TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սիդնեյում թմրանյութով բեռնված մեքենան բախվել է ՃՈ մեքենային

12:39 23.07.2019

Սիդնեյի իրավապահները ոստիկանական մեքենային բախված բեռնատարի մեջ հայտնաբերել են 140 մլն դոլար ընդհանուր արժեքով մետամֆետամին: Այս մասին հայտնում է Sydney Morning Herald-ը:  Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, Սիդնեյի հյուսիսարևելյան հատվածում: Տարածքի տեսախցիկները նկարահանել են կատարվածը: Մոտ մեկ ժամ անց ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա իրավախախտին, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Ոստիկանները խուզարկել են բեռնատարը […]

̰
Հայ բժիշկը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ 4-ամյա տղային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները

11:54 23.07.2019

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ երեխային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները: 4-ամյա փոքրիկ Մարտինը հիվանդանոցում ավելի հաճախ է լինում, քան տանը: Պատճառն այն է, որ նա ծննդյան օրից հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ է տառապում՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ): 15 օրը մեկ բարձրանում է նրա ջերմությունը՝ […]

̰
Վենեսուելան կրկին հայտնվել է մթության մեջ․ իշխանություններն ուժեղացրել են անվտանգությունը

11:03 23.07.2019

Վենեսուելայում կրկին գրանցվել են էլեկտրամատակարարման համընդհանուր անջատումներ։ Հոսանքազրկվել են մայրաքաղաք Կարակասի մի շարք հատվածներ, ինչպես նաև բոլոր՝ 23 նահանգների բազմաթիվ բնակավայրեր։ Էներգահամակարգում նոր խոշոր խափանումից հետո երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են ներգրավել՝ և՛ էներգահամակարգի, և՛ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Լրացուցիչ ուժեր են ներգրավվել նաև էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ՝ ջրամատակարարման, տրանսպորտի և հատկապես բժշկական հիմնարկների անխափան […]

̰
Գերագույն ռադա անցած նոր ուժը հանդես է եկել ՌԴ-ի հետ հարաբերությունների կանոնակարգման առաջարկով

10:22 23.07.2019

Կիրակի Ուկրաինայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Գերագույն ռադա անցած նոր ուժը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կանոնակարգման առաջարկով: «Անհրաժեշտ է օրենք ընդունել, որը բոլոր բնագավառներում կկարգավորի Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում կկարգավորի ուկրաինացի երաժիշտների ելույթները ագրեսորի երկրում»,- հայտարարել է «Օկեան Էլզի» ռոք խմբի առաջնորդ և նախնական տվյալներով՝ պատգամավոր Սվյատոսլավ Վակարչուկը: Համաձայն քվեների […]

̰
Հարավային Կորեան երկու նախազգուշական կրակ է արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

10:00 23.07.2019

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակ են արձակել ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ, որը ներխուժել էր Հարավային Կորեայի օդային տարածք: Այս մասին հայտարարել է Al Jazeera-ն: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է օդային տարածքը 2 անգամ: Սա առաջին դեպքն է, երբ ռուսական ինքնաթիռները խախտում են օդային տարածքը: Ի դեպ, Հարավային Կորեայի […]

̰
Կատուն զբոսանքից հետո թմրանյութ է տուն բերել

08:37 23.07.2019

Շոտլանդիայում ընտանի մի կատու տուն վերադառնալիս իր հետ մի պոլիէթիլենային փաթեթ է բերել, որում պարզվել է` թմրանյութ է: Այս մասին գրել է  The Scottish Sun-ը: Զբոսանքից վերադառնալուց հետո կատուն պառկել է տիրոջ կողքը՝ բազմոցի վրա, և  բերանից հանել է կաննաբիսի փաթեթը: Տանտիրուհին կատվի բերանի պարունակությունը լուսանկարել է ու նկարները տեղադրել համացանցում՝ մեկնաբանություններում կատակով ներողություն խնդրելով […]

̰
Հրապարակվել է Metallica-ի երաժիշտների համերգային ծածկաթուղթը

00:03 23.07.2019

«Sav Entertainment» համերգային գործակալությունը հրապարակել է «ծածկաթուղթը», որով Metallica-ի երաժիշտները սովորել են Վիկտոր Ցոյի «Արյան խումբը» երգը: Ռուսերեն տեքստը գրվել է լատինատառ և բաժանվել վանկերի: Metallica-ն կատարել է լեգենդար ստեղծագործությունը WorldWired Tour-ի շրջանակում: Բազմաթիվ օգտատերեր համացանցում համերգից տեսահոլովակներ են տեղադրել:

̰
Մեծ Բրիտանիայում ճայը գողացել է շանը

23:47 22.07.2019

Մեծ Բրիտանիայում ճայը չիխուախուա ցեղատեսակի շուն է գողացել: Այս մասին հայտնում է «Devon Live» պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Փեյնթոն քաղաքում: Ականատեսը դարձել է շան տիրուհու ընկերը: Երբ 24-ամյա Բեքքի Հիլի ընկերը լվացք է փռել, հանկարծ նկատել է՝ ինչպես է ճայը տանում շանը: Թռչունը կտուցով բռնել է շանը և թռել: Շան տերերը տեսադաշտից կորցրել […]

̰
Քիմ Քարդաշյանը լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել

23:39 22.07.2019

Ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որն իրարանցում է առաջացրել երկրպագուների մոտ, հայտնում է Gazeta.ru-ն: Նա լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ Կոստա Ռիկայում է։ Քարդաշյանը կառուցվածքն ընդգծող սև լողազգեստով է: Լուսանկարը վայրկենական հավաքել է 4 միլիոն հավանում: https://www.instagram.com/p/B0GvX5igKkZ/?utm_source=ig_web_copy_link      

̰
Թրամփն անակնկալ կերպով այցելել է իր երկրպագուների հարսանիքին

23:10 22.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է իր երկրպագուների հարսանիքին: Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում, որի դահլիճներից մեկը զույգը վարձակալել էր հարսանեկան արարողության համար: CNN ալիքի հաղորդմամբ՝ նորապասակները Թրամփի մոլի երկրպագուներից են: Նրանք մի քանի անգամ հրավեր են ուղարկել նախագահին, սակայն Թրամփը ոչ մի հրավերի չի պատասխանել: «Այդ ամենից […]

̰
Ֆրանսիայի ափերում գտել են շուրջ կես դար առաջ խորտակված սուզանավը

22:15 22.07.2019

Ֆրանսիայում հայտնաբերել են «Միներվա» անունով սուզանավը, որը խորտակվել էր Միջերկրական ծովում՝ մինչ այժմ չպարզված հանգամանքներում: Հետաքրքրականն այն է, որ սուզանավի հետքը չկար արդեն կես դար: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ սուզանավի մասերը գտնվել են որոնողական աշխատանքների արդյունքում: Դրանք մեկնարկել են հուլիսի սկզբին: Ինչպես հայտարարել է Պարլին, չնայած տեխնիկական առաջընթացին, աշխատանքների ելքը հայտնի […]

̰
Հնդկաստանը ավտոմատ արշավախումբ է ուղարկել Լուսին

21:59 22.07.2019

Հնդկաստանի Տիեզերական Գիտահետազոտական ​​Կազմակերպությունը (ISRO) Լուսին է ուղարկել ավտոմատ արշավախումբ՝ Չանդրայան-2-ը, որն ունի փոքր լուսնային ռոբոտ: Այս մասին տեղեկություն փոխանցում է կազմակերպության կայքը: Սկզբում նախատեսված էր արշավախումբն ուղարկել հուլիսի 15-ին, սակայն որոշ խնդիրների պատճառով այն հետաձգվեց: Թե կոնկրետ ինչ խնդիրներ էին առաջացել, չհաղորդվեց, այնուամենայնիվ, ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկության, անսարքությունը գործարկման մեքենայի վառելիքի խցիկում էր եղել: […]

̰
Բժշկական տուրիզմ Հայաստանում. ղազախական հեռուստաալիքի անդրադարձը

21:30 22.07.2019

Ղազախական «Խաբար 24»-ը հոլովակ է պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով Հայաստանում զարգացող բժշկական տուրիզմը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների 10 տոկոսը նախապես ծրագրավորված է գալիս բժշկի: Ինովացիոն բժշկության կենտրոնի տնօրեն Կարեն Գրիգորյանը նշում է, որ զբոսաշրջիկ-հաճախորդներ են գալիս Եվրոպայից, Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
Գերագույն ռադայի ընտրություններում Սավչենկոն ստացել է 8 ձայն

21:04 22.07.2019

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը առաջադրված էր Դոնեցկի շրջանի թիվ 51 միամանդատ ընտրատարածքում, քվեաթերթիկների հաշվարկից հետո հավաքել է ընդամենը 1.20 տոկոս ձայն: Այդ մասին հայտնել RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ավելի վաղ Ուկրաինայի կենտրոնական հանձնաժողովը քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել էր, որ Սավչենկոյի օգտին քվեարկել էր ընդամենը 3 […]

̰
Հրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

20:55 22.07.2019

Հինգ մարդ տուժել է Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով, գրում է РИА Новости-ին: Դուշանբեից հայտնում են մեկ զոհի մասին: Նշվում է, որ պատճառը եղել է Վորուխ գյուղ մտնելիս տեղադրված ցուցանակը. ղրղզական Ակսայ գյուղի բնակիչները դեմ են եղել դրա տեղադրմանը: Այդ ամենի հետևանքով վեճ է տեղի ունեցել և կողմերից մեկը որսորդական զենքով կրակել […]

̰
Ոստիկանությունը բռնել է երիտասարդին, որը բանկային քարտերի գողացված տվյալներով թանկարժեք տեխնիկա է գնել

20:00 22.07.2019

Կիբերոստիկանությունը ձերբակալել է Չերկասի 30-ամյա բնակչին, որը օգտագործել էր բանկային քարտերի գողացված տվյալները՝ արտասահմանում թանկարժեք սարքավորումներ գնելու և Ուկրաինայում վերավաճառելու նպատակով: Երիտասարդը բանկային քարտերի տվյալները գնել է հաքերային փակ ֆորումների ժամանակ: Այնուհետև այդ տվյալներն օգտագործել է օտարերկրյա խոշոր առցանց կայքերում գնումներ կատարելիս: Կասկածյալի բնակարանը խուզարկելիս իրավապաշտպանները գտել են բազմաթիվ սարքավորումներ, համակարգիչներ և փաստաթղթերի պատճեններ այն […]

̰
Քվեաթերթիկների 70 տոկոս հաշվարկից հետո Զելենսկու կուսակցությունը կրկին առաջատարն է

19:28 22.07.2019

Ուկրաինայում երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում: Համաձայն Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 70.2 տոկոսի հաշվարկով հաղթում է 42.6 տոկոսով: 13 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների […]

̰
Թուրքիայում առգրավվել է 1 տոննա մարիխուանա

18:00 22.07.2019

Թուրքիայի Բաթման քաղաքում՝ բեռնատարներից մեկում, խուզարկություն են կատարել ու հայտնաբերել մեծ քանակությամբ թմրանյութ: Բաթմանի նահանգային անվտանգության վարչության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Բաթմանի մուտքի մոտ կանգնեցրել են վարորդի մեքենան: Խուզարկությամբ այնտեղ հայտնաբերվել է պլաստիկե խողովակների մեջ թաքցված 1 տոննա մարիխուանա: Վարորդը ձերբակալվել է, թմրանյութն էլ առգրավել են: Ermenihaber.am-ը գրում է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության […]

̰
Կնոջը խանդելու պատճառով չինացին նետվել է 5-րդ հարկից

17:55 22.07.2019

Չինաստանում տղամարդը կնոջը խանդելու պատճառով իրենց ցած է նետել 5-րդ հարկից, հայտնում է The Daily Mail-ը: Նշվում է, որ նա այդպիսով ցանկացել է իր կնոջ ուշադրությունը գրավել, որը զբաղված է եղել իրենց մեկ տարեկան տղայի դաստիարակությամբ: Կինը տղամարդուն հանդիմանել է, որ վերջինս լավ չի խնամել իրենց երեխային, երբ ինքը բացակայել է: Այդ ամենը տղամարդուն հանել […]

̰
Փարիզում թալանել են իտալացի արքայազնի բնակարանը

17:41 22.07.2019

Անհայտ անձինք թանկարժեք իրեր ու զարդեր են գողացել իտալական Սավոյան արքայատան միակ ժառանգորդ, արքայազն Էմանուիլ-Ֆիլիբերտից և նրա տիկնոջից՝ ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդա Կուրոյից: Այս մասին հաղորդում է Parisien-ը: Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Անհայտ անձինք ներխուժել են արքայազնի բնակարան այն ժամանակ, երբ տերերն այնտեղ չեն եղել: Տուն վերադառնալով՝ զույգն անմիջապես նկատել է կատարվածը: […]

̰
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում առեղծվածային երևույթ է տեսանկարահանվել

17:19 22.07.2019

Ջոն Մակրիդին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ տեղադրեց պարանորմալ երևույթների մասին և պատմեց, թե ինչպես է զանգի հետքերով գործընկերոջ հետ ուղևորվել Բելֆաստում գտնվող հիվանդանոց: Նրան տեղեկացրել են, որ վերջին ժամանակներս ահազանգման համակարգը հաճախ է միանում: Սակայն տղան որևէ խնդիր չի գտել և որոշել է ստուգել տեսախցիկները, գրում է The Daily Star- ը: Եվ այստեղ սկսեցին տարօրինակությունները. […]

̰
Շոգի պատճառով Նյու Յորքում 40 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

17:06 22.07.2019

Կիրակնօրյա խափանումից հետո Նյու Յորքում արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման աշխատանքները: Դեռ մոտ 40 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի: Ամենաուժեղ հարվածը եղել է Բրուքլինի և Քուինսի շրջաններում: Բրուքլինի Մարին զբոսայգում բացվել է ժամանակավոր կետ՝ առանց լույս մնացած քաղաքացիների տեղավորման և աջակցության համար: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն խոստացել է, […]

̰
Հայտնի արաբ բլոգերը խորհուրդ է տալիս Հայաստանում ներդրումներ անել

17:02 22.07.2019

Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը, որը վերջին երեք տարիների ընթացքում այցելել է աշխարհի ավելի քան 60 երկիր, Facebook-ում հրապարակած իր նոր տեսահոլովակում պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների: Բլոգերը, նախ և առաջ, խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը: «Հայաստանում […]

̰
13-ամյա պատանին անհավանական թռիչքով 11-մետրանոց հարված է իրացրել

16:59 22.07.2019

13-ամյա Ջորջ Ուորբետոնը 11-մետրանոց հարված իրացնելու ինքնատիպ հնարք է ցույց տվել: Հարվածն իրացնելիս նա մոտեցել է գնդակին, մի ոտքով բարձրացրել, ինչից հետո անհավանական թռիչքով մյուս ոտքով այն ուղարկել է դարպասը:   View this post on Instagram   I definitely did this on purpose…?? A post shared by GeorgeWarburton (@warbogeorge) on Jul 13, 2019 at 1:38pm […]

̰
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 160 մարդ զոհվել է

16:30 22.07.2019

Ջրհեղեղի հետևանքով Հնդկաստանի Ասսամ և Բիհար նահանգներում 166 մարդ է զոհվել: NDTV հեռուստաալիքը երկուշաբթի հաղորդել է, որ այդ շրջաններում աղետից տուժել է ավելի քան 10 միլիոն մարդ: 102 մարդ մահացել է Բիհարում, 64-ը` Ասսամում: Մի քանի մարդ անհետ կորած է: Ջրհեղեղը սկսվել է հուլիսի սկզբին, այժմ ջրի մակարդակը սկսում է նվազել, բայց դա կարող է […]

̰
Ֆրանսիական Շամոնի քաղաքը բարեկամական խոր հարաբերություններ կհաստատի Դիլիջանի հետ

16:20 22.07.2019

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խոր հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: «Ընդամենն օրեր առաջ լուր ստացա, որ […]

̰
Ուկրաինայի Դնեպր քաղաքի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կտրել են կացնով

16:11 22.07.2019

Ուկրաինայի Դնեպր քաղաքի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները ոչնչացրել են կացնով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ չօգտագործված քվեաթերթիկների ստորին աջ անկյունը կտրում են կացնով, ոչ թե մկրատով: «Սովորաբար դրանք կտրել են մկրատով»,- գրված է տեսանյութին կից: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ուկրաինայում անցկացվել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ:

̰
Արագ շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել

15:46 22.07.2019

Շվեյցարական Բիլ քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել: 9 հնարավորից Մարտիրոսյանը հավաքել է 7,5 միավոր: Առաջին տեղում ռուսաստանցի Միխայիլ Անտիպովն է: Նա էլ հավաքել է 8 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչը Մանուել Պետրոսյանն է: 6,5 միավորով նա 11-րդ տեղում է:  

̰
Պորտուգալիայի կենտրոնական հատվածում այրվում է 8,5 հազար հա անտառային տարածք. կան տուժածներ

15:05 22.07.2019

Պորտուգալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած անտառային հրդեհներից տուժել է առնվազն 30 մարդ: Այրվում է 8,5 հազար հեկտար տարածք: Հրդեհը բռնկվել է հուլիսի 20-ին, Կաստելո Բրանկոյի շրջանում գտնվող Վիլա- դի- Ռեյի քաղաքապետարանում, այնուհետև տարածվել է հարակից Սանտարեմի շրջանի Մասանի քաղաքապետարանի տարածք: Հրդեհային ծառայության ներկայացուցիչը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ «շատ բարդ»: Հրդեհի արագ տարածմանը […]

̰
Քունգ ֆու վարպետը ականջով տեղից շարժել է 2 ավտոմեքենա

14:17 22.07.2019

Չինական Շանցյու քաղաքում քունգ ֆուի վարպետ Յան Դեյունն աջ ականջով տեղից շարժել է 2 ավտոմեքենա: Տեսանյութը հրապարակել են Newsflare կայքը: Մեքենաներից կապված շղթան ամրացրել են վարպետի աջ ականջին: Նա կարողացել է մի քանի քայլ անել ու տեղից շարժել մեքենան: Տղամարդու ականջը չի վնասվել: Քունգ ֆուի վարպետը նշում է, որ այս ամենն իր հնարավորությունների եզրագիծը չէ: […]

̰
BACK_TO_TOP