11:42 06.07.2019
Մոսկվայի արևմուտքում տղամարդը կրակել է 2 աղջիկների վրա, որոնք հրաժարվել են իր հետ ծանոթանալ, գրում է РИА Новости-ն: Հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքի «Մինսկայա» թաղամասում 4 տղամարդուց բաղկացած խումբը, որը ենթադրաբար եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ցանկացել է ծանոթանալ 2 աղջկա հետ: Այն բանից հետո, երբ աղջիկները մերժել են, նրանցից մեկը կրակել է աղջիկների […]
11:20 06.07.2019
Հայազգի հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը՝ իր դուստրերի ուղեկցությամբ, Փարիզում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի, նրա կնոջ՝ Բեթթիի, մոր՝ Մարինա Տաշչյանի հետ, ընթրել են ռեստորանում: Նա շնորհավորել է նորապսակ զույգին: Nouvelles d’Arménie-ին Էմմիյանն ասել է, որ սրտանց շնորհավորել է նրանց: «Հենրիխը հիանալի տղա է, տաղանդավոր և շատ սիրալիր: Ես նրան շատ եմ սիրում, նրա կնոջն էլ ենք […]
09:29 06.07.2019
Կալիֆորնիայի հարավում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանի ժամանակով 7.19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա: Մի շարք շինություններ թեթևակի վնասվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, որոշ հենասյուներ փլուզվել են: Հաղորդվում է 1 […]
09:21 06.07.2019
Իտալիայում կրկեսային ներկայացման փորձի ժամանակ մի քանի վագրեր հարձակվել են հայտնի վարժեցնող 61-ամյա Էտորե Վեբերի վրա և հոշոտել նրան, հայտնում է The Local Italy-ն: Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևելյան Բարի նահանգի Տրիջանո քաղաքում: Սկզբում վարժեցնողի վրա հարձակվել է վագրերից մեկը, հետո նրան են միացել ևս 3-ը: Ողբերգության հանգամանքները […]
08:18 06.07.2019
Նոր Մոսկվայի «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտ գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ տուժել է 2 մարդ: Խաբարով փողոցում տեղի ունեցած պայթյունի և 2 պահեստի բռնկման հետևանքով առաջացած ծխի սյան բարձրությունը հասել է 20 մետրի: Ընդհանուր առմամբ բռնկվել է 100 քառակուսի մետր մակերես: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 114 մարդ և 33 միավոր տեխնիկա:
23:52 05.07.2019
Ֆրանկֆուրտում ավտոսրահի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալիս BMW-ի ղեկավար Հարալդ Կրյուգերը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին։ Մի քանի տղամարդիկ նրան օգնել են բարձրանալ, սակայն նա չի կարողացել ոտքի վրա կանգնել, դադարեցրել է ելույթը։ Նրան տարել են սրահից։ Ավելի ուշ ընկերությունից հայտնել են, որ ղեկավարն իրեն լավ է զգում։
23:41 05.07.2019
Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա Valentino բրենդի զգեստով մասնակցում է Փարիզի նորաձևության շաբաթվան, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ լուսանկարներն արժանացել են գրեթե մեկ միլիոն Like-ի։ «Մեծ պատիվ է կրել իսկական արվեստի գործեր, մեծ պատիվ է աշխատել թիմի հետ, որն այս ամենը պատրաստում է սեփական ձեռքերով»,- գրել է […]
23:29 05.07.2019
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմի օդանավակայանում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Gazeta-ն: Այդ մասին Բեռլուսկոնին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեր զրույցը հաստատում է մեր միջև առկա անկեղծ, բարեկամական հարաբերությունները և հարգանքը»,- ասել է Բեռլուսկոնին հանդիպումից հետո: Բեռլուսկոնին նաև ընդգծել է 2 երկրների միջև հարաբերությունների կարևորությունը: […]
22:07 05.07.2019
Թուրքիայում բանտարկյալը դուրս է եկել բանտից՝ իր փոխարեն այնտեղ թողնելով երկվորյակ եղբորը: Ինչպես հայտնում է Oddity Central-ը, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային Մերսին քաղաքում: Հաղորդվում է, որ Հուսեինը տեսակցության էր եկել իր երկվորյակ եղբորը՝ Մուրադին: Չնայած այն փաստին, որ լուսանկարներում էլ նրանք միմյանցից բավականին տարբեր են՝ որոշ ժամանակ անց Մուրադը կարողացել է շփոթեցնել բանտապահներին ու […]
22:03 05.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկին Մելանյա Թրամփն ԱՄՆ անկախության տոնի առթիվ տեղի ունեցած շքերթին ներկայացել է առանց ներքնազգեստի: Այս մասին վկայում են շքերթի ժամանակ արված լուսանկարները: ԱՄՆ առաջին տիկնոջ հագին եղել է սպիտակ զգեստ։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ առաջին տիկինը նորաձևության օրինակելի կերպար է համարվում, քանի որ նա հանրության առջև մշտապես հայտնվում է վերջին նորաձևությամբ։
20:45 05.07.2019
Ֆրանսիայում աքլորը դատարանի առաջ կկանգնի՝ առավոտյան շատ վաղ «աղմկելու մեղադրանքով»: Ինչպես հայտնում է ֆրանսիական Monde պարբերականը՝ Մորիս անունով աքլորի դեմ հայտ է ներկայացրել թռչնի և նրա տիրուհու հարևանությամբ ապրող ամուսնական զույգը: Հաղորդվում է, որ հայցվոր կողմի ներկայացուցիչը հարևանից 1000 եվրո գումար է պահանջել, որն, ըստ աղբյուրի, կտրամադրվի ծովում զոհված նավաստիների ընտանիքներին: Աղբյուրը հայտնում է, որ […]
20:12 05.07.2019
Չինաստանի Ցիզան քաղաքում տղամարդկանց արգելել են կիսամերկ շրջել փողոցում, գրում է Daily Mail-ը: Քաղաքային իշխանությունները կարծում են, որ կիսամերկ տղամարդիկ վնաս են տալիս քաղաքի իմիջին: Չինացիները կիսամերկ քայլելու սովորությունը կոչել են «պեկինյան բիկինի»: Ամառվա ամիսներին այդ քաղաքում ամենուր կարելի է հանդիպել կիսամերկ տղամարդկանց: Քաղաքացիները հանում են իրենց շապիկները և այդպես այցելում ռեստորան, այգի, լողափ, նստում են […]
20:00 05.07.2019
Ինդոնեզիայի բնակիչ Հարրի Տոան նկարահանել է տարօրինակ կենդանու, որին նկատել է իր տանը, գրում է The Sun-ը: Այն ունեցել է 2 թևիկ և 4 տարբեր երկարության շոշափուկներ: Տեսանյութի հեղինակը շոկի է ենթարկվել իր տեսածից: Տոան չի կարողացել հասկանալ, թե դա ինչ արարած է, սակայն ենթադրել է, որ այն պատկանում է Arctiinae ընտանիքին:
19:51 05.07.2019
Ռուսաստանում հայտնի դերասան և հումորիստ, հայազգի Արարատ Քեշչյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որը մտորելու տեղիք է տվել բազմաթիվ հետևորդների: «Այս պահին իմ ռուս հետևորդների մեծ մասն անգամ չի էլ կասկածում, որ հիմա նույնիսկ որոշ հայերի լեզվաբանական միկրոսխեմաներն այրվեցին»,- տեսանյութին կից գրել է դերասանը: Տեսանյութում Քեշչյանն իր հետևորդներին առաջարկել է «իր ձեռքի բաժակին […]
19:44 05.07.2019
Շոտլանդիայում աշակերտին, որը ուսուցչին ապացուցում էր, որ ընդամենը երկու կենսաբանական սեռ կա, իսկ մնացածը ինքնընկալման հարց է, չեն թողնում դպրոց հաճախել: Վիճաբանության տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո դեռահասին տեղեկացրել են, որ նա այլևս չվերադառնա դպրոց: В Шотландии ученика, который доказывал учителю, что существует только два биологических пола, а остальное — самоидентификация, не пускают в школу. После […]
19:39 05.07.2019
Իր հերթական ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից զվարճացրել է մամուլն ու սոցցանցերի օգտատերերին՝ հայտարարելով, թե իրենց բանակը ԱՄՆ անկախության համար պայքարում գրավել է օդանավակայաններ, այն էլ 1775 թվականին, երբ օդանավեր բնավ չեն եղել։ «1775 թվականին Կոնգրեսը հեղափոխական ուժերից ստեղծեց միացյալ բանակ … Մեր բանակը գրավեց օդային տարածքը, ոչնչացրեց ամրոցներ, գրավեց օդանավակայաններ, արեց այն […]
19:22 05.07.2019
«Ռուսական փոստ»-ի Եկատերինբուրգի մասնաճյուղի վաճառքի բաժնի պետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հուլիսի 5-ին հայտնի դարձավ, որ փոստային աշխատողը 2 միլիոն ռուբլի ընդհանուր արժողության վիճակախաղի տոմս է յուրացրել՝ շահույթ ստանալու նպատակով: Բաժանմունքը, որը ղեկավարում էր այդ կինը, ստացել է վիճակախաղի տոմսեր՝ հետագա վաճառքի համար: Ըստ կանոնների` նա պարտավոր էր […]
19:14 05.07.2019
«Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դելե Ալլին Հունաստանի Միկոնոս կղզում հանգստանալիս լողափին կորցրել է գիտակցությունը: Ինչպես հայտնում է The Sun-ը, անգլիացի ֆուտբոլիստը հանգստանում էր ընկերուհու՝ Ռուբի Մեյի հետ: Ալլին իրեն վատ է զգացել, ինչից հետո ընկել է շեզլոնգի վրա: Նրա ընկերուհին անմիջապես չի հասկացել, թե ինչ է կատարվել և հետո նոր օգնության է կանչել: […]
19:10 05.07.2019
The Reddit կայքը քննարկում է Twitter-ում @nxyxm անունով օգտատիրոջ կողմից հրապարակված նոր օպտիկական պատրանքը: «Եթե տեսնեք լողափը, օվկիանոսը և երկինքը, քարերը և աստղերը, ապա դուք նկարիչ եք: Սա ավտոմեքենայի դռան ներքևի հատվածն է, որը վերանորոգվում է»,- գրել է նա պատկերի վրա: Որոշ օգտատերեր խոստովանել են, որ իրենցից մի քանի րոպե է պահանջվել հնարքը բացահայտելու համար: […]
19:02 05.07.2019
Ֆրանսիայում հուլիսի 10-ին տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Այդ մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն: «Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարության աջակցությամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի 5 քաղաքների բարեկամության խարտիաները: Դրանք չեղարկվել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետության կամքին հետևելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի […]
18:48 05.07.2019
Լոնդոնի բնակիչ 27-ամյա Քարլին Օ’դոնոժուան տևական ժամանակ սնվել է միայն արագ սնունդով, չի սիրել մարզվել և ցույց է տվել, որ երջանիկ է այդպես: Բայց երբ նա տեսնել է, թե ինչ ոգևորությամբ է նիհարել իր մայրը, որոշել է հետևել նրա օրինակին: Daily Mail-ին Քարլինը պատմել է, որ նա կշռել է 140 կգ և հաճախ է դարձել […]
18:42 05.07.2019
Sensortower վերլուծական ծառայության փորձագետները պարզել են, թե որոնք են Google Play-ից և App Store-ից ամենահաճախ ներբեռնվող բջջային հավելվածները և խաղերը: Ընդհանուր առմամբ, ներբեռնումների քանակը կազմել է 41,9 միլիարդ Android-սմարթֆոնների և 14,8 միլիարդի iOS- ադապտերների համար: Այսպիսով, App Store-ում և Google Play-ում ամենաշատ բեռնված ծրագրերը WhatsApp, Facebook Messenger, Facebook, TikTok և Instagram-ն են: Խաղերի շարքում լավագույն […]
17:48 05.07.2019
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ռուսական կողմից նորից պահանջել են պահպանել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագիրը, թեև հենց երեկ Ռուսաստանի նախագահի հրամանագրով Մոսկվան դադարեցրեց իր անդամակցությունն այդ համաձայնագրին։ Դաշինքի գլխավոր քարտուղարը նիստից հետո հայտարարել է, թե համաձայնագիրն այժմ վտանգի մեջ է, և իրենց օրակարգում համաձայնագիրը փրկելն է։ Յենս Ստոլտենբերգը, սակայն, […]
17:39 05.07.2019
Ջիբրալթարում իրանական վառելանյութեր տեղափոխող նավի «ձերբակալումից» հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը սպառնացել է առգրավել որևէ բրիտանական տանկեր։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ բրիտանացի իրավապահները կալանել են Պանամայի դրոշի ներքո նավարկող մի նավ, որին նրանք կասկածում են Իրանի նավթը Սիրիա տեղափոխելու մեջ։ Գեներալ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ բրիտանական կողմը պետք է […]
17:20 05.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]
17:18 05.07.2019
2020 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում չի կայանա, քանի որ այդ օրերին քաղաքի բոլոր դահլիճները զբաղված են: Այս մասին տեղեկանում ենք RIA Novosti-ից: Ենթադրվում էր, որ մրցույթի անցկացման վայրը կլինի Ziggo Dome փակ մարզադաշտը, սակայն իշխանությունները չեն կարողացել նախապես ծրագրված իրադարձությունները տեղափոխել այլ վայր: Քաղաքում մրցույթի անցկացման համար ևս մեկ վայր գտնելու փորձերը […]
17:10 05.07.2019
ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային բևեռներում միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովի օգնական Կոնստանտին Զայցևը հերքել է նրան հոսպիտալացնելու մասին լուրերը, հայտնում է РИА Новости-ն: Դրանից առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Չիլինգարովը իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է: «Նա հիմա «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդակցությանն է, դա սուտ տեղեկություն է»,- ասել է Զայցևը:
16:31 05.07.2019
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Զակարիա Սանոգոյի հետ: Սանոգոն հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:
16:20 05.07.2019
Ամերիկացի միլիարդատեր Քրիս Քլայնը, նրա դուստրը ու ևս 5 մարդ զոհվել է Բերմուդյան եռանկյունու հատվածում տեղի ունեցած ավիավթարից։ Նրանք այդ պահին գտնվել են ուղղաթիռում, որով ուղևորվում էին դեպի Բահամյան կղզիներ։ Ուղղաթիռի բոլոր ուղևորները մահացել են։ Հենց այսօր լրանալու էր միլիարդատիրոջ 61-րդ տարեդարձը։ Հեղինակավոր Forbes պարբերականի տվյալներով՝ ածխի բիզնեսով զբաղվող գործարարի կարողությունը շուրջ 1,8 միլիարդ դոլար […]
15:51 05.07.2019
Ռուսաստանում Թուրքիայի համար արտադրված Ս-400 հրթիռային համակարգերը պատրաստ են ու կիրակի օրը կբեռնվեն ռուսական օդուժի բեռնատար ինքնաթիռներ Թուրքիա տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնել է թուրքական լրատվամիջոցներից մեկը։ Ըստ այդ տեղեկությունների՝ արդեն Թուրքիա է ժամանել ռուսաստանցի մասնագետների առաջին խումբը, որը հետևելու է բեռնատար ինքնաթիռներից համակարգերի իջեցմանն ու Թուրքիայի տարածքում դրանց բացազատմանը, գործարկմանը։ Երկուշաբթի՝ համակարգերի հասնելուց հետո, […]