթացքում։ Սակայն երկրներից մեկը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել այդ հարցում ու դարձել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկիրը։ Եվ այդ երկիրը Իսլանդիան է։ 2018 թվականի ընթացքում այդ երկրում 56 տոկոսով աճել են ապրանքների գները։ Դա մի քանի պատճառ ունի, և առաջինը կտրվածությունն է եվրոպական աշխարհամասից։ Տարածված շատ ապրանքներ, […]
10:35 24.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ […]
08:17 24.07.2019
22-ամյա լոնդոնցի Նիկոլաս Ուզոկան շատ երկար է մտածել, թե ինչպես պաշտպանել գիտական աշխատանքը: Գաղափարը հանճարեղ էր: Բանասիրական բաժնի ուսանողը ոչ միայն բանաստեղծություններ է գրում, այլև շատ լրջորեն զբաղվում է երաժշտությամբ և մինչև պաշտպանությունը հասցրել էր մի քանի երգ գրել: Որպեսզի գիտական աշխատանքի պաշտպանությունը լինի ոչ միայն տպավորիչ, այլև ինքնատիպ, Նիկոլասը մտածել է այն մատուցել երգի […]
22:02 23.07.2019
Վին Դիզելին վտանգավոր հնարքներում կրկնօրինակող, դերասան Ջո Ուոթսը «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է The Sun: Նա պատշգամբից փորձել է թռնել և հանկարծ հայտնաբերել է, որ անվտանգության ճոպանը ձգված չէ: Ուոթսը 30 մետր բարձրությունից ընկել է և գլխի շրջանում լուրջ վնասվածքներ ստացել: Նրան ինքնաթիռով անհապաղ հասցրել են լոնդոնյան Թագավորական […]
20:59 23.07.2019
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգել է իրենց հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը: Քույրերին արգելվում է տեսակցել միմյանց, դուրս գալ երեկոյան ժամերին և օգտվել համացանցից: Նրանք այժմ մեղադրվում են խմբակային կանխամտածված սպանություն գործելու հոդվածով: Նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում: Իսկ քույրերից կրտսերին՝ Մարիային, սկզբում պետք է բուժեն, […]
18:57 23.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Նա շնորհավորանքի մեջ տառասխալ է թույլ տվել: Իվանկան, որն իր թվիթերյան էջում ունի 6,7 միլիոն հետևորդ, գրել է՝ Congratulations on becoming the next PM of the United Kingston: Այնուհետև Իվանկան ուղղել է գրառումը, սակայն նախկին տարբերակը լայն տարածում […]
17:47 23.07.2019
Տխուր տեսարանի է ականատես եղել օդաչու Դեվադ Շվարհանսը, երբ զբոսաշրջիկների համար ուղղաթիռով էքսկուրսիա է իրականացրել Իսլանդիայի Սնայֆեդլսնես թերակղզում: Օդաչուն ափամերձ հատվածում հսկա կետերի անշնչացած մարմիններ է նկատել: Երբ ավելի է մոտեցել, հաշվել է ու պարզել, որ դրանք շուրջ 50-ն են: Գրինդ տեսակի կետերը շարժվում են հսկայական մեծ վտառներով, և եթե նրանցից մեկն ափ է նետվում, […]
17:44 23.07.2019
92-րդ տարեկանում մահացել է հայազգի դերասան Դևիդ Հեդիսոնը (Հեդիցյան-խմբ.): Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով դերասանի հարազատներին: Նա հանդես է եկել «Ջեյմս Բոնդ»-ի մասին ֆիլմերում և մարմնավորել գործակալ Ֆելիքս Լեյթերին: Դերասանի մահվան պատճառների մասին տեղեկություններ չկան: Ալբերտ Դեյվիդ Հեդիսոնը ծնվել է 1927 թվականի մայիսի 20-ին՝ Ռոդ-Այլենդում հաստատված հայ գաղթականների ընտանիքում: Էկրաններին առաջին անգամ հայտնվել […]
16:23 23.07.2019
Լոնդոնի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն այսուհետ կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Նա նաև կգլխավորի Պահպանողական կուսակցությունը: Վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի: Նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի հուլիսի 24-ին: Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին: Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 153 […]
16:06 23.07.2019
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը կարողացել է համաձայնության գալ Ներկայացուցիչների պալատի հետ, ինչը թույլ կտա բարեհաջող ընդունել 2020-2021 ֆինանսական տարվա բյուջեն ու մեծացնել պետական պարտքի թույլատրելի ծավալի շեմը։ Այս պահին Միացյալն Նահանգների պետական պարտքն արդեն շուրջ 22 տրիլիոն դոլար է (22․000․000․000․000 դոլար)։ Նոր համաձայնության կյանքի կոչվելուց հետո այդ թիվն ավելի կմեծանա, սակայն դա կլինի արդեն նախագահական […]
16:03 23.07.2019
ՌԴ-ում բանկերի աշխատողներին հնարավոր է արգելեն աշխատանքի ժամանակ օգտվել սմարթֆոններից: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը: Այս մոտեցումը հնարավոր է արդեն սեպտեմբերից կիրառվի ՌԴ որոշ բանկերում: Բանկերը խոստանում են աշխատանքային ժամերի համար իրենց աշխատակիցներին տրամադրել սովորական բջջային հեռախոսներ, բայց այն պայմանով, որ դրանց օգտագործումը նրանք չչարաշահեն: Որոշ միջազգային բանկերում այս մոտեցումը վաղուց է կիրառվում: […]
15:40 23.07.2019
Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում տեղակայված վրանային ճամբարում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 4-ի, բոլորը երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Խաբարովսկի շրջանի ղեկավար Նադեժդա Տոմչենկոյին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Նշվում է, որ հրդեհի պահին մահացել է ճամբարում գտնվող մի 11 ամյա աղջնակ: Ավելի ուշ մահացել են վերակենդանացման […]
15:05 23.07.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է երկրի նավաշինարաններից մեկը, որտեղ նրան ներկայացրել են ռազմական նավատորմի համար նախատեսված իրենց նոր սուզանավը, պատմել դրա մարտավարատեխնիկական բնութագրերի մասին։ Ռազմանավը ծառայությունն իրականացնելու է Ճապոնական ծովում, որի ափերին են Հյուսիսային Կորեայի տարածաշրջանային հակառակորդները՝ Հարավային Կորեան և Ճապոնիան։ Հյուսիսկորեական լրատվամիջոցները, սակայն, չեն մանրամասնում, թե ինչ սպառազինություն է կրելու նոր […]
14:02 23.07.2019
Մեծ Բրիտանիայում այսօր վարչապետ կընտրեն: Այդ պաշտոնը կստանձնի Պահպանողական կուսակցության ղեկավարը, որի անունը նույնպես հայտնի կդառնա այսօր: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի: Նշվում է նաև, որ նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի վաղը՝ հուլիսի 24-ին: Վարչապետի պաշտոնի համար պայքարում են Մեծ Բրիտանիայի նախկին և ներկայիս արտաքին գործերի […]