TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բարենցի ծովում զոհված նավաստիները կհուղարկավորվեն Սանկտ Պետերբուրգում

15:40 05.07.2019

Նավաստիները, որոնք զոհվել են Բարենցի ծովի խորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի հետևանքով, հուղարկավորվելու են Սանկտ Պետերբուրգում գտնվող Սերաֆիմովյան գերեզմանոցում: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով «Սուզանավերի ակումբ»-ին կից հասարակական կազմակերպության ղեկավար Իգոր Կուրդինային: Այս որոշումը կայացվել է զոհերի հարազատների խնդրանքով: 2020 թվականին խորջրյա գիտահետազոտական կայանի անձնակազմի մահվան տարելիցի կապակցությամբ կհիմնվի հուշահամալիր:

̰
Լուկաշենկոյի նախկին օգնականը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

15:22 05.07.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին օգնական Սերգեյ Ռովնեյկոն 12 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դրանից բացի՝ դատարանի որոշմամբ առգրավվելու է նաև նրա ունեցվածքը։ Ազատազրկումը նախկին պաշտոնյան կրելու է խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում, իսկ ազատազրկումից հետո էլ Ռովնեյկոյին 5 տարի արգելվելու է ստանձնել որևէ պաշտոն կամ ղեկավար դիրք, որ կապված է կազմակերպչական աշխատանքների հետ։ Նախկին պաշտոնյան բռնվել […]

̰
ԱՄՆ դրոշն այրել են Թրամփի աչքի առաջ

14:37 05.07.2019

ԱՄՆ անկախության օրը Սպիտակ տան մոտ 3 մարդ այրել է Ամերիկայի դրոշն այն ժամանակ, երբ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը, հայտնում է Washington Examiner-ը: Նշվում է, որ դրոշը այրել են Հեղափոխական կոմունիստական կուսակցության անդամները: Նրանք դրոշն այրել են Թրամփի՝ Աբրահամ Լինքոլնի հուշակոթողի մոտ ելույթ ունենալուց մեկ ժամ առաջ: Ակտիվիստները Թրամփի դեմ էին ելույթ ունենում: Կարգազանցներին […]

̰
Զելինսկին և կինը լուսանկարվել են Նիագարայի ջրվեժի ֆոնին

14:20 05.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը Կանադա կատարած պաշտոնական այցի ընթացքում Նիագարայի ջրվեժի ֆոնին սելֆի են արել: Երկրի ղեկավարը և առաջին տիկինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը նկարվել են Նիագարայի ջրվեժ կատարած էքսկուրսիայի ժամանակ: Նկարը հրապարակվել է Անդրեյ Բոգդանի ֆեյսբուքյան էջում և այն մի քանի ժամվա ընթացքում հավաքել հազարավոր հավանումներ: https://www.facebook.com/photo.php?fbid=2844402775633673&set=a.353761694697806&type=3&theater  

̰
Ռուսական սուզանավի զոհված նավաստիները հետմահու ՌԴ բարձրագույն պարգևներ են ստացել

14:19 05.07.2019

Ռուսական զինված ուժերի հատուկ սուզանավի փրկությանը մասնակցած, սուզանավում զոհված նավաստիները երկրի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են Ռուսաստանի բարձրագույն պարգևներով։ Նավաստիներից 4-ը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Զոհված մյուս նավաստիները պարգևատրվել են «Արիության շքանշանով»։ Նավաստիների անունները հրապարակվել են ՌԴ նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի […]

̰
Ղրղըզստանում տղամարդը հարձակվել է զբոսաշրջային ճամբարի վրա․ կան զոհեր

14:09 05.07.2019

Ղրղըզստանի բարձրլեռնային զբոսաշրջային ճամբարներից մեկում հարձակում և հրաձգություն է եղել։ Տղամարդը ներխուժել է ճամբար, գնդակահարել է երկու աշխատակցի ու ևս մեկին՝ կնոջ, որպես պատանդի առևանգել այնտեղից։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Մայրաքաղաքից Իսիկ-Կուլի շրջան են ուղարկվել իրավապահների հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ։ Պատճառն այն է, որ հրաձիգին հայտնաբերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ պատրաստվածություն անցած […]

̰
Պայթյուն Աֆղանստանի շուկայում. կան զոհեր և վիրավորներ

13:45 05.07.2019

Աֆղանստանի Ֆարիաբ նահանգի հյուսիսում գտնվող շուկայում ավելի քան 40 մարդ վիրավորվել է ականանետի պատճառով: Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով աղբյուրը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են տեղի ոստիկանության աշխատակիցները: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ, ևս 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:  

̰
Ինգուշեթիայում մորաքույրը 7-ամյա զարմուհուն դաժան ծեծի է ենթարկել

13:20 05.07.2019

Ինգուշեթիայում քննչական մարմինները յոթամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկել նրա մորաքրոջը, գրում է РИА Новости-ին: Երեկ հիվանդանոց է տեղափոխվել 2012թ. ծնված աղջիկ, որը ունեցել է բազմաթիվ վնասվածքներ: Վնասվել էր երեխայի ձեռքը և վիրահատության միջոցով մի կերպ այն կարողացել են պահպանել: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, իսկ երեխային այս պահին ցանկանում են տեղափոխել […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ

13:03 05.07.2019

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու […]

̰
ՀՀ և ՌԴ ԿԲ նախագահները քննարկել են ԵԱՏՄ ինտեգրացիայի շրջանակում համագործակցության հարցեր

12:54 05.07.2019

Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի […]

̰
Քիչ առաջ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի. Նիկոլ Փաշինյան

12:38 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը` ռուսական մեդիաոլորտի «օսկարակիր»

12:36 05.07.2019

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արժանացել է մեդիա բիզնեսի ոլորտում՝ «Մեդիա-մենեջեր Ռուսաստան-2019»-ի շրջանակում տրվող «Գրան պրի» միջազգային մրցանակի: Ռուսաստանի լրագրողական համայնքը բարձր է գնահատել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի սոցիալական նախագծերը: Սիմոնյանի ակտիվ մասնակցությունը լրագրող Իվան Գոլունովի ճակատագրի հարցում ևս ազդել է մեդիաբիզնեսի փորձագետների` հենց […]

̰
Netflix-ը սխալմամբ ռուսական եկեղեցու փոխարեն ցուցադրել է Խոր Վիրապը

11:58 05.07.2019

Netflix ամերիկյան կինոընկերությունը նախօրեին ներկայացրել է «Վերջին ցարերը» ֆիլմի թրեյլերը, որը պատմում է ռուս վերջին ցար Նիկոլայ II-ի կյանքի և մահվան մասին, գրում է Rusarminfo-ն: Ռուս հեռուստադիտողները քննադատել են ոչ միայն պատմական անճշտությունները, այլև աշխարհագրական սխալները: Թրեյլերում ստեղծողները Սվերդլովում գտնվող Սուրբ Նիկոլայի վանքի փոխարեն ցուցադրել են Խոր Վիրապը: Այդ ամենից բացի, ֆիլմի ստեղծողները ցուցադրել են […]

̰
Ես և իմ Նանան. Քիմ Քարդաշյանը հիշել է իր հայ տատիկին

11:34 05.07.2019

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել, գրում է Rusarminfo-ն: «Ես և իմ Նանան՝ հորս մայրը՝ Էլեն Քարդաշյանը եղել է բացարձակապես լավագույնը: Նա անքան ոճային էր, կարոտում եմ քեզ, Նանա»,- գրել է Քիմը: Լուսանկարի տակ մեկնաբանություն են թողել նաև Քիմ Քարդաշյանի մայրը և քույրը: Քրիս Ջենները նշել է, որ շատ է սիրում այս […]

̰
Նինո Կատամաձեի երգերը հեռացվել են «Яндекс музыки» և «ВКонтакте» հարթակներից

11:19 05.07.2019

Հայտնի վրացի երգչուհի Նինո Կատամաձեի երգերը ջնջվել են iTunes, Google Play Music, ինչպես նաև «Яндекс Музыки» և «ВКонтакте» երաժշտական հարթակներից: Այս մասին հայտնում է Rumbler-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ վրացի երգչուհի Նինո Կատամաձեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայտարարել էր Ռուսաստանում համերգները չեղարկելու մասին, ինչը դրական է ընդունվել վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեի կողմից:

̰
Կալիֆորնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

00:26 05.07.2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10․7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, […]

̰
Իսպանիայում սելֆի անելիս բրիտանացին մահացել է

23:56 04.07.2019

Բրիտանացի մի տղամարդ մահացել է, իսկ մյուսը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց այն բանից հետո, երբ սելֆի անելիս 12 մետր բարձրությունից ցած են ընկել: Նրանք ցանկանում էին ինքնանկար ունենալ Իսպանիայի Կոստա Բլանկայի հայտնի վայրերից մեկում: Երիտասարդները եղել են մոտ 20 տարեկան։ Նրանք փորձել են լուսանկարվել Պունտա Պրիմա լողափ տանող աստիճանի մոտ: Նրանցից մեկը դեպքի վայրում մահացել […]

̰
Ոստիկանական գործադուլ Մեքսիկայում

23:51 04.07.2019

Մեքսիկայի ոստիկանության աշխատակիցները գործադուլ են անում երկրի իշխանությունների որոշման դեմ: Այս մասին հայտնում է Excelsior պարբերականը: Համաձայն այդ որոշման՝ ոստիկանությունն անցում պետք է կատարի Ազգային գվարդիայի կազմ, իսկ գվարդիան ենթարկվում է երկրի նախագահին: Տեղի ոստիկանները հայտարարել են, որ համաձայն չեն որոշման հետ, քանի որ այդ դեպքում նրանց աշխատանքային պայմանները կվատթարանան, իսկ աշխատավարձերը կնվազեն: Նախագահ Լոպես […]

̰
Թունիսի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

23:26 04.07.2019

Թունիսի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թունիսում  Կարմիր Խաչի հայտարարությանը: Խորտակված նավում առնվազն 70 մարդ է եղել: Նավի խորտակման մասին ափի պահակախմբին հայտնել են աղետից փրկված 4 անձինք: Աղբյուրը հայտնում է, որ ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մյուս 3-ը հիվանդանոցում անհրաժեշտ բուժում են ստանում: Նշվում […]

̰
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում. ԵԽԽՎ

23:23 04.07.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության հեղինակ, բելգիացի դիվանագետ Պիտեր դը Սյութերը, անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին, ասել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում: Նման ցուցիչ է դարձել 2018 թվականի […]

̰
Հեղեղներ Ճապոնիայում և ՌԴ-ում, պտտահողմ Չինաստանում, սաստիկ շոգ Հնդկաստանում. վերջին օրերի եղանակային «անակնկալները»

22:15 04.07.2019

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները երկու սցենար են տեսնում. կա՛մ Երկրի մակերևույթի ջերմաստիճանը մինչև դարավերջ կբարձրանա ըստ Ցելսիուսի 4.5 աստիճանով, կա՛մ, ինչն ավելի լավատեսական է՝ 2.2 աստիճանով:

̰
Ֆրանսիայում գողերը 150 շիշ թանկարժեք գինի են հափշտակել ռեստորանից

19:44 04.07.2019

Ֆրանսիայի բարձրակարգ ռեստորաններից մեկից գողերը հափշտակել են մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ գինիներ, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ գողերը կես մետր լայնությամբ թունել են փորել դեպի գինու մառան և այդկերպ ներխուժել ռեստորան: Այդտեղից գողերը հափշտակել են 150 շիշ բարձրակարգ գինի: Ռեստորանատերերը վստահ են, որ գողերը նախապես լավ հետազոտել են տեղանքը, քանի որ հենց […]

̰
Թուրքիան Ռուսաստանից պահանջել է «սանձել» Սիրիային

19:32 04.07.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է զսպի Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ասել է, որ երկու երկրների ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը միասին քննարկել են այս հարցը: Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Սիրիայի գործողությունների համար պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում: […]

̰
Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները տոնում են ամուսնության 20-ամյակը

19:30 04.07.2019

Այսօր լրացել է համաշխարհային շոու բիզնես ամենաոճային և ամուր զույգի՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ամուսնության 20-ամյակը, գրում է RIA Novosti-ին: Այս 20 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ խոսակցություններ Դևիդի դավաճանությունների և ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին: Ամեն անգամ թվում էր, թե դա ամուսնության վերջն է, սակայն զույգը հաղթահարել է դժվարությունները: 90-ականներին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Դևիդ […]

̰
Բրիտանական նավատորմն առգրավել է Իրանից Սիրիա նավարկող նավթակիր տանկերը

19:17 04.07.2019

Բրիտանական նավաստիները կասկածներ են ունեցել, որ տանկերն իրանական նավթահումք է տեղափոխում Սիրիա՝ անտեսելով Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները:

̰
«Վնուկովոյում» ուղևորն ուշացել է ինքնաթիռից և ծեծել «Պոբեդայի» աշխատակցին

19:15 04.07.2019

Երկու ուղևոր ուշացել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Անապա թռչող ինքնաթիռի թռիչքից: Այդ պատճառով նրանք որոշել են «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցչից պահանջել իրենց ինքնաթիռ հասցնել: Նրանցից մեկը հանկարծ հարձակվել է ավիափոխադրող ընկերության աշխատակցի վրա: «Նրանցից մեկը հարձակվեց ներկայացուցչի վրա և գլխով հարվածեց նրան: Աշխատակիցը կորցրեց գիտակցությունը»,- «Մոսկվա» գործակալությանը հաղորդել են «Պոբեդա» ընկերության մամլո ծառայությունից: Աշխատակցի մոտ ախտորոշվել […]

̰
Եգիպտոսում զբոսաշրջիկներին կթույլատրեն անվճար լուսանկարել թանգարանային նմուշները

19:07 04.07.2019

Օգոստոսի 1-ից Եգիպտոսի իշխանությունները կթույլատրեն անվճար լուսանկարներ անել երկրի գլխավոր պատմամշակութային հուշարձանների և թանգարանների տարածքներում: Պատմամշակութային հուշարձանների պահպանության և տուրիզմի վարչությունները եկել են այն եզրակացության, որ այսպես ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կներգրավեն երկիր: Դամբարանների և տաճարների ներսում, սակայն, դարձյալ կարգելվի լրացուցիչ լուսաէֆեկտներով նկարահանումը: Նախկինում Եգիպտոսում զբոսաշրջիկները լուսանկարահանումների համար պետք է վճարեին, իսկ որոշ թանգարանային նմուշների […]

̰
Մինսկի հրավառության ժամանակ վիրավորների թիվն ավելացել է

18:19 04.07.2019

Պայթյունի պատճառ կարող էր լինել հրավառության սարքերի անորակ լիցքը:

̰
ԱՄՆ-ում 9 միլիոն լիտր բուրբոն է այրվել

18:15 04.07.2019

Ավելի վաղ հայտնել էինք` ամերիկյան Քենտուքի նահանգի ալկոհոլային խմիչքների պահեստներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ բուրբոն է այրվել: Հաղորդվում է, որ հրդեհը տևել է 8 ժամից ավելի: Ըստ նախնական վարկածի` հրդեհը բռնկվել է կայծակի հարվածի հետևանքով: Ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունում վնասի չափը չեն հայտնել, սակայն Bloomberg գործակալության հրապարակումներով` վնասի չափը կկազմի 90-300 միլիոն դոլար:  

̰
Հուլիսի 4-ի տոնակատարությունը` որպես Թրամփի ընտրարշավ, ժանգոտ զինտեխնիկան և Պենտագոնի արձագանքը

17:30 04.07.2019

Պենտագոնը հայտնել է, թե ինչու է հենց այդ զինտեխնիկան բերել Վաշինգտոն:

̰
BACK_TO_TOP