TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են. կա 45 վիրավոր

13:17 22.07.2019

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամի հրաժարականը: Ակցիայի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, ինչին ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Տեղի […]

̰
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ամերիկացի 17 լրտեսի

13:15 22.07.2019

Իրանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության 17 աշխատակցի: Այս մասին հայտնել է Tansim News-ը: Ձերբակալված աշխատակիցներից մի քանիսը դատապարտվել են մահապատժի: Աղբյուրը նաև հրապարակել է ձերբակալված լրտեսների լուսանկարները: Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ իրանական հետախուզությունը բացահայտել է Միացյալ Նահանգների կենտրոնական […]

̰
ԱՄՆ-ում կայծակից հարվածից 8 մարդ է տուժել

12:36 22.07.2019

Ֆլորիդա նահանգի լողափում 8 հոգի տուժել է կայծակի հարվածից: Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ տուժածներից մեկին հիվանդանոց են տարել սրտի կանգով, նրա վիճակը գնահատվում է ծանր: Եվս 7 մարդ ստացել են թեթև վնասվածնքեր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 3-ը հրաժարվել են բուժօգնությունից: Տուժածներից երկուսը զբոսաշրջիկ են: Նրանց ազգությունը դեռևս հայտնի չէ: […]

̰
Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն

11:50 22.07.2019

73 տարեկանում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն: Ամանոն գլխավորում էր կառույցը 2009 թվականից, մինչ այդ եղել է գործակալությունում Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը: Դիվանագետն աշխատել է նաև ՄԱԿ-ում, 1972 թվականից տարբեր պաշտոններ զբաղեցրել Ճապոնիայի ԱԳՆ-ում: Մասնագիտացած էր զինաթափման […]

̰
Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հաղթում է ձայների 42 տոկոսով. նախնական արդյունք

11:04 22.07.2019

Ուկրաինայում երեկ անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն էքզիթ փոլի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 35 տոկոսի հաշվարկով հաղթում է 42 տոկոսով: 12,7 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական […]

̰
Թերեզա Մեյն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ լցանավի կալանման հարցը քննարկելու համար

10:40 22.07.2019

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու համար 3 օր առաջ Իրանի կողմից բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի՝ կալանքի տակ վերցնելու հարցը: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղարկված նամակում բրիտանական կողմը հայտարարել էր, որ լցանավը գտնվել է Օմանի՝ Իրանի վերահսկողության տակ չգտնվող տարածքային ջրերում: Իրանական կողմը […]

̰
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 սփյուռքահայ Հայաստանում դասընթացներ կանցնի

10:12 22.07.2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների, երգչախմբի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին, ինչպես նաև շրջել Հայաստանի տեսարժան վայրերով ու շփվել հայրենակիցների հետ:  

̰
Վիրահատարաններում օգտագործվող բժշկական հանդերձանքները նույնիսկ մի քանի անգամ ախտահարելուց հետո կարող են պարունակել վարակի հարուցիչներ․ հետազոտություն

08:15 22.07.2019

Պիլմուտի համալսարանի գիտնականները հետազոտություններ կատարելուց հետո պարզել են, որ վիրահատարաններում օգտագործվող բժշկական հանդերձանքները նույնիսկ մի քանի անգամ ախտահարելուց հետո կարող են պարունակել վարակի հարուցիչներ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Փորձերի ընթացքում նաև պարզ է դարձել, որ ախտահարելուց հետո ոչ միայն վարակի հարուցիչները չեն վերացել, այլև նրանց թիվը չի կրճատվել: Մասնագետները նաև պարզել են, որ […]

̰
Քաղցր հյութի նույնիսկ 1 բաժակը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ․ գիտնականներ

22:15 21.07.2019

Գազավորված քաղցր ըմպելիքի, ինչպես նաև 100 տոկոսանոց մրգային հյութի նույնիսկ մեկ բաժակը կարող է օնկոլոգիական հիվանդության զարգացման պատճառ դառնալ: Այսպիսի եզրակացության են եկել Հարվարդի գիտնականները: Նյութը հրապարակվել է British Medical Journal ամսագրում: Մասնագետները ուսումնասիրություն են կատարել հազարից ավելի ֆրանսիացիների շրջանում: Ուսումնասիրվել է նրանց սննդակարգը, վնասակար սովորությունների և ազգականների մոտ ուռուցքային հիվանդությունների առկայությունը: Հաշվի է առնվել […]

̰
Գերագույն ռադա է անցնում 5 կուսակցություն․ առաջատարը «Ժողովրդի ծառան» է

21:41 21.07.2019

Ուկրաինայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։ Ազգային exit-poll-ի տվյալներով՝ Գերագույն ռադա է անցնում 5 կուսակցություն։ Առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 43.9 տոկոսը։ «Ընդդիմադիր հարթակի» օգտին քվեարկել է ընտրողների 11.5 տոկոսը, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին՝ 8.9 տոկոսը, «Բատկիվշինայի» օգտին՝ 7.6 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.3 տոկոսը: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի […]

̰
Հայտնի է կանանց իրավունքների մասին հոգ տանելու օգուտը

21:30 21.07.2019

Այն երկրները, որոնք մտածում են տղամարդկանց և կանանց սոցիալական հավասարության մասին, ունեն առողջ բնակչություն, գրում է The Telegraph-ը: Հետազոտությունն ընդգրկում է 2004-2010 թթ-ի ընթացքում 162 երկրից հավաքված տվյալ: Հայտնի է, որ այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձնում կանանց իրավունքներին, վերարտադրողական առողջության, կյանքի միջին տևողության, հիվանդությունների կանխարգելման ցուցիչների բարելավում են ունենում: Այդ ամենը լավ է անդրադառնում […]

̰
Պորտուգալիայում բռնկված անտառային հրդեհների մարման համար ինքնաթիռներ են գործի դրվել

21:09 21.07.2019

Անոմալ շոգ եղանակով պայմանավորված՝ Պորտուգալիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների լայնածավալ բռնկումներ են գրանցվել: BBC-ի հաղորդմամբ՝ հրդեհներից առնվազն 20 մարդ է տուժել: Տասնյակ մարդիկ ստիպված են եղել լքել իրանց տները, իսկ հարյուրավոր հրշեջներ պայքար են մղում կրակի դեմ: Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալական Կաշտելու Բրանկու քաղաքի մոտակայքում գտնվող լեռնային երեք բարձունքներում բռնկված հրդեհները մարելու համար գործի են դրվել ինքնաթիռներ […]

̰
Գիտնականները կոչ են անում մարդկանց սնվել միջատներով

21:00 21.07.2019

Միջատների մեջ պարունակվում են շատ օգտակար նյութեր, որոնք կարող են փոխարինել մսին, գրում է Frontiers in Nutrition-ը: Իտալացի գիտնականների կողմից արված հետազոտության մեջ նշվում է, որ 2 միլիարդ մարդ կանոնավոր կերպով սնվում է միջատներով: Մնում է մնացած 6 միլիարդին համոզել, որ միջատներ ուտելն առողջարար է: Գիտնականների խոսքով՝ երբ մարդիկ հասկանան, որ միջատներ ուտելն առողջարար է, այդ […]

̰
Ճապոնիայում հեղեղումների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

20:49 21.07.2019

Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում գտնվող մի շարք բնակավայրերում ավելի քան 110 հազար մարդ է տարհանվել՝ «Դանաս» անվանումն ստացած թայֆունին հաջորդած անձրևներից հետո: Այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը: Առաջիկայում հնարավոր վտանգից խուսափելու համար մոտ 245 հազար մարդու կոչ է արվել լքել բնակավայրերը: Հաղորդվում է, որ ամենամեծ վնասը կրել են Ճապոնիայի կենտրոնական Հոնսյու կղզուց հարավ-արևմուտք գտնվող […]

̰
Բրիտանուհին հազվագյուտ ֆոբիայի պատճառով կորցրել է քունը

20:09 21.07.2019

Մեծ Բրիտանիայում կինը հազվադեպ ֆոբիայի պատճառով վախեցել է քնել: Բրիտանական The Mirror-ը հայտնում է, որ 26-ամյա բրիտանուհի Ռեյչըլ Ուիլիամսը 3 երեխաների մայր է: Հաղորդվում է, որ այն ժամանակ, երբ նրա փոքր տղաների մոտ աուտիզմ է հայտնաբերվել, նա այդ լուրը շատ ծանր է ընդունել։ Նրա մոտ նյարդային խանգարումներ են սկսվել։ Այդ նույն ժամանակահատվածում նրա ամուսինը 1 տարով […]

̰
Բերդիմուհամեդովը չի մահացել․ ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է

20:01 21.07.2019

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել նրա մահվան մասին։ Նախագահը հուլիսի 15-ից արձակուրդում է։ Բերդիմուհամեդովը երկիրը ղեկավարում է 2006 թվականից։

̰
Գիտնականները գլոբալ աղետից խուսափելու տարբերակ են առաջարկել

19:55 21.07.2019

Գերմանական Պոդսդամ քաղաքի գիտնականները հայտնել են կլիմայական փոփոխությունների հետևանքով համաշխարհային աղետից խուսափելու միակ տարբերակը: Ինչպես փոխանցում է Science Art-ը՝ նրանք կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայի խոշոր սառցաբեկորների հալոցքի վտանգը կարելի է վերացնել՝ այնտեղ արհեստական ձյուն տեղափոխելու միջոցով: Սառցադաշտերի հալոցքից ծովի մակարդակը կբարձրանա 3 մետրով՝ ջրի տակ առնելով Նյու Յորքը, Շանհայն ու Տոկիոն: Միևնույն […]

̰
71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը

19:41 21.07.2019

71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը: Հերբերտ Դելեյգլի և Մերիլին Ֆրենսիսի պատմությունը սկսվել էր 1947 թվականին, մի փոքրիկ սրճարանում, որտեղ Մերիլինը  մատուցողուհի էր աշխատում: Ամեն անգամ Հերբերտն այցելում էր սրճարան՝ իր ապագա կնոջը տեսնելու համար: Ի վերջո, մի անգամ նա համարձակվեց խոսել Մերիլինի հետ և ժամադրել նրան: Դրանից մեկ տարի անց նրանք […]

̰
Զելենսկին կորցրել է կնոջն ընտրատեղամասի դիմաց՝ բազմության մեջ

19:17 21.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քվեարկել է Կիևի Օբոլոնսկի շրջանի ընտրատեղամասում։ Նա հայտարարել է, որ ընտրություններում ակնկալում է ազնիվ և արդար արդյունք։ Մինչ նա փորձում էր մոտենալ ընտրատեղամասին, ուկրաինացիները նրան են մոտեցել տարբեր խնդրանքներով ու նամակներով։ Նախագահը բազմության մեջ կորցրել է կնոջը։ https://www.facebook.com/hromadskeua/videos/1307461256097559/

̰
ԶԼՄ-ները հայտնում են Թուրքմենստանի նախագահի մահվան մասին

18:27 21.07.2019

Կյանքից հեռացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Այս մասին հայտնում է «Говорит Москва»-ն՝ հղում անելով Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևին։ Նրա խոսքով՝ նախագահի մահվան մասին հայտնել են Աշխաբադում աշխատող գործարարները։ Նշվում է, որ նախագահը հուլիսի 15-ից արձակուրդում է։ Բերդիմուհամեդովը երկիրը ղեկավարում է 2006 թվականից։  

̰
Ամերիկյան հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է կովերի հետ շփվելու թերապիա

18:15 21.07.2019

Ամերիկյան Նյու-Յորք նահանգում գտնվող գյուղատնտեսական հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է կովերին շոյելու թերապիա։ Ընդ որում, նրանք դա կարող են անել միայն սահմանված 75 դոլարը վճարելուց հետո: Ինչպես փոխանցում է Daily Mail-ը՝  հյուրանոցի տերերը հայտարարել են, որ այս նպատակով ծախսված գումարներն անարդյունավետ չեն: Նրանք համոզված են, որ այսկերպ իրենց հյուրերը կարողանում են ազատվել նյարդային լարվածությունից ու հոգեկան հանգստություն […]

̰
Հայտնի է դարձել Instagram-ից օգտվողների թվով առաջատար երկրների եռյակը

17:55 21.07.2019

Instagram-ից օգտվողների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է: Երկրի 121 մլն բնակիչ գրանցված է այդ հարթակում: Այս մասին տվյալները հրապարակված են LPGenerator-ում: Սոցիալական հարթակից օգտվողների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 71 մլն օգտատերով, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 64 մլն օգտատրոջ ակտիվությամբ։ Տասնյակում ներառված են նաև Ինդոնեզիան՝ 62 մլն, Թուրքիան՝ 38 մլն, Ռուսաստանը՝ 37 մլն, Ճապոնիան՝ 27 […]

̰
Սթենդ-ափ կատակերգուն Դուբայում ելույթի ժամանակ մահացել է

17:39 21.07.2019

Սթենդ-ափ կատակերգու, ազգությամբ հնդիկ Մանջունաթհ Նայդուն Դուբայում՝ բեմում ելույթի ժամանակ, մահացել է սրտի հանկարծակի կանգից: Այս մասին հայտնում է Gulf News-ը: Կատակերգուն ելույթ է ունեցել վերջինը: Հանկարծ նա կարճ դադար է առել ու հանդիսատեսին ասել է, որ լավ չի զգում: Վայրկյաններ անց նա նստեղ է բեմում դրված նստարանի վրա, որից վրայից ընկել է հատակին: Սկզբում հանդիսատեսը կարծել է, […]

̰
Կազմվել է ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերի վարկանշային ցուցակը

17:03 21.07.2019

Ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերի վարկանշային ցուցակը գլխավորել է Էյֆելյան աշտարակը: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Կոլիզեումն ու Տրևիի շատրվանը: Հնգյակի մեջ տեղ են գտել նաև Փարիզի Աստվածամոր տաճարն ու Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա տաճարը: Լավագույն տասնյակում են Փարիզի Յենա կամուրջը և Ֆլորենցիայի Պյացցա-դել-Դուոմոն, Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերը, Միլանի տաճարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:  

̰
Գիտնականները՝ դպրոցական երկարատև արձակուրդի վնասների մասին

16:27 21.07.2019

Գիտնականները դպրոցական ամառային արձակուրդների հասցրած վնասների բավականին երկար ցուցակ են հրապարակել: Ինչպես փոխանցում է MedikForum-ը՝ գիտնականները հայտարարել են, որ երկարատև արձակուրդներից հետո, ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչները,կարող են ուժգին սթրեսի ենթարկվել՝ դասապրոցեսի վերսկսման շրջանում: Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ այս երևույթն իր հերթին պատճառ է դառնում մի շարք այլ խնդիրների. աշակերտների […]

̰
«Վրիժառուները» ֆիլմը գերազանցում է«Ավատար»-ի 10-ամյա ռեկորդը

15:41 21.07.2019

2019 թվականին համաշխարհային վարձակալության դուրս եկած «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը վարձակալության ընթացքում գրանցած հաջողության ցուցանիշով կարող է գերազանցել անցած 9 տարիների ընթացքում միակ առաջատար «Ավատար» ֆիլմին: Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով The Walt Disney Company-ի հրապարակած տվյալները: Հաղորդվում է, որ ներկայում ֆիլմի հեղինակները վարձակալության արդյունքում վաստակել են 2.7892 մլրդ դոլար: Նշվում է, որ նախորդ ռեկորդն […]

̰
Ռուս դիվանագետները Սուխումում դարձել են վթարի մասնակից

14:30 21.07.2019

Այսօր Սուխումում ռուս դիվանագետների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Մեքենան ռուս դիվանագետներից մեկինն է, այն գրանցված չէ դեսպանատան հաշվեկշռում: Միմյանց բախված երկու մեքենաներն աննշան վնասվել են, տուժածներ չկան։ Կողմերը միմյանց հանդեպ որևէ պահանջ չունեն։  

̰
Մերկելն առողջական վիճակի պատճառով երկարատև արձակուրդի է մեկնում

13:52 21.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև արձակուրդի է մեկնում: Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ արձակուրդի հիմնական պատճառը նրա մոտ վերջերս դրսևորվող մարմնի անկառավարելի ցնցումներն են։ Հաղորդվում է, որ Մերկելը հանգստի մեջ կլինի 28 օր, նախնական տեղեկություններով՝ այս ընթացում նա գտնվելու է Մալդիվյան կղզիներում: Աղբյուրը հայտնում է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերն իր հետ պատրաստվում […]

̰
Մեծ Բրիտանիան Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պլաններ ունի․ The Telegraph

11:38 21.07.2019

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, ի պատասխան Իրանի կողմից բրիտանական Stena Impero նավի կալանման, մտադիր է հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ Այն մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախարարն այսօր հանդես կգա հայտարարությամբ։ Նոր պատժամիջոցներից բացի, Մեծ Բրիտանիան կարող է նաև կոչ անել ԵՄ-ին ու ՄԱԿ-ին վերսկսել Իրանի դեմ […]

̰
Սաուդյան Արաբիան հավանություն է տվել իր տարածքում ԱՄՆ զորքերի տեղակայմանը

10:54 21.07.2019

ԱՄՆ իշխանությունները Սաուդյան Արաբիայից ստացել են այդ երկրում հավելյալ զորակազմ տեղակայելու թույլտվություն, հայտնում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է երկու երկրների համագործակցության հիման վրա, որոնք ձգտում են ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը պաշտոնապես հավանություն է տվել զինվորականներին […]

̰
BACK_TO_TOP