TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

18:15 19.07.2019

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին […]

̰
Հայաստանի և Ղրղըզստանի փոխվարչապետները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

17:51 19.07.2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղրղըզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Ղրղըզստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս […]

̰
Կիսամերկ աշակերտուհին պարել է գերեզմանի վրա և տեսանյութը տեղադրել համացանցում

17:32 19.07.2019

Խաբարովսկում աշակերտուհին որոշել է ֆոտոսեսիա անել գերեզմանատանը: Դրանով, սակայն, անչափահասը չի բավարարվել: Ֆոտոսեսիայից հետո աշակերտուհին սկսել է պարել շիրմաքարերից մեկի վրա, իսկ տեսանյութը տեղադրել է Ինստագրամի իր էջում: Ընդ որում, նա պարել է կիսամերկ, հագին միայն վերնաշապիկ է եղել: Աղջկա այս արարքով հետաքրքրվում են իրավապահները:  

̰
Ամուսինները պիցցա են պատվիրել և դարձել միլիոնատեր

17:14 19.07.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգում ապրող ամուսինները պիցցա են պատվիրել, և մինչև պատվերը կհասնի, նրանք գնել են վիճակախաղի տոմս ու շահել են 1 մլն դոլար: Այս մասին հայտնում է UPI պորտալը: Մերի Հիթն ու Ջեյմս Բրանկը պիցցան պատվիրելուց հետո, երբ իմացել են, թե որքան ժամանակից պատրաստ կլինի, մտել են մոտակա Blue Ridge Minute Mart խանութ: Նրանք որոշել […]

̰
Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք

16:57 19.07.2019

Գերմանիայի կառավարությունն աջակցել է այն օրինագծին, որի համաձայն՝ բոլոր երեխաները պետք է պարտադիր պատվաստվեն կարմրուկի դեմ, գրում է DW-ն: Նախագիծը մշակվել է երկրի առողջապահության նախարարության կողմից և ուժի մեջ կմտնի 2020-ի մարտից: Այդ ժամանակվանից ծնողները պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնեն կրթական հաստատություններ: Երեխաներից բացի, պետք է պատվաստվեն ուսուցիչները, դայակները և այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Չպատվաստված երեխաներին […]

̰
Հունաստանը ցնցվել է ուժեղ երկրաշարժից

16:50 19.07.2019

Քիչ առաջ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Աթենքից ոչ մեծ հեռավորության վրա՝ ընդամենը 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնել են եվրոպական և ամերիկյան սեյսմոլոգիական կազմակերպությունները։ Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 2 կմ խորության վրա է եղել։ Մայրաքաղաքի բնակիչները լքել են տներն ու շինությունները, հավաքվել փողոցներում։ https://www.instagram.com/p/B0GMG2epL9n/

̰
ԱՄՆ Կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել

16:40 19.07.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կապելլան՝ Պատրիկ Կոնրոյը, ծիսական արարողություն է կատարել Կոնգրեսում և հեռացրել այնտեղից բոլոր «մութ» ոգիներին։ Քահանան, բացի մութ ուժերը հեռացնելուց, խնդրել է հիասթափության, պառակտման ու տխրության դևերին նույնպես քշել այդտեղից։ «Սրանք վեճերի դժվար շաբաթներ էին, որոնց ընթացքում մութ ուժերը, կարծես, խաղացին իրենց դերը։ Հիմա ես հեռացնում եմ այստեղից բոլոր մութ ոգիներին, բոլոր […]

̰
Առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ լցվել. մանրամասներ՝ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի վթարից

16:02 19.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը տեսանյութ է հրապարակել «Մոսկվա-Երևան» չվերթի վթարված ինքնաթիռից: «Քանի որ էսօրվա վթարված Նորդվինդի ինքնաթիռում եղբայրս է եղել, կադրեր կան էվակուացիայից։ Ասում է՝ առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ է լցվել ինքնաթիռն ամբողջությամբ»,- գրել է նա:

̰
Լեդի Գագան կրել է Թբիլիսիի քաղաքապետի կնոջ մոդելավորած զգեստը

15:20 19.07.2019

Երգչուհի Լեդի Գագան հոլիվուդյան երեկույթին ներկայացել է վրացական Anouki բրենդի սև, կաշվե զգեստով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Anouki բրենդի զգեստն առաջին անգամ ներկայացվել է Թբիլիսիի աշուն-ձմեռ 2019 նորաձևության շաբաթվա ընթացքում: Զգեստը կարված է արհեստական կաշվից, որպես դետալ օգտագործվել են բյուրեղներ: Զգեստը դեռևս ազատ վաճառքում չէ: Լեդի Գագան իր երեկոյան կերպարն ամբողջացրել է սև, […]

̰
«Nordwind Airlines»-ի հայաստանյան գրասենյակից հրաժարվեցին տեղեկություններ տրամադրել միջադեպի վերաբերյալ

14:52 19.07.2019

Արտակարգ պատահարի հանգամանքները պարզելու համար SHANTNEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել «Nordwind Airlines»-ի հայաստանյան գրասենյակի հետ, սակայն այնտեղից տեղեկություններ չեն տրամադրել: Փոխտնօրենն ասել է, որ տնօրենը Մոսկվայում է, իսկ նա իրավասու չէ հարցերին պատասխանել: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սրահում ծուխ լցվելու պատճառը մաքրող միջոցի թափանցումն է կենսապահովման համակարգ: Նշվում է, որ խախտումը կարող […]

̰
Հուժկու կայծակը վնասել է ճապոնական օդանավակայանի թռիչքուղին

14:39 19.07.2019

Ճապոնական Նագոյա քաղաքի օդանավակայանի բոլոր ավիաչվերթները հետաձգվել են: Խնդիրն այն է, որ թռիչքուղու վրա վնասված հատվածներ են հայտնաբերվել: Մասնագետները կարծում են, որ օդանավակայանի թռիչքուղուն կայծակն է հարվածել: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Թե ինչքան ժամանակ է հարկավոր թռիչքուղին և չվերթները վերականգնելու համար, առայժմ չի հաղորդվում: Այսօր առավոտից ճապոնական այս քաղաքի օդանավակայանից ոչ մի ինքնաթիռ […]

̰
Այս հուլիսն աշխարհի պատմության ընթացքում ամենաշոգն է համարվել

14:36 19.07.2019

Հուլիսը դեռ չի ավարտվել, բայց արդեն մասնագետները նշում են, որ այն ամենաշոգ ամիսն է եղել ամբողջ աշխարհում: Ըստ վերջին տվյալների՝ միջին ջերմաստիճանն աշխարհում հասել է 16,4 աստիճան Ցելսիուսի, իսկ Անտարկտիդայում սառույցի մակերեսը հասել է ռեկորդային փոքր ծավալի: ԱՄՆ-ի օդերևութաբանական հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել է, որ միջին գլոբալ ջերմաստիճանը 20-րդ դարի համեմատ ավելացել է 2,2 աստիճան […]

̰
Հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարարի հետ. Հակոբ Արշակյան

13:49 19.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Իրան կատարած այցից, կից հետևյալ գրառումն արել. «Աշխատանքային նախաճաշի ֆորմատով երկկողմ հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարար Ջահրոմիի հետ։ Մանրամասներն՝ ավելի ուշ։ Վերադառնում ենք Երևան»:

̰
Գլեդիս Բերեջիկլյանը հուսով է` Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը

13:42 19.07.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ: – Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր […]

̰
Պորոշենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ

13:35 19.07.2019

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ստրասբուրգում թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ` թողնելով նախասրահում: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Այդ օրը Պորոշենկոն պետք է ներկայանար Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրո, սակայն դրա փոխարեն վերջինս մեկնել է Ստրասբուրգ: Լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Պորոշենկոյի անունը նշված չի եղել Եվրախորհրդարանի […]

̰
«Մոսկվա-Երևան» չվերթի մանրամասները

12:57 19.07.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա-Երևան» չվերթից: «Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 […]

̰
Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը. Լավրով

12:36 19.07.2019

«Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը, հայտնում է Aliq-ը: 2017 թվականի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը: «Ես այդ մասին չեմ […]

̰
Ի՞նչ հանցանք էր գործել աշխարհում ամենաերկար՝ 384.912 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված իսպանացին

12:28 19.07.2019

Մեզանից շատերն են լսել կամ կարդացել, թե ինչպես են արտերկրի դատարանները պատիժ նշանակում 100, 200, նույնիսկ 300 տարի ժամկետով, սակայն, պարզվում է, որ դա առավելագույն չափը չէ: Մարդկության պատմության մեջ ամենաերկար պատիժը ստացել է իսպանացի Գաբրիել Մարչ Գրանդոսը 1972թ.-ին: Նա դատապարտվել է 384.912 տարի ազատազրկման` այդ կերպ գրանցվելով նաև Գինեսի ռեկորդների գրքում: Գաբրիել Գրանդոսը ոչ […]

̰
Հայտնի է ճապոնական անիմե ստուդիայի հրկիզման պատճառը

11:32 19.07.2019

Հայտնի է երեկ մի տղամարդու կողմից ճապոնական Կիոտո քաղաքում գտնվող անիմե ստուդիայի հրկիզման պատճառը, հայտնում է korrespondent-ը: Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ ստուդիան իրենից գողացել է ստեղծագործության միտքը, խախտվել են իր հեղինակային իրավունքները: «Ես այրել եմ ստուդիան, քանի որ նրանք գողացել են իմ ստեղծագործության միտքը»,- ասել է տղամարդը: Այս պահին իրավապահները փորձում են […]

̰
Օդանավից տարհանված ուղևորներից 2-ը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում

11:01 19.07.2019

«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել […]

̰
FaceApp-ը  սպառնալիք է օգտատերերի համար. Daily Telegraph

09:55 19.07.2019

Սկանդալ՝ վերջին օրերին համացանցում աշխուժություն առաջացրած FaceApp հավելվածի շուրջ: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ Ռուսաստանում ստեղծված հավելվածը պոտենցիալ սպառնալիք է օգտագործողների համար: Daily Telegraph-ի վերլուծաբանը թեստ է արել և պնդում է, որ հավելվածի միջոցով հնարավոր է անձնական տվյալներ գողանալ, մուտք գործել օգտատիրոջ բանկային հաշիվներ, նույնիսկ նրա մեքենայի շարժիչը միացնել:

̰
Ավստրալիայում կրկեսի դերասանուհին վայր է ընկել մեծ բարձրությունից և ողջ մնացել

09:15 19.07.2019

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում: 28-ամյա Գաբրիելա Սուզան ակրոբատիկ հնարք է կատարել առանց անվտանգության պարանների և անհաջող շարժման հետևանքով վայր է ընկել մեծ բարձրությունից: Սկզբում հանդիսատեսների մի մասը մտածել է, թե համարը հենց այդպես է նախատեսված եղել, բայց հետո հասկացել է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Գաբրիելան անմիջապես տեղափոխվել է […]

̰
ՌԴ-ում 80 տարեկան տատիկին կասկածում են սերիական սպանություններ կատարելու մեջ

08:29 19.07.2019

ՌԴ-ում ավարտին է մոտենում 80-ամյա Սոֆյա Ժուկովայի աղմկահարույց գործը: Ըստ նախաքննության` նա անցած ձմռան ընթացքում  սպանել է իր բնակարանում վարձակալությամբ ապրող 52-ամյա տղամարդուն, որից հետո մասնատել է մարմինը և մարմնի մասերը գյուղի տարբեր հատվածների աղբարկղերն է գցել: Պարզվել է, սակայն, որ սա 80-ամյա տատիկի նկատմամբ առաջին մեղադրանքը չէ, նախկինում ևս նա մի քանի անգամ կասկածվել […]

̰
Կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ-ի համար․ Զ․ Մնացականյան

00:00 19.07.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում Կրոնական ազատության հարցերով նախարարական հանդիպմանը:  Նա, մասնավորապես, ասել է․ «Հարգելի գործընկերներ, Երկրորդ անգամ է, որ Հայաստանը մասնակցում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին: Այս համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդը կարծում է, որ մարդկության ապագան տիեզերքում է, իսկ Երկիրը ոչնչացման եզրին է

23:40 18.07.2019

Աշխարհի ամենահարուստ մարդը,  Amazon ընկերության  ղեկավար Ջեֆ Բեզոսն իր ունեցվաքծի մեծ մասը ներդնում է տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ: Բեզոսն ասել է, որ դա կարևոր է մեր մոլորակի համար, ապագա սերունդների համար, և որ ինքը այդ մասին մտածել է իր ողջ կյանքի ընթացքում: «Մենք՝ մարդիկ, պետք է տիեզերք ուղևորվենք, եթե ցանկանում ենք շարունակել բարգավաճել: Այս մոլորակը […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է FaceApp-ի վերաբերյալ ԱՄՆ սենատորի հայտարարությունը

23:21 18.07.2019

«RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ սենատորի հայտարարությանն այն մասին, որ ռուսների կողմից մշակված FaceApp հավելվածի պատճառով ԱՄՆ ազգային անվտանգությանը վտանգի տակ կարող է հայտնվել: «Աշխարհի ամենանորաձև FaceApp հավելվածում ռուսական հետք են գտել: Չեմ կատակում: Բրիտանացի մասնագետները և ամերիկյան առնվազն 1 քաղաքական գործիչ արդեն հայտարարել են, որ այն պահին, երբ դուք ձեր […]

̰
Պլաստիկ վիրաբույժը նշել է FaceApp ծրագրի թերությունները

22:45 18.07.2019

Հայտնի ծրագիր FaceApp-ը, որը մարդկանց թույլ է տալիս ծերացնել իրենց դեմքը, ի տարբերություն տղամարդկանց, ճիշտ չի աշխատում կանանց դեպքում: Այս մասին հայտնել է life.ru-ն: «Այդ ծրագիրը ճիշտ է աշխատում տղամարդկանց համար, քանի որ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ծերանում են բնական ճանապարհով: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ծերանում են միանգամայն տարբեր կերպով»,- ասել է պլաստիկ վիրաբույժը: […]

̰
Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

22:33 18.07.2019

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 18-ին կազմակերպվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունը խոսել է […]

̰
Վլադիմիր Զելենսկին արգելել է որդուն պարծենալ իր պաշտոնով

22:24 18.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելել է որդուն պարծենալ իր պաշտոնով, որից հետո տղան համեմատել է հորը  Հարրի Փոթերի գլխավոր հակառակորդ Վոլան Դե Մորթի հետ: «Աղջիկս արդեն հարմարվել է իմ պաշտոնին, առաջ շատ էր հուզվում:  Իսկ որդիս անընդհատ ուրախանում է, առաջ ասում էր, որ նա նախագահի որդին է: Մենք նրան ասացինք, որ չի կարելի այդպես արտահայտվել: […]

̰
«Միսս Մոսկվա»-ն արձագանքել է Մալայզիայի նախկին թագավորի հետ ամուսնալուծության մասին լուրերին

21:52 18.07.2019

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողն արձագանքել է Մալայզիայի նախկին թագավորի հետ ամուսնալուծության մասին լուրերին: Instagram-ի իր էջում նա տեսանյութ է տեղադրել, որում խոստովանում է, որ սիրում է թագավորին: Նա պատմել է իր և նախկին ամուսնու հարաբերությունների մասին: Գեղեցկուհին ասել է, որ Մուհամմադը միշտ էլ հոգ է տարել իր և իր ընտանիքի անդամների մասին: Նա նաև ասել […]

̰
BACK_TO_TOP