TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Չինաստանը վերջացրել է մարսագնացի շինարարությունը

20:00 08.07.2019

Չինաստանի գիտնականները վերջացրել են մարսագնացի կառուցումը, որը նախատեսված է գործարկել 2020-ին, հայտնում է Global Times-ը: Նշվում է, որ տիեզերական առաքելությունը ենթադրում է Մարսի մակերեսի վրայով տեղաշարժվել: Գիտնականները մտադիր են ուսումնասիրել մոլորակի մակերեսը, յուրահատկությունները, մագնիսական դաշտը: Ստացված տվյալները կարող են տալ Մարսի և ողջ արեգակնային համակարգի էվոլյուցիայի պատասխանները: Չինաստանը 2017թ. հայտարարել է, որ ցանկանում է դառնալ […]

̰
Ինգուշեթիայի նախկին նախագահը նշանակվել է  ՌԴ ՊՆ փոխնախարար

18:59 08.07.2019

Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ինգուշեթիայի Հանրապետության նախկին նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ, հայտնում է Razminfo-ն։ Եվկուրովին նաև շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Եվկուրովի զինվորական կարիերան սկսվել է 1982–1984թթ․ Խաղաղօվկիանոսյան նավատորմում ժամկետային ծառայությունից։ Մասնակցել է չեչենական երկրորդ պատերազմին, 1999 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի ռուսական խաղաղապահների կազմում մասնակցել է Կոսովոյում մարտական գործողությունների։ […]

̰
Պուտինը Պետդումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և ներկայացուցչության մասին օրինագծեր

18:58 08.07.2019

Փաստաթղթի բացատրագրում նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ-ի «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը:

̰
Պորտուգալիայում հնագույն ծես է կատարվել

18:44 08.07.2019

Պորտուգալիայի Տոմար քաղաքում հնագույն ծես է կատարվել: Ինչպես հայտնում է TCH-ը, արարողության ընթացքում կանայք հատուկ սպիտակ հագուստներով շրջել են ողջ քաղաքում: Հաղորդվում է, որ արարողության ամենակարևոր կետերից մեկն այն է, որ քայլելու ընթացքում կանայք պետք է իրենց գլխին կրեն 16 կգ կշռող ու շուրջ 1 մետր բարձրության հասնող թագ: Ընդ որում, թագը պատրաստվում է հացով […]

̰
Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

18:40 08.07.2019

Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը կյանքից հեռացել է հուլիսի 6-ին՝ 63 տարեկան հասակում:

̰
Լեռնագնացն առանց ամրագոտիների մագլցել է Լոնդոնի ամենաբարձր երկնաքերը

17:20 08.07.2019

Լոնդոնում լեռնագնացը բարձրացել է քաղաքի ամենաբարձր երկնաքերի վրա: Այս մասին հայտնում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի բարձրությունը 310 մետր է: Տեղի ունեցող արտասովոր դեպքն արձանագրվել է վաղ առավոտյան, տղամարդուն առաջինը նկատել են անցորդները: Դրանից հետո այստեղ ժամանել են իրավապահները, որոնք ներս են տարել առանց ամրագոտիների շենքը մագլցող տղամարդուն: Նշվում է, որ նրան չեն ձերբակալել: BREAKING: […]

̰
Պետդուման կքննարկի դեպի Վրաստան դրամական փոխանցումները և Վրաստանից գինու ներկրումը արգելելու հարցը

17:12 08.07.2019

Այսօր նաև ուժի մեջ է մտել հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշումը, որով հուլիսի 8-ից արգելվում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան և հակառակը:

̰
ՌԴ-ն նախազգուշացրել էր միջուկային գործարքից դուրս գալու հետևանքների մասին. Պեսկով

16:55 08.07.2019

Պեսկովի խոսքով, Ռուսաստանը կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել:

̰
«Մենք ամերիկացիների առջև կարմիր գորգ չենք փռում». Իրանը գերազանցել է ուրանի սահմանված մակարդակը

16:25 08.07.2019

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը:

̰
Միտյա Ֆոմինը ցույց է տվել Հայաստանում «փրկված» կապիկների ձագին

16:20 08.07.2019

Ռուս երգիչ Միտյա Ֆոմինը, ով այժմ գտնվում է Յալթայում, Instagram-ում լուսանկար է հրապարակել կապիկի հետ: «Այս փոքրիկը ծնվել է անազատության մեջ պահվող կապիկների ընտանիքում, ինչն ինքնին հազվադեպ երևույթ է: Բայց հյուրանոցում, որտեղ մենք ապրում ենք, կա փոքր կենդանաբանական այգի, որտեղ այդ փոքրիկների համար շատ լավ է»,- «Ինստագրամում» գրել է երգիչը: Ըստ նրա՝ կապիկների ընտանիքը փրկվել […]

̰
ՌԴ-ում երեխային գամել են սյանը

16:10 08.07.2019

ՌԴ Յուրևսկոյե գյուղի տներից մեկի բակում գտել են սյանը պարանով գամված երեխայի, հայտնում է Lenta-ն: Նշվում է, որ երեխան եղել է բազմազավակ ընտանիքից: Հինգ տարեկան երեխային հայտնաբերել են անչափահասների գործերով հատուկ վարչության աշխատակիցները, երբ իրականացրել են չնախատեսված այց տվյալ ընտանիք: Նշվում է, որ ընտանիքում ապրում է 8 երեխա՝ 1-ը ծնողների հարազատ երեխան է, 1-ը՝ որդեգրած, […]

̰
Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին

16:00 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում շնորհավորել է երկրի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Ամերիկուհիները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են հոլանդուհիներին: «Շնորհավորում եմ ԱՄՆ կանաց հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Գերազանց և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում է ձեզնով»,- գրել է Թրամփը: Congratulations to the U.S. Women’s Soccer Team on winning the […]

̰
Ներողությունը բավարար չէ. Նինո Բուրջանաձեն` «Ռուսթավի-2»-ի հաղորդավարի հայհոյանքի մասին

15:43 08.07.2019

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյախառն արտահայտությունները: RT-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար: Նրա խոսքերով՝ նախօրեին վրացական հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած արտահայտությունները «խայտառակություն են Վրաստանի համար» և խախտում են քաղաքական, լրագրողական ու էթիկական բոլոր նորմերը՝ անցնելով բոլոր սահմանները: «Դա […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

15:34 08.07.2019

Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով:

̰
Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտի 500կգ-անոց ռումբ է հայտնաբերվել

15:31 08.07.2019

Իշխանությունները Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգու և Եվրոպական կենտրոնական բանկի շենքի շրջակայքից ավելի քան 16 հազար մարդու են տարհանել:

̰
Զելենսկին Պուտինին առաջարկել է խոսել Ղրիմի և Դոնբասի մասին

14:45 08.07.2019

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան չի փոխում և չի հրաժարվում դիվանագիտական ոչ մի ձևաչափից:

̰
Ռուս դպրոցականները խաղալիս այրել են իրենց ընկերոջը

14:37 08.07.2019

Մոսկվայում դեռահասները խաղ են խաղացել` մարմնավորելով կասկադյորների և այրել իրենց ընկերոջը, գրում է Lenta-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի արևելյան հատվածում: 12-13 տարեկան երեք դեռահաս խաղալիս իրար վրա բենզին են լցրել և այրել: Նրանցից մեկը ստացել է վնասվածքներ, սակայն այս պահին հայտնի չէ, թե դրանք որքանով են լուրջ:

̰
Խուդոյանի գործը և Պուտինի հայտարարությունը. բիզնես օմբուդսմենը զուգահեռներ է անցկացրել

14:11 08.07.2019

Հաջորդ շաբաթ Մոսկվայի վերաքննիչ դատարանը կքննի դատախազության միջնորդությունը`փոխել «Օպտիմա Դիվելոփմենթ»-ի սեփականատեր Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց տնային կալանքը։ Մեղադրողները  պահանջում են գործարարին կալանավորել: Ալբերտ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով, այն է՝ «մեծ մասշտաբների խարդախություն, որը կազմակերպվել է խմբի կողմից կամ հանգեցրել է քաղաքացիների բնակարանային իրավունքից զրկվելուն»:  Ռուսաստանի նախագահի ներքո գործող գործարարների իրավունքների […]

̰
Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

14:05 08.07.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին: «‪Չեխիան լիովին ավարտել է «‬Հայաստան-Եվրամիություն» ՀԸԳՀ վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,- գրել է նա:

̰
Թրամփը պատասխանել է Մեծ Բրիտանիայի դեսպանի քննադատությանը

13:50 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոկը վատ է կատարել իր պարտականությունները, ասում է Fox News-ը: Նա նշել է, որ դեսպանը վատ է ծառայում Մեծ Բրիտանիային: Թրամփը նաև ավելացրել է, որ նախագահի աշխատակազմը բնավ դեսպանի «երկրպագուն» չէ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դերոկը Մեծ Բրիտանիա էր ուղարկել […]

̰
Աշխարհում վերջին կես տարում սպանվել է 38 լրագրող

13:18 08.07.2019

Տարեսկզբից աշխարհի տարբեր հատվածներում սպանվել է 38 լրագրող: Նշվում է, որ ամենից հաճախ ԶԼՄ ներկայացուցիչները սպանվել են Աֆղանստանում, Մեքսիկայում: Press Emblem Campaign-ի հետազոտության մեջ ասված է, որ այդ լրագրողները սպանվել են հունվարից հունիս ամիսներին աշխարհի 20 երկրներում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում սպանվել է 66 լրագրող: Կազմակերպությունը նշում է, որ թվի նվազումը համարվում է դրական և […]

̰
Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ցուցանիշի

11:59 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Դա նրա որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքն է, գրում է Langer Research Associates-ն իր հրապարակած հետազոտության մեջ: Հարցումը պատվիրել են ABC-ն և The Washington Post-ը: Որպես երկրի ղեկավար՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը, իսկ 53%-ը հակառակ տեսակետին է: Հարցվածների 51%-ը ողջունում է Թրամփի վարած […]

̰
Տաջիկստանում 13 բանտարկյալ մահացու թունավորվել է հացից

11:50 08.07.2019

Տաջիկստանում 13 բանտարկյալ մահացու թունավորվել է հացից, գրում է Izvestia-ն: Նշվում է, որ բանտարկյալներից մեկը սնունդը բաժանել է 16 մարդկանց միջև, որոնց ավելի վաղ երկրի հյուսիսում գտնվող ուղղիչ հաստատություններից տեղափոխել էին Յավանայի, Դուշանբեի և Նուրեկեի բանտեր: Ուտելուց հետո նրանք իրենց վատ են զգացել, իսկ դրանից հետո կորցրել են գիտակցությունը: Բժիշկներին հաջողվել է փրկել 3 մարդու […]

̰
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կա 29 զոհ

10:11 08.07.2019

Վթարը տեղի է ունեցել, քանի որ վարորդը քնել է ղեկին:

̰
Այսօր տեղի կունենա Հունաստանի նոր վարչապետի երդմնակալությունը

09:03 08.07.2019

Հունական ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հուլիսի 8-ին կերդմնակալի որպես վարչապետ։ Քիչ անց խորհրդարանի նախագահը երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին կփոխանցի երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որից կես ժամ անց նոր վարչապետը կերդմնակալի։ Դրանից հետո արդեն կհայտարարվի կառավարության կազմը, փոխանցում է «РИА Новости»-ն։ Միցոտակիսն արդեն շնորհավորանքներ է ստացել գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասից։ Վերջին տվյալներով՝ […]

̰
«Ռուսթավի 2»-ի հաղորդավարը հայհոյել է Պուտինին (25+)

08:48 08.07.2019

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտել է Գաբունիայի հեղինակային հաղորդման ժամանակ հնչեցված անպատշաճ խոսքը՝ նշելով, որ հեռուստաալիքը չի աջակցում նման երևույթներին։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ լիովին համամիտ է Գաբունիայի հայտարարության պաթոսի հետ և մտադիր չէ ներողություն […]

̰
Մոսկվայից Թբիլիսի է ուղևորվել վերջին ուղիղ չվերթի ինքնաթիռը

08:35 08.07.2019

Ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության ժամանակավոր արգելքը։ Ռուսական վերջին ինքնաթիռը Թբիլիսի է թռել հուլիսի 7-ի երեկոյան։ Հուլիսի 8-ին ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը, որը ժամանակավորապեա արգելում է ռուսական ավիաընկերություններին փոխադրումներ իրականացնել ՌԴ տարածքից Վրաստան, հայտնում է Интерфакс-ը Ուղիղ ավիահաղորդակցության արգելքը տարածվում է նաև վրացական ավիաընկերությունների վրա։

̰
Թուրքիայի ազոտի գործարանում հզոր պայթյուն է որոտացել

08:20 08.07.2019

Թուրքիայի ազոտի գործարանում հուլիսի 7-ին հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան Կյուտախյա նահանգում, երեկ ուշ երեկոյան։ Նահանգապետ Օմար Տորամանի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, պայթյունի պատճառները պարզվում են։ Սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, որ գործարանի շենքից նարնջագույն ծխի ամպեր են բարձրանում։ […]

̰
Ինչո՞ւ արժե հաճախ համբուրվել. պարզել են գիտնականները

23:30 07.07.2019

Life պարբերականը ներկայացնում է հետաքրքիր փաստեր համբույրի մասին: Նշվում է, որ համբուրվելու ժամանակ լավանում է արյան շրջանառությունը և օրգանիզմում ավելանում է ադրենալինի քանակը: Այսպիսով, մարդու նյութափոխանակությունը լավանում է, և նիհարելը դառնում է հեշտ` առանց տանջալի դիետայի: Հետազոտության տվյալները փաստում են, որ շատ համբուրվող մարդիկ ավելի սթրեսակայուն են, չունեն ընկճախտ և անքնություն: Համբույրը նաև օգտակար է […]

̰
Աշխարհի ամենաթանկ քաղաքի կենտրոնից ավտոբուսները կանհետանան

23:00 07.07.2019

Փարիզի իշխանությունները որոշել են հանել զբոսաշրջային ավտոբուսները՝ ճանապարհորդների մեծ թվի պատճառով: Այս մասին հաղորդում է France24-ը: Քաղաքապետարանը կարծում է, որ դա այցելուներին կստիպի ավելի հաճախ օգտվել հանրային տրանսպորտից, քայլել և հեծանիվ քշել: Փարիզի քաղաքապետի տեղակալ Էմանուել Գրեգուարի խոսքերով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում այնքան վատ չէ, որքան Բարսելոնում կամ Վենետիկում, բայց միաժամանակ Փարիզի բնակիչները մտահոգված են զբոսաշրջիկների հոսքով: […]

̰
BACK_TO_TOP