10:07 21.07.2019
Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել Իրանին վերադարձնել Հորմուզի նեղուցում զավթած երկու նավթատարները, որոնցից մեկը պատկանում է Մեծ Բրիտանիային։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ։ Դաշինքն աջակցում է հարցի կարգավորման բացառապես դիվանագիտական ուղիներին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքը դատապարտում է Հորմուզի նեղուցում երկու կոմերցիոն նավերի զավթումը՝ անվանելով այդ դեպքը «նավարկության միջազգային ազատության համար […]
09:52 21.07.2019
Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ին, կփակվեն 20։00-ին, հայտնում է Корреспондент.net-ը։ ԿԸՀ-ն քվեարկության պաշտոնական արդյունքները կհայտարարի հաջորդ 2 շաբաթվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 5-ը։ Մայիսի 20-ին՝ իր երդմնակալության օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին։ Ընտրություններն անցկացվում […]
23:48 20.07.2019
Նիգերիայում տղամարդն ինքնաթիռի թևի վրա է բարձրացել ճիշտ այն պահին, երբ այն պատրաստվել է մեկնարկել թռիչքը: Այս մասին հայտնում է Associated Perss-ը: Հաղորդվում է, որ նիգերիացին կարճ ժամանակ անց իջեցվել է ինքնաթիռի վրայից ու ձերբակալվել: Հիմա ավիաընկերության տնօրինությունը փորձում է պարզել, թե ինչ նպատակով է տղամարդը թռիչքից առաջ բարձրացել ինքնաթիռի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդուն առաջինը […]
23:34 20.07.2019
Ավստրալիայի ափերին հազվագյուտ լսնամաշկ կետ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կենդանին նկատվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում: Տեսանյութը հրապարակել է 53-ամյա Մարկ Ցուկոնին՝ հուլիսի 11-ին, երբ ծովափին կադրեր անելիս է եղել: Նա տեսակետ է հայտնել, որ կենդանին կարող է աշխարհի լսնամաշկ 5 կետերից մեկը լինել: Տղամարդու գնահատմամբ՝ կաթնասունը, ամենայն հավանականությամբ, 13-16 […]
20:48 20.07.2019
Անոմալ շոգը ԱՄՆ-ում առնվազն 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 4 հոգի մահացել է Մերիլենդ նահանգում, 1 հոգի՝ Արիզոնայում, 1 հոգի էլ՝ Արկանզասում։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում շոգը կարող է ազդել մինչև 200 մլն մարդու վրա։ Հանգստյան օրերին այդ տարածաշրջաններում ջերմաստիճանը կբարձրանա։ Ավելի […]
17:31 20.07.2019
Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էթնա հրաբուխը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքը: Անցած գիշեր հրաբխի, այսպես կոչված, «նոր խառնարանից» արտանետված հրաբխային մոխրի պատճառով անհրաժեշտություն է առաջացել փակել օդային հաղորդակցությունն ինչպես Կատանիայում, այնպես էլ Ռագուզայում: Աղբյուրը փոխանցում է, որ միային հուլիսի […]
17:24 20.07.2019
Տարեսկզբից մինչև մայիսի վերջ Գերմանիայից Թուրքիա է արտահանվել 184 միլիոն եվրոյի (207 միլիոն դոլար) սպառազինություն, ինչը կազմում է նույն հատվածում Գերմանիայի արտահանած զենքի 60 տոկոսը։ Այս ցուցանիշով Թուրքիան, բնականաբար, գլխավորում է գերմանական սպառազինության գնորդների ցուցակը։ Սա այն դեպքում, երբ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո Գերմանիայի իշխանություններն ընդհանրապես արգելել էին զենք արտահանել Թուրքիա։ Պատճառն այն էր, […]
17:16 20.07.2019
Վենետիկի ոստիկանությունը 950 եվրո տուգանք է սահմանել գերմանացի զբոսաշրջիկների դեմ՝ Ռիալտոյի կամրջի աստիճանների վրա սուրճ խմելու համար: Այս մասին հայտնում է ВВС -ն: Հայտնի է, որ օրինախախտներին նկատել է անցորդներից մեկը և տեղեկացրել ոստիկանությանը: Ոստիկանությունը ոչ միայն տուգանել է զբոսաշրջիկներին, այլև խնդրել հեռանալ Վենետիկից: Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն այդ զբոսաշրջիկներին անվանել է անպարկեշտ և հայտարարել, […]
16:53 20.07.2019
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր` «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը դուրս է գալիս Գերագույն ռադայի նախընտրական մրցապայքարից՝ հօգուտ Վլադիմիր Զելենսկու: Այս մասին Սաակաշվիլին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները կկայանան հուլիսի 21-ին: Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին ձայն տալ նախագահի գլխավորած «Ազգի ծառան» կուսակցությանը: Սաակաշվիլին ասել է, […]
14:25 20.07.2019
Հուլիսի 20-ը բոլորի կողմից սիրելի Տորթի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2011 թ-ից: Տոնի նախաձեռնողը «Սիրո Թագավորության միլանյան ակումբն» է եղել՝ ընկերների միություն, որի անդամները երաժիշտներ են, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Տարեցտարի այս օրը հավաքվելու և տորթով թեյ խմելու ավանդույթը սկսեց տարածում ստանալ նաև այլ երկրներում: Ամեն տարի այդ տոնն ունենում է […]
14:16 20.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչ այլ ինչ է, քան խնդիր»: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ իրանական կողմը Հորմուզի նեղուցում կալանել էր Մեծ Բրիտանիային պատկանող տանկեր: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն «այդքան էլ շատ տանկերներ չունի այդտեղ, սակայն ունի […]
14:12 20.07.2019
Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, միացել է #AraratChallenge նախաձեռնությանը: Հիշեցնենք, երեկ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը:
14:03 20.07.2019
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը սպառնացել է Իրանին՝ իրանական զինված ուժերի կողմից բրիտանական նավթատար տանկերը կալանքի տակ վերցնելու կապակցությամբ։ Հանթը խոստացել է, որ Իրանը խնդիրներ կունենա։ «Մենք ռազմական լուծում չենք որոնում, փնտրում ենք դիվանագիտական ճանապարհ՝ իրավիճակը հարթելու համար … բայց մենք հստակ ասում ենք, որ խնդիրը պետք է լուծվի», – ասել է Հանթը։ […]
13:37 20.07.2019
Forbes-ը՝ հղում անելով բջջային հավելվածների շուկայի վերլուծությամբ զբաղվող App Annie ընկերության տվյալներին, գրում է, որ ռուսների կողմից ստեղծված և մշակված FaceApp հավելվածը վերջին 10 օրում 1 մլն դոլար է աշխատել: Հուլիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում հավելվածը ներբեռնել են 6,5 մլն անգամ: Ամբողջ պատմության ընթացքում FaceApp-ը ներբեռնվել է 73,2 մլն անգամ և մշակողներին բերել 11,6 մլն […]
13:12 20.07.2019
Չինաստանի Հենան նահանգի գազի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: 19 մարդ տուժել է, ևս 5 անձինք անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Իմա քաղաքում գտնվող գործարանում, որը պատկանում է Henan Coal Gas (Group) ընկերությանը: […]
13:03 20.07.2019
ԱՄՆ ամբողջ բնակչության գրեթե կեսը բնակվում է այն տարածքում, որտեղ այսօր և վաղը սպասվում են անոմալ եղանակային պայմաններ։ Նահանգների գրեթե ամբողջ արևելյան ափը, որտեղ կա մոտ 150 միլիոն բնակչություն, անսովոր շոգ եղանակ է ունենալու։ Խոսքը Նյու Յորքում +36, Վաշինգտոնում +38 աստիճան տաքության մասին է։ Հայաստանում այսպիսի եղանակն այս օրերին սովորական է, բայց ծովային խոնավ կլիմա […]
12:46 20.07.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ևս մեկ «փունջ» պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի գործող իշխանությունների դեմ։ Այս անգամ թիրախավորվել են երկրի զինված ուժերի հակահետախուզության ծառայության պաշտոնյաները։ Այս մասին գրառումը տարածելով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ այդ պատժամիջոցներով իրենք հակազդում են Նիկոլաս Մադուրոյի ուժային կառույցներին։ Ըստ Բոլթոնի՝ այս կառույցի ներկայացուցիչները բռնություններ և […]
12:44 20.07.2019
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օուշեն սիթի քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ իջնում ջրի վրա: Ամերիկյան CBS լրատվականի փոխանցմամբ՝ ինքնաթիռում այդ ժամանակ գտնվել է միայն օդաչուն, ում հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից և լողալով ափ […]
12:22 20.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է՝ դառնա ռեժիսոր Օլիվեր Սթոունի աղջկա կնքահայրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռեժիսորի հետ հարցազրույցի ժամանակ Պուտինը պատմել է, որ ուկրաինացի հայտնի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը խնդրել է մասնակցել աղջկա մկրտության արարողությանը. «Մեր ուղղափառ ավանդույթների համաձայն՝ պարզվում է, որ չի կարելի է»,- բացատրել է Պուտինը և նշել է, որ […]
10:43 20.07.2019
«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում […]
10:39 20.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ևս մեկ երկիր է ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: «Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա:
09:22 20.07.2019
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են հրավառության նյութերով լիցքավորված անօդաչու սարքից կրակում տան ուղղությամբ: Պարզվել է, որ Պորտուգալիայում բնակվող տղան այդպես որոշել է պատժել իր հարևաններին, քանի որ նրանք շատ են աղմկել: Համացանցային օգտատերերը գնահատել են տղայի հնարամտությունը:
09:10 20.07.2019
Ցանցահենները կոտրել են լոնդոնյան ոստիկանության կայքն ու ոստիկանների սոցցանցերի էջերը։ Այս մասին գրում է The Independent-ը։ Անհայտ անձինք իրենց էջերում պրովոկացիոն գրառումներ են հրապարակել՝ այդպիսով փորձելով Բրիտանիայի ոստիկանության ուշադրությունը հրավիրել բանտում գտնվող ռեփեր Digga D-ի ձերբակալման վրա։ Նրանք պահանջել են ազատ արձակել ռեփերին, այլապես կշարունակեն պրովոկացիոն գրառումներ հրապարակել ոստիկանների էջերում։ Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոյ Սմիթի […]
08:46 20.07.2019
Մերձմոսկվայի Կորոլյովոյի թաղման բյուրոներից մեկի աշխատակիցները հանգուցյալներից մեկի հարազատներին այլ դիակ են հանձնել և փորձել են համոզել նրանց, որ մշակումներից հետո դիակները փոխվում են: Ռուսական թերթերից մեկը հայտնել է, որ 99-ամյա Լիդիա Վիլչիկի հարազատները դիմել են ոստիկանություն: «Բերեցին ուրիշ տատիկի, սակայն դագաղն ու հագուստը մեր ուղարկածն էին: Մեր տատիկը խալեր ուներ, այս մեկը ոչ մի […]
08:15 20.07.2019
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից հյուսիս տեղակայված Սթիբենիջ քաղաքի փողոցներում մրցարշավի ժամանակ մեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել հավաքվածներին: Առնվազն 17 մարդ է տուժել: Sky News-ի փոխանցմամբ՝ տուժածները 14-17 տարեկան երեխաներ են եղել: Արշավի ժամանակ մեքենաներից մեկը փորձել է շրջադարձ կատարել, այդ պահին մեկ այլ սպորտային մեքենա հարվածել է այդ մեքենային ու հարվածի ազդեցությամբ այն հայտնվել է […]
23:57 19.07.2019
Համացանցում ակտիվ տարածվում ել դելֆինների վտառի ցատկերը: ԱՄՆ Կալիֆոռնիայի տարածքում նավի վրայից հասցրել են, ֆիքսել, թե ինչպես է դելֆինների բավականին մեծ վտառը ցատկերով տեղաշարժվում: Տղամարդը, որ նկարել է տեսանյութը, պատմել է, որ այդ պահին իրենց նավի կողքն ավելի քան 100 դելֆին էր լողում, և տեսարանն, ուղղակի, անհավատալի էր: https://www.facebook.com/fox11la/videos/459154158231077/?v=459154158231077
23:53 19.07.2019
Ամերիկացի երգիչ, դերասան Ջարեդ Լետոն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է և հենց երեկոյան զբոսանքի ժամանակ կամրջի վրա համերգ է կազմակերպել: Տեսանյութը հայտնվել է համացանցում և ակտիվ տարածվում է: Անցորդները անակնակլի են եկել երբ տեսել են, որ Լետոն երգում է: Նշենք, որ Ջարդեն Լետոն առաջին անգամ չէ, որ այցելում է Կիև: Այս անգամ նա եկել է՝ մասնակցելու […]
23:22 19.07.2019
Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Սա իմ Արարատն է, երկրորդ հնարավորության խորհրդանիշը: Հնարավորություն, որ իմ պապը ստացել է 100 տարի առաջ, երբ նրան փրկել են այլ մարդիկ: Հնարավորություն, որն ինձ կյանք է տվել միայն այն պատճառով, […]
22:12 19.07.2019
Մոսկվայի մետրոյի գնացքի վագոններն իրարից անջատվել են ընթացքի ժամանակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Սավելովսկայա» և «Պետրովսկի պարկ» կայարանների միջև: Գնացքի ընթացքի մեջ է եղել, երբ վագոններն անջատվել են իրարից: Գնացքի «պոկված» մասի ուղևորները կայարան են վերադարձել միայն 20 րոպե անց: Փրկարարական գործողությունների ժամանակ մնացած վագոնները դուրս են բերվել […]
21:41 19.07.2019
Այս տարվա սկզբից մինչև հիմա շուրջ 35 փախստական Միջերկրական ծովով ԵՄ տարածք է ներթափանցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մասնավորապես` Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Միլմանը հայտարարել է, որ փախստականների հստակ թիվը կազմում է 34 266: Սա 34 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Կազմակերպության տվյալներով՝ առավել մեծ թվով փախստականներ տեղափոխվել են […]