TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նոր տեսակի սարդերը կրում են հայտնի մոդելավորող Կառլ Լեգերֆելդի անունը

22:53 07.07.2019

Գիտնականները կարծում են, որ այս հոդվածոտանին նման է անվանի դիզայներ Կառլ Լեգերֆելդին: Քվինսլենդի թանգարանի աշխատակից Դանիլո Հարմսը հայտնաբերել է բրնձի հատիկի չափսի 5 նոր տեսակի ցատկող սարդեր։ Այդ խմբում է նաև Կառլ Լեգերֆելդ անունով սարդը: Դանիլո Հարմսի կարծիքով՝ սարդի գունավորումը և «ակնոցները» հիշեցնում են հանգուցյալ մոդելավորողին, գրում է The Guardian-ը: «Սարդ-ցատկորդները համարվում են ավստրալական տեսակներից […]

̰
Ամստերդամի հայտնի «Կարմիր լապտերներ»-ի փողոցը կարող է փակվել

21:22 07.07.2019

Ամստերդամի քաղաքապետը մտադրություն է հայտնել փակելու «Կարմիր լապտերներ»-ի փողոցը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ նման որոշման պատճառը մարդկանց վաճառքի կանխարգելումն ու նման վայրերում զբոսաշրջիկների քանակը նվազեցնելն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրում քննարկվում է նաև փողոցի պատուհանների թվաքանակի նվազեցումը, ինչպես նաև հատուկ ցուցանակների տեղադրումը, որոնց միջոցով նման վայրերում հայտնվել չցանկացող անձինք հնարավորություն կունենան նախապես […]

̰
Զբոսաշրջային նավը մխրճվել է Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի մեջ

19:39 07.07.2019

Զբոսաշրջիկներով լի նավը Լոնդոնում մխրճվել է Վեսթմինսթերյան կամրջի մեջ, հայտնում է korrespondent–ը: Նշվում է, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կամուրջը ժամանակավորապես փակ է, իսկ դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն դիտարկում որպես ահաբեկչական գործողություն։

̰
Մեծ Բրիտանիան 18 միլիոն եվրո կհատկացնի կեղծ լուրերի դեմ պայքարին

19:22 07.07.2019

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է հաջորդ երեք տարիների ընթացքում հատկացնել 18 միլիոն եվրո՝ Արևելյան Եվրոպայի երկրներում կեղծ լուրերի դեմ պայքարի համար, գրում է ՏԱՍՍ-ը: Մեծ Բրիտանիան դրանով նաև կաջակցի բալկանյան երկրների ԶԼՄ-ներին: Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը նշել է, որ մամուլի ազատության խորհրդաժողովին ընդառաջ ինքը կարծում է, որ պետք է լրագրողների համար ստեղծել ազատ աշխատելու […]

̰
Մեծ Բրիտանիայի դեսպանը գաղտնի նամակներում Թրամփին համարել է «ոչ կոմպետենտ»

17:28 07.07.2019

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դարրոկը Բրիտանիա է ուղարկել գաղտնի նամակներ, որոնցում Թրամփին ավանել է «ոչ կոմպետենտ, անկարող և վտանգավոր», գրում է Daily Mail-ը: Այս նամակները սկզբում հայտնվել են պարբերականի տրամադրության տակ, իսկ ավելի ուշ բրիտանական կառավարության աղբյուրը հաստատել է տեղեկությունը: Խոսքը վերաբերում է 2017 թվականից մինչև հիմա ուղարված նամակներին։ Դրանցում դիվանագետը նկարագրում էր Թրամփի […]

̰
Իսրայելում մեքենան մխրճվել է զինվորականների խմբի մեջ․ կան տուժածներ

17:13 07.07.2019

Պաղեստինցին մեքենայով վրաերթի է ենթարկել իսրայելցի զինվորականների, տուժել է հինգ մարդ, գրում է korrespondent-ը: Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմից հյուսիս գտնվող Հիզմա բնակավայրի մոտ: Իսրայելցիները կարծում են, որ սա ահաբեկչություն է: «Ահաբեկիչը նկատել է զինվորներին, ովքեր գտնվել են դռան մոտ և օպերատիվ առաջադրանք կատարել և նրանց վրաերթ է արել: Նրանցից երեքը ստացել են միջին ծանրության […]

̰
Իսպանիայում մեկնարկել է ավանդական ցլավազքը

17:00 07.07.2019

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ամենամյա ցլավազքը, հայտնում է The Guardian-ը: Փառատոնի ընթացքում ցլերը  փողոցները վազում են սպիտակ և կարմիր հագնված մարդկանց հետևից: Տարբեր հաշվարկներով՝ միջոցառմանը կարող է ներկա գտնվել ավելի քան 1 միլիոն մարդ: Ցլավազքի ընթացքում ցլերին բաց են թողնում, որ նրանք վազելով հասնեն դաշտ, որտեղ տեղի է ունենալու ցլամարտը: 800 մետրանոց ճանապարհը ցլերն անցնում […]

̰
ԵՄ-ն 5 կետից կազմված պահանջ է ներկայացրել Boeing-ին

16:33 07.07.2019

Եվրոպական ավիահամակարգող EASA ընկերությունը Boeing ամերիկյան ընկերությանը 5 կետից կազմված պահանջ է ներկայացրել, որի բավարարումից հետո միայն ընկերությունը կդիտարկի 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերականգնման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմաններից մեկը վերաբերում է ինքնաթիռի ինքնակառավարման համակարգի աշխատանքին: Մյուս 4-ն առնչվում են որոշակի կարգավորումներին, ծրագրային ապահովմանն ու օդաչուների համար ուսուցման համակարգերին։ Հաղորդվում է, որ այս […]

̰
Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար

13:11 07.07.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին պայմանավորվել են ստեղծել պայմաններ և թարմացնել միջուկային հարցով երկխոսությունը, գրում է Reuters-ը: Նախագահները մինչ հուլիսի 15 -ը կուսումնասիրեն երկխոսության վերականգման ուղիները։ Դրան միաժամանակ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի տեղակալ Աբբաս Աղակչին հայտարարել է, որր Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար: […]

̰
Պայթյուն Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

12:49 07.07.2019

Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն 150 մարդ է տուժել, կա 12 զոհ, գրում է Pajhwok-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում, մեքենան պայթել է Աֆղանստանի անվտանգության ազգային վարչության մասնաճյուղի շենքի մոտ: Զոհվածների մեջ եղել են ուժայիններ և խաղաղ բնակիչներ: Նրանց առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս չի ստանձնել ոչ մի […]

̰
Թուրքիայում առգրավվել է 72 մլն դոլար արժողությամբ ռադիոկատիվ նյութ

11:45 07.07.2019

Թուրքիայի հյուսիսում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 18 գրամ կալիֆորնիում ռադիոակտիվ տարր։ Խմբաքանակի արժեքը գնահատվում է 72 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Нaberlerպարբերականը։ Իրավապահները գործողությունն իրականացրել են Բոլու քաղաքում։ Նշվում է, որ ռադիոակտիվ նյութը հայտնաբերվել է մեքենայում կատարված խուզարկության ժամանակ։ Այն թաքցված է եղել փոխանցումերի տուփում։ Կալիֆորնիումն արհեստական քիմիական տարր է՝ Երկրի վրա հազվադեպ հանդիպող […]

̰
Բորիս Ջոնսոնը «կոշտ» Brexit-ի պատրաստակամություն է հայտնել  

10:50 07.07.2019

Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի։ Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Լոնդոնը պատրաստ կլինի ԵՄ կազմից դուրս գալուն։ Այս մասին հայտարարել է The Sunday Telegraph-ը։ Քաղաքական գործիչը հավելել է, որ «կոշտ» Brexit-ի շուրջ մտավախությունները չափազանցված են։ Ջոնսոնի կարծիքով՝ Brexit-ի հակառակորդները չեն ցանկանում առանց գործարքի լքել […]

̰
ԱՄՆ-ում պայթյունից առևտրի կենտրոնի շենք է փլուզվել․ կան բազմաթիվ վիրավորներ

10:36 07.07.2019

Ֆլորիդայում հզոր պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնի շենքի մի զգալի հատված փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարական բրիգադները։ Դեպքը, որը տեղի է ունեցել հավանաբար գազի արտահոսքի հետևանքով, տեղի է ունեցել Ֆորտ Լադերդեյլ քաղաքից ոչ հեռու գտնվող The Fountains առևտրի կենտրոն մոտ։ Տուժել է 23 մարդ, հայտնում է ABC News-ը։ Դեպքի պահին ողջ երկինքը […]

̰
Իրանն այսօրվանից վերսկսում է բարձր աստիճանի ուրանի հարստացումը

10:20 07.07.2019

Հուլիսի 7-ից Իրանում ուրանի հարստացման աստիճանը չի սահմանափակվի 3,67 տոկոսով։ Իրանը մտադիր է այսօրվանից բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը 5 տոկոսի, հայտարարել է երկրի բարձրագույն ղեկավարի խորհրդական Ալ Աքբար Վելայաթին, փոխանցում է Fars գործաալությունը։ Նրա խոսքով՝ այդ քայլը համապատասխանում է խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման շահերին։ «Մենք հետապնդում ենք բացարձակապես խաղաղ նպատակ, քանի որ մեր տնտեսությունն ու […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը կիսվել են իրենց որդու մկրտության արարողության լուսանկարով

10:08 07.07.2019

Բրիտանական թագավորական զույգը՝ Մեգան Մարքլն ու Սասեքսի դուքս Հարրին, հուլիսի 6-ին կնքել են իրենց որդուն՝ Արչիին։ Մկրտության արարողությունից Մեգանն ու Հարրին կիսվել են Instagram-ի իրենց պաշտոնական էջում։ Արարողությանը ներկա է եղել 25 մարդ՝ մոտ հարազատներն ու լուսանկարիչը։ Թագուհի Եղիսաբեթ II-ը չի կարողացել մասնակցել արարողությանը՝ իր հագեցած գրաֆիկի պատճառով։ Արչին մկրտվել է Վինձորի ամրոցում՝ թագուհու անձնական […]

̰
Իրկուտսկում ջրհեղեղից հետո բնակարանային գողության դեպքերի աճ է գրանցվել

09:59 07.07.2019

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանին պատուհասած ջրհեղեղից հետո կտրուկ աճել է բնակարանային գողությունների թիվը: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ անցած մի քանի օրերի ընթացքում արդեն 5 մարդ է բերման ենթարկվել՝ բնակարանային գողություններին մասնակցելու կասկածանքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի իրավապահների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 6 քրեական գործ է հարուցվել: Միայն անցնող շաբաթվա ընթացքում բնակարանային գողության մասին 12 ահազանգ է […]

̰
Բաբելոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

23:38 06.07.2019

Բաբելոն քաղաքը հռչակվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր, հաղորդում է BBC-ն: Իրաքը 1983-ից լոբբիստական գործողություններ է իրականացրել, որ 4000 տարվա վաղեմության այդ վայրը ներառվի ՄԱԿ-ի հեղինակավոր ցուցակում: Բաբելոնը հայտնի է իր կախովի այգիներով: Դրանք Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկն են: Որոշումը հրապարակելիս ՅՈՒՆԵՍԿՕ-Ն հայտարարության մեջ նշել է, որ Բաբելոնն իրենից ներկայացնում է նեոբաբելոնյան արվեստի արտահայտում, […]

̰
Համացանցում է հայտնվել Սև ծովում շրջված նավակից ուղևորների փրկության տեսանյութը

23:10 06.07.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են փրկարարները ջրից դուրս բերում Սև ծովում շրջված ու ջրասույզ եղած նավակի ուղևորներին։ 55 ուղևորների մեծ մասն այդ գործողության արդյունքում փրկվել է՝ առանց հոսպիտալացվելու անհրաժեշտության։ Ուղևորներից 2-ը մահացել են։ https://twitter.com/ntvru/status/1147466383086804992 Իրավապահները նաև պարզել են, որ կատամարան տիպի նավակը նախատեսված է եղել ընդամենը 12 մարդու համար ու […]

̰
Որո՞նք էին Առաջին աշխահամարտի լավագույն զենքերը

20:00 06.07.2019

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, որ գործում է ՌԴ ՊՆ ենթակայության տակ, կազմել է Առաջին աշխարհամարտի լավագույն զինատեսակների ցանկը, որում առաջին հորիզոնականներ են մղել հենց ռուսական զինատեսակները։ Երրորդ հորիզոնականում «Մաքսիմ» գնդացիրն է, որով զինված էր ռուսական բանակը։ Երկրորդում ամերիկյան M1911 ինքնալիցքավորվող ատրճանակն է։ Իսկ առաջին տեղում ռուսական ցարական բանակի, ապա նաև խորհրդային բանակի սպառազինության մեջ եղած Մոսինի […]

̰
Թրամփը չի՞ հավատում այլմոլորակայինների գոյությանը

19:44 06.07.2019

Այն բանից հետո, երբ ամերիկացի ռազմական օդաչուները մի շարք հայտարարություններ էին արել չբացահայտված թռչող օբյեկտների տեսնելու մասին, ամերիկյան հեռուստաընկերությունների մեկի եթերում հարցազրուցավարը այլմոլորակայինների գոյության մասին հարց է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ։ Բայց անձամբ ես հակված եմ կասկածով վերաբերվել ՉԹՕ-ների գոյությանը», – ասել է Թրամփը։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ […]

̰
Ֆրանսիայի 30 դեպարտամենտում ջրի օգտագործման սահմանափակում է մտցվել

19:07 06.07.2019

Եվրոպայում խիստ շոգ եղանակի պատճառով Ֆրանսիայում երաշտի վտանգ են տեսնում։ Երկրի ավելի վտանգված վարչատարածքային շրջաններում՝ դեպարտամենտներում, մտցված է ջրի օգտագործման սահմանափակում՝ տնտեսման նպատակով։ Մի քանի շրջաններում էլ ճգնաժամային իրավիճակ է հայտարարված։ Այս տնտեսումը վերաբերում է Ֆրանսիայի 101 դեպարտամենտներից 32-ին։ Դրանց թվում են հատկապես կենտրոնական ու հարավային հատվածներում են։ Որոշ տարածքներում ուղղակի արգելվել է ջրի օգտագործումը […]

̰
ՌԴ-ից Ադրբեջան ուղևորվող միկրոավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ

18:11 06.07.2019

Մոսկվայից Ադրբեջան ուղևորվող մարդատար միկրոավտոբուս է կողաշրջվել: Ինչպես հայտնում է Minval.az-ը, պատահարի հետևանքով տուժել են վարորդն ու և 6 ադրբեջանցի ուղևորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի պահին Mercedes Benz Sprinter միկրոավտոբուսում թվով 12 ուղևոր է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մ-4 Դոն մայրուղու 593 կմ-ին:

̰
Էրդողանը ցավակցություն է հայտնել ռուս սուզանավորդների մահվան կապակցությամբ

17:44 06.07.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բարենցի ծովում  սուզանավորդների մահվան կապակցությամբ նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է Բարենցի ծովում տեղի ունեցած ողբերգությանը: Հուլիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում հրաժեշտ են տվել մահացածներին: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Բարենցի ծովում: Խորջրյա ապարատում […]

̰
Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը`  Մեգան Մարքլի երեխայի մկրտությանը

17:23 06.07.2019

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցում են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկի մկրտության արարողությանը, գրում է The Sun-ը: Ինչպես նշվում է, փոքրիկ Արչիի մտերիմները արդեն Վինձորի դղյակում են, որտեղ տեղի է ունենալու Եղիսաբեթ II թագուհու  ծոռան մկրտությունը: Ընդհանուր առմամբ, միջոցառման հրավիրվել է 25 մարդ: Նշվում է, որ մկրտության արարողությունը կանցկացնի Քենթերբերիի եպիսկոպոս […]

̰
Մոսկվայում ակցիաներ են իրականացվել՝ ի պաշտպանություն և ընդդեմ Խաչատուրյան քույրերի

17:16 06.07.2019

Մոսկվայում` Բոլոտնայա հրապարակում, այսօր ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի՝ ակցիա է իրականացրել Վալենտինա Լուզանովան: Այս մասին տեղեկացնում է Novayagazeta.ru-ն: Նրան և հակընդդեմ ակցիա իրականացնող երեք անձի ոստիկանությունը ձերբակալել է: Լուզանովայի ձեռքին պաստառ է եղել՝ վրան նշված. «Դեռ քանի՞ զոհ պիտի պահանջվի, որ ընդունվի «Ընտանեկան բռնության մասին» օրենք»: Հակառակ կողմից ակցիա իրականացնող «Տղամարդկանց պետության» ներկայացուցիչն ակցիայի է […]

̰
ՌԴ-ում հարյուրավոր մարդիկ այցելել են նավաստիների գաղտնի հուղարկավորությանը

17:03 06.07.2019

Ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլև շարքային ռուսները հրաժեշտ են տվել Բարենցի ծովի խորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածներին: Այս մասին հաղորդում է TASS-ը: Գործակալության տվյալներով՝  հրաժեշտի փակ արարողությանը մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են տարել գերեզմանոց: Նշենք, որ արարողությանը ներկա են եղել նաև Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդու սիրտը պաշտոնապես ազատ է

16:25 06.07.2019

Առցանց գնումների Amazon կայքի հիմնադրի՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի սիրտը ազատ է պաշտոնապես։ Նա վերջնականորեն ամուսնալուծվել է կնոջից՝ Մաքենզիից։ Նրանց բաժանումը եղել է Վազինգտոնի դատարաններից մեկում, բայց դատական գործընթացը ծանր չի եղել։ Ի սկզբանե զույգը պայմանավորվել էր ամուսնալուծության մասին ու որոշել դրանից հետո ամեն մեկին բաժին հասնող հարստությունը։ Մաքենզիին բաժանումից հետո հասնելու էր զույգի […]

̰
Պորոշենկոն 340 կգ ընդհանուր զանգվածով թղթադրամներ է հանել բանկային հաշվից

15:51 06.07.2019

Ուկրաինայի նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո՝ մայիսի 17-ից մինչև հունիսի 18-ը, Պյոտր Պորոշենկոն իր բանկային հաշվից հանել է 34 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է նրա նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը։ Նա հայտնել է, որ բանկը, որտեղից իր միջոցները հանել է Պորոշենկոն, նույնպես պատկանում է նախկին նախագահին։ Գումարի ամբողջ քաշը, ըստ Պորտնովի, եղել […]

̰
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի վիճակով ԵԽԽՎ մտահոգությունը չափազանցված է. Ժարիխին

15:45 06.07.2019

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունել՝ Հայաստանի կառավարությանը կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրում ապահովվեն ԼԳԲՏ ներկայացուցիչների ազատությունն ու անվտանգությունը: ԵԽԽՎ-ում տեսակետ էին հայտնել, որ Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի վիճակը ամենից վատ է Եվրոպայում: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ  Վլադիմիր Ժարիխինը կարծում է, որ ԵԽԽՎ մտահոգությունն ու անհանգստությունը փոքր-ինչ չափազանցված է, թեպետ, […]

̰
«Երևանի սիրուն աղջիկ»-ը՝ վիետնամցի երաժիշտների կատարմամբ

15:40 06.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Վիետնամ կատարած այցից, որտեղ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: ««Երևանի սիրուն աղջիկը»՝ վիետնամական հրաշալի կատարմամբ»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP